Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/498

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցերին։ Ս․ գրունաների դինամիկայի յաթ․ տեսության հիմնադիրներից է։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի առաջին աստիճանի, Կարմիր աստղի, «Պատվո նշան» շքանշաններով:

ՍՈՂՈՄՈՆՅԱՆ Մարգարիտ Մամիկոնի (21․3․1921, Երևան –1․9․1981, Երևան), հայ սովետական ճարտարապետ: ՀՍՍՀ վաստ․ ճարտարապետ (1970)։ Սովորել է Խարկովի ինժեներաշինարարական ինստ–ի ճարտ․ (1938–41), ապա՝ Երևանի պոլիտեխնիկական ինստ–ի շին․ (1941 – 1944) ֆակուլտետներում։ 1974–՝7-ին եղել է Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահի տեղակալ։ Գործերից են․ Երևանում՝ «Ավտոդետալ» գործարանի ակումբը (1955- 56), ֆիզիկայի ինստ–ի համալիրում՝ հյուրանոցը (I960), առանձնատները (1961), նիստերի դահլիճի շենքը (1962–63)։

ՍՈՂՈՄՈՆՅԱՆ Սողոմոն Ալեքսանդրի [3․9․1907, գ․ Գետաշեն (այժմ՝ Չայքենդ, Ադրբ․ ՍՍՀ Խանլարի շրջանում) –28․8․ 1978, Երևան], հայ սովետական գրականագետ։ Բան․ գիտ․ դ–ր (1966), պրոֆ․ (1967)։ ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1)67)։ ՍՄԿԿ անդամ 1938-ից։ Հայրենական մեծ պատերազմի (1941–45) մասնակից։ Ավարտել է Երևանի համալսարանի ս․ ատմագրական ֆակ–ը (1931) և Լենինգրադի գեղարվեստի, գեղանկարչության, քանդակագործության և ճարտ–յան ինստ–ի արևմտաեվրոպ․ գրականության բաժինը (1936)։ 1936-ից դասախոսել ու պաշտոնավարել է Երևանի բուհերում, եղել է «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրի գլխ․ խմբագիր (1946–47, 1952– 1954), ՀԿԿ Երևանի քաղկոմի քարտուղար (1947–51), ՀԿԿ Կենտկոմի անդամ (1948–58), Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար (1952– 1954)։

Ս․ գրական–քննադատական գործունեությունն սկսել է 1931-ից․ հրապարակել է մենագրություններ, հոդվածներ, ընդարձակ ներածականներ, գրել բուհական ձեռնարկներ, որ ընդգրկում են գրականագիտության ամենատարբեր ոլորտներ (հայ դասական, սովետական, ժամանակակից, ռուս, դասական, արտասահմանյան դրականություններ) ու խնդիրներ։ Լայն ընդգրկումն ու բազմաբովանդակությունը Ս–ին օգնել են հայ գրականության զարգացման պրոցեսը դիտելու համաշխարհային գրական պրոցեսին սերտաճած։ ՀՍՍՀ III գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

ՍՈՂՈՅԱՆ Ֆրիդրիխ (Ֆրիդ) Մկրտչի (ծն․ 2․10․1936, Լենինական), հայ սովետական քանդակագործ։ ՀՍՍՀ վաստ․ նկարիչ (1981)։ 1961-ին ավարտել է Երեվանի գեղարվեստաթատերական ինստ–ը։ Հիմնականում ստեղծել է բանվորների, մտավորականների դիմաքանդակներ, մոնումենտալ–դեկորատիվ գործեր, դրանցից են՝ «Արթիկցի քարհատ բանվոր» (1970), «Վաստակավոր երկրաբան Ավետիսյան» (1971), «Սամարղանդցի հնագետ Ռ․ Սուլեյմանով» (1971) դիմաքանդակները, «Արարողը» (տուֆ, 1969, Արթիկ), Վ․ Ի․ Լենինի (բրոնզ, 1970, Արթիկ), Ս․ Շահումյանի (1970, Երևան) արձանները, ինչպես և Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների բազմաթիվ հուշարձաններ ՀՍՍՀ շրջաններում, ԼՂԻՄ–ում, Սամարղանդում և այլուր։ Կիևի «1941 –1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի պատմության Ուկրաինայի պետական թանգարան» հուշահամալիրի համար (համահեղինակների հետ) 1984-ին Ս․ արժանացել է լենինյան մրցանակի։ 1961-ից մասնակցում է հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսների։

ՍՈՂՈՒՆՆԵՐ (Reptilia), ողնաշարավոր կենդանիների դաս։ Ս․ թռչունների և կաթնասունների հետ ընդգրկվում են բարձրակարգ ողնաշարավորների խմբի մեջ։ ժամանակակից Ս–ի մարմինը պատված է եղջերային թեփուկներով, վահանիկներով կամ պարփակված է զրահի մեջ (բացառություն են որոշ ջրային, այսպես կոչված, փափկամարմին կրիաները)։ Ս–ի մեծամասնության մաշկը զուրկ է մաշկային գեղձերից։ Կմախքը համարյա ամբողջովին ոսկրացած Է։ Ատամները հիմնականում միատիպ են, միայն որոշ օձեր ունեն մասնագիտացված թունավոր ատամներ։ Երկկենցաղների համեմատությամբ Ա․ ավելի շարժուն են, կապված կմախքի և մկանների զարգացման հետ։ Ողնաշարը (բացի օձերից և անոտ մողեսներից) բաժանվում է պարանոցային, կրծքային, սրբոսկրային և պոչային բաժինների։ Պարանոցային բաժնի առաջին հինգ զույգ կողոսկրերը միանում են կրծոսկրին և առաջացնում իսկական կրծքավանդակ (բացառությամբ օձերի)։ Ցամաքային կենսակերպի անցելու հետեանքով Ս–ի վերջավորություններն ավելի հզոր և հաստատուն են, քան երկկենցաղներինը։ Ս․ ունեն լավ զարգացած առաջային ուղեղ և ուղեղիկ։ Շնչում են թոքերով։ Սիրտը եռախորշ Է» բաղկացած 2 նախասրտից և 1 փորոքից, որը մասնակիորեն կամ լրիվ (կոկորդիլոսներ) բաժանված է միջնապատով։ Ս․ ունեն կոնքային երիկամներ (մետանեֆրոս)։ Սեռական գեղձերը տեղադրված են մարմնի խոռոչում՝ ողնաշարի կողքերին։ Արուները (բացի հատերիայից) ունեն զուգավորման օրգաններ։ Էգերի ձվատարը մյուլլերյան խողովակն Է։ Բեղմնավորումը ներքին է (որոշ մողեսների հատուկ է կուսածնությունը)։ Ս–ի մեծամասնությունը բազմանում է ձվադրությամբ, որոշ տեսակներ ձվակենդանածին են կամ կենդանածին։ Ս–ի մեծամասնությունը սնվում է կենդան․, առանձին տեսակներ՝ նաև բուս, կերով։ Կան միայն բուսակերներ (ցամաքային կրիաներ)։ Ս–ի մարմնի ջերմաստիճանը հաստատուն չէ և մեծ չափով կախված է շրջապատող միջավայրի ջերմաստիճանից։ Մարմնի ջերմաստիճանի մինչև 6–8°C անկման դեպքում Ս–ի մեծամասնությունը դադարում է շարժվել։ Ս․ առաջացել են պարզունակ սաեգոցեֆալներից (բրածո երկկենցաղներ), վերին քարածխի դարաշրջանում և ծաղկման հասել մեզոզոյում (17 կարգ)։ ժամանակակից Ս․ ընդգրկում են 4 կարգ՝ կնճիթագլուխներ (1 տեսակ), կրիաներ (200 տեսակ), թեփուկավորներ (մողեսներ և օձեր, 6100 տեսակ) և կոկորդիլոսներ (21 տեսակ)։ ՍՍՀՄ տարածքում նշված կարգերից տարածված են թեփուկավորներն ու կրիաները։ Ս–ի տնտ․ նշանակությունը մարդու համար մեծ չէ։ Օգտագործվում է որոշ Ս–ի կաշին, միսը, ձուն։ Մողեսների և օձերի մեծամասնությունը ոչնչացնում են վնասակար միջատներին ու կրծողներին։ Որոշ թունավոր օձերի խայթոցը վտանգավոր է մարդու և ընտանի որոշ կենդանիների համար։ Դրա հետ մեկտեղ բազմաթիվ օձերի թույնից դեղանյութեր են պատրաստում։ Որոշ վայրերում խոշոր կոկորդիլոսները վնասում են անասնապահությանը և վտանգավոր են մարդու համար։ Առանձին, հատկապես խոշոր Ս․ (կոկորդիլոսներ, կրիաներ), որոնց քանակը կտրուկ նվազում է, գտնվում են ոչնչացման եզրին։ Ս․ ուսումնասիրող գիտությունը կոչվում է հերպետոլոգիա։ Պատկերազարդումը տես 416–417-րդ էջերի միջև՝ ներդիրում։

ՍՈՂՔ նյութևրի, հաստատուն բեռնվածքի կամ մեխանիկական լարման ազդեցությամբ ժամանակի ընթացքում պինդ մարմնի պլաստիկ դեֆորմացիայի դանդաղ աճ։ Ս–ի հատկությամբ այս կամ այն չափով օժտված են բոլոր պինդ մարմինները՝թե բյուրեղային, թե ամորֆ։ Մետաղներում և համաձուլվածքներում Ս․ հիմնականում դիտվում է բարձր ջերմաստիճանների դեպքում։ Պլաստմասսաներում, բետոնում և այլ նյութերում այն ի հայտ է գալիս նույնիսկ սենյակի ջերմաստիճանի պայմաններում։ Ս–ի մասին հիմնական տեղեկություններն ստացվում են հաստատուն բեռնվածքի ներգործությամբ ձգման և սեղմման ստանդարտ փորձարկումներից։ Ս․ բնութագրվում է այսպես կոչված սողքի կորով (նկ․), որը տալիս է դեֆորմացիայի կախումը ժամանակից՝ հաստատուն ջերմաստիճանի և բեռնվածքի դեպքում։ Կորը պայմանականորեն բաժանում են երեք հատվածի կամ փուլի․ AB-ն չհաստատված (կամ մարող) Ս–ի հատվածն է, BC-ն՝ հաստատված Ս–ի հատվածը (հաստատուն արագությամբ ընթացող դեֆորմացիայի հատված) և CD-ն՝ արագացված Ս–ի հատվածը։ Eo-ն սկըզբնական դեֆորմացիայի արժեքն է, D կետը՝