Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/495

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զեշտի կաղնին» օրատորիան (խոսք՝ Դ․ Դեշլիուի, 1966), նվագախմբի համար՝ «Կելուշ և Սիրբա» ժող․ պարեր (1952), Ռապսոդիա, ջութակի (1955), կլառնետի, վալդհոռնի և թավջութակի (1939) կոնցերտները, կամերագործիքային անսամբլներ, խմբերգեր, երգեր են։ Պարգևատրվել է ռումին, շքանշաններով։

ՍՈԿՐԱՏ ՍՔՈԼԱՍՏԻԿ ՈՍ (Σωράιης Σχολασιός) (380–440), բյուգ․ պատմիչ։ Քրիստոնեությունն ամրապնդելու և այն հեթանոսական կրոններից ու աղանդներից պաշտպանելու նպատակով գրել է 7 գրքից բաղկացած «Եկեղեցական պատմություն» երկը։ Թեև այն հիմնականում բովանդակում է 306–436-ի եկեղեցական իրադարձությունները, սակայն արժեքավոր է նաև ժամանակի հասարակականքաղ․ պատմության ուսումնասիրության համար։ «Եկեղեցական պատմությունը» դեռես վաղ միջնադարում թարգմանվել է հայերեն։ Պահպանվել է ընդարձակ («Մեծ Սոկրատ») և համառոտ («Փոքր Սոկրատ») խմբագրությամբ։ «Մեծ Սոկրատը» հունաբան դպրոցի թարգմանություն է, կատարված ավելի վաղ ձեռագրից, քան պահպանված հուն, բնագրերը։ Թարգմանիչ է համարվել Փիլոն Տիրակացին (VII դ․ վերջ – VIII դ․ սկիզբ), սակայն ըստ Վանական Վարդապետի, նա «Փոքր Մոկրատի» հեղինակն է։ «Փոքր Մոկրատը», որ «Մեծ Մոկրատի» համառոտված տարբերակն է, պարունակում է սուրբ հայրերի վարքերից և վկայաբանություններից քաղված, միաբնակության գաղափարներ բովանդակող հավելումներ։ «Փոքր Սոկրատը» եղել է Հայոց եկեղեցու ծրագրային գործերից և լայն տարածում է գտել Հայաստանում։

ՍՈԿՐԱՏԵՍ (Σωράιης) (մ․ թ․ ա․ 469> Աթենք –399, Աթենք), հին հույն փիլիսոփա։ Հայացքները շարադրել է բանավոր, որով էլ պայմանավորված են այլ աղբյուրներից (Պլատոն, Քսենոփոն և ուրիշներ) դրանց իսկական բովանդակությունը բացահայտելու դժվարությունները։ Ս–ին բնորոշ է ավանդական բնափիլիսոփայությունից անցումը բարոյականության փիլ–յանը, աշխարհում մարդու տեղի և դերի, նրա առաքինությունների պրոբլեմներին են։ Մոկրատյան իմաստասիրման ձևավորմանը նպաստել են սոփեսաները։ Նրա նշանաբանն է եղել հույն իմաստուն Քիլոնի «ճանաչի՛ր ինքդ քեզ» ասույթը։ Ելնելով բանականության համընդհանրության սկզբունքից՝ Ս․ գտնում էր, որ առաքինությունը գիտելիքն է, հետևաբար, մարդու բարոյական պարտքը իմացությունն է և գիտելիքի համաձայն գործելը։ Սակայն ողջ իմաստությունը հատուկ է միայն աստծուն, իսկ մարդուն հասանելի է դրա մի մասը։ Այստեղից էլ՝ գիտելիքի և չգիտելիքի սահմանները ճանաչելու անհրաժեշտությունը, որն արտահայտել է <Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ» դրույթով։ Իրերի էությունը բացահայտելու և սահմանելու նպատակով բանավիճելու փիլ․ արվեստը Ս․ անվանել է դիալեկտիկա, այն հակադրելով սոփեստների էրիստիկայի (վիճաբանելու արվեստ) մեթոդին։ Բարիքի, առաքինության, գեղեցիկի և այլ հասկացությունների ընդհանուր սահմանման ընթացքում կիրառել է ինդուկցիան՝ այն հմտորեն զուգակցելով դեդուկցիայի հետ։ ճանաչողությունը նա մեկնաբանել է որպես անմահ հոգու կողմից նախկին գիտելիքների վերապրում, գիտելիքի վերածնունդ և ամրագրում ընդհանուր սահմանումների մեջ։ Զրուցակցի գիտելիքը բացահայտելու իր եղանակը Ս․ մանկաբարձության նմանությամբ անվանել է մաետիկա (< հուն․ μαδυιη – մանկաբարձական արվեստ)։ Ըստ Ս–ի, հասկացությունը մտածողության լոկ սուբյեկտիվ երեույթ չէ, այլ բանականության, ճշմարիտ կեցության ինչ–որ մտահասանելի օբյեկտիվություն։ Ս–ի փիլ–յան էական մասն է քաղ․ (պոլիսային) հարաբերությունների, ինստիտուտների և նորմաների օբյեկտիվ–բանական, հետնաբար արդարացի բնույթի փիլ․ հիմնավորման փորձը։ Ըստ նրա, պոլիսը պետք է կառավարեն բանիմաց, լավատեղյակ մարդիկ։ Օրինականն ու արդարացին միենույն բաներն են, և օրենքներն էլ պետք է լինեն բանական ու արդարացի, այսինքն՝ համապատասխանեն իրենց հասկացությանը։ Ս–ի քաղ․–իրավական իդեալը, որը հագեցված է որոշ բանական արիստոկրատիզմով, անօրինականությունների և բռնադատությունների պատճառով հակադրվել է կառավարման գոյություն ունեցող բոլոր ձեերին (բռնապետություն, թագավորական իշխանություն, աթենական դեմոկրատիա են)։ Ս–ի լուսավորական գործունեությունը և հատկապես դեմոկրատիայի դեմ ելույթները հանգեցրին այն բանին, որ 399-ին նրան ներկայացվեց երիտասարդությանը այլասերելու, աստվածներին չճանաչելու, նոր աստվածություններ ստեղծելու մեղադրանք։ Գործը քննել է Աթենքի 501 երդվյալների դատարանը (դատի ընթացքում նա բռնել է անզիջում դիրք, ժխտել իր մեղքը, մեղադրել աթենացիներին անարդարության ու այլ արատների համար) և նրան դատապարտել մահվան։ Հրաժարվել է ընկերների նախապատրաստած փախուստից ե, մահապատժի համաձայն, խմել մի գավաթ թույն։ Ըստ կիսաառասպելական վկայությունների, աթենացիները մեղանչել են կատարածի համար և պատժել Ս–ին մեղադրողներին։

Ս–ի հայացքները, կյանքը և մահը մշակույթի պատմության կարեոր դրվագներից է 11 դարձել է փիլ–յան հավերժական թեմա։

ՍՈԿՐԱՏՏԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ, Սոկրատեսի աշակերտների և հետնորդների՝ սոկրատականների, ստեղծած պչատոնրկն ակադեմիան, մեգարյան դպրոցը, կինիկյան (տես Կինիկներ), կիրենյան և էլիսերետրիական դպրոցները։ Սոկրատեսի փիլ․ ուսմունքի հավատարիմ և հետևողական հետնորդներ էին պլատոնյան ակադեմիայի ներկայացուցչիները (Պլատոն, Քսենոփոն, էսքինես), որոնք առավել ամբողջական են ներկայացրել նրա կյանքի և ուսմունքի իմաստը։ Մյուս դպրոցներում Սոկրատեսի գաղափարները զարգացվել են միակողմանիորեն և չափազանցված։ Այսպես, կիրենյան դպրոցում [[հիմնադիր՝ Արիստիպոս (՚Αρσллος Կիրենացի (մ․ թ․ ա․ У–IV դդ․)] բարձիագույն բարիքի և սոկրատյան այլ դրույթների հիման վրա զարգացվել է հեդոնիստական տեսակետ, ճանաչողության առարկան գործնականորեն հասանելի բարիքն է, որի չափանիշը մեր զգացած հաճույքը կամ տառապանքն է։ էլիսերետրիական դպրոցի [հիմնադրել է Փեդոնը (Φεδον) Սոկրատեսի մահվանից հետո էլիս (’Ελς) քաղաքում, հետագայում Մենեդեմոսը (Μευέδημος) (մահ․ մ․ թ․ ա․ մոտ 275) դպրոցը տեղափոխել է Երետրիա (’Ερέρα) քաղաք] ներկայացուցիչները արտահայտել են մեգարյանների հայացքներին համանման գաղափարներ։

ՍՈՀԵՄՈՍ (ըստ Մովսես Խորենացու՝ Տիգրան վերջին), Հայոց թագավոր 144– 161-հն և 164–186-ին։ Կոմմագենեի Երվանդունիների արքայատան շառավիղ Ս․ նախ եղել է Ասորիքի Եմեսա (Հոմս) քաղաքի թագավորը։ Հայոց գահը ստացել է Հռոմի կայսր Մստոնինոս Պիոսից՝ հաջորդելով գահընկեց Վաղարշ Ա-ին։ Ս–ի գահակալումը դիտելով Հռանդեայի պայմանագիր 64-ի խախտում, Անտոնինոս Պիոսի մահից (161) հետո պարթե․ գորքերը մտել են Հայաստան, տապալել Ս–ին և գահ բարձրացրել Բակուր Ա Արշակունուն։ Ս․ ապաստանել է Հռոմում, այնտեղ ընտրվել ծերակույտի անդամ։ 163-ի ամռանը հռոմ․ լեգիոնները՝ Ստատիոս Պրիսկոսի․ հրամանատարությամբ, ներխուժել են Հայաստան, ավերել Արտաշատը և ձերբակալել Բակուր Ա–ին։ Մարկոս Ավրելխտ կայսրը (161 – 180) փորձել է Հայաստանը վերածել հռոմ․ նահանգի, բայց հայ իշխան Տրդատի գլխավորությամբ բռնկված ապստամբությունը ստիպել է Մեծ Հայքը ճանաչել «դաշնակից» թագավորություն։ 164-ին Հայոց գահը վերստին