Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/524

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բարձրացման համար, քանի դեռ աշխա– տավորներից նոր կադրեր չեն պատր սստ– վում, նա առաջարկել է օգտագործել բ ուրժ․ մասնագետներին։ Բացաեայտելով հաշվառման և վերա– հսկողության էությունը՝ Լենինն ընդգծել է բանկերի մեծ դերը, ձևակերպել դ ւանց խնդիրներն ու վերջնական նպատակը, հանգամանորեն քննարկել պետության տնտ․ դերը, նշել սպառողական կոոպերա– ցիայի և պետ․ կապիտալիզմի տարրերի օգտագործման կարևորությունը։ Աշխա– տության մեջ կենտրոնական տեղ է զբա– ղեցնում նաև աշխատանքի արտադրողա– կանության բարձրացման անհրաժեշտու– թյունը, որը Լենինը համարել է նոր հա– սարակարգի հաղթանակի գլխ․ պայման։ Դրա իրականացումը պահանջում է զար– գացնել ծանր արդյունաբերությունը, բարձրացնել բնակչության կրթական և կուլտուրական մակարդակը, աշխատանքի կարգապահությունը, հմտությունը, լա– րունությունը, կազմակերպումը։ Նոր կար– գապահության դաստիարակման հայ ցում Լենինը կարևոր տեղ է հատկացրել մըր– ցությանը՝ շեշտելով դրա հրապարակայ– նության մեծ ուժի դերը։ Նա քննարկել է պետ․ մարմինների, մամուլի, վիճսկա– գրության, հասարակական կազմակեր– պությունների խնդիրները մրցության ւազ– մակերպման գործում։ <Ս․ ի․ հ․ իո -ում Լենինը զարգացրել է պրոլետարիատի դիկտատուրայի մասին Մարքսի ուսմուն– քը, բացահայտել դրա տնտ․ կողմերը։ Որպես իշխանություն, իրագործելով էկո– նոմիկայի կառավարումը, պրոլետա փա– տի դիկտատուրան պետք է հանդես գա որպես կարգապահության դաստիարակ– ման միջոց։ Լենինը նշել է նաև ժողտնտե– սության կառավարման հիմնական մ ւթո– դը՝ դեմոկրատական ցենտրալիզմի սկըզ– բունքը։ «Ս․ ի․ հ․ խ․> աշխատության մեջ Վլադիմիր Իլյիչի ուրվագծած ծրագիրը մեծ նշանակություն ունի ոչ միայն մեր սոցիալիզմ կառուցող ւ յուս երկրների համար; ՍՄԿԿ–ն Լենինի quip- գացրած գաղափարներով է առաջնորդ– վում նաև կոմունիզմի կառուցման պայ– մաններում։ «Ս․ ի․ հ․ խ․» առանձին Щ1- քույկով առաջին անգամ հայերեն լույս է տեսել 1950-ին, մինչև 1982-ը՝ ևս 3 ան– գամ։ Գրկ․ Լ Կ Կ ի Կ Վ․Ի․, «Սովետական ի;խա– նության հերթական խնդիրները» հոդւ ածի սկզբնական տարբերակը, Երկ․ լիակտ․ с ող․, հ․ 36։ Նույնի, Սովետական իշխանության հերթական խնդիրները, նույն տեղում։ Վ․ Ներկւսրւսյ րսն

ՍՈՎԵՏԱԿԱՆ ԾԱՆՐԱՔԱՐՇ, խոշոր ծան– րաքարշ ձիերի ցեղ։ Ստացվել է ՍՍՏՄ–ոլմ տեղական լծկանների՝ բարելավված սլեր– շերոններով, սուֆոլկներով ու արդեննե– րով և բելգիական բրաբանսոնների կլա– նողական տրամախաչման միջոցով։ հաս– տատվել է 1952-ին։ Ձիերը խոշոր են, ունեն ամուր մարմնակազմ և հանգիստ վարսա– գիծ։ Գերակշռող թույրը՝ շիկավուն և շի– կավունխայտաճամուկ, ավելի քիչ՝ աշխետ և աշխետխայտաճամուկ։ ծովատակների միջին չափերն են (ա/-ով)․ մնդավի բարձ– րությունը 161, իրանի թեք երկարությո ւնը 169, կրծքի փաթը 210,9, դաստակի փսթը 25 (զամբիկները որոշ չսոիով ավելի Փոքր են)։ Հովատակների միջին կենդանի զանգ– վածը՝ 770–790, իսկ զամբիկներինը 640– 660 կգ է։ Աչքի է ընկնում բարձր աշխատու– նակությամբ։ Զամբիկների միջին կաթ– նատվությունը՝ մինչև 4 հզ․ չ։ Ս․ ծ–ները օգտագործում են որպես բանող և տոհմա– բուծական նպատակներով (տեղական ձիերի բարելավողներ), ինչպես նաև մթե– րատու ձիաբուծությունում՝ մսատու և կաթնատու կենդանիներ։ Տարածված է ՍՍՀՄ–ում՝ գրեթե ամենուր, բացառու– թյամբ Միջին Ասիայի և Ասիայի հս․ և հս–արլ․ խիստ կլիմա ունեցող լեռնային շրջանների։

ՍՈՎԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, սոցիալիստական հեղա– փոխության հաղթանակը Արլ․ Հայաստա– նում, որով սկսվեց հայ ժողովրդի ազգ․ վերածնունդը, տեղի ունեցավ 1920-ի նո– յեմբ․ 29-ին, բոլշևիկյան կուսակցության ղեկավարությամբ և կարմիր բանակի օգ– նությամբ բանվորների ու գյուղացիների հաղթական ապստամբության շնորհիվ։ Այդ օրը հայ ժողովրդի կամքով ստեղծվեց Հայկական Սովետական Սոցիալիստա– կան Հանրապետություն։ 1920-ի նոյեմբ․ 29-ը հայ ժողովրդի ազգ․ տոնի օրն է։ Սովետական իշխանությունը լիակատար ազատություն տվեց նախկին ռուս, կայս– րության բոլոր ճնշված ժողովուրդներին, այդ թվում հայ ժողովրդին, որի ազգա– յին–ազատագր․ ու հեղափոխական պայ– քարը XX դ․ սկզբից սերտորեն կապված էր ռուս ժողովրդի և լենինյան կուսակցու– թյան ղեկավարությամբ ընթացող հեղափո– խական պայքարի հետ։ 1918-ի սկզբներից Ռուսաստանի հակահեղափոխական ուժե– րը, հենվելով Անտանտի երկրների բազ– մակողմանի օգնության վրա, երկրում սանձազերծեցին քաղաքացիական պա– տերազմ՝ ձգտելով ի չիք դարձնել Հոկտեմ– բերյան հեղափոխության շնորհիվ աշխա– տավորության ձեռք բերած նվաճումնե– րը; Օգտվելով իրենց համար ստեղծված բարենպաստ իրադրությունից, Անդրկով– կասի բուրժուաագգայնական կուսակցու– թյունները երկրամասն անջատեցին Սո– վետական Ռուսաստանից՝ ստեղծելով այսպես կոչված Անդրկովկասյան ֆեդե– րացիա (տես Անդրկովկասյան կոմիսա– րիատ ն․ Անդրկովկասյան սեյմ)։ Սակայն այդ հակասովետական, հակահեղափոխա– կան միավորումը շատ կարճ տևեց և քայ– քայվեց ներքին խոր հակասությունների ու տարաձայնությունների հետևանքով։ Ստեղծվեցին այսպես կոչված «անկախ» ազգային հանրապետություններ։ Հայաս– տանում իշխանությունն իր ձեռքը վերց– րեց դաշնակցություն կուսակցությունը (տես Հայաստանի բուրժուական հանրա– պետություն)։ Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով առաջացած տնտ․ փլուզումը, 1915–-16-ի ցեղասպա– նությունից մազապուրծ արևմտահայ բազ– մահազար գաղթականների կուտակում– ները, համաճարակային հիվանդություն– ները, սովը և ազգամիջյան ընդհարում– ները Հայաստանի արլ․ մասի այդ Փոքր հատվածը հասցրել էին ծանր վիճակի։ Դաշնակցության օրոք Հայաստանում իշ– խում էր կատարյալ անարխիա, բացա– կայում էր կյանքի և գույքի ապահովու– թյունը։ Առանձնապես հալածվում էին բոլ– շևիկները, որոնք ընդհատակի ծանր պայ– մաններում շարունակում էին ղեկավարել աշխատավորության պայքարը հանուն սո– վետական իշխանության․ Սովետական Ռուսաստանի հետ դաշինքը։ 1920-ի հուն– վարին Երևանում գումարվեց Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների ան– լեգալ կոնֆերանս [տես Հայաստանի կո– մունիստական կազմակերպությունների հունվարյան կոնֆերանս և Ռուսաստանի կոմունիստական (բուշեիկների) կուսակցու– թյան Հայաստանի կոմիտե (Արմենկոմ)], որտեղ քննարկվեց ՌԿ(բ)Կ Հայաստանի կոմիտեի հաշվետու զեկուցումը, ընտրվեց Արմենկոմի նոր կազմ։ Կոնֆերանսն աշ– խատավորությանը նպատակամղեց զին– ված ապստամբության միջոցով տապալել դաշնակցականների իշխանությունը և Հա– յաստանում հաստատել սովետական կար– գեր։ Այդ նպատակով 1920-ի մարտին հայ ժողովրդի ներկայացուցիչները՝ Ադրբե– ջանի և Վրաաոանի ներկայացուցիչների հետ միասին, դիմեցին Սովետական Ռու– սաստանին, անձամբ Վ․ Ի․ Լենինին՝ օգ– նության խնդրանքով։ «Մենք շատ ենք ցան– կանում ռուսական պրոլետարիատի հետ ձեռք–ձեռքի տված ընդհանուր աշխատան– քի և սոցիալիստական շինարարության նոր կյանքի մեջ մտնել․․․»,– գրում էին նրանք (Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և սովետական իշխա– նության հաղթանակը Հայաստանում, 1960, էջ 312)։ 1920-ի ապրիլի 28-ին կարմիր բանակի օգնությամբ Ադրբեջանում հաստատվեց սովետական իշխանություն։ Այդ իրադար– ձությունը հեղափոխական նոր լիցք հա– ղորդեց Հայաստանի աշխատավորությա– նը, որը բոլշևիկների ղեկավարությամբ 1920-ի մայիսին ապստամբեց դաշնակցա– կան իշխանության դեմ (տես Մայիսյան ապստամբություն 1920)։ Սակայն այն ճնշվեց դաշնակցականների կողմից, և Հա– յաստանի վիճակն ավելի ծանրացավ։ Հա– յաստանի փրկության հարցը քննարկվեց Սովետական Ռուսաստանի կառավարու– թյան և կուսակցության Կենտկոմի նիստե– րում։ Դրանով զբաղվեց անձամբ Վ․ Ի․ Լենինը։ Հայ ժողովրդի ազատագրական և հեղափոխական պայքարը հաջողությամբ ղեկավարելու համար ՌԿ(բ)Կ Կենտկոմի կազմբյուրոն 1920-ի հունիսին որոշեց ինչպես Ադրբեջանում և Վրաստանում, Հայաստանում նույնպես ստեղծել ինք– նուրույն կոմունիստական կուսակցու– թյուն՝ «․․․ նրանց տալով մարզային կազ– մակերպությունների իրավունքներ և են– թարկելով Կենտկոմի Կովկասյան բյու– րոյին։ Տվյալ կուսակցական կազմակեր– պություններից յուրաքանչյուրը սպասար– կում է իր տերիտորիայում ապրող ամ– բողջ բնակչությանը՝ անկախ ազգային կազմից» (Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր, 1967, էջ 298) (տես Հայաստանի կոմու– նիստական կուսակցություն)։ 1920-ի հու– լիսի 19-ին ՌՍՖՍՀ արտաքին գործերի ժողկոմ Գ․ Լ․ Չիչերինը Հայաստանի հան– րապետության արտ․ գործերի մինիստրին հասցեագրված հեռագրում նշում է, որ հայ