թյունների զարգացումը, իրադարձու– թյունների ընթացքը պատմ․, դրամատիկ, և քնարավիպերգական երկերում։ «Ս․» բառը գրկ․ հետ կապված առաջին անգամ օգտագործել են XVII դ․ կլասիցիս ոներ Պ․ Կոռնելը և Ն․ Բուալոն՝ նկատի ունենա– լով, ինչպես Արիստոտելը, հին աշխ սրհի առասպելական հերոսների (օրինակ, Ան– տիգոնեի ու Կրեոնտի կամ Մեդեաի ու Ցասոնի) կյանքի եղելությունները։ Ս– (գլխ– և երկրորդական սյուժետային գծերի հետ մեկտեղ) երկի բովանդակու– թյունը մարմնավորող հիմնական միջոց– ներից մեկն է, որն արտացոլում է տվյալ պատմ․ ժամանակաշրջանը, ազգ․ ո սո– ցիալ․ հանգամանքները, գրողի հուզա– կան–գաղափարական վերաբերմունքը կյանքի բնութագրական կողմերի և իրա– կանության նկատմամբ։ Ա–ի միջոցով է դրսևորվում կերպարների, նրանց բնա– վորության ու ներքին էության զարգաց– ման պատմությունը։ Իր ողջ անկրկնէլիու– թյամբ և ինքնատիպությամբ Ա․ ստեղծա– գործության ձևի (դրա հետ էլ՝ բուն ոճի) հիմնական կողմն է։ Սյուժեի զարգա յման հիմքը կոնֆփկւոն է՝ հերոսների բախման միջոցով հասարակական հակադիր սժե– րի պայքարի բացահայտումը։ էպոսի պատմ․ զարգացման վաղ շրջա– նում նրա Ս․ կառուցվել է դեպքերի հա– մակցության ժամանակային, ժամանակա– գրական սկզբունքով։ Հետագայում եվրոպ․ էպոսում ի հայտ են եկել համա– կենտրոն Ս–ները՝ հիմնված միասնական կոնֆլիկտի վրա, որը հատկանշվում է իր հանգույցի, գագաթնակետի և հանգուցա– լուծման որոշակիությամբ։ 2․ Կ և ր պ ա ր վ և ս տ ու մ՝ Ս․ ստեղ– ծագործությունում պատկերված որոաւկի դեպքն է, իրավիճակը, որ հաճախ ելևում է գործի անվան մեջ։ Ի տարբերություն թեմայի, Ա․ ստեղծագործության գաղա– փարի կոնկրետ, մանրամասն և կերպա– րապատմողական բացահայտումն է Գբկ․ Аристотель, Об искусстве поэ– зии, М․, 1957; Лессинг Г-Э․, Лаокоон, или о границах живописи и поэзии, М․, 1957; Кожинов В․ В․, Сюжет, фабула, ком– позиция, в кн․։ Теория литературы․․․, т․ 2, М․, 1964; Гегель, Эстетика, т․ 1, М․, 1968; Лотман Ю- М․, Структура кудо- жественного текста, М․, 1970․
ՍՅՈՒԻՏ (ֆրանս․ suite, բառացի՝ շարք, հաջորդականություն), շարանվագ, գործիք, երաժշտ․ հիմն, ցիկլային ձևերից։ Բաղկացած է ընդհանուր գեղ․ մտահղաց– մամբ միավորված մի քանի ինքնուրույն, սովորաբար՝ հակադիր մասերից։ Ի տար– բերություն սոնաաի և սիմֆոնիայի, Ս–ին բնորոշ է մասերի առավել ինքնուրույնու– թյուն, դրանց փոխհարաբերության ոչ այն– քան խիստ օրինաչափություն, ինչպես նաև անմիջական կապ երգի, պարի հետ, ս ատ– կերային նկարագրողականության կ ւրա– ռում։ Ս–ի նախատիպը արդեն XVI դ․ բնո– րոշ դանդաղ (պավանա) և արագ (գաւյար– դա) պարերի համադրումն է։ Հնագույն պարային սյուիտի դասական տեւ ակը ձևավորվել է XVII դ․ կեսին 6ո․ Ցա․ Ֆրո– բերգերի ստեղծագործության մեջ։ Այն բաղկացած է 4 պարից՝ չափավոր արագ ալեմանդայից, արագ կուրանտայից, դան– դաղ սարաբանդայից և սրընթաց ժիգա– յից։ Դրանցից բացի XVII–XVIII դդ․ Ս–ում ընդգրկվել են՝ մենուետ, գավոտ, բուռե, պասպիե, պոլոնեզ, ոչ պարային պիես– ներ՝ պրելյուդ, նախերգանք, արիա, ռոն– դո ևն։ Բոլոր մասերը, որպես կանոն, գրվել են միևնույն տոնայնությամբ, կա– տարվել են լյուտնյայով, կլավեսինով, նվագախմբով։ Դասական Ս–ի բարձրա– գույն նմուշներ են ստեղծել 6ո․ Ս․ Բախը, և Գ․ Ֆ․ Տենդելը։ XIX–XX դդ․ ստեղծվել են, գլխավորապես, ոչ պարային բնույթի նվագախմբային Ս–ներ, որոնք երբեմն ներառել են նաև պարային առանձին ձևեր (Պ․ Ի, Չայկովսկի), հաճախ այդ– պիսի Ս–ները եղել են ծրագրային (Ն․ Ա․ Ռիմսկի–Կորսակովի «Շահարազադե»)․ կենտը, տեղ են գրավել թատերական ներ– կայացումների, օպերաների, բալետների երաժշտությունից (Դրիգի «Պեր Դյունտ», Չայկովսկու, Պրոկոֆևի, Խաչատրյանի բալետային Ս–ները), նաև կինոերաժշտու– թյունից կազմված Ս–ները։ Դրվում են նաև ժող․ պարային ավանդույթների հետ կապ– ված Ս–ներ (Պեյկոյի «Մոլդավական սյուիտ»)։ Ս–ի տարատեսակներից են վոկալ և խմբերգային Ս–ները։ «Ս․» տերմինը նշա– նակում է նաև մի քանի պարերից կազմ– ված երաժշտական–խորեոգրաֆիկ կոմ– պոզիցիա։
ՍՅՈՒԼԱՀՅԱՆ նյուսի Հակոբջանի (ծն․ 1940, Հալեպ), հայ գրող։ Նախնական կրթությունն ստացել է Հալեպի ֆրանս․ կոլեջում, 1958-ից սովորել Կ․ Պոլսի հա– մալսարանի փիլ․ ֆակ–ում։ Տպագրվել է 1960-ից՝ «Շիրակ», «Զարթոնք» և այլ պար– բերականներում։ «Թափառող հոգիներ» (1970, պատմվածքների ժող․) գրքում պատ– կերել է սփյուռքահայերի կյանքը։ Երևա– նում 1984-ին լույս է տեսել նրա «Անա– վարտ սիրանվագ» պատմվածքների ժողո– վածուն։ Նրա գործերից թարգմանվել են նաև արաբ․։ Ս․ միաժամանակ զբաղվում է դասական և ժամանակակից հայ գրողների (Դ․ վարուժան, Գ․ Զոհրապ, Ե․ Չարենց, Ա․ Իսահակյան, Վ․ Թեքեյան, Գ․ էմին, Պ․ Զեյթունցյան, Վ․ Պեարոսյան) ստեղ– ծագործությունների արաբ, թարգմանու– թյունը կազմակերպելու և հրատարակե– լու գործով։ Ս–ի նախաձեռնությամբ 1971-ից գործում է «Պարույր Սևակ» գրա– կան սալոնը։ Ս․ քանիցս այցելել է Սովե– տական Հայաստան։ Ս 3 Ո ՒԼԻ–Պ Ր 3 Ո ՒԴ Ո1Г (Sully-Prudhomme) Ռընե Ֆրանսուա Արման Պ ր յ ու դ ո մ (1839–1907), ֆրանսիացի բանաստեղծ։ Ֆրանս, ակադեմիայի անդամ (1881)։ Հայտնի է դարձել «Ստանսներ և ոտանա– վորներ» (1865) առաջին ժողովածուով։ Եղել է <Պառնաս>- անդամ։ 1865–67-ի բանաստեղծություններում և «Զուր քընք– շություն» (1875) ժողովածուում դրսևոր– վել է մարդու ներաշխարհը պատկերելու հակում, առկա է ինտիմ ապրումների վեր– լուծություն։ Լուկրեցիոսի «Իրերի բնու– թյան մասին» պոեմը հրաշալի թարգմա– նելուց հետո (1869) Ս–Պ․ փորձել է շարու– նակել նրա ավանդույթները և գրել է «Ար– դարացիություն» (1878), «Երջանկություն» (1888) ծավալուն պոեմները, որոնցում ար– տահայտել է իր բարոյափիլ․ և գիտ․ ըմբռնումները։ Պոզիտիվիստական փիլ․ ոգով են շա– րադրված Լուկրեցիոսից կատարած թարգ– մանության «Նախաբան»-ը (1869), «Ազատ ընտրության հոգեբանությունը» (1906) տրակտատները, «ճշմարիտ կրոնն ըստ Պասկալի» (1905) ակնարկը, հասարակա– գիտական և արվեստագիտական մի շարք աշխատություններ, այդ թվում՝ «Բանաս– տեղծական կտակ»-ը (1901)։ Նոբելյան մրցանակ (1901)։ Ս–Պ–ի ստեղծագործությունները հայե– րեն են թարգմանվել 1879-ից (Ա․ Ղազիկ– յան, Ալ․ Փանոսյան, Ալ․ Ծատուրյան, Ե․ Դուրյան և ուրիշներ)։ Ա ․ Գաս՜պաբյան
ՍՅՈՒՅ ԲԵՅ ՒՈՒՆ, Ժ J ու Պ և Ո ն (1895- 1953), չին նկարիչ։ Սովորել է Շանհայում, հոր՝ Սյույ Դա–չժանի մոտ և Փարիզում (1919-ից)։ 1934-ին այցելել է ՍՍՀՄ։ 1949- 1953-ին եղել է Պեկինի կենտր․ Գեղար– վեստի ակադեմիայի դիրեկտորը և Դրա– կանության ու արվեստի գործիչների հա– մաչին․ ասոցիացիայի նախագահը։ Ստեղ– ծել է «ծաղիկներ–թռչուններ», «մարդիկ» ժանրերի աշխատանքներ (թուղթ, տուշ, ջրաներկ)։ Չինաստանում առաջիններից է, որ նկարել է յուղաներկով։ Ս․ Բ․ Խ․, ազգ․ գեղարվեստական ավանդույթները միա– հյուսելով եվրոպ․ ռեալիստական արվես– տի նվաճումների հետ, դարձել է XX դ․ չին․ արվեստի նոր ուղղության ստեղծող– ներից։ Նրա գործերին հատուկ է մեղմ ձևերի և հստակ, ուժեղ գծերի զուգորդու– մը։ Եթե բնությանը նվիրված նկարչի աշխատանքները («Հանգստացող ձին», 1930, թուղթ, տուշ) տոգորված են ջինջ Սյույ P և յ– N ու ն․ «Կաչա– ղակ», թուղթ, աուշ (1949, Արե– վելքի ժողովուրդ– ների արվեստի պետ․ թանգարան, Մոսկվա) բանաստեղծական ոգով, ապա ժանրա– յին և պատմ․ կոմպոզիցիաները («Խոհ ռազմի դաշտի մասին», 1935, երկուսն էլ՝ Արևելքի ժողովուրդների արվեստի թան– գարան, Մոսկվա) ոչ սակավ հագեցված են հերոսական պաթոսով։ Նկարչի դիմա– նկարներին հատուկ են հոգեբանական և սոցիալ․ սուր բնութագրումները (Ազգա– յին–ագատագր․ բանակի հերոսների և