Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/487

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միջին ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում՝ 2900–3400 կկալ, ծանր ֆիզիկական աշխատանքների դեպքում՝ մինչե 4000 կկալ և ավելի (որոշ դեպքերում՝ օրինակ, մրցումների ժամանակ մարզիկների էներգետիկ ծախսերը կարող են գերազանցել 5–6 հզ․ կկալ)։ Սննդամթերքների լիարժեք կազմը բնորոշ է առավել զարգացած երկրներին (սոցիալիստական երկրներ, արևմտաեվրոպական երկրներ, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա ևն)։ Ասիայի և Աֆրիկայի երկրների նշանակալի մասում օրական սննդամթերքի կալորիականությունը ցածր է 2500 կկալից, իսկ երբեմն՝ 2000 կկալից։ ՄԱԿ–ի տվյալների համաձայն մարդկության կեսը (գլխավորապես զարգացող երկրներում) թերսնվում է։ Բնակչության սննդի ռացիոնալացման գործում կարևոր դեր է հատկացվում հասարակական սննդի ցանցին։ Տես նաև Սննդառություն բույսերի։

«ՍՇԱ – էկոնոմիկա, պոլիտիկա, իդեոլոգիա» («США – экономика, политика, идеология», «ԱՄՆ–տնտեսությունը, քաղաքականությունը, գաղափարախոսությունը»), ՍՍՀՄ ԳԱ ԱՄՆ–Ի և Կանադայի ինստ–ի գիտ․, հասարակական, քաղ․ ամսագիր։ Լույս է տեսնում 1970-ից, Մոսկվայում։ Լուսաբանում է սովետա–ամեր․ և սովետա–կանադ․ հարաբերությունները, ԱՄՆ–ի քաղ․, տնտ․, ռազմ․–քաղ․ դոկտրինաները, վերլուծության է ենթարկում ԱՄՆ–ի և Կանադայի արդ․, տրանսպորտի, գյուղատնտ․, առևտրի ու ֆինանսների վիճակը։ Ամսագիրը անդրադառնում է նաև դասակարգային պայքարի, հակամոնո– պոլիստական շարժման, ազգ․ ճնշման հարցերին, գիտատեխ․ հեղափոխության հասարակական ու քաղ․ հետևանքներին՝ ԱՄՆ–ում և Կանադայում։

ՍՈԲԵՍԿԻ (Sobieski) Յան, Յան III Սnբևսկի (17․8․1629–17․6․1696), Լեհաստանի թագավոր 1674-ից։ Լինելով թագի մեծ հետման՝ գլխավորել է լեհ․ զորքը 1672–76-ի լեհ–թուրք․ պատերազմում, 1673-ի նոյեմբ․ 11-ին Խոտինի ճակատամարտում ջարդել է թուրք, բանակը։ Այդ հաղթանակից հետո սեյմը նրան ընտրել է թագավոր։ Թուրքերի դեմ պայքարում դաշնակցել է ավստ․ Հաբսբուրգների հետ և օգնության հասնելով նրանց՝ 1683-ի սեպտ․ 12-ին Վիեննայի մոտ գլխովին ջախջախել է թուրք․ բանակը (այդ ճակատամարտում Ս–ու զորքում կռվել են 5 հզ․ լեհահայեր)։ Ձգտելով Ռուսաստանին ներգրավել հակաթուրք․ դաշինքի մեջ, Ս․ նրա հետ կնքել է (1686) «Հավիտյան խաղաղություն»։ Փորձել է Ռեչ Պոսպոլիտայում հաստատել ժառանգական միապետություն, սակայն հանդիպել է լեհ․ խոշոր ֆեոդալների դիմադրությանը և Ավստրիայի ու Բրանդենբուրգի հակազդեցությանը։ Ս․ բարձր է գնահատել լեհահայերի դերը Լեհաստանի ռազմաքաղ․, տնտ․ կյանքում, հովանավորել և արտոնություններ է տվել նրանց, օգտվել հայազգի դիվանագետների ծառայություններից։ Ս․ ձգտել է Թուրքիայի թիկունքում, նրան հակազդելու համար, վերականգնել Հայաստանի անկախությունը, որը լինելու էր ուժեղ պետություն, գտնվելու էր հռոմ․ եկեղեցու և լեհ․ թագավորության հովանավորության ներքո։ Այդ նպատակով բանակցել է Հայոց կաթողիկոսներ Հակոբ Դ Ջուղայեցու (1655–1680) և Նահապետ Ա Եդեսացու (1691 –1705) հետ։ Սակայն Ս–ու մահով ծրագիրը չի իրագործվել։

ՍՈԲԻՆՈՎ Լեոնիդ Վիտալևիչ [26․5(7․6)․ 1872, Յարոսլավլ –14․10․1934, Ռիգա, թաղված է Մոսկվայում], սովետական երգիչ (քնարական տենոր)։ Հանրապետության ժող․ արտիստ (1923)։ 1894-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Միաժամանակ (1892-ից) սովորել է Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերության Երաժշտադրամատիկական ստուդիայում, որն ավարտել է 1897-ին։ Բեմելը կայացել է 1897-ին Մեծ թատրոնի բեմում Սինոդալի (Ռուբինշտեյնի «Դև») դերերգով։ Երգել է նաև Պետերբուրգի (հիմնականում՝ Մարիինյան), 1905–11-ին Արմ․ Եվրոպայի օպերային թատրոններում (այդ թվում՝ Միլանի «Լա Սկալա»-ում), համաշխարհային ճանաչման արժանացել։ 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո զբաղվել է նաև երաժշտական–հասարակական գործունեությամբ։ 1917–18-ին եղել է Մեծ թատրոնի դիրեկտոր։

Ս․ ռուս․ դասական վոկալ դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից է։ Օժտված է եղել արծաթավուն տեմբրի գերող ձայնով, դրամատիկական տաղանդով, արտիստական բարձր կուլտուրայով։ Ս–ին բնորոշ էր երաժշտ․ կերպարի բանաստեղծականացումը։ Նորովի է մեկնաբանել օպերային շատ դերերգեր։ Նրա լավագույն կերպավորումներից է Լենսկին

(Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), որ հետագա սերնդի կատարողների համար դարձել է դասական օրինակ։ Դերերգերից են՝ Բայան (Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա»), Լևկո, Բերենդեյ (ՌիմսկիԿորսակովի «Մայիսյան գիշեր», «Զյունանուշիկը»), Լոհենգրին (Վագների «Լոհենգրին»), Ռոմեո (Գունոյի «Ռոմեո և Ջուլիետ»), Վերթեր, դե Գրիե (Մասնեի «Վերթեր», «Մանոն»), Յոնտեկ (Մոնյուշկոյի «Հալկա»), Հերցոգ, Ալֆրեդ (Վերդիի «Ռիգոլետտո», «Տրավիատա»)։ Ս․ կամերային վոկալ ժանրի խոշոր վարպետ Էր, Մ․ Ի․ Գլինկայի, Պ․ Ի․ Չայկովսկու, Ն․ Ա․ Ռիմսկի–Կորսակովի, Ս․ Վ․ Ռախմանինովի ռոմանսներբ նուրբ մեկնաբան։ Պարգեատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Ս–ի անունով են կոչվում Սարատովի կոնսերվատորիան և Ցարոսլավ– լի երաժշտ․ ուսումնարանը։

ՍՈԲՈԼԵՎ Սերգեյ Լվովիչ (ծն․ 1908), սովետական մաթեմատիկոս և մեխանիկ, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1939), սոցիալիստակփն աշխատանքի հերոս (1968), ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Ավարտել է Լենինգրադի համալսարանը (1929)։ Մոսկվայի համալսարանի պրոֆ․ (1935–1957), 1957-ից՝ Նովոսիբիրսկի համալսարանի պրոֆ․։ Աշխատել է ՍՍՀՄ ԳԱ Ստեկլովի անվ․ մաթեմատիկական ինստ–ում (1932– 1943), Ատոմային էներգիայի ինստ–ում (1943-37), 1957-ից ՍՍՀՄ ԳԱ Միբիրյան բաժանմունքի մաթեմատիկայի ինստ–ի դիրեկտորն է։

Ս․ աոաջարկել է հիպերբոլական տիպի հավասարումների լուծման նոր մեթոդ, մշակել ընդհանրացրած ֆունկցիաների տեսության հիմունքները և լայնորեն կիրառել մասնական ածանցյալներով հավասարումների տեսության մեջ։ Մուծել է ֆունկցիոնալ տարածություններ (Ս–ի տարածութուններ) և ապացուցել սկզբունքորեն նոր ներդրման թեորեմներ (Ս–ի ներդրման թեորեմներ), մշակել է էլիպսական տիպի հավասարումների համար ընդհանուր եզրային խնդիրների լուծման մեթոդ, ստացել է հիմնարար արդյունքներ հիդրոմեխանիկայի համար կարևոր ոչ դասական համակարգերի լուծումների որակական վարքի վերաբերյալ։ Ս․ առաջինն է մշակել ինդեֆինիտ մետրիկայով տարածություններում գործող օպերատորների սպեկտրային տեսության հիմունքները։ Ս․ հիմնարար աշխատություններ ունի հաշվողական մաթեմատիկայի ասպարեզում։ ՍՍՀՄ պետական մրցանակներ (1941, 1951, 1953)։ Պարգևատրվել է Լենինի 8 շքանշանով։ ՍՈԲՈԼԵՎ Վիկտոր Վիկտորովիչ (ծն․ 1915), սովետական աստղագետ, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1981)։ Ավարտել է Լենինգրադի համալսարանը (1938), որտեղ աշխատում է 1941-ից (1948-ից՝ պրոֆ․)։ Եղել է Վ․ Համբարձումյանի ասպիրանտը։ Գիտական աշխատանքները նվիրված են տեսական աստղաֆիզիկային։ Մշակել է ոչ ստացիոնար աստղերի սպեկտրների տեսությունը։ Ստեղծել է նոր արդյունավետ մեթոդներ ճառագայթման փոխանցման տեսության մեջ և դրանք կիրառել ասսպաֆիզիկական մի շարք խնդիրների լուծման համար։ Ընդլայնել է Համբարձումխնի ինվարիանւոության սկզբունքի կիրառություններն այդ բնագավառում։

ՍՈԳհնՅԱՆ Թադեոս Անդրեասի, Սոգինյանց Տեր-Թադեոս Տեր– Անդրեասյան (ծն․ թ․ անհտ․, Նոր Զուոա–մահ․ թ․ անհտ․, Մադրաս), XVIII դ․ վերջին քառորդի և XIX դ․ առաջին տասնամյակի հնդկահայ լուսավորական շարժման գործիչ, բանաստեղծ։ Մադրա–