Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/599

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

աասխան։ Արհմիությունները կամավոր կազմակերպություն են։ Նրանք միավորում են բոլոր մասնագիտությունների աշխա– տավորներին՝ անկախ նրանց ռասայից, ազգությունից, սեռից և դավանանքից։ Արհմիության անդամ կարող է լինել յու– րաքանչյուր բանվոր, կոլտնտեսական, ծառայող, սովորող։ ՍՍ^Մ արհմիություն– ները միավորում են ավելի քան 132,6 մլն մարդ (1983)՝ երկրի ողջ ազգաբնակչու– թյան մոտ 50%–ը, ժողովրդական տնտե– սության մեջ զբաղվածների 98%–ը։ Սո– ցիալիստ․ շինարարության բոլոր փուլե– րում սովետական արհմիությունները նրա ակտիվ մասնակիցներն են։ Նրանց պատ– մությունն անխզելիորեն կապված է բան– վոր դասակարգի, բոլոր աշխատավոր– ների շահերի պաշտպանության համար ՍՄԿԿ հերոսական պայքարի հետ։ Կու– սակցությունը իրականացնում է արհմիու– թյունների գաղափարա–քաղ․ ղեկավարու– թյունը։ Արհմիությունների ներկայացուցիչները ընտրվում են կուսակցական մարմիննե– րում, մասնակցում կուսակցության քա– ղաքականության մշակմանն ու իրակա– նացմանը։ ՍՍՀՍ արհմիությունների խնդիրը հո– գատարությունն է ժողտնտեսության զար– գացման մասին, արտադրության վերելքի, աշխատավորների իրավունքների ու շա– հերի, նրանց աշխատանքի և կենցաղի պայմանների բարելավման հարցերը։ Սո– վետական արհմիությունների գործու– նեության հիմքը պայքարն է հանուն Սո– վետական Միության կոմունիստական կու– սակցության ծրագրի իրականացման։ Արհմիությունների գործունեությունը սերտորեն առնչվում է պետ․ մարմին– ների, հասարակական կազմակերպու– թյունների, միությունների և աշխատավոր– ների ընկերությունների հետ։ Արհմ․ կազ– մակերպությունները մասնակցում են ընտ– րական կամպանիաներին, սովետներում դեպուտատների և դատարանների կազմի առաջադրմանը։ Արհմիությունների ներ– կայացուցիչներն ընտրվում են ՍՍՀՍ, միութենական և ինքնավար հանրապետու– թյունների Գերագույն սովետների, տեղա– կան սովետների դեպուտատներ։ Արհմիությունների ողջ գործունեությու– նը տարվում է մասսաներին համոզելու մեթոդով, աշխատավորների ակտիվու– թյան, նախաձեռնության ու ինքնագոր– ծունեության դրսևորման միջոցով՝ արհմ․ դեմոկրատիայի, կոլեկտիվ ղեկավարու– թյան, քննադատության և ինքնաքննադա– տության անվերապահ պահպանման պայ– մաններում։ Սովետական արհմիություն– ները կուսակցության հուսալի հենարանն են մասսաների մեշ, դեմոկրատիայի զար– գացման, կոմունիստական հասարակար– գի կառուցման գործում աշխատավորների ընդգրկման հզոր միջոցը։ «Կապը մասսա– յի, այսինքն՝ բանվորների (իսկ հետո նաև բոլոր աշխատավորների) հսկայա– կան մեծամասնության հետ, –նշել է Վ․Ի․ Լենինը,– արհմիությունների, ինչպիսին էլ որ այն լինի, գործունեության հաջողու– թյան ամենակարևոր, ամենահիմնական պայմանն է» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 44, էճ 413)։ Արհմիությունները Ռուսաստանում առաջացել են 1905–07-ի հեղափոխու– թյան տարիներին։ Արհմիությունների ղե– կավարման համար բոլշևիկները անհաշտ պայքար էին մղում կադետների, մենշևիկ– ների, էսէռների, անարխիստների դեմ, որոնք ձգտում էին արհմ․ շարժումը Ռու– սաստանում տանել ռեֆորմիստական, արեդ–յունիոնիստական ուղիով։ Կուսակ– ցությունը մերժեց արհմիությունների «չե– զոքության» մասին մենշևիկյան քարոզ– ները։ Արհմիություններն ակտիվորեն մասնակցեցին հոկտեմբերյան հեղափո– խության նախապատրաստմանն ու իրա– կանացմանը։ 1917-ի հոկտեմբերին նրա շարքերում կար ավելի քան 2 մլն կազմա– կերպված բանվոր։ հոկտեմբերյան հեղափոխության հաղ– թանակից հետո բանվոր դասակարգի դրությունը երկրում արմատապես փոխ– վեց։ ճնշված և շահագործվող դասակար– գից այն դարձավ տիրապետող, որն աշ– խատավոր գյուղացիության հետ սերտ դաշինքով իրականացնում է պետության կառավարումը։ Արհմիությունները դար– ձան տիրապետող դասակարգի կազմա– կերպություն։ Նրանք մասնակցում էին պետ․ ապարատի և տնտ․ կառավարման մարմինների ստեղծմանը, պայքարում էին սովի և ավերածությունների դեմ, կար– գավորում էին պետականացված ձեռնար– կությունների գործունեությունը։ Նրանք աշխատավորական զանգվածներին կազ– մակերպում էին աշխատավոր հասարա– կության արմատական սոցիալիստ, վե– րափոխումների։ Քաղաքացիական պատե– րազմի տարիներին (1918–20) արհմիու– թյունները ակտիվորեն մասնակցում էին արտաքին և ներքին հակահեղափոխու– թյան դեմ մղվող պայքարին՝ հանուն սո– վետական իշխանության հաղթանակի։ Արհմիությունների նշանակությունը նոր հասարակարգի կառուցման գործում բա– ցահայտեց և գիտականորեն հիմնավորեց Լենինը, շեշտելով, որ այն սոցիալիստ, հասարակարգում «․․․դաստիարակող կազ– մակերպություն է, ընդգրկման, ուսուցման կազմակերպություն է, դա դպրոց է, կա– ռավարման դպրոց, տնտեսավարման դըպ– րոց, կոմունիզմի դպրոց» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 42, էշ 251)։ Արհմիությունները հսկայական ավանդ ներդրեցին երկրի սոցիալիստ, ինդուստրացման, գյուղա– տնտեսության կոլեկտիվացման, կուլտու– րական հեղափոխության, սոցիալիզմի հաղթանակի իրականացման գործում։ հայրենական մեծ պատերազմի տարինե– րին (1941–45) նրանք հսկայական օգնու– թյուն ցույց տվեցին ռազմաճակատին, թի– կունքի բանվորներին մոբիլիզացրին անձ– նազոհ հերոսական աշխատանքի, ետ– պատերազմյան տարիներին աշխատավոր– ների շանքերն ուղղեցին երկրի ժողտըն– տեսության վերականգնմանը և զարգաց– մանը։ 1950-ական թթ․ արհմիություններն ակ– տիվորեն մասնակցեցին 7-ժամյա աշխա– տանքային օրվա կիրառմանը, պետ․ թո– շակների մասին օրենքի մշակմանը, աշ– խատանքի պաշտպանության և անվտան– գության տեխնիկայի համար պետ․ հատ– կացումների բաշխմանը, աշխատանքային վեճերի քննարկման կարգի, մշտական գործող արտադրական խորհրդակցու– թյունների, տեղական արհմիութենական կոմիտեների իրավունքների մասին օրի– նագծերի մշակմանը։ 1970-ական թթ․ հաս– տատվեցին «ՍՍՀՄ և միութենական հան– րապետությունների օրենսդրական հի– մունքները աշխատանքի մասին» ևն այլ նոր հիմունքներ։ 1983-ին արհմիության շարքերում կար ավելի քան 78,6 մլն բանվոր և մոտ 12,4 մլն կոլտնտեսական, ավելի քան 41,6 մլն ծա– ռայող և սովորող։ Բանվոր դասակարգը առաջատարն է արհմիության սոցիալ․կազ– մում։ Այն արհմիութենական շարժման հիմնամասն է։ Կարևոր տեղ է զբաղեցնում նաև կոլտնտեսային գյուղացիությունը, որի շարքերում արհմիությունները կազ– մակերպվեցին 1958-ից։ ՍՍՀՄ արհմիու– թյունների կազմում տեղի են ունենում որակական փոփոխություններ։ Միլիոնա– վոր արհմիութենականներ ուսումնասի– րում են մարքս–լենինյան տեսությունը, ձեռք են բերում լայն գիտելիքներ, գիտակ– ցում են իրենց հասարակական պարտքն ու պատասխանատվությունը, որպես երկրի տերեր։ Զգալիորեն բարձրացել է նրանց կրթական մակարդակը։ Կատարելագործ– վում է արհմիությունների կազմակերպա– կան կառուցվածքը։ 1983-ին ՍՍՀՄ–ում գործում էր 31 ճյուղային արհմիություն, 753,7 հզ․ սկզբնական կազմակերպու– թյուն, 578,4 հզ․ արտադրամասային կո– միտե և արհբյուրո և ավելի քան 3 մլն արհմ․ խումբ։ Արհմիությունների կազմակերպական կառուցվածքը, նրանց գործունեության մե– թոդներն ու ձևերը սահմանված են ՍՍՀՄ արհմիությունների կանոնադրությամբ, որը հաստատվել է արհմիությունների XIII համագումարում (1963) և մասնակի փոփոխությունների ենթարկվել արհմ․ XIV–XVII համագումարներում։ Արհմ․ կազմակերպությունների կառուցվածքի և գործունեության ղեկավար սկզբունքը դե– մոկրատական ցենտրալիզմն է։ Արհմիու– թյունները կազմակերպվում են արտադրա– կան հիմունքներով։ Նրանց հիմքը սկըզբ– նական արհմիութենական կազմակերպու– թյունն է, որն ամեն տարի ընտրում է արհկոմիտե, եթե ունի15-ից ավելի անդամ, և արհմիութենական կազմակերպիչ, եթե անդամների թիվը 15-ից պակաս է։ Արհ– կոմիտեն զբաղվում է իր հիմնարկ–ձեռ– նարկության արտադրական գործունեու– թյան խնդիրների մշակման և լուծման, աշ– խատողների կուլտուր–կենցաղային հար– ցերի կարգավորման գործով։ Ցուրաքան– չյուր արհմ․ կազմակերպության բարձրա– գույն մարմինը ընդհանուր ժողովն է (սկզբնական կազմակերպությունում), կոնֆերանսը (շրջանային, քաղաքային, մարզային, երկրամասային, հանրապե– տական և նրանց հավասարեցված կազմա– կերպություններում), համագումարը (ճյուղային արհմիության, միութենական հանրապետության արհմիությունների, ՍՍՀՄ արհմիությունների համար)։ Այդ մարմինները ընտրում են արտադրամա– սային, ֆաբրիկագործարանային, տեղա– կան, շրջանային, քաղաքային, մարզա– յին, երկրամասային, հանրապետական,