Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/486

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


քրոնիկական թունավորումների կանխարգելման, սննդամթերքների արտադրության, պահպանման, տեղափոխման ու վաճառքի ընթացքում սանիտարահիգիենային և հակահամաճարակային միջոցառումներ, ինչպես նաև հասարակական սննդի ձեռնարկություններում՝ սան․ հսկողության արդյունավետ մեթոդներ։ Ս․ հ․ օգտվում է հետազոտության ֆիզ․, քիմ․, կենսաքիմ․, կենսբ․, բակտերիալոգիական, բուսաբանական, վիճակագրական և այլ մեթոդներից։ Ս․ հ․ ՍՍՀՄ–ում դասավանդվում է բժշկ․ ինստ–ներում և ուսումնարաններում, իսկ նրա առանձին բաժինները՝ սննդի արդյունաբերության, խոհարարության, առետրի և այլ ռուս․ հաստատություններում։ Ս․ հ–ի հարցերը լուսաբանվում են «Վոպրոսի պիտանիյա» («Вопросы питания», 1932-ից), «Գիգիենա ի սանիտարիս!» («Гигиена и санитария», 1936-ից) և այլ ամսագրերում։

ՍՆՈՊԼՅԱՆ Հմայակ Հարությունի | ծն․ 1907, գ․ Աֆպոստիկ (այժմ՝ ՌՍՖՍՀ Կրսսսնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում)], Սովետական Միության հերոս (27․ 02․1945), ավագ։ ՍՄԿԿ անդամ 1938-ից։ 1941-ի օգոստոսին զորակոչվել է կար /իր բանակ։ Մասնակցել է Բելոռուսիայի, Լիտվայի ազատագրմանը, Արլ․ Պրուսիայում մղված մարտերին։ Եղել է ականանետային հաշվարկի հրամանատար, վաշտի կուսկազմակերպիչ։ Հերոսի կոչման արժանացել է Նեմանի գետանցման ժամանակ (1944-ի հուլիս) ցուցաբերած խիզախության և արիության համար։ 1945-ին զորացրվել է։ Պարգեատրվել է Լենինի և Կարմիր աստղի շքանշաններով։

ՍՆՈՈՒ (Snow) Չարլզ Պերսի (ծն․ 1905), անգլիացի գրող, հասարակական գործիչ։ Կրթությամբ՝ ֆիզիկոս։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է ռազմաճակատին գիտ․ օգնություն ցույց տվող կոմիտեի կազմակերպիչներից ու ղեկավարներից մեկը 1947–64-ին Գլխավորել է Անգլ․ էլեկտրաընկերությունը, 1964–66-ին եղել է տեխնոլոգիայի մինիստրության պառլամենտական քարտուղարը, մտել է անգլ․ կառավարության կազմի մեջ։

Ս․ գիտ․ ու պետ․ շրջանակներում ձեռք բերած փորձը դրել է «Օտարներ և եղբայրներ» (1947–70) վիպաշարի հիմքում, որի հիմնական գաղափարն է այս կամ այն կերպ քաղաքացիական պարտքի գիսակցությամբ կապված «եղբայրների» և երկրի ու ժողովրդի հանդեպ պատասխանատվության զգացումից զուրկ «օտարների» գոյությունը անգլ․ հասարակության մեջ։ Վիպաշարի կարևորագույն գրքերն են՝ «Հույսերի պահը» (1949), «Վերադարձ» (1956), «Գործ» (1960), «Իշխանության միջանցքները» (1964)։ Բարոյաէթիկական հրատապ խնդիրներ է քննարկում «Նրանց ամբողջ իմաստության մեջ» (1974) վեպը։ ՍՍՀՄ–ի հետ բարեկամական հարաբերությունների կողմնակից է։ Ռոստովի համալսարանի պատվավոր դ–ր։

ՍՆՈՒՆԴ, օրգ․ և անօրգ․ նյութերի hամախումբ, որը կենդանի օրգանիզմներն ստանում են շրջապատող միջավայրից և օգտագործում սնուցման համար։ Ս․ անհրաժեշտ է օրգանիզմների աճող հյուսվածքները կազմավորելու, կենսագործունեության ընթացքում քայքայված հյուսվածքները վերականգնելու, կենսագործունեությունը պահպանելու և ծախսված էներգիան լրացնելու համար։ Ինքնասուն (ավտոտրոֆ) օրգանիզմների (բույսերի մեծամասնությունը) հիմնական Ս․ CՕ2, H2Օ և այլ անօրգ․ նյութերն են։ Բույսերը դրանցով սինթեզում են օրգ․ նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր, որոնք կազմում են տարասուն (հետերոարոֆ) օրգանիզմների (բույսերի որոշ տեսակներ, բոլոր կենդանիները և մարդը) Ս․։ Մարդու Ս․ բնական և արդ․ եղանակով ստացվող սննդամթերքն է։

ՍՆՈՒՑՄԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ, բուսասնիչներ, վեգետացիայի ընթացքում բույսերը հանքային և օրգ․, հեղուկ և չոր պարարտանյութերով սնուցող մեքենաներ։ Լինում են շարքացան և բնացան։ Կան համակցված տիպի կուլտիվատորբուսասնիչ, երբ սնուցումը կատարվում է բույսերի միջշարքային տարածությունների մշակության հետ միաժամանակ։ Ս․ մ․ բաղկացած են պարարտանյութացան ապարատից (ափսեաձե–սկավառակավոր, ափսեաձե–քերիչավոր, սկավառակավոր), պարարտանյութատար խողովակներից և հատուկ դանակներից կամ խոփիկներից։ Որոշ դեպքերում Ս․ մ․ համալրվում են սրսկիչների հետ՝ հեղուկ պարարտանյութով սնուցման համար։

ՍՆՈՒՑՈՒՄ, սննդառություն, սընում, սննդի ընդունման, յուրացման և փոխարկումների բարդ պրոցես, որն անհրաժեշտ է օրգանիզմի էներգետիկական և պլաստիկ ծախսերի ապահովման, բջիջների և հյուսվածքների կազմավորման ու նորոգման, ինչպես նաև կենսական պրոցեսների կարգավորման համար․ նյութափոխանակության կարևոր բաղկացուցիչ մասն է։

Կենդանիների Ս․։ Տարբեր տեսակի կենդանիների սննդային հարաբերությունները կազմում են նյութերի կենսածին շրջանառության հիմքը, առաջացնում համակեցություններ, կարգավորում օրգանիզմների քանակը և կենդանիների ու միջավայրի հիմնական կապի ձև են։ Տարբերում են էնդոգեն Ս․ (օրգանիզմի սննդանյութերի պաշարի հաշվին) և էքսոգեն Ս․ (արտաքին միջավայրից ընդունված սննդանյութերի հաշվին)։ Ս․ անհրաժեշտ է կենսագործունեության բոլոր պրոցեսների իրականացման համար։ Ս–ման սահմանափակումը կամ ոչ լիարժեքությունը հանգեցնում են օրգանիզմի դիմադրողականության իջեցման, ֆիզիոլոգիական պրոցեսների խախտման ևն։ Ս–ման պրոցեսը պայմանականորեն բաժանում են սննդի հայթայթման, մարսողության, ներծծման և ասիմիչյացիայի (բուն Ս–ման) փուլերի։ Ս․ կենդանիների գոյության պայմաններից մեկն է, տեսակների և պոպուլյացիաների տարածումը պայմանավորող գործոն։ Ըստ Ս–ման բնույթի կենդանիներին բաժանում են բազմատեսակ սննդով սնվող է վրիֆագերի կամ պանտոֆագերի և սահմանափակ քանակի սննդանյութերով սընվող օլիգոֆագերի։ Ս–ման բնույթը պայմանավորում է ոչ միայն օրգանիզմի մորֆոլոգիական առանձնահատկությունները, այլե հատուկ ռեֆլեքսային գործունեությունը։ Անհատական զարգացման պրոցեսում անպայման ռեֆլեքսների հիմքի վրա առաջանում են բազմաթիվ սննդային պայմանական ռեֆլեքսներ։ Մարդու Ս․ կարեոր արտաքին գործոն է, որը պայմանավորում է նրա առողջությունը, աշխատունակությունը և կյանքի տևողությունը։ Առողջ մարդկանց ռացիոնալ Ս–ման հիմունքների մշակմամբ զբաղվում է Ս–ման հիգիենան (տես Սննդի հիգիենա), հիվանդներինը՝ դիետոլոգիան։ Ս–ման մասին գիտությունն ուսումնասիրում է ոչ միայն սննդի կենսական անհրաժեշտ նյութերի լիարժեքության, այլե օրգանիզմում այդ նյութերի սինթեզի օպտիմալ պայմանները։ Անբավարար կամ ոչ լիարժեք Ս․ հանգեցնում է առանձին օրգանների և համակարգերի ֆունկցիաների խանգարումների, ֆիզ․ և մտավոր արագ հոգնության, հյուծման և այլ հիվանդագին փոփոխությունների (սննդային սնուցախանգարում, կվաշիորկոր, էնդոկրին խանգարումներ, հիպովիտամինոզներ ևն)։ Գերսնուցումը նպաստում է նյութափոխանակության խանգարումների, ճարպակալման և մի շարք հիվանդությունների (աթերոսկլերոզ, պոդագրա, շաքարախտ են) առաջացմանը։ Միօրինակ սնունդը խախտում է սննդի բաղադրամասերի հաշվեկշիռը, իջեցնում յուրացման աստիճանը և նյութերի սինթեզը։ Ռացիոնալ է կոչվում սննդի բաղադրամասերի (ամինաթթուներ, ճարպաթթուներ, ֆոսֆատիդներ, ստերիններ, շաքարներ, վիտամիններ ևն) օպտիմալ հաշվեկշռված, քանակապես բավարար և որակապես լիարժեք Ս․։ Օրգանիզմի պահանջը էներգիայի և առանձին սննդանյութերի նկատմամբ կախված է մի շարք գործոններից (տարիք, սեռ, ֆիզիոլոգիական վիճակ, աշխատանքի բնույթ, բնակլիմայական պայմաններ են)։ Հասուն տարիքի մարդկանց համար հաշվեկշռված սննդի սկզբունքների համաձայն էներգետիկ ծախսերի յուրաքանչյուր 1000 կկալ–ի համար անհրաժեշտ է օգտագործել 40 գ սպիտակուց, 35 գ ճարպ, 124 գ ածխաջրեր, ինչպես նաև որոշակի քանակությամբ վիտամիններ և հանքային նյութեր։ Մկանային ծանրաբեռնվածության հետ չառնչվող աշխատանքների (օրինակ՝ մտավոր) դեպքում օրգանիզմի օրական էներգետիկ ծախսերը կազմում են միջին հաշվով 2600–3000 կկալ, թեթև ֆիզիկական աշխատանքների դեպքում՝ 2800–3200 կկալ,