Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/496

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հանձնվել է Ս–ին, որն ավերված Արտաշատի փոխարեն մայրաքաղաք է հռչակել Վաղարշապատը։ Ս–ի օրոք կառուցվել են Վաղարշապատի միջնաբերդը, պաշս պանական ամրությունները, պալատս կան համալիրը, ինչպես նաև մի քանի մեհյաններ։ Ս․ հովանավորել է հելլենիստ․ մշակույթը, իր արքունիքում ապաստան տվել բանաստեղծ և պատմագիր Յաբլիքոսին, որը, ինչպես ենթադրվում է, այստեղ է գրել «Բաբելոնականք» երկասիրությունը։

Ս–ի առաջին գահակալության պափվին Հռոմում թողարկվել է պղնձյա շքադրամ՝ Անտոնինոս Պիոս կայսեր ու Ս–ի պատկերով և «Թագավոր հայերին տրված, ծերակույտի որոշմամբ» մակագրությամբ։

ՍՈՂԱՆԼՈՒՂԻ ԼԵՌՆԵՐ, գտնվում է Հայկական լեռնաշխարհում։ Տես Մեծրաց լեռներ։

ՍՈՂԱՆՔՆԵՐ, ծանրության ուժի ազդեցության տակ ապարների զանգվածների սահող տեղաշարժեր լեռնալանջերով դեպի ցած։ Ս․ արդյունք են լանջերի որոշ տեղամասերի ապարների հավասարակշռության խախտման։Պատճառներն են՝ լվացման հետևանքով լանջի տակի զառիթափության մեծացումը, հողմահարման կամ մթնոլորտային տեղումներից և սսորերկրյա ջրերից գերխոնավացման հետեվանքով ապարների ամրության նվազումը, ստորերկրյա ցնցումները, մարդու տնտ․ գործունեությունը երկրբ. պայմանների անտեսման դեպքում։ Ավելի հաճախ Ս․ գոյանում են հերթափոխվող ջրաւերժ և ջրատար ապարներից կազմված լանջերին։ Ս–ի զարգացմանը նպաստում է շերտերի տեղադրվածությունը լանջի թերության ուղղությամբ, կամ նույն ուղղությամբ ապարների հատվելը ճեղքերով։ Ս․ մեծ վնաս են հասցնում ժող․ տնտեսությանը։ Դրանց դեմ պայքարելու համար կիրառվում են ափերը ամրացնող և ցամաքուրդային կառուցվածքներ, լանջերի ծառատնկումներ ևն։ Ս․ տարածված են նաև ՀՍՍՀ–ում (Դիլիջանում), որտեղ մեծ աշխատանքներ են տարվում դրանց դեմ պայքարելու համար։

ՍՈՂԴԵՐ, սողդացինևր, արևելաիրանական հին ժողովուրդ։ Մ․ թ․ ա․ I հազարամյակում բնակվել են Սողդիասայում (այժմյան Ղազախստանի և Միջին Ասիայի տարածքում)։ Ս–ի հիմքը կազմել են սակերի վաչկատուն և նստակյաց ցեղերը։ Ս․ այժմյան տաջիկների նախնիներից են։

ՍՈՂԴԵՐԵՆ, սողդերի լեզուն։ Պա ալանում է հնդեվրոպ․ լեզվաընտանիքի հնդիրանական խմբի արլ–իրան․ ենթախմբին։ Ս․ վկայված է մ․ թ․ ա․ I դ․–մ․ թ․ IX դ․ գլխավորապես կրոն, բովանդակությամբ հուշարձաններով, որոնք գտնվել են Միջին Ասիայի տարբեր վայրերում։ Կան բուդդայական, մանիքեական և քրիստոնեական տեքստերը։ Ս․, միջին իրան, այլ լեզուների պես, բնորոշվում է հին իրան, թեքման նկատելի վերացումով և քերականական հարաբերությունների արտահայտման համադրական ձեերից վերլուծական ձեերի անցնելով։ Հնչյունաբանության մեջ նկատվում է ձայնեղ շփականների հետեողական շնչեղացում։ Ս–ից սերել է յաղնոբերենը։

ՍՈՂԴԻԱՆԱ, Սողդ, Սուղուդ, մարզ Զարավշան և Կաշկադարյա գետերի ավազանում (այժմ՝ Ուզբեկ, և Տաջիկ․ ՍՍՀ–ների տարածքում)։ Ս–ի տարածքում են եղել Մարականդա (Սամարղանդ), Կիրոպոլիս և այլ քաղաքները։ Մ․ թ․ ա․ VI–IV դդ․ մտել է Աքեմենյան տերության 11-րդ սատրապության կազմի մեջ։ Ս–ի բնակչությունը զգալի քանակությամբ հարկ է վճարել արծաթով, մատակարարել թանկարժեք քարեր, պարսկ․ արքունիքին տրամադրել խոշոր զինվորական ուժեր։ Մ․ թ․ ա․ 329–328-ին Ս–ի բնակիչները՝ Սպիտամենի (սպանվել է 328-ին) գլխավորությամբ, համառ դիմադրություն են ցույց տվել Ալեքսանդր Մակեդոնացու զորքերին։ Մ․ թ․ ա․ 323-ից հետո Ս․ մտել է Սելեկյանների թագավորության, մ․ թ․ ա․ III դարից՝ Հուն-Բակտրիական թագավորության, իսկ մ․ թ․ առաջին դարերում՝ Քուշանական թագավորության կազմի մեջ։ IV–V դդ․ Ս․ ենթարկվել է հեփթաղներին, VI – VII դդ․՝ Թյուրք, խաքանությանը։ VII դ․ վերջին –VIII դ․ սկզբին Ս․ նվաճել են արաբները։ IV–VIII դդ․ Ս–ի տարածքում գոյություն են ունեցել ինքնավար բազմաթիվ իշխանություններ (կարեոր է Սամարղանդինը)։ Ս․ զգալի դեր է ունեցել Արեելքի տնտ․ և մշակութ․ կյանքում։ Մոնղոլիայից ու Չինաստանից Մերվ տանող կարավանային բոլոր ճանապարհներին գոյություն են ունեցել Ս–ի առևտրահողագործ․ գաղութներ։ Ս–ի բարձր մշակույթի մասին են վկայում սովետական հնագետների բազմաթիվ հայտնագործությունները նրա տարածքում։ Հին Ս–ի արվեստը քիչ է ուսումնասիրված, ճարտ–յան վերաբերյալ որոշ պատկերացում են տալիս Աֆրասիաբ քաղաքատեղիի (մ․ թ․ ա․ I հազարամյակի 2-րդ կես –մ․ թ․ առաջին դարեր), Կըզըլ-Կըռայի և Թալի–Բարզոփ (երկուսն էլ՝ մ․ թ․ առաջին դարեր) հում աղյուսակերտ շինություններն ու ամրաշինական կառույցները։ Թրծած կավից առանձին իրեր վկայում են հելլենիստ․ գեղարվեստ, սկզբունքների ներթափանցումը Ս․, այլ իրեր ունեն զուտ տեղական բնույթ։

V–VIII դդ․ Ս–ում զարգացել են ամրացված միջնաբերդով ու պարսպապատ շահաստաններով քաղաքները։ Պալատները, տաճարներն ու քաղ․ վերնախավի հոյաշեն տները զարդարվել են թեմատիկ գեղանկարչությամբ, ինչպես նաև փորագրազարդ կավով, փայտով ու ալեբաստրով։ Քանդակագործության մեջ գերակշռում է հոյակերտ–դեկորատիվ բարձրաքանդակը։ Ս–ի այդ ժամանակաշրջանի դեկորատիվկիրառական արվեստի իրերը (անփայլ, դաջած և ծեփածո պատկերներով զարդարուն խեցեղեն, արծաթե առարկաներ, գեղարվեստական գործվածք) ցույց են տալիս կապերը հին թյուրք, ցեղերի, Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի, Բյուզան– դիայի արվեստի հետ։

ՍՈՂՆԱԿ, 1․ փակիչ սարք՝ շոգու կամ ջրի գլխավոր գծերի անջատման համար։ Տարբերում են կլինկետային, օղակաձե և կոնաձե Ս–ներ, որոնք կափույրների համեմատ ապահովում են շոգու ճնշման զգալի պակաս անկում։ Ս–ները հաճախ հանդերձվում են էլեկտրական կամ հիդրավլիկական հաղորդակով՝ հեռա-և ավտոմատ կառավարման համար։ 2․ Դարձկեն փեղկերի (օրինակ, դռան) փականքային հարմարանք՝ շարժական ձողի ձեով։ 3․ Խորքային հիդրոտեխ․ փակաղակ (կլինկևտ, շիբեր), որը բաղկացած է իրանից և անցքի երկայնական առանցքին ուղղահայաց ուղղությամբ առաջընթաց շարժում կատարող փակող հարթ տարրից։

ՍՈՂՈՄԱՔԱՇ, տես Հազարաշեն։

ՍՈՂՈՄՈՆ [եբր․ Շելոմո («Խաղաղասեր»)] Իմաստուն (մ․ թ․ ա․ մոտ 975–928), Հրեաստանի (Իսրայել–Հուդայի) թագավոր մ․ թ․ ա․ մոտ 950-ից։ Դավիթ թագավորի որդին, գահակիցը (մ․ թ․ ա․ 967-ից) և հաջորդը։ Հաղթել է թագապահանջ եղբորը՝ Ադոնիային, իրականացրել մի շարք վերափոխումներ։ Բազմաթիվ ազգագավառների տրոհված թագավորությունը բաժանել է 12 նահանգի, որոնցից յուրաքանչյուրը տարին մեկ ամիս մթերք է մատակարարել արքունիքին։ Կենտրոնացրել է պետ․ կառավարման մարմինները, սահմանել կայուն հարկային կարգ, աշխատանքային և զինվ․ պարտավորություններ, հզորացրել բանակը։ Դաշինք է կնքել Եգիպտոսի հետ՝ կնության առնելով փարավոնի դստերը, ամրապնդել պետության միջազգային դիրքը։ Շահավետ առևտր․ պայմանագրեր է կնքել Փյունիկիայի Տյուրոս քաղաքի, Եգիպտոսի, Արաբիայի և Մերձավոր Արեելքի մի շարք երկրների հետ։ Ծավալել է շին․ վիթխարի աշխատանք, վերականգնել մի շարք հին քաղաքներ, հիմնել նորերը, Երուսաղեմում կառուցել Եհովայի հռչակավոր տաճարը (հայտնի է նաև Սողոմոնի տաճար անունով)։ Ս–ի անվանն են վերագրում նաե քարակերտ երեք ավազանները, որոնցից ջուր է մատակարարվել Բեթղեհեմի և Երուսաղեմի բնակիչներին։ Իսրայելացիների և քանանա–ամովրհական ցեղերի նկատմամբ Ս–ի վարած խտրական քաղաքականությունը հանգեցրել է խոր դժգոհության, որի հետեանքով Ս–ի մահից հետո Իսրայելն ապստամբել է և անկախացել։ Աստվածաշնչում Ս․ ներկայացվում է արտակարգ իմաստուն, արդար դատավոր, համարվում գրական, փիլ․, բարոյագիտական ու բնագիտական բազմաթիվ երկերի հեղինակ։ Ս–ին են վերագրվում Աստվածաշնչի կանոնական (ժողովող, Առակք Սողոմոնի, Երգ Երգոց) և պարականոն (Իմաստություն Սողոմոնի, Սաղմոսք Սողոմոնի) գրքերը։