Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

1921-ին գյուղատնտ․ արտադրանքը կազմում էր նախապատերազմյան մակարդակի մոտ 50%-ը։ 1920-ի դեկտեմբերին Սովետների համառուսաստանյան VIII hամահումարը հավանություն տվեց Ժողտնտ․ վերականգնման ուղղությամբ ՌՍՖՍՀ կառավարության ձեռնարկած միջոցառումներին և հաստատեց Ռուսաստանի Էլեկ տրիֆիկացման լենինյան պլանը (տես ԳՈԷԼՌՈ)։ 1921-ի մարտին ՌԿ(բ)Կ X համագումարն ընդունեց պատմ․ որոշււմ՝ Վ․ Ի․ Լենինի մշակած նոր տնտեսական քաղաքականությանը՝ նէպին անցնելու մասին։ Այդ քաղաքականությունը պայմաններ ստեղծեց ժողտնտեսության և սոցիալիստ․ էկոնոմիկայի հիմքերի կառուցման համար։ ժողտնտեսության վերականգնումը կատարվում էր դժվարին պայմաններում։ 1921-ի ամռան երաշտի հետևանքով համատարած սով սկսվեց։ Երաշտն ընդգրկեց գյուղատնտ․ ցանքսերի 1/3-ը։ Չնայած ներքին դժվարություններին ՌՍՖՍՀ մեծ օգնություն ցույց տվեց սովետական մյուս հանրապետություններին (պյդ թվում և Հայաստանին) ժողտնտեսության վերականգնման գործում։

Մինչև ՍՍՀՄ կազմավորվելը ՌՍՖՍՀ փաստորեն կատարում էր համաֆեդերատիվ կառավարության դեր։ Սովետական բոլոր հանրապետությունները (Ուկր, ՍՍՀ, Բելոռուս․ ՍՍՀ, Վրաց․ ՍՍՀ, Հայկ․ ՍՍՀ, Ադրբ․ ՍՍՀ) իրենց ներկայացուցիչներն ունեին ՌՍՖՍՀ ԿԳԿ–ում և ԺԿԽ–ում և մասնակցում էին ՌՍՖՍՀ Սովետների համագումարների աշխատանքներին։ Հանրապետությունները լիազորում էին ՌՍՖՍՀ կառավարությանը՝ ներկայացնել նրանց շահերն արտասահմանում։ 1922-ի դեկտ․ 30-ին Մոսկվայում կայացած ՍՍՀՄ Սովետների I համագումարում հռչակվեց Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միության ստեղծումը։ 1924–25-ին կատարվեց Միջին Ասիպյի հանրապետությունների (Թուրքմենիայի, Բուխարայի, Խորեզմի) ազգ․ պետ․ Բաժանումը, որի հետևանքով ստեղծվեցին Ուզբեկ․ ՍՍՀ, Թուրքմեն․ ՍՍՀ, Տաջիկ․ ԻՍՍՀ (Ուզբեկ․ ՍՍՀ կազմում), ՌՍՖՍՀ կազմում Կարակիրգիզ․ ԻՄ (1925-ի մայիսի 25-ից՝ Կիրգիզ․ ԻՄ) և Կարակալպակյան ԻՄ (Ղազախ․ ՍՍՀ կազմում)։ Հյուսիսի ժողովուրդների տնտ․ և կուլտուրական մակարդակի բարձրացման նպասակով 1924-ի հունիսի 20-ին ստեղծվեց Հյուսիսի ծայրամասերի ժողովուրդներին աջակցող կոմիտե (Հս․ կոմիտե)։ 1925-ի ապրիլի 21-ին կազմավորվեց Չուվաշ․ ԻՍՍՀ, 1924-ի հուլիսի 7-ին՝ Ինգուշ․ ԻՄ և Հյուսիս–Օսեթական ԻՄ, 1925-ի հունվ․ 2-ին՝ Լեռնային Բադախշանի ԻՄ, 1926-ի փետր․ 1-ին՝ Կիրգիզ․ ԻՄ վերակազմըվեց Կիրգիզ․ ԻՍՍՀ–ի, 1925-ի սկզբին ՌՍՖՍՀ–ի մեջ նահանգներից բացի մտան 9 ինքնավար հանրապետություն և 15 ինքնավար մարզ։ 1925-ի մայիսի 11-ին Սովետների համառուսաստանյան XII համագումարն ընդունեց ՌՍՖՍՀ նոր սահմանադրություն։ ՌՍՖՍՀ իշխանության բարձրագույն մարմիններից հանվեցին և ՍՍՀՄ–ին տրվեցին արտաքին գործերի, երկաթուղիների, տրանսպորտի և կապի, ռազմ, գործի, արտաքին առևտրի գերատեսչությունները, ինչպես նաև դրամական և վարկային իրավասությունները։

ՌՍՖՍՀ ժողտնտեսությունը 1925–27-ին հասավ նախապատերազմյան մակարդակին։ 1925-ի վերջին արդյունաբերության մեջ սոցիալիստ, սեկտորը կազմեց 81%։ Իրականանում էր Վ․ Ի․ Լենինի մշակած կոոպերատիվ պլանը։

Իրականացնելով սոցիալիզմի կառուցման լենինյան պլանը, կոմունիստական կուսակցությունը 1925-ին՝ ՀամԿ(բ)Կ XIV համագումարում վերցրեց ինդուստրացման, իսկ 1927-ին՝ XV համագումարում՝ գյուղատնտեսության կոլեկտիվացման կուրս, որոնց անցկացման գործում ՌՍՖՍՀ կատարեց որոշիչ և առաջատար դեր։ ՌՍՖՍՀ 1929–32-ի ժողտնտեսության զարգացման առաջին հնգամյա պլանը և սոցիա–կուլտ․ շինարարությունը դարձան միութենական հնգամյակի կարևոր բաղադրամասը։ I հնգամյակի ընթացքում ՌՍՖՍՀ–ում շարք մտավ 1100 խոշոր արդ․ ձեռնարկություն։ Ռուս, բանվոր դասակարգը ցույց տվեց աշխատանքային սխրանքների բազմաթիվ օրինակներ։ 1929–30–ին սկսվեց գյուղացիության զանգվածային մուտքը կոլտնտեսությունները։ Համատարած կոլեկտիվացման հետևանքով կուլակությունը որպես դասակարգ վերացավ։ Առաջին հնգամյակի ընթացքում կառուցվեց սոցիալիզմի տնտ․ հիմքը։ Ռուսաստանյան ֆեդերացիան ագրարային երկրից վերածվեց ինդուստրիալագրարային երկրի։ Արդյունաբերության մեջ սոցիալիստ, սիստեմը դարձավ միակը, իսկ գյուղատնտեսության մեջ՝ տիրապետող։ II հնգամյակում (1933–37) հիմնականում ավարտվեց ժողտնտեսության բոլոր ոլորտների տեխ․ վերակառուցումը։ ՌՍՖՍՀ–ում շարք մտան 2900 արդ․ նոր խոշոր ձեռնարկություններ։ ՌՍՖՍՀ արդ․ արտադրանքը 1913-ի համեմատությամբ ավելացավ ավելի քան 6 անգամ։ Ամբողջովին ամրապնդվեց կոլտնտեսային կարգը։ 1937-ի հուլիսի 1-ի դրությամբ կոլտնտեսությունների մեջ միավորվեց գյուղաց․ տնտեսությունների 92,6%–ը, ցանքատարածությունների 99,4%-ը։ ՌՍՖՍՀ դարձավ ՍՍՀՄ հիմնական հացահատիկային բազան։ Սոցիալիստ․ շինարարության տարիներին ՌՍՖՍՀ տնտ․, քաղ․ և կուլտուրական մեծ օգնություն ցույց տվեց միութենական հանրապետություններին, փոխադարձ օգնություն ստանալով նրանցից։

1930-ական թթ․ ՌՍՖՍՀ–ում, ինչպես և ամբողջ երկրում, հիմնականում կառուցվեց սոցիալիստ, հասարակարգ։ ժողտնտեսության սոցիալիւտ․ վերափոխությունը պահանջում էր գիտության, տեխնիկայի, արվեստի արագ զարգացում։ Կարճ ժամկետում բոլոր մասնագիտությունների գծով պատրաստվեցին մեծ թվով ինժեներներ։ 1920 և հատկապես 1930-ական թթ․ ստեղծվում և զարգանում էր սովետական նոր բազմազգ գրականությունը։ ՌՍՖՍՀ շատ ժողովուրդներ իրենց գիրը ստեղծեցին սովետական իշխանության օրոք։ Սոցիալիստ, ռեալիզմի ուղիով զար գացավ և ռուս, արվեստը։ Սոցիալիստ, շինարարության ընթացքում հաջողությամբ իրականացավ կուլտուրական հեղափոխությունը, իրագործվեց ՌՍՖՍՀ հետագա ազգային-պետ․ շինարարությունը։ 1931-ի սկզբին ՌՍՖՍՀ–ի մեջ մտնում էին 14 երկրամաս և մարզ, 11 ինքնավար հանրապետություն, 14 ինքնավար մարզ, 2085 շրջան։ Կազմվեցին Մորդվ․ ԻՄ (1930-ի հունվ․ 10), Խաակաս․ ԻՄ (1930-ի հոկտ․ 20), Հյուսիսի փոքր ժողովուրդների 8 ազգային օկրուգներ (1930-ի դեկտեմբեր)։ Կարակալպակյան (1932-ի մարտի 20), Մորդվ․ (1934-ի դեկտ․ 20) և Ուդմուրտ․ (Վոտյան, 1934-ի դեկտ․ 28) ԻՄ–երը վերակազմվեցին ինքնավար հանրապետությունների։ 1934-ի մայիսի 7-ին ստեղծվեց Հրեական ԻՄ, 1936-ի դեկտ․ 5-ին՝ Կոմի, Մարիական, Հյուսիս–Օսեթական, Կաբարդինա–Բալկարական և Չեչենա-Ինգուշական ինքնավար հանրապետությունները։ Սոցիալիստ, շինարարության ընթացքում վերացավ ՌՍՖՍՀ ժողովուրդների տնտեսության և մշակույթի զարգացման փաստական անհավասարությունը։ Ռուս ժողովրդի օգնությամբ 1930-ական թթ․ ազգ․ բոլոր հանրապետություններում և մարզերում արմատական փոփոխություններ կատարվեցին տնտեսության և մշակույթի բնագավառներում։ Թաթար․ ԻՍՍՀ համախառն արտադրանքը 1937-ին 1913-ի համեմատությամբ աճեց 8,2, Բաշկիր․ ԻՍՍՀ–ում՝ 7,3, Ուդմուրտ․ ԻՍՍՀ–ում՝ 12, Ցակուտ․ ԻՍՍՀ–ում՝ 15, Դաղստանի ԻՍՍՀ–ում՝ 7 անգամ։ Սոցիալիստ․ շինարարության շնորհիվ ՌՍՖՍՀ ժողովուրդները՝ ռուսները, թաթարները, բաշկիրները, չուվաշները, չեչենները, կաբարդինները, մորդվաները, մարիները, ուդմուրտները, կոմիները, յակուտները և ուրիշներ համախմբվեցին որպես սոցիալիստ, ազգեր։ Հանրապետության ժողտնտեսության սոցիալիստ, վերափոխման ընթացքում, բանվոր դասակարգի, գյուղացիության և մտավորականության սոցիալական բնույթի փոփոխման շնորհիվ, ստեղծվեց սովետական ժողովրդի բարոյաքաղ․ միասնությունը։ Սովետների համառուսաստանյան XVII արտակարգ համագումարը 1937-ի հունվ․ 21-ին հաստատեց ՌՍՖՍՀ նոր սահմանադրությունը, որը մշակվել էր ՍՍՀՄ սահմանադրության (ընդունվել էր 1936-ի դեկտ․ 5-ին) համապատասխան։ ՌՍՖՍՀ–ից դուրս եկան և որպես միութենական հանրապետություններ ՍՍՀՄ–ի մեջ մտան Ղազախ, և Կիրգիզ․ ԻՍՍՀ–ները։ ՍՍՀՄ և Ֆինլանդիայի միջև 1940-ին կնքված