Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/488

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

սում եղել է քահանա։ Տ․ Շմավոնյանի (որի օգնականն ու մտերիմն էր) տպարանում է տպագրվել Ս–ի «Տետրակ, որ կոչի ողբ Հա– յաստանեաց» (1791) պոեմը՝ նւիրված հայ ժողովրդի և երկրի առկա վիճակի ու ապագայի քննությանը։ Գրքում բարձրաց– ված կենսական հարցերի լուծմաէ ուղի– ները կապվում են հնդկահայ քաղ․ հրա– պարակախոսության ագատասի ւական ավանդույթների հետ։ Պոեմը հետււպնդել է հայ երիտասարդ սերնդին անհոգությու– նից սթափեցնելու նպատակ։ Բանաստեղ– ծը կոչ է արել լուսավորվել, ուսոսքնասի– րել եվրոպ․ ժողովուրդների փորձը և ջա– նալ ազատագրել սեփական հայրենիքը օտար տիրապետությունից։ Իբրե ուսանե– լի օրինակ՝ Ս․ պոեմին կցել է Վւ լտերի գրչին պատկանող Պետրոս Մեծի կենսա– գրության մի հատվածի թարգմանությունը, ինչպես նաև իր գրած ներբողը՝ «Գովեստ կայսերն Պետրոսի»։ Ս․ «Ազդարարվում հանդես է եկել ծրագրային բանս ստեղ– ծություններով (որոնք ստորագրել է նաե «Ուրախակից բարեկամ» ծածկանունով)։ Եղել է հնդկահայ գաղութի կողմից ռու– սաց թագավորներին հղված նամակները կազմողներից, օժանդակել է Նոր Նախի– ջևան և Գրիգորուպոլիս նորահիմե քա– ղաքների հայության օգտին հանգանա– կություն կազմակերպելու գործին Մ․ Մխիր արյան

ՍՈԴՆԵ ՖԻՈՐԴ (Sogne fjord), ծովածոց Հյուսիսային ծովում, Սկանդինավյան թե– րակղզու հվ–արմ․ ափի մոտ, Նորվէգիայի ամենախոշոր ֆիորդը։ Երկարությունը 204 կմ Է, լայնությունը՝ 1,5–6 կմ, խորու– թյունը՝ 1208 մ։ Ունի ուղղաձիգ ժայռոտ ափեր (բարձրությունը4 մինչև 1500 մ), որոնք առաջացնում են կողքային ճյուղա– վորումներ։ Մակընթացությունը կեսօրյա Է, մեծությունը՝ 1,5 մ։ Նավահանգիստներն են Հոյանգերը, Լեյկանգերը։ ՍՈԴԱ (իսպ․ soda, solsola – ծովաբույսի արաբերեն անվանումից), ածխաթթվի Ասո^ւուՏււկաՆ աղերի տեխ․ U ւ էւնցա– ղային անվանումը։ Տարբերում են կ ա լ– ցինացված Ս․՝tNa2C03, խ ւ և լ ու Ս․՝ ЫаНСОз, և բյուրեղական Ս․՝ Na2C03-nH20(n= 10, 7 և 1)։ Նատրիումի հիդրօքսիդին՝ NaOH, տեխնիկայում և կենցաղում անվանում են կ ա ու ս|տ ի կ Ս․։ Ս․ հայտնի է հին ժամանակներից, հին եգիպտացիները լճերի ջրերից ստաց– վող Ս․ օգտագործում էին ապակի ստանա– լու համար և որպես լվացող միջոց! Հռո– մեացիներն այդ նպատակներով օգտա– գործում էին արևելքից բերվող «նհտրու– մը»՝ բնական Ա․ (հունարեն vCtiov և լատ․ nitrum առաջացել են հին եբրայե– րեն neter-ից)։ Բնության մեջ Ս․ հանդի– պում է տրոն՝ Na2C03 NaHC03-2H2b, սո– դա (նատրիտ, նատրոն)՝ Na2C03-10H20 և թերմոնատրիտ Na2C03 H20 միներալ– ների ձևով։ Զգալի քանակներով Ս․ են պարունակում Նատրոն (Տանզսաիա), Սերլս (ԱՄՆ) լճերը, նաև անդրբայկալյան և Արմ․ Սիբիրի սոդային լճերը։ Արդ․ նշանակություն ունի Գրին–Ոիվերի |(Վեր– ջինիա, ԱՄՆ) Էոցենային շերտում հայտ– նաբերված տրոնը։ Անջուր Ս․՝ NalC03, անգույն բյուրեղական նյութ է, խտությու– նը՝ 2532,6 կգ/մ3, հալ․ ջերմաստիճանը՝ 853°C։ Լավ է լուծվում ջրում (100 գ–mii 20°С-шлГ 21,5 գ, 100°C-nuf՝ 45,6 գ)։ Լու– ծույթները հիմնային են (տես Հիդրուիզ)։ Լուծույթից անջատվում է Na2C03- 10H20 (կենցաղային անվանումը՝ լվացքի Ս․), որը 32,017°0փց բարձր տաքացնելիս փո– խարկվում է Na2C03-7H20^, իսկ 35,27°Շ–ից բարձր՝ Na2C03*H20-^ Նատ– րիումի թթու կարբոնատը՝ NaHC03, սպի– տակ բյուրեղական նյութ է, 50°Շ–ից բարձր տաքացնելիս սկսում է քայքայվել (100– 150°Շ–ում՝ ամբողջությամբ)՝ առաջացնե– լով Na2C03։ Լավ է լուծվում ջրում, լուծույ– թը թույլ հիմնային է։ Ս–ի ստացման արդ․ առաջին եղանակը առաջարկել է ֆրանս․ քիմիկոս Ն․ Լեբլանը (1887–89)․ Na2S04, С և СаС03 պարունակող խառնուրդը բովում են (1000°С), ստացված Ս․ լուծում ջրում, որտեղից նստեցված Na2C03- ЛОНгО-ն շիկացնելով կալցինացնում։ Ավե– լի շահավետ է բելգիացի քիմիկոս է․ Սոլ– վեի առաջարկած (1861) ամոնիակային եղանակը, որը Ս–ի ստացման հիմնական արդյունաբերական եղանակն է։ Որպես հումք օգտագործում են NaCl-ի լուծույթը և կրաքարը։ Օգտագործվում է նաև ամո– նիակ, որը չի ծախսվում։ Ս–ի ստացումն իրականացվում է հետեյալ սխեմայով՝ CaC03=Ca0 + C02, C02+ 2NH3+ н2о=

(NH4)2C03, (NH4)2C03+H20 +tC02

2NH4HC03, NH4HC03+ NaCl

NaHC03 + NH4Cl, 2NaHC03

=Na2C03+ C02+H20։ NH^l-ի լուծույթը կրակաթի հետ տաքաց– նելով ստանում են NH3, որն օգտագործ– վում է նորից։ Ս․ քիմ․ արդյունաբերու– թյան հիմնական նյութերից է։ Օգտագործ– վում է ապակու, օճառի, թղթի և ներկա– րարական արտադրություններում, շոգե– կաթսաներում (ջուրը փափկացնելու հա– մար)։ ЫаНСОэ-ն օգտագործվում է զովա– ցուցիչ ջրերի, հացի, թխվածքի արտադրու– թյան և բժշկության (ստամոքսահյութի թթվությունը իջեցնելու, կոկորդը ողողե– լու, մաշկի լվացումների համար են) մեջ։ 9-71^․Шокин И․ Н-, Крашенин– ников С․ А․, Технология соды, М․, 1975․ Վ․ Գաչսայան

ՍՈԴԱԼԻՏ, ալյումասիլիկատների խմբի միներալ։ Քիմ․ բանաձեը Na8[AlSi04]6 Cl2։ Բյուրեղագիտական համակարգը խորա– նարդային է։ Առաջացնում է հատիկային ագրեգատներ։ Անգույն է, ունի տարբեր երանգներ, հաճախ՝ կապույտ։ Կարծրու– թյունը՝ 5,5–6, խտությունը՝ 2300–2500 կգ/մ3։ Հանդիպում է Կոլայի թերակղզում, Ուրալում, Ուկրաինայում։ Տես նաև Սոդա– ւիաի խումբ։

ՍՈԴԱԼԻՏԻ ԽՈՒՄԲ, միներալներ սիլի– կատների կարգից, ս n դ ա լ ի տ՝ Na8[AlSi04]6 Cl2, ն ռ զ և ա ն՝ Na8[AlSi04]6S04, հ ա յ ու ի ն՝ NaeCa2[AlSi04]6(S04)2, լազուրիտ NaeCa2 [AlSi04]6(S04)S։ Բյուրեղագիտական համակարգը խորանարդային է։ Առաջաց– նում են ռոմբոդոդեկաէդրիկ (սոդալիտ, լազուրիտ) և օքտաէդրիկ (հայուին) բյու– րեղներ։ Սովորաբար հանդիպում են ապարներում տձե հատիկներով։ Կարծ– րությունը՝ 5,5–6, խտությունը՝ 2300 կգ/մ3 (լազուրիտ)–2500 կգ/մ3 (հայուին)։ Գույ– նը՝ կապույտ, երկնագույն, դեղին, կա– նաչավուն, սպիտակ կամ մոխրագույն։ Ս․ խ–ի մի քանի միներալներ (սոդալիտ, նոզեան, հայուին) ապար կազմող մինե– րալներ են նեֆելինային սիենիտներում, ֆոնոլիտներում են։ Հայուինը հանդիպում է Մերձբայկալում (ՍՍՀՄ), արտասահմա– նում՝ վեզուվի շրջակայքում։ Սոդալիտի և լազուրիտի կապույտ տարբերակները թանկարժեք քարեր են։ Ս․ խ–ի սինթետիկ միներալներն օգտագործվում են ռադիո– էլեկտրոնիկայում և հեռուստատեսության մեջ։

ՍՈԴԴԻ (Soddy) Ֆրեդերիկ (1877-1956), անգլ․ ռադիոքիմիկոս։ Լոնդոնի թագավո– րական ընկերության անդամ (1910), ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1924)։ 1896-ին ավարտել է Օքսֆորդի համալսարանը։ 1900–02-ին է․ Ռեզեր– ֆորդի ղեկավարությամբ աշխատել ԷՄոն– րեալի, 1903–04-ին՝ Ու․ Ռամզայի ղեկա– վարությամբ՝ Լոնդոնի համալսարաննե– րում։ 1904–14-ին դասավանդել է Գ լազ– զոյի, 1914–19-ին՝ Աբերդինի, 1919– 1936-ին՝ Օքսֆորդի համալսարաններում։ Մշակել է ռադիոակտիվ տրոհման տեսու– թյունը (1903–05-ին՝ Ռեզերֆորդի հետ համատեղ), տվել իզոտոպների մասին հասկացությունը, ուսումնասիրել դրանց բնույթը և ծագումը։ Զեակերպել է տեղա– շարժման կանոնը։ Փորձնական ճանա– պարհով ապացուցել է (1915) ռադիումի առաջացումն ուրանից։ Ս–ի անունով է կոչ– վում ուրանի սիլիկատը՝ սոդդիտ մինե– րալը։ Նոբելյան մրցանակ (1921)։

ՍՈԴՈՄ ԵՎ ԳՈՄՈՐ (եբր․ Տօժձա, omorah, հուն․ Хобота, Гдорра), ըստ հին կտա– կարանային ավանդության՝ հնագույն քա– ղաքներ Սիդդիմի դաշտում, որոնք երկու այլ քաղաքների հետ կործանվել են «երկ– նային հրով», ապա ծածկվել Սոդոմա ծո– վակի (Մեռյալ ծովի) ջրով՝ ի պատիժ իրենց բնակիչների մեղքերի։ Թշնամինե– րին անիծելիս՝ հրեա մարգարեները նը– րանց հաճախակի են հիշեցնում Ս․ և Գ–ի կործանումը։ Ս․ Գրոց ավանդություննե– րում Ս․ և Գ․ խորհրդանշում է աստվածա– յին այն սոսկալի պատուհասը, որի մեջ իբր իրենց մոտալուտ կործանումը պիտի գտնեն զեխությամբ ու հեշտասիրությամբ ապրող բոլոր մեղսագործ մարդիկ։ Որոշ ուսումնասիրողներ ենթադրում են, որ Ս․ և Գ–ի ավանդությունն ունի պատմ․ հիմք, գտնելով, որ ժողովրդի հի– շողության մեջ արտացոլվել է ինչ–որ հնա– գույն տարերային աղետի հետք Մեռյալ ծովի շրջանում, որի հվ․ ափերին հայտնա– բերվել են հրաբխային մնացորդներ։ ՍՈԴՔ, Ս ոթք, Սոտք, գավառ Մեծ Հայքի Սյունիք նահանգում։ Ընդգրկել է Գեղամա (Սեանա) լճի հվ–արլ․ ափամերձ շրջանը՝ Սողից կամ Մազրա (այժմ՝ Մաս– րիկ) գետի և դրա վտակների (Ականից, Կարմիր աղբյուր, Կալեր են) հովիտները։ Մաքենյաց (Կարճաղբյուր) գետով արմ–ից սահմանակից էր Գեղարքունիք գավառին, Վարդենիսի լեռնաշղթայով հվ–ից սահմա– նազատվում էր Վայոց ձոր գավառից, Գանձակի (այժմ՝ Սեանի) լեռնաշղթայով (հս–ից)՝ Ուտիքից, Սյունիքի լեռնաշղթա– յով (արլ–ից)՝ Արցախից։ Տարածքով հիմ– նականում համընկնում է այժմյան ՀՍՍՀ