մամբ բանվոր դասակարգի քաղ․ ղեկավարության ապահովումը պարտադիր պայման է՝ վճռական գործոն։ Համագումարը կարեոր գործ համ սրեց պայքարը ՍՍՀՄ հիմնական տնտ․ խնդրի լուծման համար, գիտատեխ․ առաջընթացի ապահովումը։ Նշվեց, որ հինգերորդ հնգամյակում ՍՍՀՄ ազգ․ եկամուտն աճել է 68, բանվորների իրական եկամուտը՝ 39, կոլտնտեսականներինը՝ 50% –ով։ Արդյունաբերության համախառն աաադրանքը, 1950-ի համեմատ, աճել էր 85% –ով։ Համագումարը հավանություն տվեց սովետական օրինականության ամրապնդման, սովետական քաղաքացիների իրավունքների պահպանման, տնտ․ ու կուլտուրական շինարարության բնագավառում հանրապետական մարմինների իրավունքների ընդլայնման ուղղությամբ իրականացված միջոցառումներին։
ՍՄԿԿ Կենտկոմին հանձնարարվեց ապահովել սոցիալիստ, դեմոկրատիայի հետագա զարգացումը։ Մեծ ուշադրություն նվիրվեց գաղափարախոս ական աշխատանքի բարելավմանը։ Պահանջվեց հաղթահարել տեսության ու պրակտիկայի միջև նկատվող խզումը, ուժեղացնել պայքարը դոգմատիզմի ու տիրացուականության դեմ։
Համագումարն ընդունեց ՍՍՀՄ ժող․ տնտեսության զարգացման 1956–6( թթ․ 6-րդ հնգամյա պլանի դիրեկտիվները։ Համագումարը Կենտկոմին հանձն Արարեց մշակել կուսակցության նոր ծրսգրի նախագիծ։ Որոշվեց մասնակի փոփոխություններ կատարել ՍՄԿԿ կանոնադրության մեջ։ Համագումարն ընտրեց Կենտկոմ (133 անդամ և 122 թեկնածու), ԿՎՀ (63 անդամ)։
Համագումարը քննարկեց Ստալինի անձի պաշտամունքի և դրա հետևանքների հաղթահարման հարցը։ Այդ առթիվ ընդունվեց բանաձև, որը հավանություն էր տալիս կատարված աշխատանքին: Կենտոկոմին առաջարկվեց հետևողականորեն իրականացնել այնպիսի միջոցառումներ, որոնք ապահովեն մարքսիզմ–լենինիզմին խորթ անհատի պաշտամունքի լրիվ հաղթահարումը։ Համագումարից հետո, 1956-ի հունիսի 30-ին, ՍՄԿԿ Կենտկոմն ընդունեց «Անհատի պաշտամունքը և նրա հետևանքները հաղթահարելո մասին» որոշումը, որտեղ հստակորեն պարզաբանվեցին անհատի պաշտամունքի առաջացման պատճառները, դրսևորման բնույթն ու էությունը, նրա հետևանքները։ Համագումարի որոշումները հսկայական տզդեցություն գործեցին կուսակցության ամբողջ կյանքի, հասարակության զարգացման, միջազգային և կոմունիստական շարժման վրա։
ՍՄԿԿ ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, տեղի է ունեցել 1976-ի փետրվարի 24–մարտի 5-ը Մոսկվայում։ Մասնսկցել է 4998 պատգամավոր, որոնք ներկայացնում էին 15 մլն 694 հզ․ կուսանդամի և անդամության թեկնածուի։ Համագումարին ներկա էին 103 կոմունիստակսն և բանվ․, ազգ․ դեմոկրատական և սոցիալիստ․ կուսակցությունների պատգամավորություններ։ Օրակարգ․ ՍՄԿԿ Կենտկոմի հաշվետվությունը և կուսակցության հերթական խնդիրները ներքին ու արտաքին քաղաքականության բնագավառում (զեկուցող Լ․ Ի․ Բրեժնև), Կենտր․ վերստուգիչ հանձնաժողովի զեկուցումը (Գ․ Ֆ․ Սիգով), ՍՍՀՄ ժող․ տնտեսության զարգացման 1976–1980 թթ․ հիմնական ուղղությունները (Ա․ Ն․ Կոսիգին), ընտրություններ։ Համագումարը հավանություն տվեց կուսակցության Կենտկոմի քաղաքական գծին և պրակտիկ գործունեությանը։ Նշվեց, որ անցած ժամանակաշրջանում ամրապնդվել են ՍՍՀՄ–ի և սոցիալիզմի համաշխարհային համագործակցության դիրքերը, լարվածության թուլացումը դարձել է առաջատար միտում միջազգային հարաբերություններում։ Սոցիալիզմի երկերներին բնորոշ է եղել անշեղ վերելքը, փոխադարձ կապերի հետագա ամրապնդումը։ Այդ երկրներում տեղի է ունեցել զարգացման մակարդակների աստիճանական հավասարեցում։ Ընդգծվեց, որ ամրապնդվել ու նոր բովանդակությամբ հարստացել են ՍՍՀՄ–ի հարաբերություններն ազատագրված երկրների հետ։ Սովետական ժողովուրդը ողջունեց Վիետնամի և Կամպուչիայի, Գվինեա–Բիսաուի և Կանաչ հրվանդանի կղզիների, Մոզամբիկի և Անգոլայի ժողովուրդների հաղթանակները։ Շեշտվեց, որ «Արմատական ձգտումների այդ ընդհանրությունը այն հարուստ ու բեղմնավոր հողն է, որի վրա այսուհետև ևս կամրապնդվի ու կծաղկի մեր բարեկամությունդ»։ Գոհունակությամբ նշվեց, որ զգալի առաջնթաց է ձեռք բերվել կապիտ․ երկրների հետ ՍՍՀՄ հարաբերություններում։ Միջազգային կլիմայի սկսված առողջացումը, ՍՄԿԿ խաղաղության ծրագրի հաջողությունները վկայում են այն մասին, որ կայուն խաղաղության հասնելը միանգամայն ռեալ խնդիր է։ Դրան նպաստեց նաև Հելսինկիի համաեվրոպ․ խորհրդակցությունը։ Նշվեցին նաև այն լուրջ խոչնդոտները, որոնք հարուցվում էին լարվածության թուլացման ճանապարհին։ Որպես խաղաղության ծրագրի օրգանական շարունակություն և զարգացում առաջադրվեցին մի շարք կոնկրետ խնդիրներ։
Համագումարը մեծ ուշադրություն նվիրեց համաշխարհային հեղափոխական պրոցեսի զարգացման հարցերին։ Նշվեց, որ ներկայումս մարդկության սոցիալ․ առաջադիմության գլխ․ ուղղությունը սոցիալիզմի երկրների հզորացումն է, նրանց վարած միջազգային քաղաքականության բարերար ազդեցության ուժեղացունը:Վերջին տարիների իրադարձությունները հաստատեցին ՍՄԿԿ այն հետևությունը, որ կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամը շարունակում է խորանալ։ Բնորոշ էին դարձել տնտ․ խոր ճգնաժամերի հասցրած ցնցումները, գործազրկության աճը, վալյուտային, էներգետիկ և հումքային ճգնաժամերը, ինֆլյացիան, ռազմ, ծախսերի մեծացումը։ Կյանքը հերքեց ճգնաժամերից խուսափելու, կապիտալիզմը «առողջացնելու», «ընդհանուր բարօրության հասարակություն» ստեղծելու վերաբերյալ ռեֆորմիստական առասպելները։ Խորանում էին կապիտալիզմին հատուկ հակասությունները։ Այս պայմաններում առաջատար հեղափոխական ուժը՝ բանվոր դասակարգը, էլ ավելի էր ուժեղացնում իր ելույթները պետական–մոնոպոլիական կապիտալի դեմ։ Աննախըն– թաց մասշտաբների հասավ գործադուլային շարժումը։ Հուժկու հարվածներ հասցվեցին միջազգային ռեակցիայի մի քանի օջախների՝ Չիլիում, Պորտուգալիայում, Պերուում, Հունաստանում, Իսպանիայում։ Նկատելի հաջողություններ ձեռք բերվեցին կոմունիստական ու բանվ․ կուսակցությունների 1969 թ․ միջազգային խորհրդակցության առաջադրած խնդիրների իրագործման ճանապարհին։ Համագումարը միահամուռ ընդունեց «Ազատություն իմպերիալիզմի ու ռեակցիայի կալանավորներին» հայտարարությունը, որտեղ վճռականորեն դատապարտվեցին կոմունիստների՝ ժողովուրդների խաղաղության ու անվտանգության հետևողական ջատագովների, աշխատավոր մարդկանց շահերի օգտին, մարդկության լավագույն ապագայի օգտին պայքարող ամենաանձնվեր մարտիկների հալածանքներն ու նրանց նկատմամբ կիրառվող խտրականությունը։ Որոշվեց կոմունիստ, ու բանվ․ շարժման հերոսների հիշատակին Մոսկվայում կառուցել մոնումենտ։ Համագումարն արձանագրեց, որ «Կոմունիստները իրենց պայքարում ելնում են հեղափոխության զարգացման և սոցիալիզմի ու կոմունիզմի կառուցման ընդհանուր օրինաչափություններից․․․։ Այդ ընդհանուր օրինաչափությունների խոր ըմբռնումը, դրանց վրա հենվելը, զուգակցելով ստեղծագործական մոտեցման հետ և հաշվի առնելով յուրաքանչյուր տվյալ երկրի կոնկրետ պայմանները, եղել են և մնում են մարքսիստ–լենինյանների անկապտելի յուրահատկությունը»։
Կարևոր խնդիր էր մնում աջ և «ձախ» ռևիզիոնիզմի դեմ մղվող անհաշտ պայքարը, պրոլետարական ինտերնացիոնալիզմից կատարվող շեղումների քննադատությունը։ Նախաձեռնություն էր հանդես բերվում՝ հանուն խաղաղության պահպանման զարգացնել կոնտակտները սոցիալդեմոկրատական կուսակցությունների, Սոցինտերնի հետ, չմոռանալով, որ նրանց «․․․ռեֆորմիզմի հետ գիտական կոմունիզմի գաղափարական մերձեցման մասին խոսք անգամ լինել չի կարող»։
Համագումարը քննարկեց 9-րդ հնգամյակի արդյունքները և նշեց կուսակցության տնտ․ քաղաքականության հիմնական խնդիրները։ Արձանագրվեց, որ հնգամյակի հիմնական սոցիալ–տնտ․ առաջադրանքները լուծված են։ Սովետական Միությունը աշխարհում դուրս է եկել առաջին տեղը ոչ միայն ածխի, երկաթի արդյունահանությամբ և ցեմենտի արտադրությամբ, այլև նավթի արդյունահանությամբ, պողպատի, հանքային պարարտանյութերի և մի քանի այլ արտադրատեսակների արտադրությամբ։ Ազգ․ եկամուտը մեծացել է 28%–ով, ժող․ տնտեսության հիմնական արտադրական ֆոնդերն ավելացել են 1,5 անգամ։ Արդ․ արտադրանքի ծավալը մեծացել է 43%-ով։