Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/480

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ընկնում մոնումենտալությամբ U դեկո– րատիվ հնչողությամբ, առարկաների ֆակ– տուրայի արտահայտման վիրտուոզու– թյամբ, կերպարային կառուցվածքի կեն– սալիությամբ։

ՍՆԴԻԿ (Hydrargyrum), Hg, տարրերի պարբերական համակարգի VI պսրբե– րության, II խմբի քիմ․ տարր, կարգահա– մարը՝ 80, ատոմական զանգվածը՝ 200,59։ d տարր է, պատկանում է անցոււ ային տարրերի շարքին, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 5s2 5p(i 5d10 6տ2, К, Լ, М, N թաղանթները լրացված են։ Բնական Ս․ բաղկացած է 196Hg (0 2%), 198Hgt(10,0%), 199Hgt(16,8%), 200Hg (23,1%), 201Hg (13,2%), 202Hg (29,8%) և 204Hgt(6,9%) կայուն իզոտոպներից։ Ստացվել են 179–206 զանգվածի թլ երով ռադիոակտիվ իզոտոպները, որոնցից 203Hg (Tւ/շ=47 օր) U 205Hg (1ւ/շ=5 ,5 ր) օգտագործվում են ռադիոչափական վեր– լուծության մեջ։ Բնածին Ս․ հայտնի է շատ վաղ ժ [Ամա– նակներից (մ․ թ․ ա․ II հազարամյակ, Հնդկաստան, Միջագետք, Չինասոան, Եգիպտոս)։ Մ․ թ․ ա․ XV դ․ Ս․ ստանում էին կինովարը (բնածին HgS) տաքսցնե– լով։ Մեզ է հասել Ս․ պարունակող անոթ, որը վերագրվում է մ․ թ․ ա․ XVI – XV դդ․։ Թեոֆրաստը նկարագրել է Ս–ի ստ սցու– մը կինովարից՝ պղնձի օգնությամբ։ Նախկինում Ս․ համարվում էր հեղոլկ ար– ծաթ, (հուն․ ибаэр – ջուր և apyufipoC -- ար– ծաթ), որտեղից էլ նրա լատ․ անվանումը։ Մ․ բառի ծագումը հայերենում ապացուցված չէ, հավանորեն առաջացել է ցնդել բւսռից, որի առանձին չգործածվող արմատը՝ с ունդ, նշանակում է սփռվել, ցայտմամբ ցրվել։ ’’Հույն բժիշկ Դիոսկորիդեսը (I դ․) նկարւհգրել է Ս–ի և ամաչգաէՈւերի ստացումը։ Ամալգամ– ների հայտնաբերումը ունեցավ գործնական նշանակություն (ոսկու կորգումը հանքանյու– թից) և «հաստատեց» մետաղների փոաարկ– ման հնարավորության մասին տեսաեետը։ Արաբ, ալքիմիկոս Զաբիր իբն Տայանը (VIII – IX դդ․) մշակեց մետաղների առաջացման ծծումբ–սնդիկային «տեսությունը», ըստ| որի Ս․ մետաղներին հաղորդում է փայլ, կռելիու– թյուն, պնդություն ն հալվելու ունակություն։ Ս․ ոսկու փոխարկվեւու կարևոր պայմանդ հա– մարվում էր նրա «ֆիքսումը»՝ պնդացումը։ Պինդ Ս–ի ստացումը (1759, Պետերբւււրգի ակադ․ Ի․ Ա․ Բրաուն և Մ․ Վ․ Լոմոնոսով), սա– կայն, վերջնականորեն ապացուցեց, որ այն սովորական մետաղ է։ Ս․ չափազանց հազվագյուտ և ցյ ված աարր է, կազմում է երկրակեղևի զանգ– վածի 4,5 10՜6 % (տարածվածութւամբ 66-րդն է)։ Սնդիկային հանքերում կուոակ– ված է երկրակեղևում պարունակվող Ս–ի միայն 0,02% ։ Արդ․ նշանակություն ունեն 0,02–1% Ս․ պարունակող հանքանյու– թերը։ Պարունակվում է հրաբխային լեռ– նային ապարներում։ Հայտնի են նրա 35 միներալները, որոնցից կարևորը կինո– վարն է։ Ս․ խիստ ցրված է նաև կենսոլոր– տում՝ կուտակվում է կավերում, տիղմե– րում (մոտ 4• 10՜5 % ) և ծովաջրում (3* • 10՜9 %)։ Մարդու օրգանիզմում Ս–ի պա– րունակությունը մոտ 10~6 % է, ա]ւյան մեջ՝ 0,023 մկգ/iti, մեզում՝ 0,1–0,2 ւէկգ/ili։ Սննդի հետ օրական ներմուծվում է 0,02–0,05 մգ Նրա կենսբ․ դերը վատ է ուսումնասիրված։ Ս․ և նրա միացութ ուն– ները թունավոր են։ Ս․ օրգանիզմում կապվում է ֆերմենտների և հյուսվածքային սպիտակուցների սուլֆ– հիդրիլային խմբերին և իջեցնում նրանց ակ– տիվությունը, ազդում է միկրոտարրերի (Си, Zn, Cd, Se) յուրացման և փոխանակության պրոցեսների վրա։ Հատկապես վտանգավոր են Ս–ի գոլորշիները, որոնք ներշնչելիս անց– նում են արյան մեջ և շրջանառում օրգանիզ– մում, մասամբ կուտակվում երիկամներում, լյարդում, փայծաղում և ուղեղային հյուսվածք– ներում, խախտելով գլխուղեղի (հատկապես հիպոթալամուսի) բնականոն աշխատանքը։ Քրոնիկական թունավորումը իջեցնում է աշ– խատունակությունը, թուլացնում հոտառու– թյունը, առաջացնում է գլխացավ, ձեռքերի և գլխի դող են։ Թունավորման բնորոշ ախտա– նշաններն են՝ լնդեզրերի կապտասե գունա– վորումը, լնդերի փխրունությունը և արյունա– հոսումը։ Ս–ի օրգ․ միացություններով թու– նավորումը ախտահարում է կենտրոնական նյարդային և սիրտանոթային համակարգերը, ստամոքսը, լյարդը, երիկամները։ Ա․ սպիտակ, արծաթափայլ, սովորական պայմաններում հեղուկ մետաղ է, հալ․ ջերմաստիճանը –38,89°C, եռմանը՝ 356,25°C, խտությունը՝ 13529 կգ/մ3 (25°C)։ Տեսակարար էլեկտրահաղորդականու– թյունը՝ 1,04348 օհմ՜1 սմ՜1։ Պինդ Ա․ փափուկ, կռելի արծաթափայլ մետաղ է։ Ցածր ջերմաստիճաններում Ա–ի գոլոր– շիները միատոմ են, տաքացնելիս՝ առա– ջացնում են երկատոմ մոլեկուլներ։ Ա․, հատկապես ցածր ջերմաստիճաններում, քիմիապես պասսիվ է։ Մետաղների լար– վածության շարքում գտնվում է ջրածնից հետո։ Միացություններում երկարժեք է, շ+ առաջացնում է Hg2+ և Hg2 իոններ։ Մաքուր Ա․ չոր օդում և թթվածնում սեն– յակային ջերմաստիճաններում չի օքսի– դանում․ օզոնով ներգործելիս պատվում է Ս–ի (I) օքսիդի՝ Hg20 սե թաղանթով։ Օդում տաքացնելիս առաջացնում է Ս–ի (II) օքսիդը՝ HgO, որը թթուներում լուծ– վող կարմիր կամ դեղին բյուրեղական նյութ է։ Համապատասխան հիդրօքսիդը չափազանց անկայուն է ն գործնականո– րեն չի ստացվում։ Զրածնի հետ չի միա– նում։ Հալոգենների հետ միանում է ան– գամ թույլ տաքացնելիս։ Կարեոր հալո– գենիդներն են կաչոմեւը՝ Hg2Cl2 և սու– չեման՝ HgCl2։ Ծծմբի հետ միանում է համատեղ տրորելիս և առաջացնում սուլ– ֆիղը՝ HgS։ Ս․ լուծվում է ազոտական թթվում, արքայաջրում, տաք և խիտ ծծըմ– բական թթվում։ Ս–ի (II) աղերը մեծ մա– սամբ ջրում վատ են լուծվում, լավ է լուծ– վում նիտրատը՝ Hg(N03)2։ Ամոնիակի հետ առաջացնում են կոմպլեքսային միա– ցություններ՝ HgCl2 • 2NH3, HgNH2Cl։ Ա–ի ցիանատը՝ Hg(ONC)2 կոչվում է սնդիկ շա– ռաչող։ Ա–ում լուծվում են մետաղների մեծ մասը՝ առաջացնելով ամալգամներ։ Մ․ ստանալու համար կինովար պարունակող հանքանյութերը ենթարկում են օքսիդաց– նող բովման (HgS+02=Hg-hS02)։ Բո– վագազից Ա․ անջատում են խողովակավոր սառնարաններում, ապա լվանում НЫОз-ի 10%-անոց լուծույթով և թորում վակուու– մում։ Ա․ օգտագործում են գիտական և չա– փող սարքեր (ջերմաչափեր, բարոմետ– րեր, մանոմետրեր, վակուումային պոմ– պեր են), սնդիկային լամպեր, էլ․ հոսան– քի ուղղիչներ, անջատիչներ պատրաստե– լու, ոսկին և արծաթը ամալգամացնելու, պայթուցիկ նյութեր, ալկալիներ և քլոր (որպես էլեկտրոդ) քացախաթթու (որպես կատալիզատոր) ստանալու համար։ Միա– ցություններն օգտագործում են բժշկու– թյան և գյուղատնտեսության (սերմերը ախտահանելու համար և որպես հերբի– ցիդներ) մեջ, նաև որպես հավելանյութեր նավերի իրանը ներկապատելիս։ Տես նաե Սնդիկ օր գանակ ան միացություններ։ Լ․ Գրիգորյան

ՍՆԴԻԿ ՇԱՌԱՉՈՂ, սնդիկի ֆ ՈԼ լ– մ ի ն ա տ, Hg(ONC)2, շառաչող թթվի՝ HO–NzjtC սնդիկային աղը, ինիցող պայ– թուցիկ նյութ։ Անգույն կամ մոխրագույն, ջրում չլուծվող բյուրեղներ են։ Հեշտու– թյամբ պայթում է (հարված, շփում, արագ տաքացում են)։ Զգույշ տաքացնելիս դան– դաղ քայքայվում է, 130–150°Շ–ում՝ ինք– նաբոցավառվում է պայթյունով։ Ատաց– վում է սնդիկի նիտրատի, ազոտական թթվի և էթիլսպիրտի փոխազդեցությամբ։ Օգտագործվում է դետոնացնող և բռնկող պատիճներում։ Աստիճանաբար դուրս է մղվում կապարի ազիդով և այլ ավելի ար– դյունավետ պայթուցիկ նյութերով։

ՍՆԴԻԿԱՅԻՆ ԼԱՄՊ, չույսի գազապարպ– ման աղբյուր, որում օգտագործվում է սնդիկի գոլորշիներում առաջացող էլեկ– տրական պարպման ճառագայթումը։ Աըն– դիկի գոլորշիների աշխատանքային ճըն– շումից կախված՝ տարբերում են ցածր, բարձր և գերբարձր ճնշման Ա․ լ–եր։ Ցածր ճնշման (~0,7 ն/մ2) Ս․ լ–երը սնդիկի ռեզոնանսային ճառա– գայթման (185 և 254 նմ ալիքի երկարու– թյամբ) արդյունավետ աղբյուրներ են։ Դրանցից առավել տարածված են Աու– մինեսցենւոային ւամւցերը և մանրէա– սպան (բակտերիցիդային) լամպերը։ Բարձր ճնշման (104–106 ն/մ2) Ս․ լ–երը, որոնց հատուկ է հիմնականում ուլտրամանուշակագույն և տեսանելի տի– րույթների ճառագայթում, ունեն գծային սպեկտր՝ 248-ից մինչե 1014 նմ ալիքի երկարության սպեկտրային գծերով։ Բար– ձըր ճնշման Ս․ լ–երի անոթները (8–60 մմ տրամագծով և 30–1500 մմ երկարու– թյամբ) պատրաստվում են գլխավորապես դժվարահալ թափանցիկ քվարցային ապա– կուց և լցվում իներտ գազով ու չափորոշ– ված քանակի սնդիկով, որը լամպի աշ– խատանքի ընթացքում գոլորշիանում է և անոթի ծավալում ստեղծում պահանջվող ճնշումը։ Պարպումն ունի խողովակի առանցքով էլեկտրոդների միջե ձգվող պայծառ թելիկի ձե։ Բարձր ճնշման Ա․ լ–ի հզորությունը 50 i/m-ից մինչե 50 կվւո է, լուսատացքը՝ 40–60 ւմ/վւո։ Ներսից լյու– մինաֆորով պատված անոթներով բարձր ճնշման Ա․ լ–երն օգտագործվում են լուսա– վորության համար, առանց լյումինաֆորի լամպերը կիրառվում են բժշկության մեջ (Լուսաբուժություն), լուսաքիմիայում, լու– սապատճենահան ապարատներում։ Գերբարձր ճնշման (106 ն/ւ/2-ուց բարձր) Ա․ լ–երը ուլտրամանուշա– կագույն և տեսանելի տիրույթներում պայ– ծառ լուսարձակող աղբյուրներ են։ ճա– ռագայթման սպեկտրը գծային է․ առավել ինտենսիվ գծերը համապատասխանում են 312-ից մինչե 579 նմ երկարության ալիք– ներին։ Տարբերում են բնական և ջրային