Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՄԻԹ (Smith) Ուիլյամ (1769–1839), անգլ․ գեոդեզիստ և երկրաբան։ Ս–ի աշխատությունները հիմք են դրել պատմ․ երկրաբանությանը և շերտագրութ; անը որպես ինքնուրույն երկրբ․ գիտություններ։ Ս․ հաստատել է, որ տարբեր շրջաններում մերկացող և անմիջապես միմ անց հետ կապ չունեցող նստվածքային ապարների շերտերը կարող են համադրվել ըստ հասակի՝ նրանց մեջ պարունակվող բրածո օրգանիզմների (ղեկավարող բրածոների) միջոցով։ Ս․ առաջին անգամ (1813–15) կազմել է Անգլիայի երկրբ․ քարտեզը՝ ըստ ապարների հասակի։ Ս–ի հայտնագործությունը էվոլյուցիոն գաղափարների զարգացման նախադրյալներ է ստեղծել հնէաբանության մեջ։

ՍՄԻԹԻ ԴՈԳՄԱ, անգլիացի տնտեսագետ Ա․ Սմիթի դրույթը, ըստ որի հասարակության տարեկան արդյունքի գինը կամ փոխանակային արժեքը տրոհվում է եկամուտների՝ աշխատավարձի, շահույր ի U ռենտայի։ Ընդունելով, որ առանձին ապրանքի արժեքը, բացի այդ եկամուտներ րից, պարունակում է նաև սպառված արտադրամիջոցների արժեքը, Սմիթը, սակայն, պնդում Էր, որ դրանց արժեքը ստեղձվուլք է մյուս ճյուղերում ծախսվող կենւանի աշխատանքով, հետևաբար, վերջին հաշվով ամբողջ ապրանքային զանգվածի կամ յուրաքանչյուր երկրի հողի և աշխասանքի տարեկան արդյունքի արժեքը նույնպես բաժանվում է եկամուտների։ Որպես արժեքների տարր ՆախկիԼւ տարիների աշխաաանքով ստեղծված արտադրամիջոցների արժեքի՝ հաստատուն կապիսալի, անտեսումը Սմիթին հնարավորություն չտվեց գիտականորեն վերլուծելու վերարտադրության պրոցեսը, որովհետև, եթե տարեկան արդյունքը որպես եկամուտներ սպառվում է նույն տարում, ապա անհնարին է ոչ միայն ընդլայնված, այլև պարզ վերարտադրությունը։ Փակուղուց ւուրս գալու համար Սմիթը համախառն եկամուտը տարբերեց զուտ եկամուտից, առաջինը համարելով ամբողջ տարեկան արդյունք, երկրորդը՝ այդ արդյունքի բնակչությանը սպառողական պաշարը։ Մոացվում Է, որ ապրանքի գնի մեջ ներածվում են ոչ միայն եկամուտները, այլ նաև կանխավճարված կապիտալը և ուրիշ կապիտալիստներից ձեռք բերված ապրանքների արժեքը (որը, Սմիթի կարծիքով, բաժանվում է եկամուտների) և, հետևաբար, ամբողջ ապրանքային զանգվածի արժեքի մեջ բացակայում է հաստատուն կապիտալը։ Միաժամանակ Սմիթը փաստորեն ընդունեց, որ տարեկան արդյունքի մի մասը չի բաժանվում եկամուտների և իր բնաիրային ձևով պիտանի չէ անձնական սպառման համար, որը կարևոր է իրացման տեսությունն ըմբռնելու տեսակետից։ Վ․ Ներկարարյան

ՍՄԻԹԻ ՕՐԵՆ* 1940 , «արտասահմանցիներին գրանցել ու մասին օրենք», ընդունել է ԱՄՆ–ի կոնգրեսը 1940-ին, որով հանցագործու–յուն է համարվել «ուժով կամ բռնությամբ կառավարությունը տապալելու» վերաբերյալ գաղափարների պաշտպանությունը կամ տարածումը։ Ա․ օ․ է կոչվել նրա հեղինակի՝ ներկայացուցիչների պալատի անդամ՝ Հ․ Սմիթի (H․ Smith) անունով։ Ընդունման ժամանակ նախատեսվել է կիրառել ԱՄՆ–ում գործող ֆաշիստ, պետությունների հետախուզական ծառայությունների դեմ։ Աակայն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո օգտագործվել է ընդդեմ կոմունիստական կուսակցության անդամների։ 1948–55-ին Ս․ о-ի, Մակկարեն–Վուդի օրենքի, հակադեմոկրատական այլ ակտերի ուժով կոմկուսի ղեկավարների նկատմամբ կայացվել է 18 դատավարություն, որոնցից շատերը դատապարտվել են երկարատև ազատազրկման։ 1957-ին ԱՄՆ–ի Գերագույն դատարանը սահմանափակել է Ա․ օ–ի կիրառումը։

ՍՄԻԹՍՈՆԻՏ [անգլ․ քիմիկոս և հանքաբան Ջ․ Ամիթսոնի (J․ Smithson, 17651829) անվամբ], միներալ բնական կարբոնատների խմբից։ Քիմ․ կազմը՝ ZnC03 (ZnO–64,9% , C02–35,1%)։ խառնուրդների ձևով պարունակում է Fe, Mn, Cd, Co, Mg, Pb։ Բյուրեղագիտական համակարգը տրիգոնային է։ Բյուրեղները հազվադեպ են և ունեն ռոմբոէդրի ու սկալենոէդրի ձև։ Ա․ սովորաբար հանդիպում է հատիկավոր կամ հողանման զանգվածների և կեղևանման կառուցվածք ունեցող հոսունանստվածքային ագրեգատների ձևով։ Գույնը՝ սպիտակ, դեղնավուն, մոխրագույն, գորշ ևն։ Կարծրությունը՝ 4–4,5, խտությունը՝ 4300–4400 կգ/մ3։ Ա․ ցինկի առաջնային սուլֆիդների հանքավայրերի օքսիդացման զոնայի տիպիկ արդ․ մի– ներալ է։ Հանքավայրերը հայտնի են Մեքսիկայում, Հունաստանում, Լեհաստանում, ԱԱՀՄ–ում՝ Ղազախստանում և Ուզբեկաոանում։

ՍՄԻԹՍՈՆՏԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ (Smithsonian Institution), ԱՄՆ–ի գիտահետազոտական և մշակութային խոշոր կենտրոններից։ Հիմն, է 1846-ին, Վաշինգտոնում, կոնգրեսի հատուկ որոշմամբ, անգլ․ քիմիկոս և հանքաբան Ջ․ Ամիթսոնի (1765– 1829) կտակած միջոցներով՝ «գիտությունը ժողովրդի մեջ տարածելու և ընդլայնելու» համար։ Միավորում է Ազգ․ թանգարանը, Սմիթսոնյան աստղադիտարանը, Արվեստի ազգ․ պատկերասրահը, Ազգաբանական հետազոտությունների ինստ–ը, Ազգ․ կենդանաբանական այգին և գիտ․ այլ հիմնարկներ։ Ինստ–ն ավանդաբար գլխավորում է ԱՄՆ–ի պրեզիդենտը, պատվավոր խորհրդի կազմում են նաև փոխպրեզիդենտը, պետ․ քարտուղարը, ֆինանսների, պաշտպանության, արդարադատության մինիստրները և պաշտոնական այլ անձինք։

ՍՄԻԼԳԻՍ էդուարդ Ցանովիչ (1886–1966), լատիշ սովետական ռեժիսոր, դերասան։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1948)։ 1911-ից Ռիգայի Նոր, 1915–19-ին Պետրոգրադյան լատվ․ թատրոնների դերասան։ 1920-ին Ռայնիսի անվ․ Գեղ արվեստական թատրոնի (Ռիգա) ստեղծման նախաձեռնողներից (մինչև 1964-ը՝ գեղ․ ղեկավար)։ Ս–ի ռեժիսորական արվեստը որոշիչ է եղել Գեղարվեստական թատրոնի ոճի և ստեղծագործական մեթոդի համար։ Նրա բեմադրությունների մեծ մասին հատուկ են մոնումենտալությունը, հերոսառոմանտիկական ուղղվածությունը, վառ թատերայնությունը։ Լավագույններից են՝ Ռայնիսի «կրակ և գիշեր» (1947, ՍԱՀՄ պետ․ մրցանակ, 1947), Գյոթեի«Ֆաուստ» (1940), Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները» (1946), Շիլլերի «Մարի Ստյուարտ» (1956), Շեքսպիրի «Համլետ» (1959), Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն» (1964)։ Դերերից են՝ Պեր Գյունտ (Իբսենի «Պեր Գյունտ»), Համլետ, Կեսար, Պետրուչչո (Շեքսպիրի «Համլետ», «Հուլիոս Կեսար», «Անսանձ կնոջ սանձահարումը), Տոտս (Ռայնիսի «Նվագել եմ ես, պարել»)։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։

ՍՄԻՌՆԵՆՍԿԻ խրիստո (խրիստո Դիմիտրով Րգմիռլիև) (1898–1923), բուլղար բանաստեղծ։ ԲԿԿ (տեսնյակներ) անդամ 1921-ից։ Սովորել է տեխ․ և զինվ․ ուսումնարաններում։ Բուլղ․ գրականության մեջ սոցիալիստական ռեալիզմի սկզբնավորողներից է։ Առաջինն է ստեղծել պրոլետար հեղափոխականների գեղ․ կերպարներ, երգել գալիք համաշխարհային հեղափոխությունը («Ռուսական Պրոմեթեոսը», «Ցոհան», «Կարլ Լիբկնեխտ», «Ռոզա Լյուքսեմբուրգ», պոեմներ)։ Հոկտեմբերյան հեղափոխությանը և Ռուսաստանում քաղաքացիական պատերազմին է նվիրել «Հյուսիսափայլ», «Կարմիր էսկադրոններ» (1920), «Հյուսիսային Ապարտակ», «Մոսկվա» (1921) ստեղծագործությունները։ «Թող լինի լույս» (1922) ժողովածուում տեղ գտած շատ գործեր ներթափանցված են սիրով ու կարեկցանքով դեպի «այս դաժան աշխարհի» ընչազուրկները և խոր ատելությամբ՝ դեպի նրանց հարստահարողները։ Ա․ տաղանդավոր երգիծաբան է («Pro patria», 1919, «Կրոնշտադտ», 1921, «Քաղաքական ձմեռ», 1921 ևն)։

 Ս–ու լավագույն պոեմներն ու բանաստեղծությունները բազմիցս թարգմանվել են հայերեն և տպագրվել մամուլում։