Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/444

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նյութական ծանր վիճակի առջև։ 1840-ին Ս․ ճ․ աշակերտության, ուսուցչության և հասարակության ներկայացուցիչների միացյալ ժողովը որոշել է ստեղծել «Միակամ ընկերություն>-ը, որն իր վրա էր վերցնում ճեմարանի հոգատարությունը։ Կ․ Պոլսի հայոց պատրիարքը հաստատում է նոր հոգաբարձություն (22 արհեստավոր, 2 ամիրա)։ Ամիրաների միջամտությամբ թուրք, կառավարությունը ոչ միայն չի հաստատում հոգաբարձությունը, այլև ձերբակալում է նրա անդամներին։ Ի պատասխան այդ քայլի, 1841-ի օգոստ․ 24-ին տեղի է ունենում Կ․ Պոլսի արհեստավորների ցույց, որին մասնակցում է ավելի քան 3 հզ․ մարդ․։ Թուրք, կառավարությունը ստիպված ազատ է արձակում կալանավորներին, իսկ հետո՝ առանձինառանձին դատաստան տեսնում նրանց հետ (բանտարկվում և աքսորվում են ճեմարանի տնօրեն Հ․ Մանվելյանը և այլ ուսուցիչներ, պաշտոնանկ է արվում պատրիարքը)։ 1841-ի հոկտ․ 3-ին ճեմարանը փակվում է, շենքը վերածվում զինվորական հիվանդանոցի։ Երկարատև բողոքներից հետո այդ շենքը հայերին է վերադարձվում 1846-ին և թույլ է տրվում վերաբացել ճեմարանը։ Արքունի հրամանով ստեղծվում է 27 մարդուց (14 արոեստավոր) կազմված հանձնաժողով, որն իր ձեռքն է վերցնում ոչ միայն ճեմարանի ղեկավարությունը, այլև պատրիարքարանի դրամական գործը։ 1851–59-ին ճեմարանում որոշ առաջընթաց է կատարվում, սակայն ընկնելով նյութական ու քաղ․ ծանր կացության մեջ, 1859-ին վերջնականապես փակվում է։ Ս․ ճ–ում դսսավանդել են Հ․ Թյուլյանը, Ս․ Փափազյանը, Ա․ Տեր–Սահակյանը, Մ․ Սրապյանը և ուրիշներ։ Սաներից են եղել Կ․ Ութականը, Հ․ Ալաջաջյանը, Մ․ Մելիքրսնը, Մ․ Մեզպուրյանը, Ե․ Դուրյանը, Զ․ Ասատուրը, Ա․ Վրույրը և ուրիշներ։

ՍԿՈՄՈՐՈԽ, թափառաշրջիկ դերասան Հին Ոուսիայում։ Առաջին հիշատակությունը Ս–ների մասին վերաբերում է 1068-ին։ Նրանց պատկերները պահպանվել են Կիևի Սոֆիայի տաճարի որմնանկարներում (1037)։ Ս–ները հանդես են եկել հրապարակներում, փողոցներում՝ միաժամանակ որպես երգիչներ, պարողներ, երաժիշտներ, բեմ․ փոքր տեսալ անների կատարողներ, վարժեցնողներ, ակրոբատներ, եղել են իրենց կատարած երաժշտ․ և դրամատիկ, երկերի մեծ մասի հեղինակը։ Ներկայացման գլխ․ հերոսը եղել է ուրախ, ճարպիկ գեղջուկը, որը սովորաբար իր խելամտությունը քողարկել է կատակաբան պարզամտի դիմակով։ Ս–ները հանդես են եկել խմբերով (XVI– XVII դդ․՝ 70–100 հոգով), կրել դիմաէներ (այդ թվում՝ գազանների)։ Նրանց արվեստը փառաբանել է երկրային զվարճությունները և հակադրվել եկեղեցուն։ Սկոմորոխությունը ծաղկման է հասել XV– XVII դդ․, իսկ XVIII դ․ հետզհետե անհետացել։ Ս–ներին հալածել են եկեղեցին, իշխանությունները։ 1648-ին և 1657-ին հրապարակվել են սկոմորոխությունն արգելող հրամանագրեր։ Ս–ների արվեստի որոշ ավանդույթներ փոխանցվել են XVIII–XIX դդ․ բալագաններին, որոնցից էլ անցել Էստրադա և կրկես։

ՍԿՈՊԱՍ (Σ՚όлα), դասական արվեստի ուշ շրջանի հույն քանդակագործ և ճարտարապետ։ Ծնվել է Պարոս կղզում։ Ստեղծագործել է մ․ թ․ ա․ IV դ․ Հունաստանի և Փոքր Ասիայի տարբեր քաղաքներում։ Որպես ճարտարապետ մասնակցել է Տեգեայի Աթենաս Ալեայի տաճարի (մ․ թ․ ա․ 350–340) և Հալիկառնասի դամբարանի (մ․ թ․ ա․ IV դ․ կես) կառուցմանը։ Ս–ի՝ մեզ հասած հավաստի գործերից կարևորագույնը Հալիկառնասի դամբարանի գոտու «Ամազոնամաքիա» բարձրաքանդակներն են (մարմար, մ․ թ․ ա․ IV դ․ կես, Բրիակսիսի, Լեոքարեսի, Տիմոթեոսի հետ, հատվածները՝ Բրիտ․ թանգարանում, Լոնդոն)։ Ս–ի բազմաթիվ գործեր հայտնի են հռոմ․ կրկնօրինակներից («Փոտոս», «Երիտասարդ Հերակլես», «Մենաս»)։ Հրաժարվելով V դ․ արվեստին բնորոշ կերպարի ներդաշնակ հանգստությունից, Ս․ արտահայտել է մարդու հոգեկան ուժեղ ապրումները, կրքերի պայքարը, որոնց մարմնավորման համար կիրառել է դինամիկ կոմպոզիցիա, մանրամսաների մեկնաբանման նոր եղանակներ։ Ս․ մեծապես ազդել է հելլենիստական մշակույթի քանդակագործների վրա։

ՍԿՈՊԻԵ, Սկnպլև (Skoplje), քաղաք Հարավսլավիայում, Վարդար գետի ափին, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետության մայրաքաղաքը։ 450 հզ․ բն․ (1977)։ Զարգացած է մեքենաշինությունը, սննդի, կաշվի–կոշիկի, տեքստիլ, քիմ․ արդյունաբերությունը, արհեստագործությունը (գորգագործություն ևն)։ Ս–ում է Գիտությունների և արվեստների մակեդոնական ակադեմիան, համալսարանը (1949)։ Ս․ հիմնադրվել է VI դ․, երկրաշարժի հետևանքով ավերված Սկուպի անտիկ քաղաքի մոտ։ IX–X դդ․ եղել է Առաջին Բուլղ․ թագավորության, XIII դ․ վերջից՝ Սերբական պետության կազմում, 1331–55-ը եղել է սերբահունական թագավորության մայրաքաղաքը, 1392– 1912-ը՝ թուրք․ իշխանության տակ։ 1913-ից՝ Սերբիայի թագավորության, 1918-ից՝ Սերբերի, հորվաթների և սլովենացիների թագավորության (1926-ից՝ Հարավսլավիա) կազմում։ 1963-ին երկրաշարժից Ս․ խիստ ավերվել է։ Հարուստ է ճարտ․ հուշարձաններով։

ՍԿՈՎՈՐՈԴԱ Գրիգորի Սավվիչ (1722– 1794), ուկրաինացի փիլիսոփա, բանաստեղծ, մանկավարժ։ Սովորել է Կին–Մոգիլյան ակադեմիայում։ 1759-ից (մոտ տասը տարի), ընդմիջումներով, հումանիտար առարկաներ է դասավանդել Խարկովի կոլեգիումում։ 70-ական թթ–ից դեգերող քարոզիչ փիլիսոփայի կյանք է վարել։ Կենդանության օրոք նրա ստեղծագործությունները տարածվել են ձեռագիր վիճակում։

Ս․ սերտորեն կապված է եղել ուկր․ դեմոկրատ․ մշակույթի ավանդույթների հետ։ Նրան, որպես գյուղաց․ լուսավորչի, հատուկ է քննադատ, վերաբերմունքը ոչ միայն ֆեոդալ․, այլև վաղ բուրժ․ գաղափարախոսության նկատմամբ։ Ս–ի աշխարհայացքը ձևավորվել է Աստվածաշնչի, ինչպես և հին հուն․, հատկապես ստոյիկյան, փիլ–յան և ուկր․ ժող․ ազատախոհության ազդեցությամբ, որը կանխորոշել է նրա հայացքների հակասականությունը։ Ս․ պանթեիզմի հետևորդ էր․ աստված, ըստ նրա, իրերի «ներքին սկզբնապատճառն» է» ողջ գոյի օրինաչափությունը։ Ս․ ելնում էր երեք «աշխարհների»՝ մակրոկոսմոսի (տիեզերք), միկրոկոսմոսի (մարդ) և սիմվոլիկ իրականության (հիմնականում Աստվածաշունչ), գաղափարից։ Այդ աշխարհներից յուրաքանչյուրը բաղկացած է «երկու բնությունից»՝ տեսանելի («արաիած», արարված աշխարհ) և անտեսանելի («աստված»)։ Ըստ Ս–ի, տեսանելի աշխարհի միջոցով անտեսանելին ի հայտ բերելու մեջ է մարդկային գոյության հիմնական խնդիրը, որը վճռվում է ինքնաճանաչման սխրանքով։ Ս–ի փիլ–յան մեջ հատուկ տեղ ունի Աստվածաշունչը որպես տեսանելի և անտեսանելի բնությունների կապ և դեպի աստված տանող ուղեցույց։ Աստվածաշունչը մեկնաբանելիս հետևել է ալեքսանդրյան դպրոցի (Որոգինես, Կղեմես Ալեքսանդրացի) սիմվոլիկ մեթոդին։

Ս–ի սոցիալ․ և մանկավարժ, հայացքները հիմնված են «հարազատ աշխատանքի» (մարդու բնականոն հակումներին համապատասխան աշխատանքի) մասին ուսմունքի վրա։ Ֆիզիկական կամ հոգևոր գործունեության որոշակի տեսակի նկատմամբ յուրաքանչյուր մարդու «հարազատությունը» դրսևորվում է ինքնաճանաչման միջոցով․ իր« հարազատությունը» ճա–