Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/547

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1941–43-ին ռազմաճակաա մեկնեց հան– րապետության կուսակցական կազմակեր– պությունների 36,8 հզ․ անդամից՝ 20 հզ․, ինչպես նաև 70 հզ․ կոմերիտական (20 հզ–ից ավելին4 կամավոր)։ Կենսա– գործելով ՍՍՀՄ ԺԿԽ և ՀամԿ(բ)Կ ԿԿ 1941-ի հունիսի 29-ի ցուցումը, հանրապե– տության կուսակցական կազմակերպու– թյունը (ՀԿԿ Կենտկոմի աոաջին քարտու– ղար, Անդրկովկասյան ռազմաճակատի Ռազմ, խորհրդի անդամ Գ․ Ա․ Հարու– թյունյան) գլխավորեց Հայաստանի ժող․ տնտեսությունը ռազմ, ուղու վրա փոխա– դրելու բոլոր աշխատանքները։ Հերոսաբար մարտնչելով տարբեր ռազ– մաճակատներում, հայ ժողովրդի զավակ– ները իրենց արժանի ներդրումը կատա– րեցին թշնամու ջախջախման գործում։ 1941-ի վերջին Սովետական կառավարու– թյունն ընդունեց որոշում երկրի ռազմ, ուժերի կազմում ազգ․ միավորումներ ստեղծելու մասին։ Հանրապետության կուսակցական և սովետական մարմին– ները մեծ աշխատանք ծավալեցին հայկ․ ազգ․ զորամիավորումներ ձեավորելու, նրանց անձնակազմը համալրելու, զին– վորական հանդերձանքով, զենքով ապա– հովելու համար։ Հանրապետության կու– սակցական աշխատողներից շատերը քաղ․ աշխատանքի մեկնեցին հայկ․ ազգ․ զո– րամիավորումներ [տես Հայկական դի– վիզիաները Հայրենական մեծ պատե– րազմում (1941–45)]։ Հանրապետությու– նը ակտիվորեն մասնակցեց նաև Հայաս– տանի տարածքում գտնվող այլ զինվորա– կան միավորումների կոմպլեկտավորմա– նը։ Փառավոր մարտական ուղի անցան 89-րդ Հայկ․ Թամանյան դիվիզիան, 76-րդ լեռնահրաձգային (51-րդ գվարդ․), 408-րդ, 409-րդ, 390-րդ դիվիզիաները։ Հայկ․ դի– վիզիաները մասնակցեցին Կովկասի, Ղրի– մի պաշտպանության, սովետական երկրի և Արլ․ Եվրոպայի բազում ժողովուրդների ազատագրման մարտերին։ 89-րդ Հայկ․ դիվիզիան իր մարտական ուղին ավար– տեց Բեռլինում, 409-րդը՝ Չեխոսլովակիա– յում։ Հայրենական մեծ պատերազմի բո– լոր հիմն, ճակատամարտերում՝ Մոսկվա– յի և Լենինգրադի, Օդեսայի և Աեաստո– պոլի, Կովկասի պաշտպանության, Վոլ– գայի և Կուրսկի աղեղի, պատերազմի ավարտական և Հեռավոր Արևելքում ճա– պոն․ իմպերիալիստների դեմ մղված մար– տերում ակտիվ մասնակցություն ունե– ցան հայ ժողովրդի զավակները։ Նրան– ցից 103-ը արժանացավ Սովետական Միու– թյան հերոսի կոչման (օդաչու Ն․ Ստեփան– յանը՝ կրկնակի հերոս), 23 հայ զինվոր դարձավ Փառքի շքանշանի երեք աստի– ճանների ասպետ, ավելի քան 70 հզ․ պարգեատրվեց շքանշաններով ու մեդալ– ներով։ Սովետական Միության զինված ուժերի հրամանատարական կազմում կային շուրջ 60 հայ գեներալներ, որոնք ղեկավարում էին խոշոր զորամիավորում– ներ։ Նրանց շարքում էին բանակի գեն․ Հ․ Ք․ Բաղրամյանը (հետագայում՝ Սովե– տական Միության մարշալ, կրկնակի հե– րոս, ռազմաճակատի հրամանատար), Սո– վետական Միության նավատորմի ծո– վակալ Հ․ Մ․ Իսակովը, ավիացիայի մար– շալ Մ․ Իաւդյակովը (Ա․ իյանֆերյանց), Հ․ Բաբաջանյանը (հետագայում՝ զրա– հատանկային զորքերի գլխ․ մարշալ), գե– ներալներ Մ․ Պարսեղովը, Ս․ Գալաջեը, Ս․ Մարտիրոսյանը, ի․ Վեքիլովը, Հ․ Մար– տիրոսյանը, Ն․ Սաֆարյանը, Ա․ Կարա– պետյանը, Հ․ Թումանյանը, Բ․ Առուշան– յանը և ուրիշներ։ Թիկունքի և ռազմաճակատի կապի ամ– րապնդման և զինվորների գաղափարա– կան–հայրենասիրական դաստիարակու– թյան տեսակետից մեծ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի նամակը (1943-ին)՝ ուղղված ռազմաճակատում մարտնչող իր զավակներին։ Այն ստորագրել էին հան– րապետության ավելի քան 335 հզ․ աշ– խատավորներ։ Հայ ժողովրդի զավակնե– րը ակտիվորեն մասնակցեցին նաև ֆա– շիստ․ զավթիչների ժամանակավորապես օկուպացված տարածքներում (մասնավո– րապես Բելոռուսիայում, Ուկրաինայում, Հս․ Կովկասում, Ղրիմում, Լենինգրադի մարզում) ծավալված պարտիզանական շարժմանը (տես Միկոյանի անվան հայ– կական պարտիզանական ջոկատ, <Հադ– թանակ> ջոկատ, Քառասունմեկերորդ պարտիզանական ջոկատ)։ Բազմաթիվ հայ մարտիկներ գործեցին հակաֆաշիստ, ընդհատակյա տարբեր կազմակերպու– թյուններում (Կրասնոդոնի «Երիտասարդ գվարդիա» են)։ Ֆաշիստ, գերությունից փախած հայ ռազմագերիները մասնակ– ցեցին Ֆրանսիայի (տես Սովետական առաջին պարտիզանական գունդ Ֆրան– սիա յում), Իտալիայի, Հունաստանի, Չե– խոսլովակիայի, Հարավսլավիայի, Բուլ– ղարիայի, Լեհաստանի և այլ երկրների Դիմադրության շարժմանը։ Արտասահմանում ապրող հայ առաջա– դեմ ուժերը ջերմորեն արձագանքեցին Սո– վետական Հայաստանի մշակույթի ակա– նավոր գործիչների 1941-ի օգոստոսի դի– մումին, որը կոչ էր անում արտասահմա– նի հայերին իրենց ուժերը միավորել ֆա– շիզմի դեմ մղվող պայքարի համար։ Հայկ․ գաղութներում ձևավորվեցին բազմաթիվ առաջադիմական կազմակերպություններ, որոնք լայն աշխատանք ծավալեցին սո– վետական զինված ուժերին օգնություն ցույց տալու և Սովետական Հայաստանի հետ ամուր կապեր հաստատելու ուղղու– թյամբ։ 1943–44-ին միջոցներ հանգանա– կեցին <Սասունցի Դավքւթ> տանկային շարասյան կառուցման համար։ Մփյուռքա– հայերի զգալի մասը ակտիվորեն մասնակ– ցեց Դիմադրության շարժմանը (Մ․ Մա– նուշյանի ջոկատը Ֆրանսիայում, «Ազա– տություն» հայկ․ պարտիզանական ջո– կատը Հունաստանում են)։ Կ․ Խուդավերդյան Քարտեզները տես 528 –529-րդ էջերի միջե՝ ներդիրում։ Պատկերազարդումը տես 512 –513-րդ էջերի միջե՝ ներդիրում, աղյուսակներ IX– X։ Գրկ․ Հայ ժողովրդի պատմություն, հ․ 8, Ե․, 1970։ Հայաստանի կոմունիստական կուսակ– ցության պատմության ուրվագծեր, Ե․, 1967։ Ленин В․И․ ,0 войне, армии и военной науке, сб․, т․ 1–2, М․, 1957; Շտեմենկո Ս․ Մ․, Գլխավոր շտաբը պատերազմի տարինե– րին, Ե․, 1970։ Ժուկով Գ․ Կ․, Հիշողու– թյուններ և խորհրդածություններ, հ․ 1–2, Ե․, 1978։ Внешняя политика Советского Союза в период Отечественной войны, т․ 1–3, М․, 1946–47; КПСС – вдохновитель и органи– затор победы советского народа в Великой Отечественной войне, М․, 1959; История Ве– ликой Отечественной войны Советского Сою– за․ 1941–45 гг․, т․ 1–6, М․, 1960–65; Ве– ликая Отечественная война Советского Сою– за 1941–1945 гг․; Краткая история, М․, 1970; Боевой путь Советского Военно-Морского флота, 2 изд․, М․, 1967; Советские военно- воздушные Силы в Великой Отечественной войне 1941–45 гг․, М․, 1968; Военная стра– тегия, 3 изд․, М․, 1968; Советская экономика в период Великой Отечественной войны․ 1941 – 1945, М․, 1970; Советская Армения в годы Великой Отечественной войны (1941 – 1945)․ Сборник документов и материалов, Е․, 1975․

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍ, ՍՍՀՍ–ում գերազանցության բարձրա– գույն աստիճան, կոչում, որ շնորհվում է սովետական պետությանն ու հասարակու– թյանը մատուցած անձնական կամ կո– լեկտիվ այնպիսի ծառայությունների հա– մար, որոնք կապված են հերոսական սըխ– րանք կատարելու հետ։ Սահմանվել է ՍՍՀՄ ԿԳԿ 1934-ի ապրիլի 16-ի որոշ– մամբ1՝ որպես պատվավոր կոչում։ ՍՍՀՄ Գերագույն սովետի՝ Նախագահության 1939-ի օգոստ․ 1-ի հրամանագրով Մ․ Մ․ հ–ին հատկապես տարբերելու նպատա– կով սահմանվել է «Ոսկե աստղ» մեդալ։ Ա․ Մ․ հ–ի կոչում շնորհվում է ՍՍՀՄ շքա– նշանների, մեդալների և պատվավոր կո– չումների ընդհանուր կանոնադրությամբ (1979) սահմանված կարգով։ Ա․ Մ․ հ–ին հանձնվում է ՍՍՀՄ բարձրագույն պարգեը՝ Լենինի շքանշան, «Ոսկե աստղ» մեդալ և ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահու– թյան շնորհագիր։ Ս․ Մ․ հ․ նոր հերոսա– կան սխրանքի համար կարող է վերստին պարգևատրվել Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով։ Նրան միաժամա– նակ հանձնվում է ՍՍՀՄ Գերագույն սո– վետի Նախագահության շնորհագիր։ Լենինի շքանշանով և համապատասխա– նաբար «Ոսկե աստղ» երկրորդ մեդալով պարգևատրված Մ․ Մ․ հ–ի, ինչպես նաև սոցիաչիստական աշխատանքի հերոսի կոչման և Ս․ Մ․ հ–ի կոչման արժանացածի ծննդավայրում կամ ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության որոշմամբ՝ այլ վայրում, կանգնեցվում է նրա բրոնզե կիսանդրին։ Մ․ Մ․ հ–ի կոչման է արժանացել 104 (1984) հայ, այդ թվում՝ Ն․ Սաեփանյանը, Հ․ Բաղրամյանը՝ երկու անգամ։

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ–ԳԵՐՄԱՆԱ– ԿԱՆ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ–

ԹՅՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ։ Դիվանագիտ․ հարաբերությունները հաստատվել են 1949-ի հոկտեմբերին։ ՍՍՀՄ առաջինը ճա– նաչեց ԳԴՀ։1950-ին ԳԴՀ ընդունվեց Տնտե– սական փոխօգնության խորհրդի մեջ։ Կընք– վեցին համաձայնագրեր գիտատեխ․ համա– գործակցության (1951), ԳԴՀ քաղաքացի– ների ՍՍՀՄ–ի բուհերում սովորելու մասին (1952), ստորագրվեց արձանագրություն գերմ․ ռեպարացիաների դադարեցման վե– րաբերյալ (1953), ԴԴՀ–ի ժող․ տնտեսու– թյան կարիքների համար ատոմային էներ– գիան օգտագործելու և ատոմային հետա– զոտություններում օգնության մասին (1955)։ ՍՍՀՄ և ԳԴՀ սոցիալիստական