Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Պետրոս 1–ի ռեֆորմները նպաստել են XVIII դ․ սկզբին աշխարհիկ ու գիտ․ դրականության ֆոնդերով գրադարանների ստեղծմանը։ 1755-ին բացվել է առաջին համալսարանական գրադարանը (այժմ՝ Մոսկվայի պետ․ համալսարանի Մ․ Գորկու անվ․ գիտ․ գրադարան), 1814–ին՝ Պետերբուրգի հանրային գրադարանը, որը դարձել է ազգ․ գրապահոց (այժմ Մ.Ե. Սալտիկով-Շչեդրինի անվ․ պետ․ հանրային գրադարան)։ 1862-ին Մոսկվայում հիմն. է Ռումյանցևի թանգարանի գրադարանը (այժմ՝ Վ․ Ի․ Լենինի անվ․ ՄՄՀՄ պետ․ գրադարան)։ 1870-ական թթ․ ստեղծվել են անլեգալ բանվ․ գրադարաններ, որոնց թվում՝ Վ․ Ի․ Լենինի հիմնադրած պետերբուրգյան «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» գրադարանը։ 1905–07-ին գրադարանների ու ընթերցարանների թիվը ավելացել է։ 1913-ին գործել է 14 հզ․ մասսայական գրադարան։ Թանգարաններ։ XV–XVII դդ․ ձևավորվել են Մոսկվայի զինապալատի հավաքածուները (փաստորեն թանգարանային գործի սկիզբը)։ Առաջին մասսայական թանգարանը Պետերբուրգի Կունստկամերան է (հիմն, է 1714-ին, բացվել՝ 1719-ին), որը ստեղծվել է Պետրոս I-ի հավաքածուների հիման վրա։ XVIII դ․ 2-րդ կեսին ստեղծվել են Հրետանային պատմական և ծովային (Պետրոգրադ), զենքերի (Տուլայի զինագործարան), առաջին հայրենագիտական բնույթի (Իրկուտսկ) թանգարանները։ XIX դ․ թանգարաններ են բացվել Պետերբուրգում, Մոսկվայում, Կիևում, Ռիգայում, Ռևելում, Վիլնոյում, Բառնաոուլում, Աստրախանում, Միմբիրսկում, Թիֆլիսում և այլ քաղաքներում։ Մինչև 1917-ը գործել է 150 թանգարան։

Հանրապետությունում ստեղծվել է կուլտար–լուսավորական հիմնարկների լայն ցանց, գործել են (1982) ավելի քան 77,2 հզ․ ակումբային հիմնարկ, 62,6 հզ․ մասսայական գրադարան (10427 մլն գիրք), 828 թանգարան, 85,6 հզ․ կինոսարքավորում։ Խոշորներից են Վ. Ի․ Լենինի անվ․ պետ․ (տես ՍՍՀՄ գրադարան Վ․ Ի․ Լենինի անվան) և Մ․ Ե․ Մալտիկով–Շչեդրինի անվ․ հանրային (Լենինգրադ) գրադարանները։ Թանգարաններից են՝ Լենինի կենտրոնական թանգարանը, ՄՄՀՄ հեղափոխության կենտրոնականը, Տրեայակովյան պատկերասրահը (բոլորն էլ՝ Մոսկվայում), Էրմիտաժը և Ռուսական թանգարանը (Լենինգրադ)։

Գեղարվեստական ինքնագործունեությունը։ Ինքնագործ կոլեկտիվներ ստեղծվել են Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից անմիջապես հետո։ Քաղաքացիական պատերազմի (1918–20) ռազմաճակատներում հանդես են եկել հարյուրավոր դրամատիկ, խմբեր։ Թատեր․ ինքնագործունեության զարգացման նպատակով 1919-ի սկզբին լուսժողկոմատի թատերական բաժնին կից ստեղծվել է բանվորա– գյուղացիական թատրոնի ենթաբաժին:

1920-ական թթ․ վերջին և 30-ական թթ․ սկզբին ստեղծվել են Բանվորական երիտասարդության թատրոններ։ ՌՍՖՍՀ ԺԿխ թատեր․ գործի բարելավման մասին որոշումը (1930) նպաստեց պրոֆեսիոնալ և ինքնագործ թատրոնների կապերի ամրապնդմանը։ 30-ական թթ․ վերջերից ինքնագործ թատրոնների խաղացանկերում ընդգրկվեցին սովետական դրամատուրգների, ռուս և արտասահմանյան դասականների լավագույն երկերը։ Ինքնագործունեությանը օգնելու և ղեկավարելու նպատակով 1932-ին Մոսկվայում ստեղծվեց ինքնագործ արվեստի կենտրոնական տուն (այժմ ժող․ ստեղծագործության կենտր․ տուն, տես ժողովրդական ստեղծագործության տուն)։ 1940-ական թթ․ ժող․ ստեղծագործության տներ են ստեղծել ՌՍՖՍՀ բոլոր ինքնավար հանրապետություններում և մարզերում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941–45) ինքնագործ խմբերը ելույթներ են ունեցել ռազմաճակատներում, պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններում, ռազմ. հոսպիտալներում։

1959-ից ՌՍՖՍՀ կուլտուրայի մինիստրությունն առավել հասուն, հասարակության շրջանում հեղինակություն ձեռք բերած թատեր․ կոլեկտիվներին շնորհում է «ժողովրդական թատրոն», իսկ 1960-ից լավագույն երգչախմբերին, անսամբլներին, պարի խմբերին՝ «ժողովրդական կոլեկտիվ» կոչումները։ Ինքնագործունեության զարգացման գործին նպաստում են ՌՍՖՍՀ–ում և նրա ինքնավար հանրապետություններում ու մարզերում կանոնավոր կերպով անցկացվող ինքնագործունեության ստուգատեսները և փառատոնները։

IX․ Գիտությունը և գիտական հիմնարկները

1․ Բնական և տեխնիկական գիտությունները։ Բնագիտական գիտելիքները մինչև XVII դ․ վերջը։ Հին Ռուսիայի զարգացման վաղ ժամանակաշրջանը նաև բնության մասին փորձնական գիտելիքների կուտակման փուլ էր։ Դարերի ընթացքում աստիճանաբար ձևավորվում էին դիտարկումների և փորձի վրա հիմնված բնագիտական պատկերացումները, սաղմնավորվում գիտ․ իմացությունների տարրերը։ Արդեն Կիևյան Ռուսիայում բարձր զարգացման էին հասել շին․ տեխնիկան և արհեստները։ Տարեգրություններում կան բնապատմական բազմազան տեղեկություններ, աստղագիտական, օդերևութաբանական երևույթների, երկրաշարժերի, հեղեղների մասին տարբեր հիշատակումներ։ Քրիստոնեություն ընդունելուց (X դ․ վերջ) հետո Ռուսիայում տարածում ստացավ աստվածաբանական թարգմանական գրականությունը, որը բովանդակում էր նաև անտիկ գիտության տարրեր։ XIV դ․ վերջում (1382) Ռուսիայում պատրաստվեցին առաջին թնդանոթները, իսկ աշտարակային ժամացույցները՝ XV դ․ (Մոսկվայում՝ 1404, Նովգորոդում՝ 1436, Պսկովում՝ 1477)։ Խոշոր շինարարություններում օգտագործվում էին ամբարձիչ հարմարանքներ, XVI–XVII դդ․ սկսեցին մշակել պղինձ, արծաթ, երկաթ և այլ հանքանյութեր։ XVI դ․ վերջին գործարկվեցին առաջին մանուֆակտուրային արտադրությունները, իսկ XVII դ․՝ երկաթի, ապակու, վառոդի արտադրության գործարաններ։ XV դ․ վերջում կազմավորվեց Ռուս, կենտրոնացված պետությունը։ Սկսվեց նոր տարածքների իրացումը, որն էլ խթանեց աշխարհագրական գիտությունների զարգացումը։ Երկրախույզները և հանքագետները հետազոտեցին Սառուցյալ օվկիանոսի առափնյա, Սիբիրի, Հեռ․ Արևելքի ընդարձակ տարածությունները։ XVI դ․ սկզբում բազմազան աշխատանքներ կատարեցին պետ․ կառավարման կենտր․ օրգանները՝ պրիկազները (պաշտոնատուն, վարչություն)։ Կատարվեցին քարտեզագրական աշխատանքներ, թարգմանություններ (մասնավորապես՝ Գ․Մերկատորի «Կոսմոգրաֆիան»), կազմվեց ռուս, պետության առաջին աշխարհագրական նկարագրությունը ևն․ ուսումնասիրվում էին դեղաբույսերը, կատարվում դեղաբանական աշխատանքներ, ստեղծվեցին «բժշկարաններ»։ 1654-ին հիմնվեց առաջին Բժշկ․ դպրոցը։ Պրիկազները Ռուսաստանում գիտատեխ․ գործունեության առաջին բջիջներն էին։ XV–XVI դդ․ տարածում ստացան աշխարհիկ գիտ․ գրականությունը, իսկ XVI դարից՝ բնագիտական հանրագիտարանները։ XV դարից երևում են առաջին գործնական ձեռնարկները (թանաք և ներկեր պատրաստելու բաղադրատոմսերը), XVII դ․ արևմուտքից Ռուսաստան սկսեցին ներթափանցել բնագիտության նոր նվաճումները։ Չնայած գիտագործնական գիտելիքների կուտակմանը և տարածմանը՝ XVII դ․ Ռուսաստանում գրեթե բացակայում էր բնագիտ․ և տեխ․ կրթությունը։

2․ Բնական և տեխնիկական գիտությունները XVIII դ․։ XVII–XVIII դդ․ սահմանագծում սկսված տնտ․ ռազմ. և քաղ․ վերափոխումները կտրուկ բարձրացրին մասնագետների, գիտ․ և տեխ․ գիտելիքների պահանջը։ Մասնագիտական կրթության զարգացման համար Պետրոս I Մեծը իրագործեց միջոցառումների համակարգ։ Մոսկվայում, Պետերբուրգում և այլուր կազմակերպվեցին հատուկ ուս․ հաստատություններ մաթեմատիկայի, նավագնացության, բժշկ․ ինժեներական, ռազմ. գործի դպրոցներ։ 1714-ին Պետերբուրգում ստեղծվում է «Դեղատնային բանջարանոց» (1832-ից՝ բուսաբանական այգի), և հիմնվում բնագիտական առաջին թանգարանը՝ Կունստկամերան։ Պետրոս I Մեծի ցուցումով և Յա․ Վ․ Բրյուսի անմիջական մասնակցությամբ սկսվեց գիտատեխ․ գրականության հրատարակումը։ 1703-ին լույս տեսան առաջին դասագիրքը՝ «Թվաբանություն» (Լ․ Ֆ․ Մագնիցկի), և «Լոգարիթմների աղյուսակը»։ 1714-ին հիմնադրվեց առաջին պետ․ գրադարանը (այժմ՝ ՍՍՀՄ ԳԱ գրադարան)։ Պետրոս I Մեծի և Բրյուսի համագործակցությամբ սկսվեց գիտ․ սարքերի և գործիքների (այդ թվում նաև օպտիկական) պատրաստումը։ 1720–27-ին կազմակերպվեց քիմ․ լաբորատորիա։ Ինտենսիվորեն հետազոտվում էր երկրի տարածքը։ 1699-ին ծովակալ Կ․ Կրյույսը կա տարում է Ազովի ծովի և Դոնի գործիքային գծահանումը։ 1714–15-ին Ա․ Բեկովիչ-Չերկասսկու ղեկավարած արշավախումբը կազմում Է Կասպից Ծովի աջ ափի քարտեզը,