Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/482

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վայրի Ս–ի պտղամարմինն օգտագործ– վում է սննդի մեջ, որոշ Ս․ ավելի քան երեք հարյուր տարի մշակվում են Արլ․ Ասիա– յում և Եվրրպայում։ Ս․ օգտագործվում են սպիրտային խմիչքների, հացի արտա– դրության, մանրէաբանական արդյունա– բերության մեջ․ բժշկության մեջ լայն կի– րառություն ունեն Ս–ային ծագման անտի– բիոտիկները։ Մի շարք Ս․ մարդու, կեն– դանիների և բույսերի հիվանդություն– ների (գոնջություն, խուզող որքին, հիս– տոպլազմոզ, տարբեր միկոզներ ևն) հա– րուցիչներ են։ Բազմաթիվ բորբոսասնկեր փչացնում են սննդամթերքները արդ․ նյութերը, գեղարվեստական ստեղծագոր– ծությունները ևն։ Հայտնի է Ս–ի մոտ 100 հզ․ տեսակ (ընդգրկված 5 դսսում), տարածված ամենուրեք։ Ենթադրվում է, որ Ս․ ունեն պոլիֆիլիտիկ ծագում, այ– սինքն՝ տարբեր դասերն առաջացել են տարբեր մտրակավորներից։ Պատկերազարդումը տես 417–րդ էշից առաջ՝ ներդիրում։ Գրկ․ Жизнь растений, т․ 2, М․, 1976․ Ջ․ ՄեւԻք–իյաչստրյան

ՍՆԿԵՐՏ, հայաբնակ գյուղ Իրանում, Փե– րիա գավառի Չադիգան գավաոսկում։ Հիմնադրվել է 1887-ին։ 1971-ին ուներ 455 հայ բնակիչ (73 տուն)։ Զբաղվում են այգեգործությամբ, հացահատիկի ււշակու– թյամբ, անասնապահությամբ։ Երեք ան– ջատ թաղերից բաղկացած գյուղի կենտ– րոնում գտնվում է Ս․ Ստեփաննոս եկե– ղեցին։ Գործում է դպրոց։

ՍՆԿՐՅԱՆ Նուպար Կարապետի (ծն․ 19․5․ 1922, Ռոդոսթո), հայ սովետական խմբա– վար։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1958)։ 1943-ին ավարտել էtԿիպրոսի Մելքոնյան վարժարանը։ 1946-ին ներգաղ– թել է Սովետական Հայաստան։ 1954-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի խմբավարական դասարանը։ 1946– 48-ին՝ Երևանի ռադիոկոմիտեի երգչախմբի, 1957–61-ին՝ Հայաստանի պետ․ երգչա– խմբի խմբավար։ Ղեկավարել է բազմա– թիվ ինքնագործ երգչախմբեր, այդ ծվում՝ 1955–82-ին՝ ժող․ կոլեկտիվ Երևանի Վ․ Ի․ Լենինի անվ․ էլեկտրամեքենաշինա– կան գործարանի արական երգչախումբը (Երիտասարդության և ուսանողության համաշխարհային VI փառատոնի գեղար– վեստական մրցույթի դափնեկիր, 1957, Մոսկվա), որի հետ հանդես է եկել ՍՍՀՄ բազմաթիվ քաղաքներում, Լեհաստանում, Բուլղարիայում։ 1961-ից զբաղվում է նաև մանկավարժու– թյամբ։ 1974-ից դասավանդում է Եւևանի կոնսերվատորիայում (խմբավարություն)։

ՍՆՁՆՈՒՏ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում։ 1909-ին ուներ 120 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին այգեգործությամբ, հացա– հատիկի, ծխախոտի, բրնձի մշակությամբ, բանջարաբուծությամբ, արհեստներով (հատկապես շալագործությամբ), մասամբ, անասնապահությամբ։ Գյուղում կար եկե– ղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները ււեղա– հանվել են 1915-ին, Մեծ եղեռնի с ամա– նակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանա– պարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՍՆՅԱԴԵՑԿԻ (Sniadecki) Ցան (1756– 1830), լեհ գիտնական, լուսավորիչ։ 1781 –1803-ին՝ Կրակովի ակադեմիայի, 1806–25-ին՝ Վիլնոյի համալսարանի պրոֆ․, 1807–15-ին՝ նույն համալսարանի ռեկտոր։ Պետերբուրգի ԳԱ թղթ․ անդամ (1811)։ Գործուն մասնակցություն է ունե– ցել 1794-ի լեհ․ ազգ․–ազատագր․ ապստամ– բությանը, պաշտպանել արմատական հա– սարակական բարեփոխումների ծրագի– րը, մասնավորապես, գյուղացիներին հող հատկացնելու պահանշը։ Հետագայում բռնել է առավել չափավոր դիրք։ Փիլ– յան հարցերում Ս․ դեիստ էր, Ֆ․ Բեկոնի, Զ․ Լոկի և XVIII դ․ ֆրանս․ մատերիալիստ– ների հետևորդը։ «Սետաֆիզիկայի մա– սին» (1814), «Փիլիսոփայության մասին» (1819), «Մարդկային բանականության փի– լիսոփայությունը» (1822) երկերում ան– հետևողական սենսուալիզմի դիրքերից քննադատել է կանտականությունը։ Փիլ–յան քննադատության մեջ հանդես է գալիս որպես պոզիտիվիզմի նախակարա– պետ։ Լուսավորական ռացիոնալիզմի ավանդույթներով պայքարել է աստվածա– բանության, սխոլաստիկայի և ռոմանտիզ– մի դեմ։

ՍՆՅԱՏԻՆ, քաղաք (1939-ից), շրշանային կենտրոն Ուկր․ ՍՍՀ Իվանո–Ֆրանկովսկի մարզում, Պրուտ գետի ափին, Իվանո– Ֆրանկովսկից 107 կմ հվ–արլ․։ Կա կահույ– քի կոմբինատ։ Հայտնի է XII դարից։ Եղել է առևտրա– արհեստավորական կենտրոն, Ս–ում կազ– մակերպվել են տոնավաճառներ, որոնց XV դարից մասնակցել են նաև հայ վաճա– ռականներ։ XVI դ․ Ս–ում արդեն հաստատ– վել են հայեր, որոնք գաղթել են Մոլդովա– յից (Մուչավա, Ցասսի), ինչպես նաև Նա– խակարպատների հայաշատ բնակավայ– րերից։ Լեհաստանի թագավոր Սիգիզ– մունդ Ill-ի 1628-ի հրովարտակով հայերն իրավունք են ստացել հաստատվել Ս–ի ար– վարձան Նոր քաղաքում, զբաղվել սանտ– րով ու արհեստներով, կառուցել եկեղե– ցի, ընտրել դատավորներ ու վոյթ, ղեկա– վարվել հայկ․ օրենքներով։ Ս–ի հայերին արտոնվել է նաև երկրագործությամբ, մեղվապահությամբ, խմիչքի արտադրու– թյամբ զբաղվելու իրավունք։ Նրանք 15 տարով ազատվել են բոլոր կարգի պար– տավորություններից։ Հայերին տրված այդ արտոնությունները 1633-ին հաստա– տել է Վլադիսլավ IV թագավորը։ Հայերը շուտով զգալի կշիռ են ձեռք բերել Ս–ի տնտ․ կյանքում։ Առևտուր են արել Լե– հաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի քաղաքներում, ինչպես նաև Մոլդովայում, Հունգարիայում, Սերբիայում, Թուրքիա– յում, Իրանում։ Մուշտակագործները ստեղ– ծել են համքարություն։ Հայերի մի մասը կալվածքներ է ձեռք բերել Պրուտի հով– տում, զբաղվել այգեգործությամբ և երկ– րագործությամբ։ 1676-ին՝ թուրքերի և 1711-ին՝ թաթարների ներխուժումներից հետո Ս–ի հայերի մեծագույն մասը առ– ժամանակ հեռացել է Ստանիսլավ, Տիս– մենիցա, Հորոդենկա քաղաքները։ 1718-ին վերադառնալով Ս․, հայերը սկզբում կա– ռուցել են փայտե, հետագայում քարե եկեղեցի՝ Ս․ Աստվածածնի անունով (ցարդ կանգուն է)։ Ս–ում գործել են Ս․ Ասավա– ծածնի անարատ հղության, Ս․ Գրիգորի, Ս․ Աննայի հայկ․ հոգևոր եղբայրություն– ները։ XIX դ․ հայերի քանակը Ս–ում աս– տիճանաբար նվազել է (1894-ին եղել է 420 հայ)։ Գրկ․ Грабовецкий В․ В․, Армян– ская колония в Снятине, в кнИсторические связи и дружба украинского и армянского народов, Киев, 1965․ Վ․ Գրիգորյան․

ՍՆՆԴԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, գիտություն մար– դու կենսագործունեության համար ան– հրաժեշտ սննդամթերքի մասին։ ժամա– նակակից Ս․ ուսումնասիրում և մշակում է հաշվեկշռված սննդի հիմնական սկզբունք– ները՝ կախված տարիքից, աշխատանքի բնույթից, նյարդային և մկանային ծանրա– բեռնվածության աստիճանից, օրգանիզմի ֆիզիոլոգիական վիճակից, բնակլիմայա– կան պայմաններից, ազգային սովորույթ– ներից ևն։ Ս․ ընդգրկում է նաև օրգանիզ– մի համար սննդի առանձին բաղադրամա– սերի նշանակության, սննդային հիվանդու– թյունների, բուժական և կանխարգելիչ սննդի հարցերը։ Տես նաև Սննդի հիգիենա։

ՍՆՆԴԱԿԱՆՈՆ, սննդի ռեժիմ, սննդի օրաբաժնի բաշխումը օրվա ընթաց– քում։ Կախված է անհատի տարիքից, օրվա ռեժիմից, աշխատանքի բնույթից ու ծան– րաբեռնվածությունից, ինչպես նաև սննդի ծավալից, կալորիականությունից, որակա– կան կազմից ևն։ ճիշտ Ս–ի կարևոր սկըզ– բունքներն են․ սննդի ընդունումը որոշա– կի, կայուն ժամերին, որի դեպքում ստեղծ– վում է մարսողական համակարգի գործու– նեության որոշակի ռիթմ և մարսողության պրոցեսների բնականոն ընթացքի համար առավել նպաստավոր պայմաններ։Կարևոր է նաև միանվագ, մեծ քանակով սնունդ չընդունելը, սնվելու ընդմիջումները 4–5 ժամից չգերազանցելը, որով ապահով– վում է մարսողական համակարգի հա– վասարաչափ ծանրաբեռնվածությունը, մարսողության պրոցեսների բնականոն ընթացքը։ Առավել նպատակահարմար է սնունդն ընդունել օրական 4 անգամ, որի ժամանակ սննդի օրաբաժինն ըստ կալո– րիականության բաշխվում է հետևյալ ձևով՝ նախաճաշ՝ 25%, ճաշ՝ 35%, ետճաշիկ՝ 15%, ընթրիք՝ 25%։ Մարսողական հա– մակարգը կարիք ունի օրական 8–10 ժամյա հանգստի, ուստի պետք է ընթրել քնելուց 3 ժամ առաշ (ուշ ընթրիքը հյու– թազատիչ ապարատին զրկում է հանգըս– տից, հանգեցնում մարսողական գեղձերի գերլարվածության և հյուծման)։ Կարևոր է նաև օրվա ընթացքում առանձին սննդա– մթերքների ճիշտ բաշխումը։ Մպիտակուց– ներով հարուստ սննդամթերքները (միս, ձուկ ևն), որոնք գրգռում են նյարդային համակարգը, ակտիվացնում նյութափո– խանակությունը, երկար են մնում ստա– մոքսում ու մեծ չափով դրդում հյութա– զատությունը, անհրաժեշտ է ընդունել օրվա առաշին կեսին։ Ընթրիքին պետք է օգտագործել առավելապես կաթնա–բան– շարեղենային թեթև սնունդ, որը հեշտու– թյամբ է յուրացվում։ ճիշտ Ս․ նպաստում է մարսողական համակարգի բնականոն գործունեությանը և սննդի առավել արդ– յունավետ յուրացմանը, օրգանիզմի կեն– սական պրոցեսների ռիթմին համապա– տասխան անհրաժեշտ սննդանյութերով