Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/527

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ետպատերազմյան տարիներին թերթը հանրապետության աշխատավորությանը կոչ է արել համախմբվել կուսակցական կազմակերպությունների շուրջը և բուժել պատերազմի վերքերը, ապահովել արդ․, գյուղատնտ․, ժող․ տնտեսության բոլոր ճյուղերի վերելքը։ Իր գոյության բոլոր տարիներին «Ս․ Հ․»-ի գործունեության կարևորագույն բնագավառն է եղել գաղափարական աշ– խատանքի ծավալումը, մարքսիզմ–լենի– նիզմի գաղափարների պրոպագանդան, բուրժ․ գաղափարախոսության, հակակո– մունիզմի ու հակասովետիզմի մերկացու– մը։ Թերթը մեծ աշխատանք է կատարել կուսակցական կազմակերպություններն ամրապնդելու, տնտեսության ղեկավար– ման նոր ձևերն ու մեթոդները արմատա– վորելու, քաղ․ լուսավորության համա– կարգի արդյունավետությունը բարձրաց– նելու ուղղությամբ, բացահայտել է տար– բեր բնագավառներում տեղ գտած թերու– թյունները, օգնել կուսակցական, սովե– տական, տնտ․ մարմիններին՝ դրանք վե– րացնելու, առաջավոր փորձը արմատավո– րելու, սոցիալիստ, մրցություն ծավալելու գործում։ Հանրապետության գիտությունը, գրականությունն ու արվեստը, մշակութա– յին կյանքը պարբերաբար լուսաբանվել են թերթի էշերում։ Տարբեր տարիների թերթում հանդես են եկել Մ․ Սարյանը, Ա․ ԻսահԱւկյանը, Վ․ Համբարձումյանը, Օրբելի եղբայրները, Ե․ Չարենցը, Ա․ Խա– չատրյանը, Ն․ Զարյանը, Գ․ Գասպարյա– նը, Գ․ Մահարին, Վ․ Աճեմյանը, Հ․ Քո– չարը, Վ․ Վաղարշյանը, Պ․ Սևակը, Հ․ Շի– րազը, Ս․ Կապուտիկյանը, գրականության, արվեստի, գիտության ու մշակույթի այլ գործիչներ, կուսակցական, պետ․ նշանա– վոր աշխատողներ, պատմաբաններ, գրա– կանագետներ, գյուղատնտ․ ու ժողտնտ․ այլ բնագավառների հայտնի մասնագետ– ներ։ «Ս․ Հ․» հետևողական աշխատանք է տանում ՍՄԿԿ և ՀԿԿ համագումարների ու Կենտկոմների պլենումների, ՍՍՀՄ և ՀՍՍՀ կառավարությունների որոշումնե– րի, ՍՍՀՄ խաղաղասիրական քաղաքա– կանության պրոպագանդման ուղղությամբ, աշխատավորությանը մոբիլիզացնում պետ․ առաջադրանքների կատարմանը։ Թերթը սեփական թղթակիցներ ունի Մոսկ– վայում և հանրապետության քաղաքնե– րում ու շրջաններում։ Պարգևատրվել է Աշ– խատանքային կարմիր դրոշի շքանշանով (1947)։ Հ, Ֆեչեքյան

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ», սփյուռքա– հայության հետ մշակութային կապի կո– միտեի գրական–գեղարվեստական, հա– սարակական պատկերազարդ ամսագիր։ Հրատարակվում է 1945-ից, Երևանում։ Խմբագիրներ՝ Զ․ Բաշինջաղյան, Մ․ Հա– րությունյան, Պ․ Սելյան, Հ․ Գրիգորյան, Ա․ Թադևոսյան, Շ․ Թաթիկյան, Վ․ Դավթ– յան (1980-ից)։ Ամսագիրը սփյուռքահա– յությանը տեղյակ է պահում Սովետական Հայաստանի Ժող․ տնտ․, գիտության, գը– րականության ու մշակույթի ձեռք– բերումներին, բազմակողմանի– որեն լուսաբա– նում է հայրե– նիք–սփյուռք կա– պերը, իրադար– ձ ո ւ թ յունները ա րտա սահմանի հայկ․ գաղթա– վայրերում։ «Ս․ Հ․»-ի գործու– նեության էական ասպարեզն է նաե ՍՍՀՄ խաղաղասիրական արտաքին քա– ղաքականության վերաբերյալ ճշմարտացի ինֆորմացիան սփյուռքի հայ ընթերցողնե– րին։ Ծանոթացնում է հայ ժողովրդի անց– յալի բախտորոշ դրվագներին, ներկայաց– նում պատմ․ ու ճարտ․ հուշարձանները, դրանց պահպանման ու վերականգնման աշխատանքները ՀՍՍՀ–ում։ Տպագրում է անվանի գիտնականների հոդվածները հայ ժողովրդի բանահյուսության և ազգա– գրության վերաբերյալ, պատմում ժող․ անվանդույթների մասին։ Ստեղծման օրից ամսագրի շուրջը համախմբվել և նրան աշ– խատակցել են Ա․ Իսահակյանը, Ս․ Զոր– յանը, Դ․ Դեմիրճյանը, Ն․ Զարյանը, Դ․ Սարյանը, Գ․ Մահարին, Վ․ Անանյանը, Պ․ Սևակը, Հ․ Շիրազը, Ս․ Խանզադյանը, Ս․ Կապուտիկյանը, Հ․ Սահյանը, Ս․ Կուր– տիկյանը, սփյուռքից՝ Ա․ Ծառուկյանը, Վահե Հայկը, Վահե Վահյանը, Գ․ Ադդար– յանը, Մ․ Աթմաճյանը, Ստեփան Շահպա– զը։ Ամսագիրը բազմիցս անդրադարձել է հայ դասականների, Վ․ Սարոյանի, Զա– վեն Լևոն Սյուրմելյանի ստեղծագործու– թյուններին։ «Ս․ Հ․» առաքվում է 52 երկիր, հրատա– րակում «Կռունկ» հավելվածը (1981-ից, անգլ․, ֆրանս․, իսպաներեն)։

ՍՈՎԵՏԱԿԱՆ ԴԱՐԱԲԱՂ», օրաթերթ (1967-ից, սկզբում՝ շաբաթաթերթ, ապա՝ երկօրյա)։ Ադրբեջանի կոմկուսի Լեռնային Ղարաբաղի մարզկոմի և ժող․ դեպուտատ– ների ԼՂԻՄ–ի մարզսովետի օրգան։ Լույս է տեսնում 1923-ից, Ստեփանակերտում (1923–25-ին՝ Շուշիում, 1923-ին՝ «Ղարա– բաղի գեղջուկ», 1923–40-ին՝ «Խորհրդա– յին Ղարաբաղ»)։ Խմբագիրներ՝ Ս․Մանու– ցյան, Ս․ Հախումյան, Ա․ Ավագյան, Մ․ Խաչյան, Ա․ Բալայան, Դ․ Ղազար յան, Դ․ Հովհաննիսյան, Հ․ Շահրամանյան, Ա․ Ա– վագյան, Լ․ Գասպարյան, Հ․ Արզուման– յան, Ե․ Մարգսյան (1983-ից)։ Պրոպա– գանդում է ՍՄԿԿ և Ադրբ․ կոմկուսի համա– գումարների ու Կենտկոմների, մարզկոմի պլենումների որոշումները, լուսաբանում մարզի կուսակցական, սովետական, տնտ․ մարմինների գործունեությունը, սոցիա– լիստական մրցության ընթացքը։ Թերթը կարեո]ւ ւոեղ է հատկացնում նոր մարդու դաստիարակության, ժողովուրդների բա– րեկամության, կուլտուր–կենցաղային հար– ցերին, տպագրում է ԼՂԻՄ–ի տարածքում բնակվւղ հայ գրողների (Դ․ Դաբրիելյան, վ․ Օվյան, Ա․ Հովհաննիսյան, Վ․ Հակոբ– յան, 4 ․ Ավագյան և ուրիշներ) ստեղծա– գործությունները։ Ս․ Ավագրսն․

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺ», մանկա– վարժական տեսական–մեթոդական ամ– սագիլ։ ՀՍՍՀ լուսավորության մինիստ– րության օրգան։ Լույս է տեսնում 1926-ից, Երևանում (1926–31-ին՝ «ժողովրդական լուսավորություն», 1931–33-ին՝ «Կոմու– նիստական լուսավորություն», 1933– 1941-ին՝ «Խորհրդային մանկավարժ», 1941–52-ին չի հրատարակվել)։ Գլխ․ խմբագիր– ներ՝ Ս․ Դավթ– յան, Մ․ Սահակ– յան,1Մազման– յան, Ս․ խուդո– յան, Հ․ Պարոն– յան, 111–․ Դալլաք– յան, Մ․ Մկըրտ– չյան (1971-ից)։ 1920 – 30-ական թթ․ պայքարել է անգրագիտու– թյան վերացման և կո լտուրական հեղս փոխության լենինյան պլանի կենսագործման համար, ձգտէլ դպրոց ընդգրկված տարբեր խա– վերի երեխաներին դաստիարակել դե– մոկրատիզմի և սոցիալիզմի, ժողովուրդ– ները բարեկամության ոգով, հանդես եկել ուսուցման ոլորտի հակագիտ․ մեթոդների և բո րժ․ հոսանքների դրսևորումների դեմ, անդւադարձել ուս․ պլանների, ծրագրերի և դասագրքերի կատարելագործմանը, գիտ ւսմեթոդական օգնություն ցույց տը– վել ուսուցիչներին։ ժամանակակից առա– ջավւր մանկավարժական միտքը արմա– տավորելու, դպրոցի վերակառուցման վե– րաբերյալ ՍՄԿԿ Կենտկոմի ու ՍՍՀՄ Մի– նիս որների խորհրդի որոշումները պրո– պագանդելու նպատակով խմբագրությա– նը յից գործում են (1971-ից) գիտ․ խոր– հուրդներ։ «Ս․ մ․» պարբերաբար քննար– կում է ուսուցման տեսությանն ու մեթո– դիկային վերաբերող կարևոր պրոբլեմ– ներ, առաջավոր մանկավարժների վւոր– ձու] ցույց տալիս դրանց լուծման ուղինե– րը։ Ամսագիրը լայն տեղ է հատկացնում մա ոաղ սերնդին և սովորող երիտասար– դությանը հայրենասիրության, պրոլետա– րական ինտերնացիոնալիզմի ոգով ղաս– տի ւսրակելուն։ Նյութեր և ուսումնասիրու– թր ւններ է տպագրում հին դպրոցի և ման–