Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/571

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վերի հետ։ Գլխավոր նավահանգիստներն են Բաքուն, Աստրախանը, Կրասնովոդս– կը, Մախաչկալան, Շեչենկոն։ Տողերը Հողային ծածկույթի ը ն դ– հանուր առանձնահաակու– թյունները։ ՍՍՀՄ տարածքում առա– վել ցայտուն արտահայտված է հողերի լայնակի գոտիականությունը։ Արլ–Եվրոպ․ հարթավայրում հս–հվ․ հերթափոխվում են տունդրային, պոզղոլային, անտառային մոխրագույն, սևահողային, շագանակա– գույն և կիսաանապատային գորշ հողերի գոտիները, որոնք բաժանվում են ենթա– գոտիների։ Ըստ առանձնահատկություն– ների առանձնացվում են հողային պրո– վինցիաներ։ Լայնակի գոտիականությու– նը լավ արտահայտված է Արլ–Եվրոպ․ և Արմ–Սիբիր․ հարթավայրերում։ Վերջինի անտառային հողային ծածկույթում զգա– լի են ճահիճներն ու ճահճակալած հողե– րը, տափաստանային գոտում՝ աղակա– լած մարգագետնային և աղուտային հո– ղերը։ Լեռնային շրջանների հողերում արտահայտված է նաև բարձունքային գոտիականությունը։ Գերակշռող հողա– տեսակի անունը կրող յուրաքանչյուր գոտում և ենթագոտում հանդիպում են նաև այլ հողային տիպեր ու ենթատիպեր։ Լեռնային հողերը հիմնականում տարբեր– վում են հարթավայրերի հոդերից խճա– քարայնությամբ և հողային կտրվածքի փոքր հզորությամբ։ ՍՍՀՄ հարթավայ– րային հողերը բաժանվում են 2 խմբի, լվացված և չլվացված ջրային ռեժիմի հո– ղեր։ Լվացված ջրային ռեժիմի հողերը զարգանում են տունդրային, անտառա– յին և մարգագետնային բուսածածկույթի տակ, այն պայմաններում, երբ ստացվող խոնավությունը գերակշռում է մակերե– վույթից հնարավոր գոլորշիացմանը։ Հո– ղի վերին շերտերից խոնավության վայր– ընթաց հոսքի շնորհիվ հեռացվում են հո– ղառաջացնոդ ապարներում պարունակ– վող ջրալույծ աղերը, և հողը ձեռք է բե– րում թթվային ռեակցիա։ Տունդրագլեային հողերը մակերևույթում ունեն տորֆային հորի– զոն։ Պոդզոլային հողերը ձևա– վորվում են ասեղնատերև և խառն ան– տառների տակ։ Լավ է արտահայտված հումուսային հորիզոնը (1–6% հումուսի պարունակությամբ)։ Բավարար խոնա– վության և լավ պարարտացվելու պայման– ներում օգտագործվում են հողագործու– թյան մեջ։ Պոդզոլները ձևավոր– վում են ավազաքարային հողառաջաց– նող ապարների վրա։ Պոդզոլային հողե– րից տարբերվում են տղմային հորիզոնով։ ճահճապոդզոլա յին հողե– ր ը պահպանում են պոդզոլային ու ճահ– ճային հողերի և պոդզոլների հատկու– թյունները։ ձմակոշտահումուսա– յին հողերը զարգացած են Կամչատ– կայի և Կուրիլյան կղզիների խոտային, խոտաթփուտային բուսածածկույթի տակ։ Վերին հորիզոնները հարուստ են հումու– սով։ Սառցույթատայգային հո– ղերի առաջացումը պայմանավորված է ցուրտ, խիստ ցամաքային կլիմայով։ Տա– րածված են Սիբիրի տայգայում։ Հումուսի պարունակությունը 6–7% է։ Անտա– ռային մոխրագույն հողերը տարածված են լայնատերև անտառների զոնայում, բերրի են։ Անտառային գորշ հողերը ձևավորվում են լայ– նատերև և հվ․ ասեղնատերև անտառների զոնայում։ Հումուսի պարունակությունը 6–10% է։ Լվացված ջրային ռեժիմի հո– ղերի խմբի մեջ են մտնում նաև ենթա– գորշ հողերը, տայգային գորշ հողերը, սևահողանը– ման գլեային հողերը, դեղ– նահողերը, կարմրահողե– ր ը, որոնցում հումուսի պարունակու– թյունը 3–8% է։ ճմակարբոնա– տային հողերը ձևավորվում են կարբոնատներով հարուստ մայր ապար– ների վրա։ Ճահճային հողերը (գլխավորապես Արևմտյան Սիբիրում, Արևելյան–Եվրոպական հարթավայրի հս– ում, Միջին և Արևելյան Սիբիրում, Հեռա– վոր Արևելքում) ավելցուկային խոնավու– թյամբ հողեր են։ Չլվացված ջրային ռեժի– մի հողերը զարգանում են այն պայ– մաններում, երբ հնարավոր գոլորշիա– ցումը մակերևույթից գերակշռում է ստաց– վող խոնավությանը։ Աղերը չեն լվացվում հողային կտրվածքից, այլ կուտակվում են որոշակի խորությունում։ Այդ հողերի ռեակցիաները չեզոք և ալկալի են։ Արկտիկական հողեր (արկ– տիկական անապատներ Հս․ սառուցյալ օվկիանոսում), սակավ հզորությամբ, չե– զոք, երբեմն կարբոնատային կամ նույ– նիսկ աղակալած հողեր են։ Տարվա մեծ մասում ունեն բացասական ջերմաստի– ճան։ Հարդագույն սառցույ– թատայգային հողերին (Ցակու– տիայի կենտր․ մասում) բնորոշ է չեզոք ռեակցիան։ Հումուսի պարունակությու– նը վերին հորիզոններում 2–3% է։ Ս ե– վահողերը ձևավորվում են Արլ– Եվրոպական հարթավայրի, Արմ․ Սիբի– րի, Հս․ Ղազախստանի հվ–ի ու Միջին Սիբիրի գոգավորությունների տափաս– տանային և անտառատափաստանային բուսածածկույթի տակ։ Ունեն հզոր (30– 140 սմ), լավ կառուցվածքային հումուսա– յին հորիզոն (հումուսի պարունակությու– նը՝ 4–10%)։ Առանձնացվում են պոդզո– լացված և տիպիկ սևահողեր։ Շատ բերրի են։ Շագանակագույն հողերը ձևավորվում են Ուկրաինայի հվ–ի, Ստո– րին Պովոլժիեի, Ղազախստանի և Սիբիրի չոր տափաստանային բուսածածկույթի տակ։ Հումուսի պարունակությունը 2– 5% է, հումուսային հորիզոնի հզորությու– նը՝ 15–50 սմ։ Ստորաբաժանվում են մուգ շագանակագույն, շագանակագույն և բաց շագանակագույն հողերի։ Առաջիններն օգտագործվում են հողագործության մեջ։ Կիսաանապատային գորշ հողեր, հանդիպում են Ղազախստանի կիսաանապատներում։ Վերին հորիզո– նում պարունակում են 1,5–2,5% հումուս, հաճախ աղակալում են։ Անապատա– յին մոխրագորշ հողեր, հան– դիպում են Ղազախստանում, Թուրքմե– նիայում, Ուզբեկաոանում։ Հումուսի պա– րունակությունը մոտ 1% է։ Ոռոգման պայմաններում օգտագործվում են հողա– գործության համար և որպես արոտավայ– րեր։ Դարչնագույն, մոխրա– դարչնագույն և գորշավուն հողեր, տարածված են Արլ․ Անդրկովկա– սում և Միջին Ասիայի նախալեռներում։ Բնորոշ են ստրուկտուրացված հումուսա– յին, հոծ կավային, կարբոնատային հո– րիզոնները։ Դարչնագույն հողերում հու– մուսի պարունակությունը 5–9% է, մոխ– րադարչնագույն հողերում՝ 2–4%, մոխրագույն հողերում՝ 1,5–4,5%։ Մարգագետնա սևահողային, մարգագետնային դարչնա– գույն, մարգագետնային գորշ հողեր, հանդիպում են սևա– հողերի, դարչնագույն և այլ հողերի մեջ, որոնցից տարբերվում են բարձր խոնա– վությամբ։ Մարգագետնային հողեր, զարգանում են գրունտային ջրերին մոտ մակերևույթներում։ Հիմնա– կանում խոտհարքներ ու արոտավայրեր են։ Աղ ու տներ, ալկալի հո– ղեր, թաքիրներ ևթաքիրաց– ված հողեր, աղուտները մակերե– վութային շերտում պարունակում են ավե– լի քան 1% ջրալույծ աղեր։ Ալկալի հո– ղերը տարածված են չոր տափաստաննե– րում և կիսաանապատներում։ Մելիորա– ցիայի պայմաններում պիտանի են հողա– գործության համար։ Թաքիրները, թա– քիրացված հողերը հիմնականում հարթ, կավային մակերևույթով հողեր են։ Գո– լորշիացումից հետո մակերևութային շերտը ճաքճքում է։ Գետահովտա– յ ի ն (ալյուվիալ) հողեր, ձևավորվում են գետերի ողողատներում, հաճախ պա– րունակում են հումուսի թաղված հորի– զոններ, հանդիպում են ճահճային հողեր։ Շատ բերրի են։ Խոտհարքներ ու արոտա– վայրեր են։ Հողային ռեսուրսները ՍՍՀՄ–ը տիրապետում է հսկայական հողային հարստությունների։ Երկրի տա– րածքում է գտնվում բարձր բերրիությամբ սևահողերի և մարգագետնային սևահողե– րի աշխարհի խոշորագույն ռեգիոնը։ Սևա– հողերը, մուգ շագանակագույն, շագանա– կագույն և անտառային մոխրագույն հո– ղերը կազմում են երկրի հիմնական հողա– գործական զանգվածները։ Գյուղատնտ․ մեծ նշանակություն ունեն նաև ճմապոդ– զոլային հողերը։ Գյուղատնտ․ մեջ չեն օգտագործվում տունդրային, գլեապոդզո– լային, սառցույթատայգային և անբարե– նպաստ ռելիեֆով լեռնային հողերը։ Զգա– լի հողային տարածություններ (ավելի քան 270 մլն հա, կամ 12%–ը) գտնվում են կիսաանապատային և անապատային շրջաններում, որտեղ հողագործությունն առանց ոռոգման ծայրահեղ անարդյու– նավետ է։ Այս շրջանների շատ հողեր աղակալած են և ոռոգումից բացի կարիք ունեն մելիորատիվ այլ միջոցառումների։ Հողային ռեսուրսների պահպանման և բարելավման կարևոր խնդիրը պայքարն է ջրի և քամու էրոզիայի դեմ։ Մեծ ուշա– դրություն է դարձվում հողային ռեսուրս– ներն աղտոտումից պահպանելուն։ Հո– ղային ռեսուրսների օգտագործումը կար– գավորված է ՍՍՀՄ հողային օրենսդրու– թյան (1968) հիմունքներով։ Քարտեզը տես 576-րդ էջից հետո՝ ներ– դիրում։