ՏամԼԿԵՄ թվական կազմը (հունվ․ 1-ին) Անդամնե– Անդամնե– Տարիներ րի քանա– Տարիներ րի քանա– Կռ Կո 1918* 22100 1944 6058177 1919* 96000 1946 7480182 1920 482000 1950 10512385 1922 247000 1955 18617532 1924 500700 1962 19095064 1925 1140706 1971 27294889 1929 2317358 1975 33760617 1933 4547186 1977 35608385 1939 8245787 1983 41803000 1941 10387852
- Տոկաեմբերի 1-ին
ՀամԼԿԵՄ Կենակոմի քարաուղարներ․ Վ․ Միշին (I քարաուղար), Յու․ Դերգաու– սով, Ն․ Դոլգուշկին, Ա․ ժուգանով, Ա․ Կոլ– յակին, Լ․ Շվեցովա, Վ․ Ֆեդոսով, Ա․ Ֆե– դուլովա, Դ․ Օխրոմի, Ի․ Օրջոնիկիձե։ Վ․ Ի․ Լենինի անվ․ համամիութենական պիոներական կազմակերպության Կենտ– րոնական խորհրդի նախագահ՝ Ա․ Ֆե– դուլովա։ ՀամԼԿԵՄ Կենտր․ վերստուգիչ հանձ– նաժողովի նախագահ՝ Շ․ Սուլթանով։ Վ․ Ի․ Լենինի անվան համամիութե– նական պիոներական կազմակերպությու– նը Վ․ Ի․ Լենինի անվ․ համամիութենական պիոներական կազմակերպությունը Սո– վետական Միության երեխաների և դեռա– հասների մասսայական ինքնագործ կո– մունիստական կազմակերպություն է, ՀամԼԿԵՄ–ի փոխարինողն ու ռեզերվը։ Նրա գլխ․ խնդիրները և տեղը կոմունիս– տական դաստիարակության համակար– գում սահմանված են Կենտկոմի «Պիոնե– րական շարժման մասին» (4 օգոստ․ 1924), «Պիոներական շարժման վիճակի և առա– ջիկա խնդիրների մասին» (25 հունվ․ 1928), «Պիոներական կազմակերպության зд2Д илvnսՆpի մասի՛ն» (21 ապրիլի 1932), <վ․ Ի․ Լենինի անվ․ համամիութենական պիոներական կազմակերպության 50-ամ– յակի մասին» (26 մարտի 1972) որոշում– ներում և ՍՄԿԿ ծրագրում։ Իր անդամների կոմունիստական դաստիարակությունը պիոներական կազմակերպությունն իրա– կանացնում է դպրոցի հետ սերտ միաս– նությամբ, ընտանիքի, հասարակական կազմակերպությունների և արտադրական կոլեկտիվների հետ համագործակցված։ Պիոներական կազմակերպությունն աշ– խատում է «Վ․ Ի․ Լենինի անվ․ համամիու– թենական պիոներական կազմակերպու– թյան մասին կանոնադրության» (1922) հիման վրա։ Նրա ղեկավար մարմինը վ․ Ի․ Լենինի անվ․ համամիութենական պիոներական կազմակերպության Կենտր․ խորհուրդն է։ Պիոներական կազմակեր– պություն ընդունվում են 10–15 տարեկան երեխաներն ու դեռահասները։ 7–9 տա– րեկան երեխաների համար խմբերին և ջոկատներին կից ստեղծվում են հոկտեմ– բերիկների խմբեր։ Սովետական Միու– թյան պիոներներին ներկայացվող գաղա– փարա–բարոյական պահանջների ամբող– ջությունը տրված է հանդիսավոր խոստ– ման և Պիոներների օրենքների մեջ։ Պիո– ներները դաստիարակվում են կոմունիզ– մի գաղափարներին նվիրվածությամբ, կոլեկտիվիզմի ոգով Ա կազմակերպչական ունակություններով, սովետական ժողո– վըրղի ավանդույթներին հավատարմու– թյամբ, սոցիալիստ, հայրենասիրության և ինտերնացիոնալ պարտքի զգացումով՝ նրանց նախապատրաստելով ՀամԼԿԵՄ շարքերն ընդունվելու համար։ Առանձնակի տեղ է հատկացվում Վ․ Ի․ Լենինի և նրա զինակիցների կյանքի ու գործունեության օրինակով պիոներների դաստիարակու– թյանը։ Մանուկների առաջին կոմունիստական խմբերն առաջացել են կոմերիտմիության բջիջներում՝ Հոկտեմբերյան հեղափոխու– թյան հաղթանակից (1917) հետո։ 1922-ի սկզբին ստեղծվել են առաջին պիոներա– կան խմբերը Մոսկվայում։ Մայիսի 19-ին ՌԿԵՄ II համառուսաստանյան կոնֆե– րանսը որոշեց նման խմբեր ստեղծել ամ– բողջ երկրում։ Այդ օրը նշվում է որպես Վ․ Ի․ Լենինի անվ․ Համամիութենական պիոներական կազմակերպության ծնընդ– յան օր։ ՌԿԵՄ V համագումարը (հոկտ․, 1922) վերջնականապես ձևակերպեց նրա ստեղծումը՝ հաստատելով «Կանոնադրու– թյունը»։ 1924-ի հունվարին պիոներական կազմակերպությանը շնորհվեց Վ․ Ի․ Լենինի անունը։ 1962-ին, իր 40-ամյակի առթիվ, պիոներական կազմակերպությու– նը պարգևատրվեց Լենինի շքանշանով, 1972-ին, 50-ամյակի առթիվ՝ Լենինի երկ– րորդ շքանշանով։ 1920-ական թթ․ պիոներական խմբեր ստեղծվեցին ձեռնարկություններին կից, 1932-ից, երեխաների համընդհանուր տար– րական կրթության իրականացումից հետո՝ միայն դպրոցներին կից։ 30-ական թթ․ պիոներները զբաղվում էին ձեռնարկու– թյունների, քաղաքների ու գյուղերի տա– րածքի բարեկարգմամբ, մետաղյա ջար– դոնի հավաքմամբ, շարժական գրադա– րանների ստեղծմամբ, մասնակցում էին գյուղատնտ․ աշխատանքներին, կոլտնտե– սային բերքի պահպանմանը։ Նախապա– տերազմյան տարիներին ամրապնդվեցին շեֆական կապերը կարմիր բանակի հետ, ծավալվեց պատանի բնասերների, տեխ– նիկների ևն շարժումը։ Հայրենական պա– տերազմի տարիներին (1941–45) պիոնե– րական կազմակերպությունը նախաձեռ– նեց թիմուրականների շարժումը։ Թիմու– րականները վերցրել էին հոսպիտալների, ռազմիկների ընտանիքների շեֆությունը, օգնում էին բերքահավաքին ևն։ Պիոներ– ները մարտնչում էին հիտլերականների դեմ պարտիզանական ջոկատներում և թշնամու թիկունքի ընդհատակյա կազմա– կերպություններում։ 36 հզ․ պիոներներ պարգևատրվեցին շքանշաններով ու մե– դալներով, իսկ Լյոնյա Գոլիկովը, Մա– րատ Կազեյը, Վալյա Կոտիկը, Զինա Պորտնովան արժանացան Սովետական Միության հերոսի կոչման։ Ետպատերազմ– յան տարիներին պիոներիան շարունա– կում է իր ավանդույթները, դրանք դրսե– վորելով ավելի բազմազան ասպարեզնե– րում։ Նրանց ռազմահայրենասիրական դաստիարակությունը իրականացվում է ռազմամարզական խաղերով, պատերազ– մի մասնակիցների հետ բարեկամությամբ, զորամասերի հետ շեֆական կապերի ամ– րապնդմամբ, դեպի մարտավայրերը եր– թերի կազմակերպմամբ ևն։ Երկրում ընդ– հանուր ճանաչում են գտել «պիոներական գործողության գոտիների», կուլտմասսա– յական, մարզական ու հասարակական աշխատանքը։ Պիոներական կազմակերպություններն իրենց աշխատանքը ամփոփում են և նորը ծրագրավորում համամիութենական հա– վաքներում [I-ը՝ 1929-ին, Մոսկվայում, II-ը՝ 1962-ին, Արտեկ համամիութենական պիոներական ճամբարում, III-ը՝ 1967-ին, Արտեկում, IV-ը՝ 1970-ին, Լենինգրադում, V-Ը՝ 1972-ին, VI-Ը՝ 1974-ին, YII-ը՝ 1976-ին (բոլորն էլ Արտեկում), VIII-ը՝ 1981-ին, Մոսկվայում]։ Պիոներական կազմակեր– պությունը դարձել է մանուկների և դեռա– հասների մասսայական կազմակերպու– թյուն։ Նրա անդամների թիվը 1922-ի 4 հզ–ից, 1980-ի վերջին հասել է 20 մլն–ի։ Այդ ժամանակ երկրում կային 4842 պիո– ներների տուն և պալատ, 1330 պատանի տեխնիկների կայան, 860 պատանի բնա– սերների կայան, 233 էքսկուրսիոն–տու– րիստական կայան, 157 մանկական զբո– սայգի, 47 մանկական երկաթուղի, 34 մանկական գետային նավատորմիղ ևն։ 1980-ին պիոներական ճամբարներում հանգստացել է ավելի քան 12 մլն երեխա։ Պիոներական կազմակերպությունն ունի 28 թերթ և 45 ամսագիր, որոնք լույս են տեսնում ՍՍՀՄ Ժողովուրդների 19 լե– զուներով։ «Պիոներսկայա պրավդա» («Пионерская правда») կենտր․ թերթի (1925-ից) տպաքանակը 1983-ին անցել է 8 մլն–ից։ Պիոներների համար եթերում ամեն օր հնչում է «Պիոներսկայա զորկա» («Պիոներական լուսաբաց») ռադիոթերթը, Կենտր․ հեռուստատեսությունում գոր– ծում է «Օռլյոնոկ» ստուդիան, Կինոխրո– նիկայի ստուդիան թողարկում է «Պիո– ներիա» կինոհանդեսը։ Պիոներական կազմակերպությունը հա– մագործակցում է արտասահմանյան եր– կըրների կոմունիստական և դեմոկրատա– կան կազմակերպությունների հետ, Դե– մոկրատական երիտասարդության հա– մաշխարհային ֆեդերացիային կից
ՍԻՄԵԱ միջազգային մանկապատանեկան կոմիտեի անդամ է, ակտիվ մասնակցում է միջազգային մրցույթներին, մարզական մրցումներին ևն։ Պիոներական ջոկատնե– րում գործում են ինտերնացիոնալ բարե– կամության ակումբներ։ Տես Համամիու– թենական պիոներական կազմակերպու– թյուն Վ․ Ի․ Լենինի անվան։ ՍՍՀՄ արհեստակցական միություննե– րը Աովետական արհմիությունները ԱԱՀՄ աշխատավորների ամենամասսայական կազմակերպությունն է՝ հասարակության քաղ․ համակարգի ամենակարևոր օղակ– ներից մեկը։ Սովետական քաղաքացիների միավորումը արհմիություններում հաս– տատված է ՍՍՀՄ սահմանադրությամբ (հոդված 51, ինչպես նաև «Աշխատանքի մասին ԱՍՀՄ ու միութենական հանրա– պետությունների օրենսդրության հիմունք– ներում» (հոդված 2)։ Արհմիությունները գործում են ՍՍՀՄ արհմիությունների կա– նոնադրության դրույթներին համապա–