նաչած մարդը հիրավի երջանիկ է դառնում։ Ըստ Ս–ի, առանձին անհատի հոգեվոր կարգավորման միջոցով միայն կարելի է հասնել մարդկային կատարյալ հասարակության իդեալին։ Քանի որ ոչ բոլորն են ընդունակ ինքնաճանաչման, հետևաբար առաջանում է սոցիալ․ մանկավարժության պրոբլեմը։
Ս․ ունի «Աստվածային երգերի այգի» (գրված է մոտ 1757–85 թթ․) խորագրով բանաստեղծությունների ժողովածու, որտեղ գերիշխում են հին ուկր․ երգային քնարերգության ավանդույթները, և արձակ գրված առակների ժողովածու։ Դեմոկրատ․ ոճը, գաղափարների արտահայտման տրամախոսական «բազմաձայն» ձևը դեռևս Ս–ի կենդանության օրոք նպաստել են նրա երկերի և անձի լայն ժողովրդականությանը։
ՍԿՈՏ (Scott) Դեյվիդ (ծն․ 1932), ԱՄՆ–ի տիեզերագնւսց–օդաչու, ռազմաօդային ուժերի գնդապետ։ Ավարտել է ԱՄՆ–ի ռազմական ակադեմիան (Ուեստ Փոյնթ) և Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստ–ը (1962), այնուհետև ռազմաօդային ուժերի փորձարկող օդաչուների փորձնական և աերոտիեզերական հետազոտությունների օդաչուների պատրաստման դպրոցները։ ԱՄՆ–ի տիեզերագնացների խմբում է 1963-ից։ 1966-ի մարտի 16-ին, Ն․ Արմսթրոնգի հետ, որպես երկրորդ օդաչու, թռիչք է կատարել «Զեմինի–8» տիեզերանավով։ 1969-ի մարտի 3–13-ը, Ջ․ Մակդիվիդի և Ռ․ Շվայկարթի հետ, որպես հիմնական բլոկի օդաչու, թռիչք է կատարել «Ապոլլոն–9» տիեզերանավով։ 1971-ի հուլիսի 26-ից մինչև օգոստ․ 7-ը, Ջ․ Իրվինի և Ա․ Ուորղենի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Ապոլլոն–15» տիեզերանավով։ Հուլիսի 31-ին Ս․ և Իրվինը լուսնախցիկով վայրէջք են կատարել Լուսնի վրա և այնտեղ մնացել 66 ժ 55 ր, 3 անգամ դուրս եկել Լուսնի մակերեվույթ (18 ժ 37 ր ընդհանուր տևողությամբ)։ Լուսնի վրա տեղաշարժվելիս օգտվել են լուսնագնացից։ Երեք թռիչքների ընթացքում Ս․ տիեզերքում եղել է 546 ժ 32 ր։ ՍԿՈՏ (Scott) Ռոբերտ Ֆոլկոն (1868– 1912), անգլիացի բևեռախույզ, Անտարկտիդայի հետազոտող։ 1901–04-ին ղեկավարել է Անտարկտիկական արշավախումբը, հայտնաբերել էդվարդ VII-ի անվան թերակղզին, ուսումնասիրել Վիկտորիա երկիրը և շարժվելով Ռոսսի շելֆային սառցադաշտով հասել մինչև հվ․ լայնության 82°17՝։ Երկրորդ արշավախմբի (1910) նպատակն էր հասնել Հարավային բևեռ, որը նա իրականացրեց 1912-ի հունվ․ 18-ին, 4 ընկերների հետ միասին։ Սակայն նրանից մեկ ամիս առաջ երկրագնդի հարավային ծայրակետն էր հասել Ռ․ Ամունդսենը։ Ս․ իր արշավախմբի բոլոր անդամների հետ զոհվեց բևեռից վերադարձի ճանապարհին։ Ս–ի անվամբ են կոչվել լեռներ էնդերբիի երկրում, երկու սառցադաշտ Անտարկտիդայում և կղզի Անտարկտիդայի ափերի մոտ։
ՍԿՈՏ, Սքոթ (Scott) Վալտեր (15․8․ 1771, էդինբուրգ –21․9․1832, Աբրոտսֆորդ), անգլիացի գրող։ 1792-ին փաստաբանի կոչման համար հաջող քննություն է հանձնել էդինբուրգի համալսարանում։ 1799-ից՝ Աելկերկ կոմսության շերիֆը, 1806-ից՝ դատարանի քարտուղար։ Ս–ի առաջին ինքնատիպ ստեղծագործությունը «Հովհաննու իրիկունը» (1800) ռոմանտիկական բալլադն է։ 1800-ից զբաղվել է շոտլ․ ժող․ բալլադներ հավաքելով («Շոտլանդական սահմանի երգերը», հ․ 1–3, 1802–03, ժողովածու)։ 1805–17-ի պոեմները ականավոր բանաստեղծի համբավ բերեցին նրան, հանրաճանաչ դարձրին քնարաէպիկական պոեմի ժանրը․ «Վերջին մենեստրելի երգը» (1805), «Մարմիոն» (1808), «Լճի լեյդին» (1810, հայ․ հրտ․ 1912), «Ռոուքբի» (1813)։ Ս․ պատմավեպի ժանրի հիմնադիրն է։ Առաջին պատմավեպը («Ուեվըրլի», 1814) հրատարակվել է անստորագիր (հետագա վեպերը, ընդհուպ մինչև 1827-ը, լույս են տեսել որպես «Ուեվըրլի»-ի հեղինակի» երկեր)։ Ս–ի վեպերի կենտրոնում սոցիալ–պատմ․ խոշոր բախումների հետ կապված իրադարձություններ են։ Առանձնանում են շոտլ․ պատմանյութի հիման վրա գրված «Պուրիտաններ» (1816) և «Ռոբ Ռոյ» (1818) վեպերը։ Առաջինում պատկերված է 1679-ի ապստամբությունը՝ ուղղված 1660-ի Ատյուարտների դինաստիայի վերահաստատման դեմ, երկրորդում՝ հերոսը ժող․ վրիժառուն է, «շոտլանդական Ռոբին Հուդը»։ Ս–ի որոշ վեպեր՝ «Գայ Մանըրինգ»(հ․ 1–3, 1815), «Հնավաճառանոց» (հ․ 1–3, 1816), «Լամմերմուրի հարսնացուն» (1819), պատմ․ չեն։ 1810-ական թթ․ վեպերում իշխում է ռեալիստական մեթոդը։
1819-ից հետո գրողի աշխարհայացքի մեջ ուժեղանում են հակասությունները։ Նա այլևս չի համարձակվում առաջվա պես սուր կերպով դնել դասակարգային պայքարի հարցերը։ Սակայն նկատելիորեն ընդլայնվում է նրա պատմավեպերի թեմատիկան։ Գրողին հետաքրքրում են արդիականությունից հեռու ժամանակները։ Նա գրում է «Այվենհո» (հ․ 1–3, 1820, հայ․ հրտ․ 1975), «Քենիլվըրդ» (հ․ 1–4, 1821), «Քվենտին Դորվարդ» (հ․ 1–3, 1823, հայ․ հրտ․ 1939), «Վուդսթոք» (հ․ 1–3, 1826), «Պերտի գեղեցկուհին» (1828) վեպերը, որոնցում, պահպանելով հանդերձ ռեալիստական հիմքերը, երբեմն տուրք է տալիս ռոմանտիզմին։ Ս–ի ստեղծագործության մեջ հատուկ տեղ է գրավում ժամանակի կյանքը պատկերող «Սուրբ Ռոնանի ջրերը» (հ․ 1–3, 1824) վեպը։ Կենցաղագրական վեպի ժանրային սկզբունքներն րրենց զգացնել են տալիս «Ծովահեն» (հ․ 1–3, 1822) և «Նայջելի արկածները» (հ․ 1–3, 1822) վեպերում։ Շոտլ․ ժողովրդի իրավազրկության թեման է Ս–ի 20-ական թթ․ նովելներում և վիպակներում։ Այդ շրջանում հրատարակվել են պատմ․ և պատմագրական թեմաներով մի շարք երկեր՝ «Նապոլեոն Բոնապարտի կյանքը» (հ․ 1–9, 1827), «Շոտլանդիայի պատմությունը» (հ․ 1–3, 1829–30), «Լորդ Բայրոեի մահը» (1824)։ «Վիպագիրների կենսագրությունը» (հ․ 1–4, 1821–24) պարզում է ստեղծագործ, կապերը XVIII դ․ գրողների հետ։
Ստեղծելով պատմավեպը՝ Ա․ տվել է նոր ժանրի կանոններն ու դրանք հիանալի մարմնավորել իր գործերում։ Ս–ի ստեղծագործությունը վիթխարի ազդեցություն է թողել եվրոպ․ և ամեր․ գրականությունների վրա։ Ս–ին առաջին անգամ հայերեն է թարգմանել Մ․ Մամուրյանը (1871)։
ՍԿՈՐԲՈԻՏ (գեր․ Skorbut), տես Լնդախտ։
ՍԿՈՐԻՆԱ Ֆրանցիսկ (մինչե 1490, Պոլոցկ – մինչե 1542, Պրագա), բելոռուս, առաշին տպագրիչը և լուսավորիչ։ 1504-ին ուսանել է Կրակովի համալսարանում, ստացել է փիլիսոփայության բակալավրի աստիճան։ 1512-ին Պադուայի համալսարանում քննություն է հանձնել բժշկագիտության դոկտորի աստիճանի համար։ 1517-ին հրատարակել է «Սաղմոսագիրքը»։ 1517–19-ին հրատարակել է «Աստվածաշնչի» 19 առանձին գիրք։ 1520-ական թթ․ սկզբին տեղափոխվել է Վիլնյուս և հիմնել տպարան։ Ս–ի մարդասիրական գաղսփարներն ազդել են արեելասլավոն․ ժողովուրդների հասարակական–քաղ․ կյանքի վրա։ Նա կողմնակից էր ժողովրդի լուս սվորման, կրոն, հանդուրժողության U սոցիալ․ հավասարության։ Ս–ի անվան հետ է կապվում բելոռուս, գրական լեզվի ձևավորումն ու բելոռուս, գրի զարգացումը։ Կյանքի վերջին տարիներին ապրել է Պրագայում՝ որպես Ֆերդինանդ թագավորի անձնական բժիշկ ու պարտիզպան։
ՍԿՈՖԻԼԴ (Scofield)Պոլ (ծն․ 1922), անգլ․ դերասան։ Սովորել է Խաղացանկային Հ1939, Կրոյդոն) և «Մասք» (1940–41, Լոնդոն) թատրոններին կից դպրոցներում։ 1942–44-ին հանդես է եկել Շրջիկ, 1944– 1946-ին՝ Բիրմինգհեմի խաղացանկային (այստեղ է սկսվել ռեժ․ Պ․ Բրուկի հետ Ս–ի ստեղծագործական համագործակցությունը) թատրոններում։ 1946–48-ին աշխատել է Շեքսպիրյան մեմորիալ թատրոնում (Ատրատֆորդ օն Էյվոն), 1949-ից խաղացել Լոնդոնի տարբեր թատրոններում։ Ս–ի լավագույն դերը Համլետն է (Շեքս–