Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

հայտ եկավ Պ․ Ռումյանցե–Զադունայսկիի, Ա․ Սուվորովի և Ֆ․ Ուշակովի զորավարական և նավաորմավարական տաղանդը։

Ամրապնդվեց Ռուսաստանի միջազգային դիրքը։ XVIII դ․ 70–90-ական թթ․ ռուս, կառավարւթյունը Ավստրիայի և Պրուսիայի հետ իրականացրեց Ռեչ Պոսպոլիտայի երեք բաժանումները։ Ռուսաստանին միացան Աջափնյա Ուկրաինան և ամբողջ Բելոռուսիան։ XVII–XVIII դդ․ հայ ազգային–ազատագր․ շարժումը կողմրոշվեց դեպի Ռուսաստան։ Պատերազմների և դիվանագիտության հետևանքով Ռուս, կայսրության կազմի մեջ մտան 1801-ին՝ Արլ․ Վրաստանը և հայկ․ հողերի մի մասը, 1809-ին՝ Ֆինլանդիան (որոշ ինքնավարությամբ), 1812-ին՝ Արմ․ Վրաստանի մի մասը և Բեսարաբիան։ 1805, 1806–1807-ին Ռուսաստանը մասնակցեց նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ կոալիցիոն պատերազմներին, որոնք Ռուսաստանի համար վերջացան 1807-ի Տիլզիտի հաշտությամբ։ 1812-ին նապոլեոնյան զորքերը ներխուժեցին Ռուսաստան, սկսվեց Հայրենական պատերազմը (տես Հայրենական պատերազմ /8/2)։ 1812-ի օգոստ․ 26 (սեպտ․ 7)-ին Բորոդինոյի մոտ վճռական ճակատամարտում ֆրանս․ բանակը մեծ կորուստներ կրեց և չկարողացավ ճեղքել ռուս, բանակի պաշտպանությունը։ Բանակը պահպանելու և ժամանակ շահելու նպատակով գլխ․ զորահրամանատար Մ․ Կուտուզովը շարունակեց նահանջը և թողեց Մոսկվան։ Ռուս, բանակի հմուտ գործողությունների և զավթիչների դեմ ժող․ պատերազմի շնորհիվ, ֆրանս․ բանակը շուտով դիմեց փախուստի և գլխովին ջախջախվեց։ 1813–14-ի ռուս, բանակի արտասահմանյան արշավանքների ժամանակ ազատագրվեցին Եվրոպայի շատ ժողովուրդներ, բայց Նապոլեոնի դեմ հաղթանակից օգտվեցին եվրոպ․ երկրների հետադիմական ուժերը։ 1814–1815-ի Վիեննայի կոնգրեսից հետո ձևավորվեց հակահեղափոխական Սրբազան դաշինքը ցարական Ռուսաստանի գլխավորությամբ։ Ռուս, կայսրությանը միացավ Լեհական թագավորությունը։

Պատերազմից հետո առաջավոր ազնվականության զինվ․ երիտասարդության շրջանում առաջացան խմբակներ, որոնց նպատակն էր երկիրն ազատագրել ինքնակալական, ճորտատիրական լծից։ 1825-ի դեկտ․ 14-ի դեկաբրիստների ապստամբությունը սկիզբ դրեց Ռուսաստանում հեղափոխական–ազատագր․ շարժման ազնվականական էտապին։ Ապստամբությունը, չնայած ճնշվեց, բայց նշանակալի ազդեցություն գործեց ռուս, ազատագր․ շարժման զարգացման վրա։

XIX դ․ 1-ին կեսը Ռուսաստանի պատմության մեջ բնութագրվում է ֆեոդալ–ճորտ․ կարգի ճգնաժամով։ ճորտ, իրավունքը խանգարում էր ազատ բանվ․ ուժի շուկայի ստեղծմանը, սահմանափակում էր ներքին առևտուրը, խոչընդոտում կապիտալիզմի զարգացումը (ճորտական աշխատանքի վրա հիմնված Ուրալի հանքային–գործարանային արդյունաբերությունը կանգ էր առնում)։ Այդուհանդերձ Ռուս, կայսրության արդ․ ձեռնարկությունների ընդհանուր թիվը 1800-ից մինչև 1850-ը ավելացել էր 1200-ից մինչև 2800, իսկ բանվորների թիվը 225 հզ–ից հասել էր 860 հզ–ի։ XIX դ․ 2-րդ քառորդում Ռուսաստանում սկսվեց արդ․ հեղաշրջում։ Ընդլայնվեցին առևտր․ գործարքներն ու շրջանառությունը խոշորագույն տոնավաճառներում։ Աճեցին քաղաքները, որոնց բնակչությունը 1851-ին կազմում էր երկրի ամբողջ բնակչության մոտ 8%–ը։ XIX դ․ 40–50-ական թթ․ տասնյակ շոգենավեր էին լողում Վոլգայով և Դնեպրով։ 1837-ին բացվեց առաջին երկաթուղին՝ Պետերբուրգից Ցարսկոյե սելո, իսկ 1851-ին՝ այն ժամանակվա աշխարհում ամենաերկար երկաթուղին՝ Պետերբուրգից Մոսկվա։ Այս տեղաշարժերով հանդերձ ճորտ․ Ռուսաստանը ետ էր մնում Եվրոպայի առաջավոր երկրներից։

Պարսկաստանի դեմ պատերազմներից հետո 1828-ին Ռուսաստանի կազմի մեջ մտան նաև Արլ․ Հայաստանի մնացած մասերը (Երևանի և Նախիջևանի խանությունները), և կազմվեց (Օրդուբադի գավառի հետ) Հայկական մարզը (տես Արեվեսան Հայաստանի միացումը Ռուսաստանին)։ XIX դ․ կեսին Ռուսաստանում էլ ավելի սրվեց գյուղացիական հարցը։ ժողովրդի շահերն արտահայտում էին հեղափոխական–դեմոկրատները, որոնք պաշտպանում էին հեղափոխության միջոցով ճորտատիրական իրավունքի վերացման գաղափարները (Վ․ Բեչինսկի, Ա․ Գերցեն, Ն․ Օգարյով)։ Արտաքին քաղաքականության բնագավառում ցարիզմի պարտությունները, որոնք պայմանավորված էին ճորտ, հարաբերությունների ճգնաժամով, նույնպես նախադրյալ էին ստեղծում ճորտ, իրավունքի վերացման համար։ 1853–56-ի Ղրիմի պատերազմում չնայած ռուս, զորքերի (Պ․ Նախիմովի, Վ․ Կոռնիլովի և ուրիշների գլխավորությամբ հերոսաբար պաշտպանեցին Սևաստոպոլը) ցուցաբերած արիությանը, Ռուսաստանը պարտվեց, ռուս, բանակի տեխ․ հետամնացությունը կանխորոշեց Ռուսաստանի պարտությունը, ցարիզմը կանգնեց ճորտ, իրավունքի վերացման անհրաժեշտության առաջ։

Ֆեոդ․–ճորտ․ կարգի ճգնաժամի պայմաններում երկրում ստեղծվեց հեղափոխ․ իրադրություն (1859–61), որն արագացրեց ճորտ, իրավունքի վերացումը։ 1861-ին Ալեքսանդր I-ի կառավարությունն անցկացրեց գյուղաց․ ռեֆորմ (տես Գյուղացիական ռեֆորմ 1861), որի հետևանքով ամբողջ Ռուսաստանում ազատագրվեց 22,5 մլն կալվածատիրական գյուղացի։ Բայց ռեֆորմը պահպանեց կալվածատերերի դասակարգային տիրապետության հիմքը՝ խոշոր հողատիրությունը, ինչպես նաև ճորտատիրության այլ մնացուկներ։ Գյուղացիները ռեֆորմին պատասխանեցին նոր հուզումներով։ ճորտ, իրավունքի վերացումը և նրան հաջորդած բուրժ․ ռեֆորմները [զեմստվային (1864), դատական (1864), քաղաքային (1870), ռազմ․ (1862–74) ևն] որոշակի քայլ էին ֆեոդ, միապետությունը բուրժ․ միապետության վերածելու ճանապարհին։ Ստեղծվեցին ավելի բարենպաստ պայմաններ արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ կապիտալիստական հարաբերությունների զարգացման համար։ XIX դ․ 60-ական թթ․ սկսվեց ռուս, ազգ–ազատագր․ շարժման բուրժուա–դեմոկրատական շրջանը։ Շարժման գլուխ կանգնեցին հեղափոխական–դեմոկրատներ Ն․ Չեռնիշևսկին, Ն․ Դոբրոչյուբովը։ Ռուս–թուրքական պատերազմ 1877–78 թթ․ 1870-ական թթ․ սկզբին նկատվեց հեղափոխական շարժման նոր վերելք։ Ինքնակալության դեմ պայքարը գլխավորեցին հեղափոխական նարոդնիկները (տես Նարոդնիկություն)։ Առաջացան նաև առաջին բանվորական կազմակերպությունները․ «Բանվորների հարավռուսաստանյան միությունը» (Օդեսա, 1875), «Ռուս բանվորների հյուսիսային միությունը» (Պետերբուրգ, 1878)։ 1881-ի մարտի 1-ին նարոդնիկները սպանեցին Ալեքսանդր II-ին։ Ալեքսանդր III-ի (1881–94) կառավարությունը, ձգտելով ամրապնդել ինքնակաւությունը և ազնվական կալվածատերերի տիրապետությունը, սկսեց վերանայել անցկացրած ռեֆորմները։ XIX դ․ 80-ական թթ․ ավարտվեց արդ․ հեղաշրջումը։ 1860-ից մինչև 1900-ը Ռուսաստանի արդ․ արտադրանքն ավելացավ ավելի քան 7 անգամ։ Ներքին ապրանքաշրջանառության ընդլայնմանը և համաշխարհային շուկայի հետ Ռուսաստանի տնտ․ կապերի ամրապնդմանը նպաստեց երկաթուղաշինությունը (այդ թվում և Հայաստանում)։ Երկաթուղիների երկարությունը 1865-ի՝ 3,8 հզ․ կմ–ից 1895-ին հասավ 37 հզ․ կմ–ի։ Ձևավորվեց երկու նոր դասակարգ՝ բուրժուազիան և պրոլետարիատը։ 1890-ին ամբողջ Ռուս, կայսրությունում արդյունաբերության մեջ և տրանսպորտում բանվորների թիվը կազմեց 1,5 մլն։

XIX դ․ 80-ական թթ․ վերջին-90-ական թթ․ սկզբին ազատագր․ շարժման մեջ պայքարի ղեկավար դերն անցավ բանվոր դասակարգին, որի ավանգարդը դարձան Պետերբուրգի և Մոսկվայի բանվորները։ Ռուսաստանում մարքսիզմի տարածման գործում զգալի դեր խաղաց Գ․ Պչեխանովի գլխավորած «Աշխատանքի ազատագրություն» խմբակը (ժնև, 1883)։

XIX դ․ 90-ական թթ․ Ռուսաստանում վերելք ապրեց արդյունաբերությունը։ Արագորեն զարգանում էր երկաթուղային շինարարությունը, կառուցվեց ավելի քան 22 հզ․ կմ երկաթուղի։