Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

որով ավարտվեց սովետա–ֆին․ 1939–40-ի պատերազմը, հաստատվեց

ՌՍՖՍՀ հս–արմ․ մարզերի անվտանգությունն ապահովող նոր սահմանագիծ։ Կարելական պարանոցը Վիբորգ քաղաքով մտավ Լենինգրադի մարզի մեջ։ Հեղափոխական վերափոխությունների շնորհիվ 1940-ի կեսին ՌՍՖՍՀ հս–արմ–ում առաջացան Լատվ․, Լիտվ․, էստոն․ ՍՍՀ–ները, որոնք իրենց խնդրանքով 1940-ի օգոստոսին մտան ՍՍՀՄ կազմի մեջ։ 1940-ին ժողտնտեսության զարգացման գործում ՌՍՖՍՀ ձեռք բերեց մեծ նվաճումներ։ Արդ․ արտադրանքի ընդհանուր ծավալը 1940-ին, 1913-ի համեմատությամբ, ավելացավ 8,7 անգամ, երկաթուղիների երկարությունը 39 հզ․ J/i/–ից հասավ 59 հզ․ կմ։ ՍՍՀՄ արդ․ արտադրանքի ընդհանուր ծավալի մեջ ՌՍՖՍՀ–ին բաժին էր ընկնում թուջի արտադրության 35%-ը, պողպատի՝ ավելի քան 50%-ը, քարածխի հանույթի՝ 44%-ը։ III հնգամյակի 3,5 տարում ՌՍՖՍՀ–ում շարք մտան 1700 խոշոր արդ․ ձեռնարկություններ։ՌՍՖՍՀ արդյունաբերությունը նշանակալի դեր խաղաց ՍՍՀՄ պաշտպանունակության ամրապնդման գործում։

1941-ի հունիսի 22-ին սկսվեց Սովետական Միության Հայրենական մեծ պատերազմը ֆաշիստ․ Գերմանիայի դեմ (տես Սովետական Միության Հայրենական մեծ պատերազմ 1941–45)։ Մինչե 1941-ի աշուն թշնամուն հաջողվեց գրավել Բելոռուսիան, Մերձբալթիկան, Ուկրաինայի զգալի մասը, շրջապատեց Լենինգրադը, դուրս եկավ Մոսկվայի, Դոնի Ռոստովի մատույցները։ Մմոլենսկի, մերձմոսկովյան դաշտերում, Լենինգրադի, Տուլայի մոտ, մնաստոպոլում թշնամու դեմ մղվեցին ծանր մարտեր։ Մոսկվայի ճակատամարտում (տես Մոսկվայի ճակատամարտ 1941–42) թշնամին կրեց երկրորդ համաշխարհային պատերազմում (1939–45) առաջին խոշոր պարտությունը։ Օկուպացված տարածքներում սկսվեց զանգվածային պարտիզանական շարժում [տես Պարտիզանական շարժում Հայրենական մեծ պատերազմում (1941–1945)]։ 1942-ի աշնանը նոր հարձակման հետևանքով թշնամին հասավ մինչև Վոլգա և գրավեց Հս․ Կովկասի մի մասը։ Թշնամու ջախջախումը Ստալինգրադի մոտ (տես Սաաչինգրադի ճակատամարտ 1942–43), Հս․ Կովկասում (տես Կովկասի ճակատամարտ 1942–43), Կուրսկի մոտ (տես Կուրսկի ճակատամարտ 1943) արմատական բեկում մտցրեց Հայրենական մեծ պատերազմի և երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքի մեջ։ Սկսվեց ֆաշիստ, բանակների վտարումը ՍՍՀՄ սահմաններից։ 1945-ի մայիսի 8-ին ֆաշիստ․ Գերմանիան ստորագրեց անվերապահ կապիտուլյացիայի ակտը։ Ռուսաստանի բանվոր դասակարգը, գյուղացիությունը, մտավորականությունը՝ ՍՄԿԿ գլխավորությամբ վճռական ներդրում կատարեցին ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում։

Մարտի դաշտում ցուցաբերած հերոսության համար ՌՍՖՍՀ–ից ավելի քան 2373 հզ․ զինվոր պարգևատրվեց շքանշաններով և մեդալներով։ Սովետական Միության 11 հզ․ հերոսներից 7 հզ․ ռուսներ են (1945-ի տվյալներով)։ Ֆաշիստ․ Գերմանիայի և նրա դաշնակիցների դեմ պայքարի ծանրությունը հիմնականում ընկավ ռուս ժողովրդի ուսերին։ ՍՍՀՄ Զինված ուժերում ռուս, զինվորներն ու սպաները կազմում էին մեծ մասը։ Ֆաշիզմի դեմ պայքարում ռուս ժողովուրդը, ՍՍՀՄ մյուս ժողովուրդների հետ, պաշտպանեց սոցիալիզմի նվաճումները։ Հայրենական մեծ պատերազմից հետո ՍՍՀՄ–ին անցան և ՌՍՖՍՀ–ի կազմի մեջ մտան Ֆինլանդիայի հետ 1944-ի հաշտության պայմանագրով՝ Պեչենգայի մարզը, 1945-ի Ղրիմի կոնֆերանսի որոշումով՝ Հվ․ Սախալինը և Կուրիլյան կղզիները, 1945-ի Պոտսդամի կոնֆերանսի որոշմամբ՝ Արլ, Պրուսիայի հս․ մասը (ներկայիս Կալինինգրադի մարզը)։ ՌՍՖՍՀ օկուպացված տարածքներում թշնամին ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերեց 12150 արդ․ ձեռնարկություն, 13 հզ․ կմ երկաթուղի, կողոպտեց և քայքայեց ավելի քան 52800 կոլտնտեսություն, 860 սովետական տնտեսոլթյուն, 1330 ՄՏԿ–ներ։ Գերմանիա քշվեց 16 մլն անասուն, այրվեց և ավերվեց 2977 հզ․ շենք (11 մլն մարդ մնաց անօթևան)։ ՌՍՖՍՀ–ի ուղղակի վնասը կազմեց 249 մլրդ ռուբլի (1940-ական թթ․ գներով)։ 1950-ական թթ․ սկզբին ՌՍՖՍՀ–ում վերականգնվեց պատերազմի հետևանքով քայքայված արդյունաբերությունը։ Փլատակներից բարձրացվեց 3700 խոշոր արդ․ ձեռնարկություն։ Սովետական կառավարության որոշմամբ առաջին հերթին վերականգնվեցին հնագույն ռուս․ 15 քաղաքները՝ Սմոլենսկը, Վյազման, Պսկովը, Նովգորոդը, Կալինինը, Օրյոլը, Բրյանսկը, Կուրսկը, վորոնեժը, Դոնի Ռոստովը, Նովոռոսիյսկը, Սևաստոպոլը ևն։ ՌՍՖՍՀ մեծ օգնություն ցույց տվեց Ուկրաինային, Բելոռուսիային, Մոլդավիային, Մերձբալթյան հանրապետություններին նրանց տնտեսության վերականգնման և զարգացման գործում։

1950-ական թթ․ շարունակվեց ՌՍՖՍՀ սոցիալիստ, տնտեսության վերելքը, բարելավվեց ժողովրդի նյութական վիճակը, բարձրացավ ՌՍՖՍՀ ժողովուրդների կուլտուրական մակարդակը։

1954-ի մայիսի 29-ին, Ռուսաստանի հետ Ուկրաինայի վերամիավորման 300-ամյակի կապակցությամբ, ՌՍՖՍՀ–ից Ուկր․ ՍՍՀ–ին անցավ Ղրիմը։ ՌՍՖՍՀ–ում, ինչպես և ամբողջ ՍՍՀՄ–ում, լիովին և վերջնականապես հաղթանակեց սոցիալիզմը։ Ռուսաստանյան ֆեդերացիան և ՍՍՀՄ բոլոր ժողովուրդները 1960-ական թթ․ թևակոխեցին զարգացած սոցիալիզմի փուլը։ Սկսվեց կոմունիզմի նյութատեխ․ բա էլայի ստեղծումը։ 1967-ին ՌՍՖՍՀ արդյունաբերության համախառն արտադրանքը 1913-ի համեմատությամբ աճեց 74 էսնգամ և 1940-ի մակարդակը գերազանցեց 8,5 անգամ։ 1967-ին 3 օրվա ընթացքում ՌՍՖՍՀ արդյունաբերությունը այնքան արտադրանք էր տալիս, որքան նախահեղափոխական Ռուսաստանը մեկ տարում։

Սոցիալիզմը արմատապես փոխեց Ռուսաստանի դեմքը, այն դարձավ ՍՍՀՄ խոշորագույն ինդուստրիալ հանրապետությունը։ 1960–80-ական թթ․ շարունակվեց՛ հանրապետության ժողտնտեսության ինտենսիվ զարգացումը։ Վոլգայի, Կամայի, Օբի, Ենիսեյի, Անգարայի, Իրտիշի վրա կառուցվեցին աշխարհի խոշորագույն ՀԷԿ-երը։ Սկսվեց Տյումենի մարզի նավթի արդյունահանումը։ Նավթային շրջաններից անցկացվեց նավթագազամուղ։ Վոլգայհ վրա ստեղծվեց խոշորագույն ավտոմոբիլային գործարան (ք․ Տոլյատի), Կամայի վրա հիմնադրվեց ավտոմոբիլային կոմբինատ (ք․ Նաբերեժնիե Չելնի՝ այժմ Բրեժնև), կառուցվում է Բայկալ–Ամուր մայրուղին (ԲԱՄ), յուրացվում են Սիբիրի և Հեռավոր Արևելքի բնական հարստությունները։ ՌՍՖՍՀ գյուղատնտեսությունը վերածվել է մեքենայական տեխնիկայով հագեցած սոցիալիստ, խոշոր արտադրության։ ՌՍՖՍՀ ցանքատարածությունների ավելացման գործում շոշափելի նշանակություն ունեցավ խամ ու խոպան հողերի յուրացումը (1954–60-ին յուրացվեց 16,3 մլն հա)։ Հանրապետության գյուղատնտեսության արագ զարգացման համար մեծ նշանակություն ունեցան ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1974-ի ՌՍՖՍՀ ոչսևահողային գոտու գյուղատնտեսության հետագա զարգացման միջոցառումների, ինչպես նաև ՌՍՖՍՀ սևահողային գոտու զարգացման մասին որոշումները։ Զարգացած սոցիալիստ, հասարպկարգի ժամանակաշրջանում ղեկավարվելով ՍՄԿԿ XXVI համագումարի որոշումներով ՌՍՖՍՀ աշխատավորները իրենց հերոսական աշխատանքով ծանրակշիռ ներդրում են կատարում կոմունիստական շինարարության ընդհանուր գործում։

ՌՍՖՍՀ պարգևատրվել է Լենինի 2 (1954, 1958), Հոկտեմբերյան հեղափոխության (1967), ժողովուրդների բարեկամության (1972) շքանշաններով։

Հայերը ՌՍՖՍՀ–ում

Ռուսաստանի հայկ․ գաղութների զարգացումը և նրանց կարևոր դերը հայ ժողովրդի կյանքում վերաբերում է XVIII և հետագա դարերին։ Սակայն հայ և ռուս ժողովուրդների պատմ․ առնչությունները սկիզբ են առնում Կիևյան Ռուսիայի կազմավորման ժամանակաշրջանից և սերտորեն կապված են ռուս–բյուգ․ փոխհարաբերություններին։ Բյուզանդիայում հայկ․ տարրը կարևոր դեր է խաղացել, հրքանով որ հայկ․ հսկայական տամտնում էին նրա կազմի մեջ, իսկ կայսրության տարածքի բաժանման