Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՄԻՌՆՈՎ Անատոլի Ալեքսանդրովիչ (ծն․ 1894), սովետական հոգեբան, ՌՍՖՍՀ ՄԳԱ (1947), ՍՍՀՄ ՄԳԱ (1968) իսկական անդամ։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմաբանաս իրական ֆակ–ը (1916)։ 1945–72-ին՝ ՍՍՀՄ ՄԳԱ հոգեբանության ինստ–ի դիրեկտոր, 1955–58-ին և 1966-ից՝ «Վոպրոսի պսիխոլոգիի» («Вопросы психологии») ամսագրի գլխ․ խմբագիր, ՌՍՖՍՀ հոգեբանների ընկերության առաշին պրեզիդենտ (1959–63)։ Ս–ի հետազոտությունները նվիրված են հիշողության պրոբլեմներին, տեսողական ընկալման հարցերին, մանկան և մանկավարժական հոգեբանությանը, հոգեբանության պատմությանը։ Հեղինակակից ե գլխ․ խմբագիրն է մանկավարժական բուհերի հոգեբանության դասագրքի։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

ՍՄԻՌՆՈՎ Բորիս Ալեքսանդրովիչ (ծն․ 1908), ռուս սովետական դերասան։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1963)։ 1925–29-ին սովորել է Լենինգրադի բեմարվեստի ինստ–ում։ 1929–42-ին՝ Լենինգրադի Ս․ է․ Ռադլովի ղեկավարած թատրոն–ստուդիայի (1939-ից՝ Լենսովետի անվ․ թատրոն), 1943–50-ին՝ Լենինգրադի կոմեդիայի, 1950–55-ին՝ Մոսկվայի Պուշկինի անվ․ թատրոնների դերասան։ 1955-ից աշխատում է ՄԳԱԹ–ում։ Խաղացել է մի շարք դերեր դասական խաղացանկից՝ Պարատով (Ա․ Օստրովսկու «Անօժիտը»), Ռոմեո, Համլետ (Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ», «Համլետ»), Իվանով (Չեխովի «Իվանով»), Իվան Կարամազով («Կարամազով եղբայրները» ըստ Դոստոևսկու) ևն։ Ս․ ստեղծել է Վ․ Ի․ Լենինի կերպարը Պոգոդինի «Կրեմլյան կուրանտներ» (1956), «Երրորդը՝ պաթետիկականը» (1953), Շատրովի «Հուլիսի 6-ը» (1965) ներկայացումներում և «Կոմունիստ», «Անձամբ ճանաչում եմ» (երկուսն էլ՝ 1958), «Ապասիոնատ» (1963), «Հանուն հեղափոխության» (1964) ֆիլմերում։ Լենինյան մրցանակ (1959)։ Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, «Պատվո նշան» շքանշաններով։

ՍՄԻՌՆՈՎ Լեոնիդ Վասիլևիչ (ծն․ 1916), սովետական պետ․ և կուսակցական գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1961)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Ծնվել է բանվորի ընտանիքում։ Ավարտել է Նովոչերկասկի ինդուստրիալ ինստ–ը (1939), 1939–61-ին աշխատել է ՍՍՀՄ զինված ուժերի մինիստրության, սիստեմում։ 1961–63-ին՝ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի պաշտպանության տեխնիկայի պետ․ կոմիտեի նախագահի տեղակալ, նախագահ–ՍՄՀՄ մինիստր․ 1963-ի մարտից՝ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ։ Կուսակցության XX, XXII –XXVI համագումարների պատգամավոր, ՍՄԿԿ ԿԿ անդամ 1961-ից։ ՍՍՀՄ YI –XI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Լենինյան մրցանակի դափնեկիր (1960)։ Պարգևատրվել է Լենինի 3 և 2 այլ շքանշաններով և մեդալներով։

ՍՄԻՌՆՈՎ Սերգեյ Սերգեևիչ (1895–1947), սովետական երկրաբան–հանքաբան, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943)։ 1919-ին ավարտել է Պետրոգրադի լեռնային ինստ–ը, 1919–41-ին աշխատել է Երկրաբանական կոմիտեում, 1930-ից՝ Լենինգրադի լեռնային ինստ–ի պրոֆ․։ Հիմնական աշխատությունները վերաբերում են միներալոգիային և հանքառաջացման պրոբլեմներին։ Մշակել է հիդրոթերմալ հանքայնացման զոնալության և մագմատիզմի հետ նրա կապի մասին ուսմունքը։ Օգտակար հանածոների մասին ուսմունքում ստեղծել է մետաղածնական նոր ուղղություն։ Հայտնաբերել և նկարագրել է երկաթի, գունավոր և հազվագյուտ մետաղների մի շարք հանքավայրեր։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1946)։ Ֆրանս, միներալոգիական ընկերության պատվավոր անդամ (1947)։ Պարգևատրվել է Լենինի 3 և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

ՍՄԻՌՆՈՎ Սերգեյ Սերգեևիչ (1915-1976), ռուս սովետական գրող։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ Ավարտել է Մոսկվայի էներգետիկայի (1937) և Մ․ Գորկու անվ․ գրականության (1941) ինստ–ները։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ 1959–60-ին՝ «Լիտերատուրնայա գազելուս» («Литературная газета») թերթի գլխ․ խմբագիրը։ 1975–76-ին՝ ՍՍՀՄ գրողների միության քարտուղար։ Տպագրվել են նրա «Ստալինգրադը ԳԴնեպրի վրա» (1954), «Իտալիայում» (1961), «Ուղևորություն Կուբա» (1962) և ակնարկների այլ գրքեր։ «Բրեստի ամրոցը» (1957, լրց․ հրտ․ 1964, լենինյան մրցանակ, 1965, հայ․ հրտ․ 1966), «Բրեստի ամրոցի հերոսները» (1959), «Պատմություններ անհայտ հերոսների մասին» (1963), «Ընտանիք» (1967) գրքերում, «Ամրոց Բուգի վրա» (1955) պիեսում և այլ գործերում Ս․ նկարագրել է 1941-ին Բրեստի ամրոցի պաշտպանության հերոսական էպոպեան և սովետական մարտիկների այլ սխրագործություններ։ Ս–ի ստեղծագործությունները թարգմանվել են օտար լեզուներով։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։

ՍՄԻՌՆՈՎ Վլադիմիր Իվանովիչ (1887– 1974), սովետական մաթեմատիկոս, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943), սոցիալիստական աշխատանքի հերոս (1967)։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1910), նույն համալսարանի պրոֆ․ (1915-ից)։ Հիմնական աշխատանքները վերաբերում են կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսությանը, բազմարժեք անալիտիկ ֆունկցիաների ունիմորֆացում, ուղղելի փակ գծերի վրա օրթոգոնալ բազմանդամների համակարգերի լրիվության ուսումնասիրություն, անալիտիկ ֆունկցիաների սահմանային արժեքների հետ կապված հարցեր։ Ս․ Լ․ Սոբոլևի հետ համատեղ մի քանի աշխատանքներում մշակել է հարթ եզրով առաձգական միջավայրերում ալիքների տարածման տեսության մի քանի խնդիրների լուծման նոր մեթոդ։ Աշխատանքներ ունի մաթ․ ֆիզիկայից։ «Բարձրագույն մաթեմատիկայի դասընթաց» (հ․ 1–5, 1924–47, հայ․ հրտ․ հ․ 1–2, 1948– 1952) աշխատության համար 1948-ին արժանացել է պետ․ մրցանակի։ Պարգևատրվել է Լենինի 4 շքանշանով։

ՍՄԻՌՆՈՎ Վլադիմիր Իվանովիչ (ծն․ 1910), սովետական երկրաբան, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1962), ՍՄԿԿ անդամ 1940-իձ։ 1934-ին ավարտել է Մոսկվայի երկրաբանահետախուզական ինստ–ը։ 1934–41 և 1944–49-ին աշխատել է Մոսկվայի երկրաբանահետախուզական ինստ–ում (1946-ից՝ պրոֆ․)։ 1941–44-ին՝ Միջին Ասիայի Խայդարկանի սնդիկի կոմբինատի գլխավոր երկրաբան, 1946– 1949-ին՝ Օգտակար հանածոների պաշարների համամիութենական հանձնաժողովի նախագահ, ՍՍՀՄ երկրաբանության մինիստրի տեղակալ (1946–51)։ Ս–ի հիմնական աշխատությունները վերաբերում են մետաղային հանքավայրերի երկրաբանության ուսումնասիրմանը, օգտակար հանածոների քանակական գնահատմանը, ՍՍՀՄ–ում մետաղային հանքավայրերի առաջացման ու տեղաբաշխման օրինաչափություններին։ Մշակել է սնդիկի, ծարիրի, կապարի, ցինկի, ուրանի մետաղսծնության պրոբլեմները, օգտակար հանածոների հանքավայրերի դասակարգումը ևն։ 1964-ից՝ ՍՍՀՄ ԳԱ հանքառաջացման գիտական խորհրդի նախագահ, 1968-ից՝ «Մետաղային հանքավայրերի երկրաբանություն» ամսագրի գլխավոր խմբագիր։ 1969–75-ին՝ ՍՍՀՄ ԳԱ երկրաբանության, երկրաֆիզիկայի և երկրաքիմիայի բաժանմունքի ակադեմիկոսքարտուղար և նախագահության անդամ։ Լենինյան մրցանակ (1972)։ Պարգևատրվել է Լենինի 2, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։