Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

իսկ 1720-ին Կ․ Վերդենը և Ֆ․ Սոյմոնովը՝ Կասպից ծովի առաջին հավաստի, 1719–21-ին Ի․ Մ․ Եվրենովը և Ֆ․ Ֆ․ Լուժինը՝ Կամչատկայի և Կուրիլյան կղզիների մանրամասն քարտեզները։ 1720–27-ին Դ․ Գ․ Մեսսերշմիդտի ղեկավարած արշավախումբը հետազոտում է Սիբիրը։ Կազմակերպվեցին դեպի Կամչատկա առաջին (Վ․ Ի․ Բերինգ, Ա․ Ի․ Չիրիկով, 1725–29) և երկրորդ (1733–43-ին, Մեծ հս․) արշավախմբերը։ 1734-ին Ի․ Կ․ Կիրիլովը հրատարակեց ռուս. առաջին տպագիր աշխարհագրական «Համառուսական կայսրության ատլասը»։ 1724-ին ստեղծվում է ԳԱ, որը համատեղում էր գիտահետազոտական հաստատության և բուհի ֆունկցիաները։ Ինտենսիվորեն մշակվում էր մեխանիկայի մաթ․ ապարատը, զարգանում էր փորձարարությունը, կանոնավոր կերպով հետազոտվում էր Երկիրը, դրաբուս, և կենդ, աշխարհը։ Ռուս, գիտության զարգացման պատմության մեջ մի ամբողջ դարաշրջան է կազմում Մ․ Լոմոնոսովի գործունեությունը։ Զարգացան մեխանիկան և մաթեմատիկան (Լ․ էյլեր, Ն․ և Դ․ Բեռնուլիներ, Յա․ Գերման), ֆիզիկան (Մ․ Լոմոնոսով, Գ․ Վ․ Ռիխման, Լ․ էյլեր), լուծվեցին տեխ․ քիմիայի զանազան խնդիրներ (է․ Լակսման, Վ․ Մ․ Սևերգին, Յա․ Դ․ Զախարով և ուրիշներ)։ 1768–74-ին ակադեմիական արշավախմբի (Պ․ Ս․ Պալաս, Ի․ Ի․ Լեպյոխին, Ս․ Գ․ Գմելին և ուրիշներ) շնորհիվ կուտակվեց աշխարհագր․, երկրբ․ և կենսբ․ հարուստ նյութ։ 80-ական թթ․ սկսվեց երկրբ․ քարտեզների կազմումը։ Ռուսաստանում էր աշխատում Կ․ Ֆ․ Վոլֆր՝ գիտ․ սաղմնաբանության հիմնադիրը։ Զարգանում էին մանրադիտակով կատարվող հետազոտությունները։ Ա․ Ս․ Բոլոտովը հիմք դրեց ռուս. ագրոնոմիական գիտությանը։ Մշակվում էին վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումներ։ Ուսումնասիրվում էին ժողովրդագրական խնդիրները, առաջարկներ էին արվում մահացությունների նվազեցման (հատկապես երեխաների), ծննդաբերական օգնության և նորածինների խնամքի ուղղությամբ (Մ․ Լոմոնոսով, Ն. Ամբոդիկ-Մաքսիմովիչ)։ Զարգանում էր տեխ․ միտքը։ Ա․ Կ․ Նարտովը պատրաստեց խառատային, թնդանոթների փողանցքերի մշակման հաստոցներ, առաջարկեց թնդանոթների ձուլման նոր եղանակներ (1741), ստեղծեց արագ կրակող զենք։ Այս ժամանակաշրջանում են գործել գյուտարար–գիտնականներ Ի․ Կուլիբինը (կիրառական մեխանիկա, կամրջաշինություն), Ի․ Պոլգունովը (ջերմաուժային սարք), Կ․ Ֆրոլովը (ջրաուժային սարք)։

1755-ին հիմնադրվեց Մոսկվայի համալսարանը, 1773-ին՝ Պետերբուրգի լեռնային ուսումնարանը (այժմ՝ Լենինգրադի լեռնային ինստ․), 1779-ին՝ Մոսկվայի հողաչափության դպրոցը, 1798-ին՝ Պետերբուրգի բժշկավիրաբուժական ակադեմիան, 1765-ին ստեղծվեց ռուս, առաջին գիտ․ ընկերությունը՝ Տնտեսագիտական ազատ ընկերությունը, որը նպաստեց ագրոնոմիայի զարգացմանը, գյուղատնտ․ գործիքների ստեղծմանը և կատարելագործմանը։

Բնական և տեխնիկական գիտությունները XIX դ․ (մինչև 60-ական թթ․)։ XIX դ․ 1-ին կեսին գիտությունը զարգանում էր սոցիալ–տնտ․ խորը հակասությունների պայմաններում, կապիտալիստական կացութաձևի ձևավորումը պահանջում էր բնական ռեսուրսների հետազոտման և դրանց օգտագործման ընդլայնում, գիտության զարգացում, բայց հետամնաց էկոնոմիկան խոչընդոտում էր գիտական հետազոտությունների հետագա զարգացումը։ XIX դ․ 1-ին կեսին համալսարաններ ստեղծվեցին Կա զանում, Պետերբուրգում և այլուր։ 1819-ին մտցվեց մագիստրոսի և դոկտորի գիտ․ աստիճանները, համալսարանում պաշտոնավարելու համար պարտադիր էր համապատասխան դիսերտացիա պաշտպանելը։ Պետերբուրգում կազմակերպվեցին ուս․ ինստ–ներ, անտառային (1803), հաղորդակցության ճանապարհների ինժեներների կորպուսներ (1809), գործնական տեխնոլոգիական (1828), հրետանային և ինժեներային ակադեմիաներ (1855)։ Վերսկսեց աշխատանքները Գլխ․ մանկավարժ․ ինստ–ը (1828)։ Ուս․ հաստատություններին առընթեր ստեղծվեցին աստղադիտարաններ, քիմ․, ֆիզ․, լաբորատորիաներ, բուսաբանական այգիներ, գիտ․ ընկերություններ։

Հիմնական գիտ․ կենտրոնը Պետերբուրգն էր, որտեղ աշխատում էին մաթեմատիկոսներ Վ․ Վ․ Օստրոգրադսկին, Վ․ Յա․ Բունյակովսկին, Պ․ Լ․ Չեբիշևը, Պուլկովոյի աստղադիտարանի (1839), առաջին դիրեկտոր Վ․ 6ա․ Մտրուվեն, Վ․ Վ․ Պետրովը, որ հայտնագործեց էլեկտրական աղեղը, է․ Ի»․ Լենցը և Բ․ Մ․ Յակոբին, որոնք շատ բան արեցին էլեկտրամագնիսականության տեսության զարգացման համար, ջերմաքիմիայի հիմնական օրենքի հեղինակ Հ․ Ն․ Հեսսը, Ռուսաստանում օրգ․ քիմիայի հիմնադիրներ Ա․ Մ․ Վոսկրեսենսկին, Ն․ Ն․ Զինինը, Ցու․ Ֆ․ Ֆրիցշեն, Ռուսաստանում ռազմահամալսարանում աշխատում էին անալիտիկ մեխանիկայի մոսկովյան դպրոցի հիմնադիր Ն․ Դ․ Բրաշմանը, աստղագետներ Ա․ Ն․ Դրաշուսովը, Բ․ Յա․ Շվեյցերը, Ֆ․ Ա․ Բրեդիխինը, օդերևութաբան Մ․ Ֆ․ Մպասկին, երկրաբան Գ․ Ե․ Շուրովսկին, վիրաբույժ, անատոմ և ֆիզիոլոգ Ե․ Օ․ Մուխինը և ուրիշները։ 40–50-ական թթ․, երբ ուժեղացավ քաղ․ ռեակցիան և բնության զարգացման գաղափարները դիտվում էին որպես ոչ միայն կրոնի, այլև պետության հիմքերը խարխլող գաղափարներ, աշխարհի զարգացման մասին ամբողշական ուսմունք էր մշակում և լայնորեն պրոպագանդում Կ․ Ֆ․ Ռուլի են, որը 50-ական թթ․ սկզբներին ստեղծեց աշխարհում առաջին մինչդարվինյան կենսաբանության կենդանաբան–էվոլյուցիո–նիստների դպրոցը (Ն․ Ա․ մներցով, Ա․ Պ․ Բոգդանով, 6ա․ Ա․ Բորզենկով, Մ․ Ա․ Ուսով և ուրիշներ)։ Կազանի համալսարանում աշխատում էին ոչ էվկլիդեսյան երկրաչափության հիմնադիր Ն․ Ի․ Լոբաչեսկին, աստղագետներ Ի․ ի․ Լիդրովը, Ի․ Մ․ Միմոնովը, Մ․ Ա․ Կովալեսկին, քիմիկոսների կազանյան դպրոցի հիմնադիր Ն․ Ն․ Զինինը և ուրիշները։ XIX դ․ կեսին կատարվել է մոա 40 շուշերկրյա նավարկություն, որոնց մասնակցում էին աստղագետներ, ֆիզիկոսներ, կենսառաններ և այլ մասնագետներ։ Կուտակվեց օվկիանոսագիտական, երկրաֆիզիկական, ազգագրական մեծարժեք նյութ։ 1801–04-ին հրատարակվել է Ռուսաստանի, այսպես կոչված, «հարյուր թերթանի քարտեզ»-ը (1 դյույմում 20 վերստ մասշտաբով), 1839-ին՝ Արմ․ Ռուսաստանի 10 վերստանոց քարտեզը։ Զարգանում էր էլեկտրատեխնիկան, մետալուրգիան, հրթիռային գործը, կամրջաշինությունը, երկաթուղային գործը։ Ե․ Ա․ U Մ․ Ե․ Չերեպանովները 1833-ին պատրաստեցին Ռուսաստանում առաշին շոգեքարշը։ 1812-ին մտցվեցին Ռուսաստանում գյուտարարների իրավունքի պաշտպանության արտոնություններ։

Բնական և տեխնիկական գիտությունները 1861–1917-ին։ Կապիտալիզմի արագ զարգացումը ճհրտ․ կարգերի վերացումից (1861) հետո ն] հատկապես XIX դ․ վերշին, պայմանավորեց արտադրողական ուժերի բուռն զարգացումը։ Պայմաններ ստեղծվեցին բնական և տեխ․ գիտությունների վերելքի համար։ Ռուս գիտնականները մեծ դեր խաղացին բնագիտության արմատական պրոբլեմների լուծման գործում։ 1861-ին Ա․ Մ․ Բուտլերովը ստեղծեց օրգ․ նյութերի քիմ․ կառուցվածքի տեսությունը, 1863-ին հրատարակած Ի․ Մ․ Սեչենովի «Գլխուղեղի ռեֆլեքսները» աշխատությունը նորա– րարություն էր ուղեղի ֆիզիոլոգիայի ուսումնասիրման բնագավառում։ Ա․ 0․ Կովալեսկին էվոլյուցիոն սաղմնաբանության, Վ․ 0․ Կովալեսկին էվոլյուցիոն հկէաբանության հիմնադիրները դարձան։ 1869-ին Դ․ Ի․ Մենդելեեը հայտնագործեց քիմ․ տարրերի պարբերական օրենքը, որը XX դ․ դարձավ ատոմային ֆիզիկայի և քիմիայի հիմքը։ Մեծ է Կ․ Ա․ Տիմիրյազեի ներդրումը ֆոտոսինթեզի ուսմունքի ձեավդրման բնագավառում։ 1883-ին լույս տեսավ Վ․ Վ․ ԴոկուչաԱի «Ռուսական սԱահող» դասական աշխատությունը, ո^ւում տրված էին գենետիկական հողագիտության սկզբունքները։ Ձևավորվում էրն բազմաթիվ գիտ․ դպրոցներ, որոնք մեծ դեր կատարեցին քիմիայի, կենսաբանության, մաթեմատիկայի զարգացման տարածման գործում։

Կազանում Ա․ Մ․ Զայցևը մշակեց սահմանային ու ոչ սահմանային սպիրտների սինթեզի մեթոդները, Վ․ Վ․ Մարկովնիկովը զարգացրեց քիմ․ կառուցվածքի բուտլերովյան տեսությունը։ Մարկովնիկովի աշակերտները՝ Մ․ Ի․ Կոնովալովը, Ն․ 6ա․ Դեմյանովը և Ն․ Մ․ Կիժները, բացահայտեցին օրգ․ միացությունների ստացման ռեակցիաները են։ Ն․ Մ․ Կուռնակովը հիմնադրեց ֆիզիկաքիմ․ վերլուծության դպրոց։ Կոմպլեքս միացհւթյունների քիմիայի դպրոցի հիմնադիրը Պետերբուրգում Լ․ Ա․ Չուգաեն էր։ Լուծույթների մասին Մենդելեեի աշխատանքները շարունակեցին Դ․ Պ․ Կոնովալովը