էր U այն բրիա․ շահերին ծառայեցնելը։ Ս․ բրիա․ գաղութային քաղաքականու– թյան կողմնակից էր, հանդես է եկել ընդ– դեմ Իռլանդիայի ինքնավարության։ 1876-ին Ս․ մասնակցել է Օսմանյան կայսրությունում բարենորոգումներ իրա– կանացնելու հարցով Կ․ Պոլսում հրավիր– ված պետությունների կոնֆերանսին։ 1878-ին կտրուկ բողոք է հայտնել Ռուսաս– տանի և Օսմանյան կայսրության միջև Սան Ստեֆանոյում ստորագրված հաշտու– թյան պայմանագրի դեմ։ Ռուս–անգլ․ բա– նակցությունների հետևանքով կնքվել է Շուվալով–Սոլսբերիի կոնվենցիան, որը կանխորոշեց Բեռլինի կոնգրեսի հիմն, որոշումների բովանդակությունը։ Բեռլի– նի կոնգրեսում Ս․ Անգլիայի երկրորդ լիա– զոր ներկայացուցիչն էր և գործուն դեր է կատարել Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը վերանայելու և Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածը խմբագրե– լու գործում։ 1890-ական թթ․ Օսմանյան կայսրությունում արևմտահայության կո– տորածը Ս․ օգտագործել է թուրք, կառա– վարության վրա ճնշում գործադրելու և Մերձավոր Արևելքում Մեծ Բրիտանիայի գաղութային ազդեցությունն ուժեղացնե– լու համար։ Գրկ․ Կիրակոսյան Ջ․ Ս․, Բուրժուա– կան դիվանագիտությունը և ՝՝Հայաստանը (XIX դարի 70-ական թթ․), Ե․, 1978։ Рот- штейн Փ․ А․, Международные отноше– ния в конце XIX века, М․–Л․, 1960; Ce– cil G․, Life of Robert, Marquis of Salis– bury, v․ 1-4, L․, 1921-32․ Ա․ Կիրակոսյան
ՍՈԼՍԲԵՐԻ (1982-ից՝ Հարարե), Զիմբաբ– վեի մայրաքաղաքը։ 656 հզ․ բն․ (1982)։ Երկաթուղով կապված է Բեյրա և Մապու– տու (Մոզամբիկ) նավահանգիստների հետ։ Ավտոճանապարհների հանգույց է, ունի օդանավակայան։ Կարևոր առևտրա– արդ․ և ֆինանսական կենտրոն է։ Կան ծխախոտի, սննդի, տեքստիլ, կարի, քիմ․, մետաղամշակման, կահույքի արդ․ ձեռ– նարկություններ, ավտոմոբիլների հա– վաքման գործարան։ Ծխախոտի խոշոր շուկա է։ Շրջակայքում արդյունահանում են ոսկի։ Ունի համալսարան։ Հիմնադըր– վել է 1890-ին։
ՍՈԼՍԿԻ (Solski) Լյուդվիկ [իսկական անունը և ազգանունը՝ Լյուդվիկ Նապո– լեոն Սոսնովսկի (Sosnowski), 1855–1954], լեհ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ։ 1876-ից խաղացել է Կրակովի, Վարշավայի, Լոձի, Լյուբլինի և այլ քաղաքների թատրոններում։ Ս․ եղել է լեհ․ բեմի ռեալիստական ավանդույթ– ների կրողը, խաղացել է մոտ 1000 դեր։ Լավագույններից են՝ Գորշտինսկի (Սլո– վացկու «Գորշտինսկի»), Պետրուչիո (Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահա– րումը), Հարպագոն (Մոլիերի «Ագահը»), Ֆիրս (Չեխովի «Բալենու այգին»), Պերչի– խին, Դերասան (Գորկու «Քաղքենիներ», «Հատակում»)։
ՍՈԼՎԱՏԱՑՈՒՄ (< լատ․ solvo – լուծում եմ), լուծիչի մոլեկուլների և լուծված նյու– թի մոլեկուլների (իոնների) փոխազդե– ցությունը (կապվելը միմյանց)։ Ս–ված են նաև հեղուկում ուռչած պինդ նյութերը և բարձրդիսպերսված հեղուկ համակարգե– րում (զոլեր, էմուլսիաներ, լատեքսներ ևն) մանրացված նյութերը։ Երբ լուծիչը ջուրն է, Ս․ կոչվում է հիդրատացում։ Ս–ման հետևանքով առաջանում են հաս– տատուն կամ փոփոխական բաղադրու– թյան մոլեկուլային խմբեր կամ քիմ․ միա– ցություններ՝ սոլվատներ (ջրի դեպ– քում՝ հիդրատներ)։ Սոլվատացվող մոլե– կուլների (իոնների) շուրջն ստեղծվում են լուծիչի մոլեկուլներից բաղկացած ս ո լ– վատային թաղանթներ։ Տար– բերում են առաջնային և երկրորդային Ս․։ Առաջնային Ս․ նյութը մոլե– կուլների (իոնների), լուծիչի և նրանց հա– րող մոլեկուլների փոխազդեցությունն է։ Առաջնային Ս–ված մասնիկների փոխազ– դեցությունը լուծիչի ավելի հեռու գտնվող մասնիկների հետ կոչվում է երկրոր– դային Ս․։Լրիվ Ս–ման ժամանակ լուծիչի բոլոր մոլեկուլները գտնվում են լուծված նյութի մոլեկուլների (իոնների) ուժային դաշտում, այսինքն ընդգրկված են սոլվատային թաղանթներում։ Ս․ փո– խում է լուծույթի թերմոդինամիկական և այլ հատկությունները։ Ս–մամբ են պայ– մանավորված լուծույթների և բարձրդիս– պերսված հեղուկ համակարգերի կայու– նությունը, էլեկտրոլիտային դիսոցումը բևեռային լուծիչներում, բազմաթիվ քիմ․ ռեակցիաների ընթացքում ևն։ Երբեմն Ս–ման հետևանքով տեղի է ունենում լուծ– ված նյութի և լուծիչի դարձելի կամ ոչ դարձելի փոխանակային քայքայում, որը կոչվում է սոլվոլիզ (ջրի դեպքում՝ հիդրոչիզ)։ Ս․ կարող է տեղի ունենալ նաև, երբ նյութը կլանում է հեղուկի գո– լորշիներ (տես Սորբոսէ)։ Ս․ Նաչչաջյան
ՍՈԼՏԱ (Solta) Գեորգ Ռենաաուս (ծն․ 18․4․1915, Վիեննա), ավստրիացի լեզվա– բան, պատմահամեմատական լեզվաբա– նության մասնագետ։ Բանասիրական գիտ․ դ–ր (1939), պրոֆ․ (1973)։ 1926–34-ին սովորել է Լինցի (Ավստրիա) լիցեյում, ապա՝ Վիեննայի համալսարանի փիլ–յան ֆակուլտետում (1934–39), 1939-ից հնդեվ– րոպ․ լեզվաբանություն է դասավանդում նույն համալսարանում։ Ս․ զբաղվում է պատմահամեմատական լեզվաբանու– թյան, հնդեվրոպ․ նախալեզվի տեղանուն– ների, ինչպես նաև առանձին լեզուների ձևաբանության, հնչյունաբանության, բա– ռապաշարի և հնդեվրոպացիների հարցե– րով («Հին իտալական տեղանունների ուսումնասիրություն», 1939, «Մտածու– թյուններ հնդեվրոպացիների հարցի մա– սին», 1952, «Քմայնացում և շրթնայնա– ցում», 1966, «Լատիներենի դիրքի մասին», 1974 ևն)։ «Հայերենի դիրքը հնդեվրոպա– կան լեզուների շարքում» (I960), «Հայոց լեզու» (1963) և այլ աշխատություններում Ս․ անդրադարձել է հայերենի ծագումնա– բանական առնչություններին, քերակա– նությանը, քննել հայերենի բառապաշարի հնդեվրոպական բառաշերտը։ խ․ Կարադեչյան
ՍՈԼՖԱՏԱՐՆԷՐ [Նեապոլի մոտ գտնվող Սոլֆատարա հրաբխի անունից (< իտալ․ solfo – ծծումբ)], հրաբխի լանջերի, խառ– նարանի հատակի և պատերի ճեղքվածք– ներից ու անցքերից, լավային և հրաբեկո– րային հոսքերի մակերևույթներից անջատ– վող ծծմբային գազի ու ծծմբաջրածնի շի– թեր՝ ջրային գոլորշու, ածխաթթվային և ուրիշ գսյզերի խառնուրդներով։ Ջերմաս– տիճանը՝ 100–300°C։ Հայկական հրա– բխային բարձրավանդակում սոլֆաաար– ներ անպատվում են Նեմրութ հրաբխի վրա (Վանա լճից արմ․)։
ՍՈԼՖԵձՈ (իտալ․ solfeggio, ս ո լ և ֆ ա հնչյունների անվանումից), երաժշտաաե– սական էլ գործնական առարկա, որ կոչ– ված է զարգացնելու սովորողների մեղե– դիական ներդաշնակային, բազմաձայնա– յին և ււեմբրային լսողությունը, ռիթմի զգացումս ու երաժշտական հիշողությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվում ներ– քին Լսողության՝ նոտային տեքստը սոսկ նայելով՝ երաժշտությունը ներքուստ լսելու և ըմբռնելու ունակության զարգաց– մանը։ Ուսուցումը տարվում է երգեցողու– թյան, թելադրության և վերլուծական ուն– կընդրուծյան միջոցով, նյութ են ծառա– յում նպատակային վարժությունները և երաժշտական գրականությունից ընտրված հատվածները։ Սովետական երաժշտ․ հաստատություններում ընդունված է Ս–ի լադային հիմքով ուսուցման մեթոդը (ի տարբերություն ինտերվալ ա– J ի 1ւ ի) Հայաստանում երգիչների լսողական կարողության դաստիարակումը տեղ է գտել դէրռես միջնադարյան երաժշտակըր– թական համակարգում (հատկապես Ներ– սես Շնորհալու ժամանակաշրջանում)։ Այդ նպատակով օգտագործել են «ման– րուսման» ժողովածուների որոշ բաժիննե– րը (տեւյ Մանրուսում), Ս–ի ուսուցումը հա– մատեղելով մոնոդիկ երաժշտության լա– դամեղեդիական հատկանիշների յուրաց– ման հյետ։ Ներկայում գոյություն ունեն հայկ․ 4ող․ Ա կոմպոզիտորական երաժըշ– տության հիման վրա գիտամեթոդական ժամանակակից սկզբունքներով կազմված՝ Ռ․ Աթսյյանի և Մ․ Տերյանի, Ց․ Բեքարյանի և Ցու․ Գեորգյանի ու այլոց մասնագիտա– կան ձեռնարկները։ Հնում Ս․ է կոչվել նաև սդյմիզացիան։ Ռ․ Աթայան ՍՈԻ (Allium), շուշանազգների ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Տերևները հյութալի են, տարբեր մե– ծության, ծաղկացողունի բարձրությունը՝ 80–100 սմ, սնամեջ, միջին մասում՝ փըք– ված։ Ծաղկաբույլը գնդաձև կամ տափակ հովանէւց է, ծաղիկները մանր են, երկսեռ, սպիտււկ, դեղին կամ կանաչավուն, վար– դագույն ևն։ Պտուղը եռակող, եռաբուն տուփիկ է։ Սերմերը եռանկյունաձև են, սև, կնճռոտ, կարծր սերմնապատյանով։ խա– չաձև փոշոտվող է։ Հայտնի է 400 տեսակ Հս․ կիսագնդում։ ՍՍՀՄ–ում՝ 230 (մեծ մա– սամբ Միջին Ասիայում, Կովկասում, Արլ․ և Արմ․ Սիբիրում, համեմատաբար քիչ՝ եվրոս ական մասում և Հեռավոր Արևել– քում)։ Վայրի տեսակներ կան Աֆղանստա– նում, Թուրքմենիայում, Անդրկովկասում։ Մշակվում է 6 տեսակ։ Գ լ ու խ Ս․ (А․ се– ра) առավել տարածված տեսակն է, եր– կամյա կամ քառամյա բույս է։ Սոխուկ– ները տարբեր ձևի են՝ տափակավուն, կլոր, երկարավուն։ Ունի արտաքին չոր՝ սպիտակ, դեղին, կարմրամանուշակա– գույն, ծղոտագույն և հյութալի թեփուկ– ներ՝ սպիտակ, կանաչավուն կամ մանու– շակագույն երանգով։ Սրանք կազմում են բուն ւոխուկը՝ ձևավւոխված ցողունը, որի