Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/497

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՈՂՈՄՈՆ Ա ԳԱՌՆԵՑԻ (ծն․ թ․ անհտ․- 792), Հայոց կաթողիկոս 791 ից։ Ծնվել է Այրարաա նահանգի Մազազ գավառի Գառնի գյուղում։ Ուսանել է Գեղարքունիքի Մաքենյաց, ապա Շիրակի Զրեսկ վանքում, որտեղ ընտրվել է վանահայր։ Աղվանից կաթողիկոս Միքայելի (707–744) հրավերով գլխավորել է Բերդ վանքի (Շամքոր) եկեղեց․ ժողովը, որը դատապարաել է արյունակիցների միշև ամուսնությունը։ Դվին է հրավիրվել և կաթողիկոս ընտրվել գառամյալ հասակում։

ՍՈՂՈՄՈՆԻ ԿՂԶԻՆԵՐ (Solomon Islands), հրաբխային արշիպելագ խաղաղ օվկիանոսում, Մելանեգիայում, Նոր Գվինեա կղզուց արլ․։ Տարածությունը 40,4 հզ․ կմ² է։ Ս․ կ–ի հս–արմ․ մասը մտնում է (1978-ից) Պապուա Նոյ։ Գվինեա պետության տարածքի մեշ, մնացած մասը զբաղեցնում է Սողոմոնի կղզիներ պետությունը։ Խոշոր կղզիներն են Բուգենվիլը, Գուադալկանալը, Աանտա Իսաբելը, Մալաիտան, Սան Քրիստոբալը, Շուազյոլը, Նյու Ջորջիան։ Բարձրությունը մինչև 2743 մ է (Բուգենվիլ կղզում), կան գործող հրաբուխներ։ Ծածկված են մշտականաչ արևադարձային անտառներով։ Զբաղվում են արևադարձային հողագործությամբ։ Բնությունը տես Սողոմոնի կղզիներ պետության հոդվածում։

ՍՈՂՈՄՈՆԻ ԿՂԶԻՆԵՐ (Solomon Islands), պետություն Խաղաղ օվկիանոսի հվ–արմ․ մասում։ Գտնվում է 6 խոշոր (Գուադալկանալ, Մալաիտա, Սան Քրիստոբալ, Նյու Զորջիա, Սանտա Իսաբել, Շուազյոլ) և բազմաթիվ մանր կղզիների վրա։ Տարածությունը 29,8 հզ․ կմ² է, բն․՝ ավելի քան 234 հզ․ (1983)։ Մայրաքաղաքը և գլխ․ նավահանգիստը՝ Խոնիարա (ավելի քան 20 հզ․ բն․, 1982)։ Մտնում է Բրիտ․ համագործակցության մեջ։

Պետական կարգը։ Պետության գլուխը Անգլիայի թագուհին է, որին ներկայացնում է գեներալ–նահանգապետը։ Օրենսդիր մարմինը միապալատ Ազգ․ պառլամենտն է, կառավարությունը՝ Մինիստրների կաբինետը։

Բնությունը։ Ռելիեֆը լեռնային է։ Առանձին գագաթներ հասնում են 1500–2000 մ բարձրության։ Առավելագույն բարձրությունը 2330 մ է (Պոպոմանասիու լեռ, Գուադալկանալ կղզում)։ Կղզիների մեծ մասն ունեն հրաբխային ծագում։ Կան գործող հրաբուխներ (Բալբի, Բագանա)։ Հաճախակի են երկրաշարժերը։ Կլիման մերձհասարակածային է, խոնավ։ Միջին ամսական ջերմաստիճանը 26–28°Cէ, տարեկան տեղումները՝ 2300–7500 մմ Գետերը կարճ են, ջրառատ։ Կղզիների 32 ՀՍՀ X հատոր մեծ մասը ծածկված է մշտականաչ անտառներով, առավել չորային շրջանները՝ սավաննաներով, ծովափնյա մասերը՝ մանգրովային բուսականությամբ։ Կենդանիներից տարածված են կրծողները, սողուններն ու թռչունները։ Կան բոքսիտների, ֆոսֆատների, անագի, ոսկու, արծաթի, նիկելի հանքավայրեր։

Բնակչությունը։ 94%-ը մելանեզիացրներ են, բնակվում են նաև պոլինեզիացիներ, միկրոնեզիացիներ, եվրոպացիներ, չինացիներ։ Պաշտոնական լեզուն անգլերենն է, կրոնը՝ քրիստոնեությունը։ Բնակչության ճնշող մեծամասնությունը բնակվում է գյուղերում։ Բնակչության միջին խտությունը 1 կմ³ վրա 8 մարդ է (1983)։

Պատմական տեղեկանք։ Ս․ Կ․ XVI դ․ կեսին հայտնաբերել է իսպ․ ծովագնաց Ա․ Մենդանյա դե Նեյրան, որը տեղաբնիկներից փոխանակությամբ վերցրել է ոսկի և կղզիներն էլ անվանել Ս․ Կ․՝ դրանք համեմատելով «Սողոմոնի ոսկե երկրի» հետ։ Ս․ Կ․ եղել են Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատ, 1976-ին ստացել են ինքնավարության ստատուս, անկախացել են 1978-ի հուլիսի 7-ին, օգոստոսից դարձել ՄԱԿ–ի անդամ։

Քաղաքական կուսակցությունները U արհմիությունները։

ժողովրդական ալյանսի կուսակցություն։ Հիմնադրվել է 1980-ին՝ ժողովրդաառաջադիմական կուսակցության և գյուղական ալյանսի կուսակցության միավորմամբ։ Կառավարող կուսակցությունն է։ Ազգային–դեմոկրատական կուսակցություն։ Անկախների խումբ։ Ս․ Կ–ի միացյալ կուսակցություն։ Օպոզիցիոն կուսակցություն է։ Ս․ Կ–ի բանվորների ազգային միություն։ Պլանտացիոն բանվորների արհմիություն։ Պետական ծառայողների ասոցիացիա (հիմնադրվել են 1975-ին)։

Տնտեսությունը։ Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Բնակչության մեծ մասը զբաղվում է բնատնտեսությամբ։ էկոնոմիկայում կարևոր դեր է կատարում արտասահմանյան կապիտալը, գործում են ճապոն․, անգլ․, ավստրալ․, ամեր․ և այլ երկրների մոնոպոլիստական միավորումներ։ Աճեցնում են կոկոսյան արմավենի, կակաոյի ծառ, յուղատու արմավ, մշակոսք բրինձ, յամս, տարո, բանան, բաթաթ, սոյայի ունդ, ծխախոտ ևն։ Զարգանում է ձկնորսությունը, անասնապահությունը, անտառանյութի մթերումը։ Կան շուտի վերամշակման, ասբեստի, կաշվի, կահույքի, ծխախոտի արտադրության ոչ մեծ ձեռնարկություններ, ձկան պահածոների գործարան։

Հիմնականում գործում է օդային և ջրային տրանսպորտը։ Ավտոճանապարհների երկարությունը մոտ 470 կմ է (կոշտ ծածկով, 1983)։ 1981-ին արտահանումը (ձկնեղեն, կոպրա, փայտանյութ ևն) կազմել է 57, ներմուծումը (պարեն, մեքենաներ, վառելիք, քսայուղեր, քիմ․ ապրանքներ)՝ 66 մլն Ս․ Կ–ի դոլլար։ Արտաքին առևտրի գործընկերներն են Ավստրալիան, ճապոնիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ–ը, Մինգապուրը։ Դրամական միավորը դոլլարն է։ Մ․ Կ․ 1 դոլլարը=1,18 ամեր․ դոլլարի (1983)։

ՍՈՂՈՄՈՆՅԱՆ, Սողոմոնյան, Արթուր Հակոբի [ծն․ 23․3․1914, գ․ Ղզղալա (ԼՂԻէ7-ի Մարտունու շրջանում)], հայ սովետական մեխանիկ։ Ֆիզմաթ գիտ․ դ–ր (1954), պրոֆ․ (1956), ՌՍՖՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1974), Հայրենական մեծ պատերազմի (1941–45) մասնակից։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1939)։ 1946-ից դասախոսում է նույն համալսարանում։ 1947–52-ին եղել է Մոսկվայի համալսարանի մեխմաթ․ ֆակ սլտետին կից մեխանիկայի ինստ–ի դիրեկտորի գիտական գծով տեղակալը։ Աշխատությունները վերաբերում են հոծ միջավայրում ոչ ստացիոնար շարժումներին, սեղմելի միջավայրում, գազերում և դեֆռրմացվող պինդ մարմիններում հարվածյսյին ալիքների դիֆրակցիայի հար–