հովացումով գերբարձր ճնշման Ս․ լ–եր, որոնց քվարցային անոթները համապա– տասխանաբար լինում են գնդային և մա– զական։ Գերբարձր ճնշման Ս․ լ–եբի հզո– րությունը 100 t/ա–ից մինչե 10 կվւո Է, լու– սատացքը՝ 30–70 ււէ/վա։ Կիրառվում են լուսաօպտիկական տարբեր սարքերում։ Բարձր և գերբարձր ճնշման Ս․ լ–երի մեջ առանձին խումբ են կազմում մ և տ ա ղ ա– հալոգենային լամպերը, որոնց անոթներում ավելացվում են որոշ մետաղների հալոգենիդներ և դրանով հնարավորություն ստեղծում զգալիորեն բարձրացնելու լամպերի օ․ գ․ գ–ն ու կար– գավորելու ճառագայթման սպեկտրային բաղադրությունը։ Բոլոր Ս․ լ–երը ցանցին միացվում են գործարկումը կարգավորող հատուկ սարքերի օգնությամբ։
ՍՆԴԻԿԻ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐ, բնական մի– ներալային առաջացումներ, որոնցից սըն– դիկի արդ․ կորզումը տնտեսապես շահա– վետ Է։ Ս․ հ–ի գլխավոր հանքային միներա– լը կինովարն է (HgS) Hg-ի 86,2% պարու– նակությամբ։ խառնուրդների ձևով առկա են բնածին Hg և Cu-ի, Sb-ի, As-ի սնդիկ պարունակող սուլֆոաղեր են։ Ս․ հ․ բա– ժանվում են հարուստ (մոտ 1% Hg), շար– քային (0,2–0,3% Hg), աղքատ (0,06– 0,12% Hg) և ավելի աղքատ (0,02–0,06% Hg) տեսակների։ Կոմպլեքսային Ս․ հ․ պարունակում են Sb,tCu–Pb–Zn, W, Au–Ag և վնասակար խառնուրդներ՝ As։ Հանքամարմինները շերտանման և կոնտակտային կուտակներ են, երակներ, բներ, շտոկվերկներ են։ Տարբերում են բուն հիդրոթերմալ, տելեթերմալ և հրա– բխածին Ս․ հ․։ Արդ․ նշանակություն ունեն հիմնականում տելեթերմալները։ Ս․ հ․ ՍՍՀՄ–ում հայտնի են Դոնբասում, Հս․ Կովկասում, Յակուտիայում, Չուկոտկա– յում, Միջին Ասիայում, Անդրկովկասում, արտասահմանում՝ Իսպանիայում, Իտա– լիայում, ԱՄՆ–ում, Կանադայում։
ՍՆԴԻԿ ՕՐ ԳԱՆ ԱԿԱՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆ– ՆԵՐ, մոլեկուլում ածխածնի ատոմին միա– ցած սնդիկի ատոմ պարունակող օրգ․ միացություններ։ Լինում են զուգաչափ՝ R–Hg–R՝, և ոչ զուգաչափ՝ R–HgX Ս․ մ․ (R-ը, R՝–ը օրգ․ ռադիկալներ են, X-ը՝ թթվային մնացորդ), որոնք կարող են դարձելի փոխարկվել՝ 2RHgX^RHgR–[–HgX2։ Սնդիկի աղերի հետ կոմպլեքսային միացություններ առաջացնող նյութերի (NH3, KI, Na2Si03, ամալգամներ են) առկայությամբ հավասարակշռությունը տեղաշարժված է աջ։ Ալիֆատիկ R2Hg Ս․ մ․ ծանր, ցնդող հեղուկներ են, մյուս– ները՝ բյուրեղական նյութեր։ Կայուն են, չեն քայքայվում ալկալիների, թույլ թթու– ների և օքսիդիչների ազդեցությամբ։ ճա– ռագայթելիս Ս․ մ․ քայքայվում են, ան– ջատելով սնդիկ և ազատ ռադիկալներ, որոնք ենթարկվում են հետագա փոխար– կումների։ Քայքայվում են նաև հալոգեն– ների, ուժեղ թթուների, օքսիդիչների (02, 03 են) ազդեցությամբ։ Ս․ մ․ ստանում են սնդիկի աղերի և օրգ․ միացությունների (օրինակ, մագնեզիում–օրգ․ միացություն– ների) փոխազդեցությամբ։ Օգտագործվում են օրգ․ սինթեզում և սահմանափակ քա– նակներով՝ որպես միջատասպան նյութեր։
ՍՆԵԴԻՐՅՈՎ Վլադիմիր Ֆեռդորռվիչ (1847–1917), ռուս բժիշկ, Ռուսաստա– նում գինեկոլոգիայի հիմնադիրներից։ 1870-ին ավարտել է Մոսկվայի համալսա– րանի բժշկ․ ֆակուլտետը, 1884-ից՝ նույն համալսարանի պրոֆ․։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են վիրահա– տական գինեկոլոգիայի հարցերին, մշա– կել է արգանդի, ձվարանների հեռացման, կանանց սեռական օրգանների արատնե– րի բուժման, հեշտոցի իջվածքի և արտ– անկման դեպքում սևեռման (ամրացման) մի շարք նոր մեթոդներ։ Ռուսաստանում առաջինն է գրել գինեկոլոգիայի հիմնա– րար ձեռնարկ («Արգանդային արյունա– հոսություններ», 1884), որին բժիշկներն անվանել են «գինեկոլոգիայի հանրա– գիտարան»։ Եղել է գինեկոլոգների կա– տարելագործման առաջին ինստ–ի կազ– մակերպիչը (1896) և դիրեկտորը։ Ս–ի նախաձեռնությամբ գինեկոլոգիան դասա– վանդվել է որպես բժշկ․ ինքնուրույն առարկա։ Ռուսաստանի և արտասահման– յան երկրների մի շարք գիտական ընկե– րությունների պատվավոր և իսկական անդամ Էր։ Ս–ի անունով է կոչվում Մոսկվայի I բժշկ․ ինստ–ի մանկաբարձության և գի– նեկոլոգիայի կլինիկան։
ՍՆԵԴՈՎԱ Իրինա Անատոլևնա (12․4․ 1922, Կուրսկ –14․7․1975, Մոսկվա), ռուս սովետական բանաստեղծուհի, թարգման– չուհի։ Ավարտել է Մ․ Գորկու անվ․ գրա– կանության ինստ–ը (1948)։ Տպագրվել Է 1948-ից։ Լույս են տեսել նրա «Քնարական բանաստեղծություններ» (1958), «Օգոս– տոս» (1963), «Քնարերգություն» (1966), «Զառիվեր» (1967), «Երեք անձրև» (1971), «Եվ ամենը, ինչ դու սիրում ես․․․» (1973), «Խնձորի տարի» (1975) ժողովածուները։ Գրել է նաև մանուկների համար («ժամա– ցույցը խփում Է», 1962, ժող․)։ Բանաստեղ– ծություններ է ձոնել Հայաստանին, Երե– վանին («Քարեր», «Առավոտ», «Մահում է վերջալույսը», «Երևանին») և Մ․ Սարյա– նին։ Թարգմանել Էtժամանակակից հայ բանաստեղծների (Վ․ Դավթյան, Ս․ Կա– պուտիկյան, Հ․ Հովհաննիսյան, Պ․ Սևակ, Հ․ Շիրազ, Գ․ Էմին, Գ․ Ադդարյան, Վ․ Վահյան և ուրիշներ) գործերից։ Ունի նաև Վրաստանին նվիրված շարք։ Երկ․ Дороги сердца, Е․, 1963; Как бы там ни было․․․, М․, 1978․
ՍՆԿԱՄԱՐՄԻՆ, մ ի ց և լ ի ու մ, սնկի վեգետատիվ մարմինը։ Կազմված է բա– րակ (1,5–10 սկմ), ճյուղավորված թելե– րից (հիֆեր)։ Կարող է լինել ոչ բջջային և բազմաբջիջ։ Սնկերի վեգետատիվ բազ– մացումը կատարվում է Ս–ի մասերի միջո– ցով։
ՍՆԿԱՈ–ԻՁ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, էրզրումի վիլայեթի համանուն գա– վառում։ XX դ․ սկզբին ուներ 240 հայ բնա– կիչ (մոտ 30 տուն)։ Զբաղվում էին հացա– հատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ։ Գյուղում կար եկե– ղեցի (Ս․ Մինաս) և վարժարան (Արշակ– յան)։ Բնակիչները բռնությամբ տեղա– հանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամա– նակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանա– պարհին։ Մակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
ՍՆԿԵՐ (Fungi, Mycetes), ցածրակարգ, քլորոֆիլազուրկ տարասուն բույսերի ինքնատիպ խումբ (բաժին)։ Որոշ կար– գաբաններ Մ․ դասում են որպես օրգ․ աշխարհիյ առանձին թագավորություն։ Մե– ծամասնության սնկամարմինն ունի սար^ դոստայնաձև, բամբականման, խմորա– նման փառի կամ բծերի տեսք։ Առանձին Ս․ տեսանելի են միայն մանրադիտակի օգնությամբ։ Կենցաղում Ս․ են անվանվում նաև որո£ բարձրակարգ Ս–երի սնկամար– մինների Г վրա զարգացող պտղամարմին– ները։ Ս․ նման են կենդանիներին նյութա– փոխանակության արգասիքներում մի– զանյութի, բջջաթաղանթում խիտինի առ– կայությամբ, որպես պաշարանյութ գլի– կոգեն և ոչ թե օսլա կուտակելու հատ– կությամբ, իսկ սնման ադսորբցիոն եղա– նակով, չսահմանափակված աճով, լավ արտահայտված բջջաթաղանթով՝ բույ– սերին։ Ս․ ուսումնասիրող գիտությու– նը կոչսում է միկոլոգիա։ Պար– զունակ Ս–ի վեգետատիվ մարմինը ւկչազ– մողիոււէն է կամ ռիզոմիցելիումը (միա– կորիզ, I թույլ զարգացած թելիկներով բջիջ)։ Խմորասնկերի վեգետատիվ մար– մինը կազմված է բողբոջող միայնակ բջիջ– ներից, որոնք կարող են չանջատվել և ճյուղավորված շղթաներ (կեղծ սնկամար– միններ) առաջացնել։ Բարձր կազմակերպ– ված Ս–ին բնորոշ է ճյուղավորված թելե– րից՝ հիֆերից բաղկացած, սուբստրատի մակերևույթին կամ ներսում զարգացող սնկամարմինը։ Պտղամարմին առաջաց– նելիս հիֆերը ամուր միահյուսվելով գո– յացնում են կեղծ հյուսվածք՝ պլեկտեն– քիմ։ Սնկամարմինը ձևափոխվելով կա– րող է առաջացնել տարբեր ֆունկցիաներ (փոխադրող, անբարենպաստ պայմաննե– րում գոյատևման ևն) կատարող գոյացու– թյուններ (թելեր, ռիզոմորֆներ, սկլերո– ցիումնհր)։ Ս․ բազմանում են վեգետա– տիվ, պնսեռ և սեռական ճանապարհնե– րով։ Վեգետատիվ բազմացումը կատար– վում է սնկամարմնի կտորների կամ սըն– կամարմնից առաջացած գոյացություննե– րի, առանձին բջիջների՝ սպորների և բող– բոջմաէւ (խմորասնկեր) միջոցով։ Անսեռ բազմացումը տեղի է ունենում սնկամարմ– նի առանձնացած, հատուկ ճյուղերի (սպո– րանգիակիրների և կոնիդիակիրների) վրա՝ անսեռ ճանապարհով առաջացող սպորներով։ Սեռական բազմացումն իրա– կանանում է արական և իգական սեռա– կան բջիջների միաձուլման հետևանքով առաջացած սպորների միջոցով և տարբեր կարգաբանական խմբերում տեղի է ունե– նում յոարբեր եղանակներով։ Ըստ սնուց– ման (ձևի տարբերում են սապրոտրոֆ, մակաբույծ և սիմբիոտրոֆ (միկոռիզ առաջացնող) Ս․։ Ս–ի մեծամասնության սնկամարմինը սովորաբար զարգանում է մի քանի օրվա ընթացքում և սպոր առա– ջացնելուց հետո մահանում (կան բազմամ– յա սնկամարմին ունեցող Ս․)։ Ս․ աերոբ են, ւէւճման լավագույն պայմաններն են 20–25°С։ Ս–ի մեծամասնությունը գերա– դասում են թթու սուբստրատները։ Ս․ Էկո– համփկարգերի կարևոր ֆունկցիոնալ օղաններից են և մեծ դեր են կատարում օրգ․] մնացորդների քայքայման ու հող– առսփացման պրոցեսներում։ Բազմաթիվ