Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Մ․ Ս․ Վրևսկին և ուրիշներ։ Զերմաքիմիայի և ֆիզ․ քիմիայի պատմության մեջ կարևոր փուլ կազմեցին Ն․ Ն․ Բեկետովի և նրա աշակերտների աշխատությունները։ Գ․ Գ․ Գուստավսոնը և Ա․ Ն․ էնգելգարդը զբաղվում էին քիմ․ պարարտանյութերի և հողերի կրացման հարցերով։ 80-ական թթ․ սկսվեց Դ․ Ն․ Պրյանիշնիկովի գործունեությունը։

Արագորեն զարգանում էր կենսաբանությունը։ Ի․ Ի․ Մեչնիկովը էվոլյուցիոն տեսությունը կիրառեց ախտաբանութ ան մեջ։ էվոլյուցիայի ուղիների և գործոնների համեմատական–անատոմիա1ան ուսումնասիրմամբ զբաղվում էր Մ․ Ա․ Մենզբիրի և ապա Ա․ Ե․ Սևերցովի ղեկավարած մոսկովյան դպրոցը։ Վերջինս ստեղծեց օնտոգենեզի և ֆիլոգենեզի հարաբերակցության մասին ուսմունք։ ՝Համաշխարհային ճանաչում ստացավ ծածկասերմ բույսերի կրկնակի բեղմնավորման մասին Ս․ Գ․ Նավաշինի հայտնագործությունը (1898)։ Բուսաբանական աշխարհագրության դպրոցի ստեղծողը Ա․ Ն․ Բեկետովն էր։ Ռուս, գիտնականները մեծ ավանդ ունեն գյուղատնտ․ գիտության զարգացման գործում։ Պ․ Ա․ Կոսսփչևի գործունեությամբ սկզբնավորվեց ագրոնոմիական հողագիտությունը, իսկ Ի․ Վ․ Միչուրինը մշակեց գյուղատնտ․ կուլտորաների գիտ․ սելեկցիայի սկզբունքները։ Անասնաբուծության գծով նշանակալի են Ն․ Պ․ Չիրվինսկու, Պ․ Ն․ Կուլեշովի, Մ․ Ի․ Պրիդորոգինի, Մ․ Ֆ․ Իվանովի և ուրիշների աշխատանքները։

Ռուս մորֆոլոգները և ֆիզիոլոգները համաշխարհային գիտությունը հարստացրին նյարդային համակարգի անատոմիայի, հյուսվածաբանության և ֆիզիոլոգիայի, բարձրագույն նյարդային համակարգի ֆիզիոլոգիական պրոցեսների նյարդային կարգավորման մեխանիզմների և կառուցվածքի հետազոտություններով։ Վ․ Մ․ Բեխտերևը ստեղծեց ուսմունք գլխուղեղը և ողնուղեղի հաղորդչական ուղիների մասին։ Ա․ Ս․ Դոգելը ինտերօռեցեպտոների մորֆոլոգիայի հիմնադիրն էր։ Սեչենովը բացահայտեց կենտրոնական արգելակումը (1862), ապացուցեց կենսագործունեության բոլոր գիտակցված և չգիտակցված գործողությունների ռեֆլեկտոր բնույթը (1868), դրեց համեմատական Էվոլյուցիայի և տարիքային ֆիզիոլոգիայի ու աշխատանքի ֆիզիոլոգիայի հիմքերը։ Ն․ Ե․ Վվեդենսկին ստեղծեց ուսմունք ֆիզիոլոգիական ռիթմերի, գրգռման և արգելակման փոխանցման և պարաբքոզի մասին։ Ի․ Պ․ Պավլովը դասական հետազոտություններ կատարեց արյան շրջանառության ֆիզիոլոգիայի (1874–88) և մարսողության (նոբելյան մրցանակ, 1904) գծով։ Նրա աշխատանքները բարձրագույն նյարդային գործունեության վերաբերյալ XIX դ․ վերջի և XX դ․ սկզբի գիտության կարևորագույն նվաճումներից են։ Ա․ Յա, Դանիլևսկին բացահայտեց ֆերմենտների սինթեզող հատկութրւնը, Ն․ Ի․ Լունինը հայտնաբերեց վիտամինները (1880), իսկ Վ․ Ի․Պալադինը՝ կենսբ․ օքսիդացման մեխանիզմները։ Համաշխարհային ճանաչում ստացան Ս․ Ն․ Վինոգրադսկու՝ քեմավտոտրոֆ և ազոտ ֆիքսող մանրէների, Վ․ Լ․ Օմելյանսկու՝ խմորման, Պրյանիշնիկովի՝ բույսերի ազոտային փոխանակման, Ա․ Ն․ Բախի՝ օքսիդացման գերօքսիդային տեսության մասին հետազոտությունները, Մ․ Ս․ Ցվիտի ադսորբցիոն քրոմատոգրաֆիայի մեթոդը։ Ընդհանուր ախտաբանության բնագավառում առավել նշանակություն ունեցավ Ի․ Ի․ Մեչնիկովի ֆագոցիտոզի և իմունիտետի ֆագոցիտային տեսությունը (նոբելյան մրցանակ, 1908), ինչպես նաև նրա աշխատանքները համեմատական և էվոլյուցիոն ախտաբանության մասին, որոնց հիման վրա զարգանում է ժամանակակից ընդհանուր և փորձարարական ախտաբանությունը։ Վ․ վ․ Պաշուտինը ստեղծեց ռուս, ախտաբանների ինքնատիպ (ախտաբանաֆիզիոլոգիական) դպրոց։ Ս․ Պ․ Բոտկինը, Ա․ Ա․ Օստրոումովը, Գ․ Ա․ Զախարինը և նրանց աշակերտները դարձան բժշկ․ տարբեր մասնագիտությունների հիմնադիրներ։ Ա․ Յա․ Կոժևնիկովը հիմնադրեց նյարդային հիվանդությունների՝ աշխարհում առաջին ամբիոնը (1869) և ստեղծեց ռուս նյարդախտաբանների և հոգեբույժների խոշոր դպրոց։ Ս․ Ս․ Կորսակովի և Վ․ Պ․ Սերբսկու դպրոցը ռուս. հոգեբուժությունը դարձրին առաջատարներից մեկը Եվրոպայում։ 1900-ական թթ․ ձևավորվում է Բեխտերևի նյարդահոգեբուժական ինքնատիպ դպրոցը։ Մաթեմատիկայում կարևորագույն դեր խաղաց պետերբուրգյան դպրոցը Չեբիշևի ղեկավարությամբ։ Վերջինիս և իր դպրոցի աշխատությունները վերաբերում են հավանականությունների և թվերի տեսությանը, մաթ․ անալիզին և մաթ․ ֆիզիկային։ Հավանականությունների տեսությունում Ա․ Ա․ Մարկովը դրեց պատահական (մարկովյան) պրոցեսների տեսության հիմքը։ Ա․ Ե․ Լյապունովը, անկախ Ա․ Պուանկարեից. զարգացրեց համակարգերի կայունության և դիֆերենցիալ հավասարումների որակական տե- սությունը։ խոշոր արդյունքներ ստացավ Վ․ Ա․ Սաեկլովը մաթ․ ֆիզիկայի բնագավառում։ Կիրառական մաթեմատիկայի և մեխանիկայի բնագավառում խոշոր ներդրում էին Ն․ Ե․ ժուկովսկու և Մ․ Ա․ Չապլիգինի (հիդրոաերոդինամիկային վերաբերող), ինչպես նաև Ի․ Վ․ Մեշչերսկու (փոփոխական զանգվածով մարմինների մեխանիկայի մասին) աշխատությունները։ Կարևոր նշանակություն ունեցան Ն․ Վ․ Մաևսկու աշխատանքները, որոնք նոր էտապ բացեցին բալիստիկայի զարգացման մեջ։ Ավտոմատ կարգավորման տեսության հիմնադիրներից է Ի․ Ա․ Վիշնեգրադսկին։ Տիեզերագնացության և տիեզերական ապարատների տեսության բնագավառում հիմնարար նշանակություն ունեցան Կ․ Ե․ Ցիոլկովսկու երկերը։ Աշխարհում առաջին ֆիզիկոսներից մեկը Ա․ Գ․ Մտոլետովն էր, որ բարձր գնահատեց դաշտի տեսությունը։ Նա Մոսկվայի համալսարանում կազմակերպեց ֆիզիկայի լաբորատորիա։ Նրան են պատկանում մագնետիզմի, ֆոտոէֆեկտի, գազերում էլեկտրական պարպման մասին աշխատանքները։ Պ․ Ն․ Լեբեդևը դասական աշխատանքներ կատարեց պինդ մարմինների և գազերի վրա լույսի ճնշման վերաբերյալ, որոնք համաշխարհային ճանաչում ստացան։ Ումովը 1874-ին հայտնաբերեց առաձգական մարմիններում էներգիայի տարածման օրենքը։ 1887-ին Վ․ Ա․ Միխելսոնը վիճակագրական ֆիզիկայի մեթոդները կիրառեց ճառագայթման տեսության մեջ։
70-ական թթ․ աստղագիտության մեջ, աստղաչափության հետ մեկտեղ, սկսում է զարգանալ աստղաֆիզիկան։ Պուլկովոյում աշխատում էին գիսավոր աստղերի ուղեծրերի և գիսավորների ու միգամածությունների սպեկտրների մասին աշխատությունների հեղինակ Ֆ․ Ա․ Բրեդիխինը և նրա աշակերտ Ա․ Ա․ Բելոպոլսկին։ Երկրի մասին գիտությունների բնագավառում կարևոր էր եվրոպական Ռուսաստանի երկրբ․ պատմության ուսումնասիրությունը (Ա․ Պ․ Կարպինսկի)։ Պետրոգրաֆիայի բնագավառում առանձնանում են Ֆ․ Յու․ Լևինսոն–էեսինգի աշխատությունները։ Վ․ Ի․ Վերնադսկու գործունեության հետ է կապված Մոսկվայի համալսարանում միներալոգիայի խոշոր կենտրոնի ստեղծումը։ Բարձր զարգացման հասավ ռուս, օվկիանոսագիտությունը (Ս․ Օ․ Մակարով, Յու․ Մ․ Շոկալսկի, Ն․ Մ․ Կնիպովիչ). կլիմայագիտությունը (Ա․ Ի․ Վոյեյկով)։ 1900-ին լույս տեսավ «Ռուսական կայսրության կլիմայագիտական ատլասը»։ XIX դ․ 2-րդ կեսին մեծ աշխատանք կատարվեց Ռուսաստանի և նրան սահմանակից երկրների տարածքի ուսումնասիրման գործում։ Դեպի Կենտրոնական Ասիա արշավախմբեր կազմակերպեցին Պ․ Պ․ Աեմյոնով–Տյան–Շանսկին (1856–57-ին), այնուհետև Ն․Ս Պրժևալսկին և Վ․ Ն․ Ռոբորովսկին, Գ․ Ն․ Պոտանինը, Մ․ Վ․ Պևցովը, Դ․ Ե․ Գրում–Գրժիմայլոն, Պ․ Կ․ Կոզլովը և ուրիշներ։ Հայտնի են Պ․ Ա․ Կրոպոտկինի, Ի․ Դ․ Չարսկու և Վ․ Ա․ Օբրուչևի Սիբիրի երկրբ․ հետազոտությունները։ Վ․ Լ․ Կոմարովն ուսումնասիրեց Միջին Ասիայի, Հեռավոր Արևելքի (Կամչաակա), Կորեայի, Մանջուրիայի և Չինաստանի բուս. աշխարհը։ Շարունակվում էին Արկտիկայի հետազոտությունները (Ս․ Մակարով, Գ․ Սեդով)։ Գիտության մեջ կարևոր ներդրում էին Ն․ Ն․ Միկլուխո–Մակլայի ճանապարհորդությունները դեպի Նոր Գվինեա և Խաղաղ օվկիանոսի այլ կղզիներ։ 90-ական թթ․ սկսվեցին Ռուսաստանում առաջին հնէաբանական կանոնավոր պեղումները (Վ․ Պ․ Ամալիցկի)։ Զարգանում էին տեխ․ գիտությունները։ Լույս տեսան մետաղագրության և պողպատի ջերմային մշակման տեսության հիմնադիր Դ․ Կ․ Չեռնովի աշխատությունները։ Տեխնիկայի ասպարեզում մեծագույն հայտնագործություններից էր ռադիոյի գյուտը (Ա․ Ս․ Պոպով, 1895)։ Ռուս գիտնականներն առաջատար տեղ գրավեցին էլեկտրատեխնիկայի բնագավառում։ Ա․ Ն․ Լոդիգինը հայտնագործեց շիկացման լամպը (1872), Պ․ Ն․ Ցաբլոչկովը՝ գործնականում կիրառելի առաջին աղեղային լամպը (1876), Ն․ Ն․ Բենարդոսը և Ն․ Գ․ Սլավյանովը մշակեցին աղեղային էլեկտրաեռակցման հիմնական եղանակները (1882–88)։ Մ․ Օ․ Դոլիվո–Դոբրովոլսկու աշխատանքները էական ազդեցություն ունեցան եռաֆազ