Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

արտադրանքը 1890–1900-ին ավելացավ 320%–ով, բամբակի մշակությունը՝ 94%–ով, քարածխի հանույթը աճեց 367,2 մլն–ից (1890-ին) 885,2 մլն փութ (1900)։

Ետռեֆորմյան Ռուսաստանում կապիտալիզմի զարգացմանը խանգարող հիմնական հակասությունը ճորտ. մնացուկների առկայությունն էր։ XIX դ․ վերջին 30 հզ․ կալվածատեր ուներ 70 մլն դեսյատին հող, իսկ 10,5 մլն գյուղաց․ տնտեսություններ՝ 75 մլն դեսյատին։ ճորտ, մնացուկները սահմանափակում էին ներքին շուկայի ընդլայնումը և հարկադրում ռուս, կապիտալիզմին շուկա որոնել Ռուսաստանի ծայրամասերում, այդ թվում և Անդրկովկասում։ XIX դ․ 60–70-ական թթ․ Ռուսաստանին միացավ Միջին Ասիայի զգալի մասը, ավարտվեց Ռուսաստանի իշխանության ներքո ղազախ․ հողերի միավորումը, որտեղ պայմաններ ստեղծվեցին ֆեոդ, մասնատվածության վերացման և կապիտալիզմի զարգացման համար։ Ոչ ռուս ժողովուրդները ներգրավվեցին համառուս․ հեղափոխական շարժման մեջ։ XIX դ․ 50–60-ական թթ․ պաշտոնապես Ռուս. կայսրության մեջ մտան Պրիամուրիեն և Պրիմորիեն։ 1860-ին հիմնադրվեց Վլադիվոստոկը։ 1875-ին ռուս–ճապոն․ պայմանագրով Սախալին կղզին ամբողջությամբ անցավ Ռուսաստանին, իսկ Կուրիլյան կղզիները զիջվեցին ճապոնիային։ Ռուս վերաբնակները յուրացրեցին Նախակովկասի տափաստանները, այն վերածելով հողագործության և անասնապահության բերրի շրջանի։ Յուրացվեց նաև Կովկասի սևծովյան ափը, առաջացան նավահանգստային կենտրոններ (Նովոռոսիյսկ, Տուապսե)։ XIX դ․ ավարտվեց ռուս բուրժ․ ազգի համախմբումը և Ռուսաստանի կազմի մեջ մտնող մի շարք ժողովուրդների ազգ․ ձևավորումը։ Մեծ նվաճումներ ձեռք բերվեցին գիտության, գրականության, արվեստի բնագավառում։ Ռուս առաջավոր գիտությունը և մշակույթը նպաստեցին Ռուսաստանի մյուս ժողովուրդների մշակույթի զարգացմանը։ XIX–XX դդ․ սահմանագծին Ռուսաստանը, աշխարհի մյուս պետությունների թվում, թևակոխեց կապիտալիզմի բարձրագույն փուլը՝ իմպերիալիզմը։ Հիմնականում չտարբերվելով առավել զարգացած երկրների իմպերիալիզմից, ռուս, իմպերիալիզմը սակայն ուներ մի շարք առանձնահատկություններ. այն կապիտալիզմի նորագույն ձևերի միահյուսումն էր նախամոնոպոլիստական ձևերի հետ (որը տիրապետող էր), իսկ կապիտալիստական հարաբերությունները՝ ճորտատիրության ուժեղ մնացուկների հետ։ Գյուղացիությունը տառապում էր սակավահողությունից, բարձր հարկերից ու վարձավճարներից, մի մասը չուներ ձի, գյուղատնտ․ գործիքներ։ Կապիտալիստների բարձր շահույթների պայմաններում բնակչության ճնշող մասը ապրում էր աղքատության մեջ։ Բանվոր դասակարգը ենթարկվում էր դաժան շահագործման (Եվրոպայում ամենաերկար աշխատանքային օր, ցածր աշխատավարձ, աշխատանքի պահպանության բացակայություն ևն) և չուներ ոչ մի քաղ․ իրավունք։ Կառավարության հովանավորական քաղաքականությունը ռուս բուրժուազիայի նկատմամբ նպաստեց նրա՝ ցարիզմի հետ մերձեցմանը, որի հետևանքով էլ բուրժուազիան դարձավ հակադեմոկրատակա և հակահեղափոխական։ XX դ․ սկզբին Ռուսաստանում ժող․ հեղափոխության համար հասունացան տնտ․ և սոցիալ․ նախադրյալներ։ Հեղափոխական շարժման կենտրոնը Արմ․ Եվրոպայից տեղափոխվեց Ռուսաստան, որը դարձել էր համաշխարհային իմպերիալիզմի հակասությունների հանգուցակետ։ Երկրի հասարակական, տնտ․ զարգացմն արմատական պահանջը ինքնակալության վերացումն էր։ XIX դ․ 90-ական թթ․ կեսին ռուս, ազատագրական շարժման մեջ սկսվեց գիտ․ սոցիալիզմի գաղափարներով լուսավորված պրոլետարական էտապը։ 1895-ին Վ․ Ի․ Լենինը մարքսիստների մի խմբի հետ կազմակերպեց Պետերրուրգի <Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միությունը*, որը և դարձավ հեղափոխական պրոլետարական կուսակցության սաղմը։ ՌՍԴԲԿ I համագումարը 1898-ին պաշտոնապես հռչակեց Ռուսաստանի ս–դ․ բանվորական կուսակցության կազմավորումը։ Նոր տիպի պրոլետարական կուսակցության ստեղծման պայքարում վճռական դեր խաղաց <Իսկրա> թերթը։ 1903-ին կուսակցության II համագումարը հիմնադրեց բոլշևիկյան կուսակցությունը և ընդունեց ՌՍԴԲԿ ծրագիր։ Բոլշևիկյան կուսակցության ստեղծումը շրջադարձային կետ հանդիսացավ ռուս․, ինչպես նաև միջազգային բանվ․ շարժման մեջ։ Բոլշևիկների կուսակցությունը Ռուսաստանի աշխատավոր ժողովըրդին մատնանշեց ինքնակալության տապալման հեղափոխական ուղին, երկրի ամբողջ հասարակական, քաղ․ կարգի նորոգման և հետագա սոցիալիստ, հեղափոխության անցման համար։ Ռուսաստանը դարձավ լենինիզմի հայրենիք։ Այս բոլորը որակական փոփոխություններ մտցրեց նաև երկրի մյուս ժողովուրդների ազգային–ազատագր․ շարժման մեջ։

1904–05-ի ռուս–ճապոն․ պատերազմը արագացրեց հեղափոխական ճգնաժամի հասունացումը։ Պատերազմում ցարիզմի պարտությունը ավելի սրեց իրավիճակը երկրում։ 1905–07-ի բուրժուա–դեմոկրատական հեղափոխությանը (տես Ռուսասmանում 1905–07–ի հեղափոխություն) բանվոր դասակարգը մասնակցեց մարքսիստական կուսակցության ղեկավարությամբ։ Համադեմոկրատական շարժման առաջատարի՝ պրոլետարիատի հերոսական պայքարը սասանեց ինքնակալության հիմքերը։ Չնայած 1905–07-ի հեղափոխությունը Ռուսաստանում պարտվեց, սակայն այն հանդիսացավ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության գլխավոր փորձը։ Ռուսաստանը, որը XIX դ․ սկզբին եվրոպ․ հետադիմության հենարանն էր, XX դ․ սկզբին դարձավ ազատագր․ շարժման առաջատարը ամբողջ աշխարհում։ 1914–18-ի առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ռուս, իմպերիալիզմը հասավ զարգացման բարձր աստիճանի։ Արտադրողական ուժերի մակարդակով Ռուսաստանը հավասարվեց Ֆրանսիային, ճապոնիային, բայց ետ էր մնում ԱՄՆ–ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից։ Իմպերիալիզմի դարաշըրջանի Ռուսաստանի զարգացման ամենագլխավոր արդյունքը եղավ սոցիալիստ, հեղափոխության տնտ․ և քաղ․ նախադրյալների հասունացումը։ Երկրում ծայրահեղորեն սրվեցին դասակարգային հակասությունները։ Աճում և ամրապնդվում էր հեղափոխության շարժիչ ուժը՝ բանվոր դասակարգը։ 1913-ին հաշվվում էր ֆաբրիկա–գործարանային և երկաթուղային ավելի քան 4 մլն բանվոր։ Բոլշևիկյան կուսակցության ղեկավարությամբ արդ․ բանվորությունը ձեռք էր բերել մեծ հեղափոխականություն։ Բանվոր դասակարգի դաշնակիցը բազմամիլիոն աշխատավոր գյուղացիությունն էր։ Առաջին համաշխարհային պատերազմը (1914–18), որում ռուս բուրժուազիան Անտանտի մյուս երկըրների բուրժուազիայի հետ դաշնակցած հետամուտ էր իր իմպեր․ նպատակներին, երկրում հեղափոխության հասունացման հզոր խթան հանդիսացավ։ 1916-ին առաջացած հեղափոխական իրադրությունը հանգեցրեց 1917-ի Փետրվարյան բուրժուա–դեմոկրատական հեղափոխությանը, որի հետևանքով տապալվեց ինքնակալությունը։ Ցարիզմի տապալումը չփոխեց երկրի ժողովուրդների ծանր վիճակը։ Սակայն այն բեկում առաջացրեց երկրի պատմության մեջ։ Ռուսաստանը դարձավ բուրժուա–դեմոկրատական հանրապետություն։ Ցարիզմի տապալումից հետո բուրժուա–դեմոկրատական հեղափոխության տնտ․ խնդիրները չիրականացան։ Ցուրահատուկ պայմանների հետևանքով երկրում հաստատվեց երկիշխանություն։ Բանվորների, զինվորների և գյուղացիների դեպուտատների սովետների կողքին, որոնք ստեղծվել էին 1917-ի փետրվար–մարտին և հանդիսանում էին բանվորների ու գյուղացիության հեղափոխական–դեմոկրատական դիկտատուրայի մարմին, մարտի 2(15)-ին կազմվեց բուրժ․ դիկտատուրայի մարմինը՝ ժամանակավոր կառավարությունը։ Հեղափոխության հետագա զարգացումն անխուսափելի էր։ 1917-ի մարտին, Վ․ Ի․ Լենինի ղեկավարած բոլշևիկյան կուսակցությունը, որը դուրս էր եկել ընդհատակից և աշնանն արդեն դարձել էր ռուս. պրոլետարիատի մասսայական կուսակցություն, մշակեց բուրժուա–դեմոկրատական հեղափոխությունից՝ սոցիալիստականին անցնելու պայքարի կոնկրետ, տեսականորեն հիմնավորված ծրագիր (տես Ապրիլյան թեզիսներ)։ 1917-ի աշնանը հասունացել էին բոլոր պայմանները սոցիալիստ, հեղափոխության հաղթանակի համար։ Բոլշևիկների կուսակցությունը կարողացավ իր կողմը գրավել աշխատավոր ժողովրդի մեծ մասին։ Այն մեկ միասնական հեղափոխական հոսանքի մեջ միավորեց բանվոր դասակարգի սոցիալիստ․, խաղաղության համար համադեմոկրատական, հողի համար գյուղաց․-դեմոկրատական, ազգ․ իրավահավասարության համար ոչ ռուս ժողովուրդների ազգ․–ազատագր․ շարժումները։ Հեղափոխության գլխավոր շարժիչ ուժը Ռուսաստանի պրոլետարիատն էր։ 1917-ի