Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/530

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ՍՈՎԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՄՈՒՆԻՍ–

ՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ, կա– նոնադրության համաձայն «ՍՄԿԿ անդամ կարող է լինել Սովետական Միության ամեն մի քաղաքացի, որն ընդունում է կուսակցության ծրագիրն ու կանոնադրու– թյունը, ակտիվորեն մասնակցում է կոմու– նիզմի կաոուցմանը, աշխատում է կուււակ– ցական կազմակերպություններից մեկում, կատարում է կուսակցության որոշումները և մուծում անդամավճար» (ՍՄԿԿ կանո– նադրություն, §1)։ Կուսակցության աււդա– մը պարտավոր է տիրապետել մարքս–լե– նինյան ուսմունքին, պայքարել կոմունիզ– մի նյութատեխ․ բազայի ստեղծման հա– մար, լինել աշխատանքի նկատմամբ կո– մունիստական վերաբերմունքի օրինակ, ուշադիր լինել մարդկանց նկատմամբ ակ– տիվորեն մասնակցել երկրի քաղ․ էյան– քին և լինել սոցիալիստ, ինտերնացիոնա– լիզմի ակտիվ տարածող։ Ցուրաքանչյուր կոմունիստ իրավունք ունի ազատ և с ործ– նական քննարկել կամ քննադատել կու– սակցության քաղաքականությունը, մինչ այդ առթիվ որոշման ընդունումը։ Դրանից հետո որոշման քննարկումը կամ քննա– դատումը արգելվում է և դրա կատարումը պարտադիր է կուսակցության անդամի համար։ ՍՄԿԿ անդամն իրավունք ունի անձամբ մասնակցել կուսակցական ժւղով– ներին, բյուրոների և կոմիտեների նիս– տերին տալ անհրաժեշտ բացատրություն– ներ, պարզել ճշմարտությունը, հսսնել հարցի ճիշտ լուծմանը, երբ քննարէ վում է նրա գործունեության կամ վարքի հար– ցը։ Կուսակցության անդամը կարող է հար– ցերով, հայտարարություններով և առա– ջարկություններով դիմել ցանկացած կու– սակցական մարմնին, ընդհուպ ւինչե ՍՄԿԿ Կենտկոմ և համագումար՝ պահան– ջելով պատասխան ըստ Էության։ Կուսակցության անդամի պարտակւյնու– թյունների և իրավունքների վերաբէ րյալ ՍՄԿԿ կանոնադրության դրույթների պահ– պանումը մեծ նշանակություն ունի կու– սակցության շարքերի ամրության ապա– հովման, կոմունիստների գիտակցակււնու– թյունը, կազմակերպվածությունը և մա– կարդակը բարձրացնելու գործում ՝տես նաե Սովետական Միության կոմունիստա– կան կուսակցության կանոնադրությունը)։ Գրկ․ ՍՄԿԿ կանոնադրությունը, Ե․, 1979։ Կուսակցական շինարարություն, 2 լրց․ ւրա․, Ե․, 1973։

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՄՈՒՆԻյՏԱ– ԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ

ԹԵԿՆԱԾՈՒ, ՍՄԿԿ կանոնադրության հա– մաձայն կուսակցության շարքերն ըն դուն– վողները պարտադիր կարգով պետք է անցնեն թեկնածուական շրջան (1 տարի ժամկետով), որը նրան անհրաժեշտ է ՍՄԿԿ ծրագրին ու կանոնադրությանն ավելի խոր ծանոթանալու և կուսակցու– թյան անդամ ընդունվելուն նախապատ– րաստվելու համար։ Թեկնածու ընդ Անե– լու կարգը նույնն է, ինչ որ կուսա կցու– թյան անդամ ընդունելունն է (տես Սովե– տական Միության կոմունիստական կու– սակցության անդամ)։ Անդամության թեկ– նածուներն ունեն նույն պարտականու– թյունները ինչ որ անդամները, սակայն նրանք օգտվում են միայն խորհրդսփցա– կան ձայնի իրավունքից, չեն քվեարկում, չեն կարող ընտրվել կուսակցության ղե– կավար մարմիններում, կոնֆերանսների և համագումարների պատգամավորներ։ Անդամության թեկնածուները կուսակցու– թյան անդամավճար մուծում են անդամ– ներին հավասար չափով։ Թեկնածուական ժամկետը լրանալուց հետո նրա դիմումով, անհատական կարգով սկզբնական կու– սակցական կազմակերպությունը քննար– կում U որոշում է թեկնածուին ՍՄԿԿ ան– դամ ընունելու հարցը։ Գրկ․ Սովետական Միության կոմունիստա– կան կուսակցության կանոնադրությունը, Ե․, 1979։

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՄՈՒՆԻՍՏԱ– ԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ, կու– սակցության հիմնական տեսական փաս– տաթուղթը, որտեղ շարադրված են կո– մունիստական հասարակության կառուց– ման համար նրա պայքարի նպատակներն ու խնդիրները պատմ․ որոշակի ժամանա– կաշրջանում։ Պարտադիր է կուսակցու– թյան բոլոր անդամների և կազմակերպու– թյունների համար։ Ընդունվում է Սովե– տական Սիության կոմունիստական կու– սակցության համագումարի կողմից։ Իր գոյության ընթացքում ՍՄԿԿ ունե– ցել է երեք ծրագիր։ Առաջին ծրագիրն ըն– դունվել է 1903-ին՝ ՌՍԴԲԿ երկրորդ համա– գումարում։ Նրանում շարադրված էին կուսակցության խնդիրները բուրժուա– դեմոկրատական և սոցիալիստ, հեղափո– խությունների հաղթանակի համար մըղ– վող պայքարում։ Ծրագրի մշակման ուղղու– թյամբ մեծ աշխատանք են կատարել Վ․ Ի․ Լենինը, Դ․ Պլեխանովը և <Իսկրա> թեր– թը։ Ծրագրի՝ այդ նախագծում, որը լույս է տեսել թերթի 1902-ի հունիսի 1(14)-ի JSP 21-ում, գիտականորեն ընդհանրացված էր Ռուսաստանի և միջազգային պրոլե– տարիատի հեղափոխական պայքարի փոր– ձը, տրված էր ռուսաստանյան կապիտա– լիզմի բնութագիրը, նշված էր հեղափոխա– կան շարժման առանձնահատկությունը Ռուսաստանում, սահմանված էր բանվոր դասակարգի ղեկավար դերը հեղափոխու– թյան մեջ, մատնանշված՝ ւցրոչետարիատի դիկտատուրայի համար պայքարելու ան– հրաժեշտությունը։

ՌՍԴԲԿ II համագումարում ծրագրի ըն– դունման ժամանակ նրա հիմնական դրույթների շուրջ համառ պայքար ծավալ– վեց մի կողմից Վ․ Ի․ Լենինի և իսկրայա– կանների, մյուս կողմից՝ համագումարի օպորտունիստական թևի միջե։ Վերջին– ներս, վկայակոչելով արևմտաեվրոպ․ սո– ցիալիստ․ կուսակցությունների ծրագրե– րը, հանդես էին գալիս պրոլետարիատի դիկտատուրայի մասին կետը ծրագրի մեջ մտցնելու դեմ, ժխտում էին հեղափոխու– թյան մեջ պրոլետարիատի ղեկավար դերը, բանվոր դասակարգի և գյուղացիու– թյան դաշինքը, մերժում ազգերի ինքնո– րոշման սկզբունքը ևն։ Համագումարում ծավալված պայքարն ավարտվեց իսկրա– յականների հաղթանակով։ Կուսակցության առաջին ծրագիրը բաղ– կացած էր երկու մասից՝ մաքսիմում– ծրագրից և մինիմում–ծրագրից։ Մաքսի– մում–ծրագրում տրված էր կուսակցության վերջնական նպատակը՝ սոցիալիստ, հե– ղափոխության և պրոլետարիատի դիկտա– տուրայի հաստատման միջոցով կապիտա– լիզմից անցում կատարել սոցիալիզմին։ Այն նախատեսում էր կապիտալիստական ձեռնարկությունների ազգայնացում, ամ– բողջ կալվածատիրական հողի բռնագրա– վում, սոցիալիստ, հասարակության կազ– մակերպում։ Մինիմում–ծրագրում նշված էին կուսակցության պայքարի մոտալուտ խնդիրները՝ ցարական ինքնակալության տապալում և դեմոկրատական հանրապե– տության ստեղծում, 8-ժամյա աշխատան– քային օր, գյուղում ճորտատիրության մնացորդների վերացում, բոլոր ազգերի լիակատար իրավահավասարության հաս– տատում ևն։ Կուսակցության առաջին ծրագիրը ստուգվեց ռուս, երեք հեղափոխություն– ների փորձով։ Այդ տարիներին կուսակ– ցությունը և նրա առաջնորդ Վ․ Ի․ Լենինը զարգացրին սոցիալիստ, հեղափոխության մասին ուսմունքը, գիտականորեն մշա– կեցին ագրարային և ազգ․ հարցի տեսու– թյունը, հայտնագործեցին պրոլետարա– կան պետ․ մարմինների կառուցվածքի ձևը և դրանց կենսագործունեության եղա– նակները։ 1917-ի Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակը հաս– տատեց կուսակցության լենինյան ծրա– գրային սկզբունքների կենսունակությու– նը։ Կապիտալիստների և կալվածատերե– րի իշխանության տապալումով և Ռուսաս– տանում պրոլետարիատի դիկտատուրայի հաստատումով կոմունիստական կուսակ– ցությունն իրականացրեց իր առաջին ծրա– գիրը․ սկսվեց կապիտալիզմից սոցիա– լիզմին անցնելու դարաշրջանը։ Փոփոխ– ված նոր իրադրության պայմաններում կուսակցությունը պետք է ունենար իր գործունեության նոր ծրագիրը։ Այդ հարցը Վ․ Ի․ Լենինն առաջ էր քաշել դեռևս մինչև 1917-ի Փետրվարյան հեղափոխությունը։ Հեղափոխությունից հետո, աւցրիւյան թե– զիսներում նա նորից առաջ քաշեց կու– սակցության ծրագիրը վերանայելու խըն– դիրը՝ հաշվի առնելով հեղափոխական շարժման փորձը՝ 1903-ից սկսած։ Նոր ծրագրի ընդունման անհրաժեշտությունն ընդգծեց ՌՍԴԲ(բ)Կ Համառուսաստանյան VII (ապրիլյան) կոնֆերանսը։ Լենինը հսկայական աշխատանք տարավ այդ ուղ– ղությամբ, գործի մեջ ներգրավելով նաև Կենտկոմի ղեկավար ընկերներին, պրո– ֆեսիոնալ հեղափոխականների, կուսակ– ցության շարքային անդամների։ 1918-ի մարտին նա գրեց «Ծրագրի նախագծի սևագիր ուրվագիծը», ապա կուսակցու– թյան VII համագումարում (1918) հանդես եկավ ծրագիրը վերանայելու մասին զեկու– ցումով։ Նշեց, որ բոլշևիկների կուսակցու– թյան հիմնական նպատակը կոմունիստա– կան հասարակության կառուցումն է, ուս– տի միանգամայն պատճառաբանված է ս–դ–ի փոխարեն այն կոմունիստական կո– չելը։ Համագումարը որոշում ընդունեց ՌՍԴԲ(բ)Կ–ն վերանվանել Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակ– ցություն՝ ՌԿ(բ)Կ։ Համագումարը միա– ժամանակ ստեղծեց հատուկ հանձնաժո– ղով, որին հանձնարարվեց ամենակարճ ժամկետում կազմել կուսակցության նոր