Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/572

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բուսածածկույթը ՍՍՀՄ տարածքը մանում է Հոլարկտիկական ֆլորիստական մարզի մեշ։ Առանձնացվում են բուսաաշխարհագրական հետևյալ մարզերը․ Բարձր լայնությունների արկտիկական բևեռային անապատային մարզ, տարած– վում է Սառուցյալ օվկիանոսի ամենահս․ կղզիներում և Թայմիր թերակղզու ծայր ես․ մասում։ Քարային կուտակումներում և խճաքարերում բուսածածկույթը բացակայում է։ Բնորոշ բուսատեսակներն են քարաքոսերը, ջրիմուռները և տերևացողունավոր մամուռները։ Արկտիկական տունդրային մարգ, զբաղեցնում է մայր ցամաքի հս․ նեղ շերտը, ինչպես նաև Սառուցյալ օվկիանոսի հվ․ կղզիները։ Բնորոշ են մամուռները, քարաքոսերը, թփուտներն ու բազմամյա խոտերը։ Տարածված են թմբային ճահիճները։ Տ ս․ կամ տիպիկ (քարաքոսամամռային) տունդր ան բնութագրվում է Արկտիկային և տայգային բնորոշ տեսակ– ներով (կիզախոտ, ճահճամոշ ևն)։ Հվ․ կամ թփ ու տային տունղրային բնորոշ է կեչիների, ուռենիների թփուտային հարկայնությունը։ Ամենահվ–ում անտառատունդրան կամ նախատունդրային նոսր անտառներն են։ Հյուսիսխաղաղօվկիանոսյան բարձրախո տային մանրատերև անտառների ցածրալեռնային տունդրային մարզ, զբաղեցնում է Կամչատկան, Տս․ և Միջին Կուրիլյան ու Կոմանդորյան կղզիները։ Տարածված են բարձրախոտե– րըն ու բարձրալեռնային թփուտները (մայրիների և լաստենիների մացառուտներ)։ Հյուսիսեվրոպակա ն–Սիբիրական տայգայի (ասեղնատերև անտառների) մարզը ձգվում է Բալթիկ ծովի ավազանից մինչև Օխոտի ծովը։ Զբաղեցնում է ՍՍՀՄ տարածքի մոտ կեսը։ Տիրապետում են մեզոֆիլ ասեղնատերև ծառատեսակները (եղևնի, եղևին, սոճի ևն), թփուտներից՝ հապալասենին, արջախաղողը։ Տողը ծածկված է մամուռներով և քարաքոսերով։ ՍՍՀՄ եվրոպ․ մասի հս–ում և Արմ․ Սիբիրում տիրապետում են մութ ասեղնատերև, Ենիսեյից արլ․՝ կուենու անտառները։ Հեռավոր Արլ–ում մութ ասեղնատերև անտառներին խառնվում են լայնատերև ծառատեսակներն ու թփուտները։ Տայգայի մարզի լեռների ստորոտներն ու միջին բարձրությունները ծածկված են ասեղնատերև անտառներով, ավելի բարձր՝ կեչու գաճաճ տեսակների և մայրու մացառուտների թփուտներով։ Բարձրալեռնային գոտին զբաղեցնում է լեռնային տունդրան։ Հեռավորարևելյան լայնատերև անտառների մարզը ՍՍՀՄ–ում զբաղեցնում է Ամուր գետի միջին ավազանի նեղ շերտը։ Հարթավայրերում տիրապետում են կաղնու, բոխոլ, թխկոլ, լորենու տեսակները, բարձրադիր մասերում՝ խառն անտառները, ավելի բարձր՝ մութ ասեղնատերև անտառները, որոնք լեռնագագաթներում փոխարինվում են կարճաբուն ծառատեսակներով։ Շատ են լիանները։ Եվրոպական լայնատերև անտառների մարզը զբաղեցնում է Մերձկարպատները, Կարպատները, ձգվում արլ–ից մինչև Հվ․ Ուրալի արմ․ լանջերը։ Ընդգրկում է Պոլեսիեն, հվ–ում՝ Ղրիմի լեռները, Մեծ Կովկասը, Ռիոնի դաշտավայրը, մասամբ՝ Փոքր Կովկասի լեռնային շրջանները։ Տիրապետում են կաղնու անտառները՝ բոխոլ, հացենու, լորենու, կուենու խառնուրդով։ Լեռնալանջերին հաճարենու, բարձրում՝ ասեղնատերև անտառներ են, ավելի բարձր՝ մացառուտներ և թփուտներ։ Լեռների գագաթային մասերում ալպյան մարգագետիններ են։ Ցուրօրինակ է Արմ․ Անդրկովկասի բուսականությունը։ Լեռների ստորոտներում և մերձլեռնային հարթավայրերում տիրապետում են շագանակենին, հաճարենին, կաղնու տեսակները։ Բարձրում կորաբուն ծառատեսակներով անտառներ ու մացառուտներ են։ Ալպյան գոտին զբաղված է ցածրախոտ մարգագետիններով։ Եվրասիական տափաստանային մարզը ՍՍՀՄ–ում տարածված է եվրոպ․ մասի հվ–ում, Արմ․ Սիբիրում և Ղազախստանի հս–ում։ Բնորոշ են ճմային, բազմամյա, ցրտադիմացկուն, չորասեր խոտերը (փետրախոտ, շյուղախոտ, բոշխ ևն)։ Սահարա–Գ ոբիական (Ա ֆ– ր ի կ ա–Ա սիական) անապատային մարզը ՍՍՀՄ–ում տարածված է Արմ․ Մերձկասպյան շրջանից մինչև ՉԺՀ սահմանները։ Բնորոշ են կիսաթփուտային, թփուտային և ծառանման տեսակները (աղաբույսեր, սաքսաուլ ևն)։ Առանձնացվում են հս․ կամ տափաստան ացած անապատներ (կիսաթփուտային օշինդր, կիսաթփուտային աղաբույսեր), իպիկ անապատներ (կիսաթփուտներ), հվ․ անապատներ (Թուրանի հվ․ մաս, Արլ․ Անդրկովկաս), զարգացած են էֆեմերոիդներն ու էֆեմեր բույսերը։ Անապատային զոնայի, լեռնային համակարգերին (Հվ․ և Արլ․ Անդրկովկաս, Ղազախստան, Միջին Ասիա) բնորոշ է թույլ անտառապատ, տեղ-տեղ՝ անտառազուրկ և քսերոֆիլ բուսածածկույթը։ Հանդիպում են չորասեր նոսր անտառներ՝ կազմված ծառանման գիհուց և պիստակենուց։ ՍՍՀՄ տարածքի բնական բուսածածկույթը խիստ փոխվել է մարդու տնտ․ գոր– ծունեության հետևանքով։ Շատ տեսակներ դարձել են հազվագյուտ և անհետաց– ման վտանգի տակ են։ Շատ տեսակներ էլ պահպանվում են արգելանոցներում և արգելավայրերում։ Անոթավոր բույսերի 444 տեսակ մտցվել է ՍՍՀՄ Կարմիր գրքի մեջ։ Բուսական ռեսուրսները Բուսական ռեսուրսները կազմում են ՍՍՀՄ բնական հարստությունների մասը։ Սննդի, կերային, տեխ․ բույսերն ու դեղաբույսերը հումք են հանդիսանում արդյունաբերության և դեղագործության համար։ ՍՍՀՄ–ում աճում է 90–100 հզ․ բուսատեսակ, որից 35–40 հզ–ը բարձրակարգ բույսեր (ծաղկավորներ, ձիաձետներ, պտերանմաններ, մամռանմաններ) են, 15 հզ–ը՝ ստորակարգ բույսեր, 10 հգ–ը՝ ջրիմուռներ, 5 հզ–ը՝ քարաքոսեր, 35 հզ–ը՝ սունկեր։ Բուսատեսակներով առավել հարուստ են Միջին Ասիան (7 հզ․), Կովկասը (6 հզ․), Ղրիմը (2 հզ․) և Հեռավոր Արևելքը (մոա 2 հզ․)։ Աղքատ ֆլորիստական կազմ ունեն Սիբիրի կղզիները (100–150 տեսակ)։ Անտառները ՍՍՀՄ–ում գրավում են 791,6 մլն հա տարածություն։ Փայտանյութի հիմնական, ինչպես նաև պտուղների (վայրի խնձոր, տանձ, սալոր ևն), հատապտուղների, սունկերի հավաքման աղբյուր են և կենդանիների բնակավայր։ Փայտանյութի ընդհանուր պաշարները ՍՍՀՄ–ում կազմում են 84 մլրդ Վ3։ Անտառներով առավել հարուստ են Սիբիրը, Հեռավոր Արևելքը և եվրոպ․ մասի հս–ը։ Խոտհարքներ ու մ ու արոտավայրեր ու մ աճում է մոտ 10 հզ․ բուսատեսակ։ Բնական արոտպվայրերը ՍՍՀՄ–ում 1980-ին կազմել են մոտ 332 մլն հա։ Տարածված են առավելապես Թուրքմենիայում (գյուղատնտ․ հանդակների մոտ 37%-ը), Ուզբեկաոանում (84% –ը), Կիրգիգիայում (84% –ը), Ղազախստանում (81%-ը), Տաջիկստանում (78% –ը) և այլ հանրապետություններում (10-20% –ը)։ Ալպյան արոտավայր Տերսկեյ Ալաաոոյում (Կիրգիզ․ ՍՍՀ) Դեղագործական և տեխ․ բ ու յ ս և ր․ ՍՍՀՄ տարածքում աճում է դեղաբույսերի մոտ 400 տեսակ (150-ը՝ վայրի)։ Տարեկան հավաքվում է մոտ 20 հզ․ ա դեղագործական հումք և մինչև 150 հզ․ ա կեղև (եղևնու, ուռենու, կաղնու)՝ դաբաղանյութերի համար։ Մի շարք բույսերից ստանում են խեժեր, ներկող նյութեր, եթերայուղ ևն։ Ջրային բույսեր․ ՍՍՀՄ հս–ի ծովերում հաշվվում է մոտ 277 տեսակ ծովային բույս (պաշարները՝ 22 մլն ա), հվ․ ծովերում՝ 291 տեսակ ջրիմուռ և 10 տեսակ ծաղկավոր բույսեր։ Տեսակներով առավել հարուստ է Սև ծովը (278)։ Հեռավոր Արևելքի ծովերում հաշվվում է մոտ 550 տեսակ ջրիմուռ և 15 տեսակ խոտ։ Ջրիմուռների շատ տեսակներ կարևոր հումք են սննդի (ծովակաղամբ), անասնակերի, յոդի և պարարտանյութերի համար։ Կուլտուրական բույսեր․ բնակչությանն ապահովում են սննդամթերքով։ Հումք են տալիս սննդի, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերին ու