Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


տյուրններ, որոնցում երևան են եկել նրան բնորոշ քնարականությունը, իսկ 1–3 սոնատներում (1892, 1892–97, 1897-98) նաև դրամատիկ հուզականությունն ու հերոսական պաթոսը։ 1900-ական թթ․ Ս–ին հետաքրքրել են բարոյափիլիսոփայական ընդհանրացված գաղափարներ, որոնք մարմնավորվել են մեծակտավ 3 սիմֆոնիաներում, 2 սիմֆոնիկ պոեմներում («էքստազի պոեմ», «Պրոմեթեոս»), դաշնամուրային 4–10-րդ սոնատներում։

Սիմֆոնիկ երկերում Ս․ միավորել է Չայկովսկու քնարադրամատիկական սիմֆոնիզմը Վագներին հատուկ մոնումենտալության, հերոսականության, գունագեղության հետ։ Դրանցում բացահայտվել է Ս–ին բնորոշ «բարձրագույն վիթխարիության» և «բարձրագույն նրբության» կերպարների սուր հակադրությունը։

Ս․ հետաքրքրվել է փիլիսոփայությամբ, ուսումնասիրել է Կանտի, Ֆիխտեի, Շելինգի, Հեգելի աշխատությունները։ Սկզբնական շրջանում հարել է սուբյեկտիվ իդեալիզմին, հետագայում հաստատվել օբյեկտիվ իդեալիզմի դիրքերում։ Գ․ Պլեխանովի խորհրդով ուսումնասիրել է Կ․ Մարքսի և Ֆ․ էնգելսի աշխատությունները, բայց իր համոզմունքները չի փոխել։ Ըստ Ս–ի՝ գոյի բարձրագույն իմաստի ըմբռնմանը, իրականության վերափոխմանը, ստեղծագործող մարդու հզորության և կամքի հաստատմանը, ոգու ազատությանը կարելի է հասնել միայն արվեստի միջոցով։ Նրա 1-ին սիմֆոնիան (1899–1900) արվեստին նվիրված ձոն է, որի ապոթեոզում՝ VI մասում, 2 մեներգիչները և երգչախումբը նվագախմբի ընկերակցությամբ փառաբանում են արվեստի հզոր ուժը (գրական տեքստը Ս–ի)։ 2-րդ սիմֆոնիան (1901, 5 մասից) առանձնանում է դրամատիզմով և խորությամբ։ Ս–ի փիլ․ գաղափարը՝ մարդու հզորության հաստատումը արվեստի միջոցով, առավել ցայտուն արտահայտություն է ստացել 3-րդ սիմֆոնիայում՝ «Աստվածային պոեմ»-ում (1903–04), բաղկացած 3 մասից՝ «Պայքար», «Հաճույք», «Աստվածա– յին խաղ»։ ժամանակակիցների կողմից սիմֆոնիան ընկալվել է իբրև «հեղափոխական և գեղարվեստական տարերքների սինթեզ» (Воспоминания А․ Н․ Дроздова, «Советская музыка», 1946, N․ 12)։

Ս–ի լավագույն գործերից է «էքստազի պոեմը» (1905–07), որում 11 տարբեր իմաստ արտահայտող երաժշտ․ թեմաների միջոցով («երազանքի», «ստեղծված երկերի», «ինքնահաստատման», «կամքի» են) տրված է ստեղծագործելու պրոցեսը տարբեր հոգեվիճակներով։ Գաղափարով 3-րդ սիմֆոնիային և «էքստազի պոեմին» համահնչուն են 4-րդ, 5-րդ դաշնամուրային սոնատները։ Ս–ի ստեղծագործական ուշ՝ առավել նորարարական շրջանը սկսվել է «Պրոմեթեոս»-ով («Կրակի պոեմ», 1909–10)։ Ս–ի մտահղացմամբ Պրոմեթեոսը մարմնավորում է «տիեզերքի ակտիվ էներգիան», «ստեղծագործական սկզբունք, կրակ, լույս, կյանք, պայքար, ճիգ, միտք»։ Պոեմում կիրառված է նաև գունային լուսավորություն (լույսի ուղեկցությամբ առաջին անգամ կատարվել է 1915-ին, Նյու Նյու Յորքում)։ Պոեմը նոր խոսք էր հատկապես լադա–հարմոնիայի բնագավառում։ Ուշ շրջանի դաշնամուրային նշանակալից երկերից են 7-րդ, 9-րդ և 10-րդ սոնատները։ Ս․ հղացել է «Միստերիա»՝ մոնումենտալ երկ գրելու գաղափարը, որի տեքստի վրա աշխատել է կյանքի վերջին տարիներին։ Պլեխանովի խոսքերով «Ս–ի երաժշտությունը մեր հեղափոխական դարաշրջանի արտացոլումն է իդեալիստ–միստիկի տեմպերամենտով և աշխարհայեցողությամբ»։

ՍԿՐՅԱԲԻՆ Կոնստանտին Իվանովիչ (1878–1972), սովետական հելմինթոլոգ, հեչմինթուոգիայի հիմնադիրը ՍՍՀՄ–ում։ ՍՍՀՄ ԳԱ (1939), ՀամԳԳԱ (1935), ՍՍՀՄ ԲԳԱ (1944) ակադեմիկոս։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1958)։ 1905-ին ավարտել է Յուրևի (Տարտու) անասնաբուժ․ ինստ–ը։ 1917–20-ին Նովոչերկասկի, 1920-ից՝ Մոսկվայի անասնաբուժ․ (այժմ՝ Մոսկվայի անասնաբուժ․ ակադեմիա) ինստ–ների պրոֆեսոր։ 1920-ին միաժամանակ փորձառական անասնաբուժության (1931-ից՝ հելմինթոլոգիայի համամիութենական), 1921–49-ին՝ Տրոպիկական բժշկության (այժմ՝ Ե․ Մարցինովսկու անվ․ բժշկ․ պարազիտոլոգիայի և տրոպիկական բժշկության) փնստ–ների հելմինթոլոգիայի բաժինների վարիչ, 1942-ից՝ ՍՍՀՄ ԳԱ հելմինթոլոգիայի լաբորատորիայի ղեկավար, 1943–52-ին՝ ՍՍՀՄ ԳԱ Կիրգիգ․ մասնաճյուղի նախա– գահության նախագահ, 1956–61-ին՝ ՀամԳԳԱ–ի փոխպրեզիդենտ։ Գիտ․ աշխատանքները վերաբերում են հելմինթների (մակաբույծ որդեր) մորֆոլոգիայի, կենսաբանության, էպիզոոտոլոգիայի, կարգաբանության և համաճարակագիտության հարցերի ուսումնասիրությանը։ Ս–ի ղեկավարությամբ կազմակերպվել են ավելի քան 300 գիտարշավներ, որոնք նպաստել են մարդու, ՍԱՀՄ–ում տարածված ընտանի և վայրի կենդանիների հելմինթոֆաունայի ուսումնասիրությանը ևն։ Ս․ հայտնաբերել և նկարագրել է հելմինթների ավելի քան 200 նոր տեսակ և հիմնավորել 120 նոր սեռ։ ճփճվաթափության և դևաստացիայի (ոչնչացման) վերաբերյալ Ս–ի մշակած սկզբունքները մարդկանց, գյուղատնտ կենդանիների և բույսերի ճիճվային հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների հիմքն են։ 1922-ին Ս․ հիմնել է Ռուսաստանի հելմինթոֆաունայի ուսումնասիրության մշտական հանձնաժողով (1940-ին վերակազմավորվել է ՍՍՀՄ ԳԱ հելմինթոլոգների համամիութենական ընկերության)։ Ս․ եղել է արտասահմանյան մի շարք երկրների (Ֆրանսիա, Բուլղարիա, Հունգարիա, Հարավսլավիս են) ակադեմիաների անդամ և արտասահմանյան մի շարք գիտ․ ընկերությունների պատվավոր անդամ։ ՍՍՀՄ II–III գումարումների Դերագույն սովետի դեպուտատ։ Ս–ի անունով են կոչվում հելմինթոլոգիայի համամիութենական ինստ–ը, Մոսկվայի անասնաբուժ․ ակադեմիան, Կիրգիզ․ գյուղատնտ․ ինզտ–ը։ 1973-ին սահմանվել է Ս–ի անվ․ ոսկե մեդալ ՍՍՀՄ պետ․ (1941, 1950) և լենինյան (1957) մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի 6 և 4 այլ շքանշաններով։

ՍԿՈՒԼԱԶՈՎ Վլադիմիր Պետրովիչ (ծն․ 1935), սովետական կենսաքիմիկոս։ ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1974)։ 1957-ին ավարոել է Մոսկվայի համալսարանը, որտեղ ն աշխատում է 1960-ից։ 1965–73-ին եղել ; կենսաօրգանական քիմիայի միջֆակուլտետային լաբորատորիայի կենսաէներգետիկայի բաժնի վարիչ, 1973-ից՝ նույն լաբորատորիայի վարիչ։ Գիտ․ աշխատանքները հիմնականում վերաբերում են բջփ կենսաէներգետիկայի հարցերին, ուսումնասիրել է կենսբ․ օքսիդացման մեխանիզմները, օքսիդացնող, ֆոսֆորիլացման պրոցեսները, թաղանթային պոտենցիալների՝ որպես բջիջում էներգիայի կուտակումն ու անջատումը կապակցող գործոնի դերը ևն։ ՍՍՀՄ պետ․ (1975) և ՍՍՀՄ ԳԱ Ա․ Բախի անվ․ (1972) մրցանակներ։

ՍԿՈՒԼՄԵ Օտո Եկաբովիչ (Օտտո Յակովլևիչ, 1889–1967), լատիշ սովետական նկարիչ։ Լատվ․ ՍՍՀ ժող․ նկարիչ (1959)։ ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթ․ անդամ (1954)։ Սովորել է Ռիգայում՝ Յա․ Ռոզենթալի (1906–07), Մոսկվայում՝ Ռ․ Կ․ ժուկովսկու և Կ․ Ֆ․ Յուոնի (1907–1908) ստուդիաներում, Պետերբուրգում՝ Շտխլիցի ուսումնարանում (1909–14)։ 1944-61-ին եղել է Լատվ․ ՄԱՀ Գեղարվեսաի ակադեմիայի ռեկտորը, 1952– 1953-ին՝ Լատվ․ ՍՍՀ նկարիչների միության վարչության նախագահը։ Ս–ի հաստոցային մի շարք նկարներ լատվ․ արվեստում պատմահեղափոխական ժանրի առաջին օրինակներն են («Կաուգուրցիների ապստամբությունը», 1945, Լատվ․ ՄԱՀ գեղարվեստական թանգարան, Ռիգա)։ Լատվ․ բեմանկարչության առաջատար վարպետներից Էր․ Ռիգայի Ցա․ Ռայնիսի անվ․ գեղարվեստական թատրոնում ձևավորել է 250-ից ավելի ներկայացում (Յա Ռայնիսի «Կրակ և գիշեր», 1947,