Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/523

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ս․ Դ․ Լաղոն։ Արդեն դեկտեմբերի վերջին սովետական իշխանություն հաստատվեց ողջ Ենիսեյի նահանգում։ Օմսկի սովետը հոկտ․ 28 (նոյեմբ․ 10)-ին իշխանությունը իր ձեռքը վերցնելու որոշում ընդունեց, սակայն հակահեղափոխական տարրերը նոյեմբ․ 1(14)-ին զինված խռովություն կազմակերպեցին, որը ճնշվեց կարմիր գվարդիայի կողմից։ Դեկտեմբերի սկզբին Օմսկում կայացած Արմ․ Սիբիրի սովետների մարզային III համագումարը սովետական իշխանություն հըռչակեց ամբողջ Արմ․ Սիբիրում։ Սովետական իշխանություն հաստատվեց Նովոնիկոլաեսկում (այժմ՝ Նովոսիբիրսկ), Տոմսկում, դեկտեմբերին՝ Բառնաուլում, Բիյսկում, 1918-ի փետրվարի մոտերքին՝ գրեթե ողջ Ալթայում։ Իրկուտսկում 1917-ի դեկտեմբերին սովետը դարձավ բոլշևիկյան, սակայն հակահեղափոխականները խռովություն կազմակերպեցին, բայց 9 օր տևած պայքարից հետո այն ճնշվեց և 1917-ի դեկտ․ 19–22 (1918-ի հունվ․ 1–4)-ին քաղաքում հաստատվեց սովետական իշխանություն։ 1918-ի փետրվարին Իրկուտսկում կայացած Արլ․ Սիբիրի սովետների III համագումարը սովետական իշխանություն հռչակեց ողջ Արլ․ Սիբիրում։ Փետրվարին սովետական իշխանություն հաստատվեց Չիտայում, Վերխնեուդինսկում, ապա՝ ողջ Անդրբայկալում։

Հեռավոր Արևելք։ 1917-ին կար 200 հզ․բանվոր, որոնք կենտրոնացված էին գըլխավորապես Վլադիվոստոկում, Ի–»աբարովսկում, Բլագովեշչենսկում։ Սովետների մեծ մասում գերակշռում էին մենշևիկները և էսէռները։ 1917-ի սեպտեմբերին բոլշևիկները դուրս եկան կուսկազմակերպություններից, որոնցում գերիշխում էին մենշևիկները և ստեղծեցին Հեռավորարևելյան երկրամասային կուսբյուրո, որը միավորում էր 4700 կոմունիստի։ 1917-ի նոյեմբերին Վլադիվոստոկի սովետի ԴԿ–ի վերընտրության ժամանակ բոլշևիկները մեծամասնություն ստացան և նոյեմբ․ 18 (դեկտ․ 1)-ին հայտարարեցին քաղաքում իշխանությունը իրենց ձեռքը վերցնելու մասին։ Ւաւբարովսկի սովետում նույնպես բոլշևիկները մեծամասնություն ստացան և դեկտ․ 6(19)-ին քաղաքում սովետական իշխանություն հաստատեցին, 1917-ի դեկտ․ 12(25)-ին այստեղ կայացած Հեռավորարևելյան երկրամասային սովետների III համագումարը որոշում ընդունեց ամբողջ Հեռավոր Արևելքում սովետական իշխանության հաստատման մասին։ Սովետի ԴԿ–ի նախագահ ընտըրվեց բոլշևիկ Ա․ Մ․ Կրասնոշչեկովը։ Բլագովեշչենսկում իշխանությունը գրավել էր «զինվորական կազակական կառավարությունը», միայն 1918-ի հունվարին բոլշևիկներին հաջողվեց վերընտրության շնորհիվ մեծամասնություն ստանալ։ Փետըրվարին Բլագովեշչենսկում կայացավ գյուղացիական դեպուտատների սովետների համագումարը, ուր բոլշևիկները կարողացան Ամուրի մարզում սովետական իշխանության հաստատման որոշում ընդունել։ Ընտրվեց մարզգործկոմ (նախագահ՝ Ֆ․ Ն․ Մուխին)։ Սակայն սպիտակ կազակները գրավեցին Բլագովեշչենսկը U ձերբակալեցին մարզգործկոմի ողջ կազմը։ Հեղափոխական ուժերը մարտի 12-ին կարողացան Բլագովեշչենսկում վերականգնել սովետական իշխանությունը։ 1918-ի մարտին սովետական իշխանություն հաստատվեց ամբողջ Հեռավոր Արևելքում։ Մոցիալիստ․ հեղափոխության հաղթական երթը հնարավոր եղավ իրականացնել, որովհետև նրան աջակցում էր ժողովըրղի մեծ մասը։ Տեղերում սովետական իշխանության հաղթանակի համար հսկայական նշանակություն ունեցան խաղաղության, հողի մասին դեկրետները, բոլշևիկյան կուսակցության ագրարային և ազգ․ քաղաքականությունը։ Սոցիալիստ, հեղափոխության մեջ գլխավոր շարժիչ ուժը ռուս, բանվոր դասակարգն էր, որը կարողացավ իր ետևից տանել չքավոր գյուղացիությանը, միլիոնավոր զինվորների և Ռուսաստանի ազգաբնակչության աշխատավոր այլ խավերի։ Բանվոր դասակարգի և չքավոր գյուղացիության դաշինքը սովետական իշխանության հաղթական երթի հաջողության վճռական պայմանն էր։ Սոցիալիստ, հեղափոխությունը հաղթանակեց համեմատաբար հեշտ, որովհետև կենտրոնում և տեղերում գործում էին բանվորների, զինվորների և գյուղացիների դեպուտատների սովետներ։ Սովետական իշխանության հաղթականերթի շրջանում հեղափոխական սովետները ստեղծեցին Ռազմահեղափոխական կոմիտեներ, հեղկոմներ։ 1917-ի հոկտ․ 25–27 (նոյեմբ․ 7–9)-ին երկրում գործել է ավելի քան 40 ՌՀԿ, հետագայում տեղերում ստեղծվել են հարյուրավոր ՌՀԿ–ներ, որոնք խոշոր դեր խաղացին հեղափոխության հաղթանակի գործում։ Հաղթական երթի հաջողության համար նպաստավոր գործոն էր նաև երկրի օբյեկտիվ հասունությունը և հեղափոխության իսկական առաջնորդի առկայությունը՝ ի դեմս Վ․ Ի․ Լենինի։ Սովետական իշխանության հաղթական երթի շնորհիվ կազմավորվեց և ամրապնդվեց սովետական պետությունը։ Ծավալվեց շինարարություն նոր սոցիալիստ, հասարակարգիստեղծման համար։

Գբկ․ История КПСС, т․ 3, кн․ 1, М-, 1967, гл․ 6; История СССР․ С древнейших времён до наших дней, т․ 7, М․, 1967, гл․ 4; История Великой Октябрьской социалистической революции, М․, 1967; Минц И․ И․, История Великого Октября, т․ 3, М․, 1973; Голуб П․ А․, Партия, армия и революция, М․, 1967; Морозов В. Ф., Борьба большевистской партии за установление Советской власти в губерниях Центральной России․ Октябрь 1917 г․–март 1918 г․, Саратов–Пенза, 1967; Великая Октябрьская социалистическая революция․ Маленькая Энциклопедия, М․, 1968, с․ 278–85; Великая Октябрьская социалистическая революция․ Борьба за власть Советов в период иностранной военной интервенции и гражданской войны․ Указатель литературы․ 1957–58 гг․, в․ 1–4, М․, 1959 (ротапринт); то же, Указатель литературы, 1959 г․, в․ 1–2, М․, 1960 (ротапринт); то же, Указатель литературы, 1960–61, гг․, в․ 1–3, М․, 1962 (ротапринт)․

Տես նաև Հոկտեմբերյան սոցիաչիստական մեծ հեղափոխություն հոդվածի գրականությունը։

ՍՈՎԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ», Վ․ Ի․ Լենինի աշխատությունը, որտեղ ուրվագծված է սոցիալիստաէ ան Էկոնոմիկայի հիմքերի կառուցմաււ պլանը, որոշված են դրա իրականացման ուղիներն ու մեթոդները։ Հոդվածի ւկզբնական տարբերակը Լենինը սղագրււղին թելադրել է 1918-ի մարտի 23–28-ին (IV գլխի մի մասը, ինչպես նաև V–IX գլուխները և X-ի սկիզբը առաջին անգամ հրատարակվել են Երկ․ լիակտ․ ժողովածուի 36-րդ հատորում, I–III գըլուխները և IV-ի սկիզբը դեռևս չեն գտնըված)։ Հոդվածի հիմնական դրույթները Լենինը շարադրել է ապրիլի 7-ին ՌԿ(բ)Կ ԿԿ նիստում, որը հանձնարարել էր նրան թեզիսներ նախապատրաստել այդ հարցի վերաբերյալ։ Ապրիլի 26-ին՝ Լենինի «Թեզիսները» («Թեզիսներ ներկա մոմենտում սովետական իշխանության խնդիրների մասին») քննարկվել է կուսակցության Կենտէոմի բյուրոյի նիստում և ապրիլի 28-ին հրապարակվել «Պրավդա»-ում և «Իզվեւտիա ՎՑիկ»-ի հավելվածում՝ «Ս․ ի․ հ․ խ․»անվամբ, ապա հրապարակվել է առանձին գրքույկով (նույն թվականին գրքույկը անգլ․ հրատարկվել է Նյու Չորքում, ֆրանս՝ ժնևում, թարգմանությանը մոտ հ ամառոտ շարադրանքը գերմ․՝ «Հեղափոխության հաջորդ օրը» անվամբ՝ Ցյուրիխում)։ Մայիսի 3-ին ՌԿ(բ)Կ ԿԿ հաստատել է «թեզիսները» և դրանք դրել կուսակց․ ու պետ․ բոլոր աշխատանքների յփմքում։ «Ս․ ի․ հ․ խ․» աշխատության մեջ Լենինը տեսականորեն վերլուծել է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղավսխության զարգացումը, բացահայտել ււնտ․ խնդիրների և ժողտնտեսության ճիշտ ղեկավարման նշանակությունը կապիտալիզմից սոցիալիզմին անցման ժամանակաշրջանում (տես Անցման ժամանակաշրջան կապիտաչիզմից սոցիաչիզմին) {ուրվագծել տնտ․ քաղաքականության հիմնական գծերը, որը հետագայում Կո*վէվ է նոր տնտեսական քաղաքականություն (նէպ)։ Ընդգծելով երկրի տնտ․ վերելք]!, պաշտպանունակության ամրապնդման կարևորությունը, Լենինը նշել է, որ գլխ․ դժվարությունն արդյունքների արտադրության և բաշխման ամենախիստ հաշվառման ու վերահսկման կազմակերպոււն է, աշխատանքի արտադրողականության բարձրացումը, գործնականում արտադրության հանրայնացումը։ Կառավար 1ան խնդրի իրականացումը դիտել է լայն, տնտ․ հարաբերությունների ամբողջ համակարգի ստեղծման և ամրապնդման, մանրապրանքային արտադրության վրա կարգավորող ներգործություն ունէնալու տեսանկյունից։ Այդ պրոբլեմը Լենինը լուծել է տարբեր ուղղություններով ամենից առաջ առանձնացնելով հանրայ ւն սեփականության պահպանման, աշխատանքային կարգապահության անհրաժեշտությունը․ «Փողի հաշիվը պահի՝ր կանոնավոր և բարեխիղճ, տնտեսավարի^ խնայողաբար, լոդրություն մի՝ անի, մի՝ գողանա, ամենախի՝ստ կարգապահություն պաէւպանիր աշխատանքի մեջ՝ հենց այդպիսի լոզունգները․․․ այժմ, բուրժուազիային տապալելուց հետո, դառնում են մոմենտի հերթական և գլխավոր լոզունգները» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 36, էջ 213)։ խոշոր արդյունաբերության վերելքի և աշխատանքի արտադրողականության