Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Նեստորի և այլոց գործերում։ Ինքնատիպ փիլ․ մտքի զարգացմանը խթանում են XI–XVI դդ․ սոցիալ–կրոն․ շարժումները։ XVI դ․ Մաքսիմ Գրեկը, Զինովի Օտենսկին և Երմոլայ–Երազմը հանդես են գալիս ոչ միայն որպես ասավածաբաններ, այլև փիլիսոփաներ։ 1687-ին Մոսկվայում ստեղծվում է Սլավոնա–հունա–լատիական ակադեմիան, որտեղ արիստոտելականության ոգով դասավանդվում են «բնական փիլիսոփայություն» և տրամաբանություն։ XVII դ․ վերջին նկատելի է դառնում ռուս․ փիլ․ մտքի աշխարհականացման պրոցեսը (Ս․ Պոլոցկի, Ա․ Բելոբոցկի, Ցու․ Կրիժանիչ)։

Պետրոս I-ի բարեփոխումները խթանեցին գիտության, աշխարհիկ մշակույթի և փիլ–յան զարգացումը։ 1713-ին առաջին անգամ ռուս, հրատարակվում արիստոտելյան տիեզերաբանության համակարգված դասընթացը՝ «Բնատեսողական հայելին»։ Ֆ․ Պրոկոպովիչի և նրա հետևորդների ջանքերով XVIII դ․ 1-ին կեսին Ռուսաստան են թափանցում արևմտաեվրրպ․ առաջադիմական փիլ․ գաղափարները։ Սխոլաստիկական պատկերացումների քննադատության և աշխարհիկ փիլ․ մտքի ամրապնդման գործում մեծ դեր ունեն Ա․ Դ․ Կանտեմիրը, Վ․ Ն․ Տատիշչևը, Վ․ Կ․ Տրեդիակովսկին։ Փորձնական բնագիտության և մատերիալիստական փիլ․ ավանդույթների սկզբնավորողը Ռուսաստանում Մ․ Վ․ Լոմոնոսովն էր։

1755-ից փիլ–յան գլխ․ կենտրոն է դառնում Մոսկվայի համալսարանը, որտեղ փիլ–յուն են դասավանդում Ն․ Ն․ Պոպովսկին, Դ․ Մ․ Անիչկովը, Ա․ Մ․ Բրյանցևը և ուրիշներ։ Այդ շրջանում է աշխուժանում է հետաքրքրությունը մարդու բնության, նրա նշանակության, երջանկության, մահկանացության ու անմահության, ինչպես նաև պատմության փիլ–յան հարցերի նկատմամբ։ Սկզբնավորվում և ամրապնդվում են հումանիստական-լուսավորական փիլ–յան գաղափարները (Յա․ Պ․ Կոզելսկի, Ս․ Ե․ Դեսնիցկի, ի․ Ա․ Տրետյակով, Ն․ Ի․ Նովիկով)։

Ռուս․ փիլ․ մտքի հեղափոխական ավանդույթների սկզբնավորողը Ա․ Ն․ Ռադիշչևն է։ XIX դ․ սկզբին բացվում են նոր համալսարաններ, փիլ–յան դասավանդում է մտցվում գիմնազիաներում, ստեղծվում է բավականաչափ փիլ․ գրականություն։ Փիլիսոփաները ավելի են հակվում դեպի հակամետաֆիզիկ․, հակաբնափիլ․ դիրքորոշումները, հենվում փորձնական գիտության վրա, ուշադրությունը կենտրոնացնում հատկապես ռուս, փիլ–յան պատմության հարցերին։ Այդ շրջանի ռդւս․ առաջադիմական հասարակական միտքը զարգացման բարձրագույն աստիճանի է հասնում դեկաբրիստների ստեղծագործություններում։ 1820-ական թթ․ սկսած պայքար է սկսվում լիբերալիզմի, այդ թվում՝ նորագույն փիլ–յան դեմ, որի հետևանքով 1850–63-ին փիլ–յան դասավանդումը հանվում է համալսարաններից։ 30–60-ական թթ․ թեիստական մտքի ներկայացուցիչներ Ֆ․ Ֆ․ Միդոնսկին, Ֆ․ Ա․ Դոլուբինսկին, ի․ Մ․ Մկվորցովը և ուրիշներ զբաղվում էին հիմնականում փիլ–յան պատմությամբ և նորագույն ռացիոնալիաստական և մատերիալիստական ուղղությունների քննադատությամբ։ Ռուսաստանի պատմ․ բախտի պրոբլեմները դառնում են ոչ ակադեմիական փիլ–յան քննության առարկա, վաղ սլավոնաֆիլները (Ի․ Վ․ Կիրեևսկի, Ա․ Ս․ Խոմյակով, Կ․ Ս․ Ակսակով) իդեալականացնում էին մինչպետրոսյան շրջանի «ինքնատիպությունը»։ Հասունանում է ազնվականականբուրժ․ լիբերալիզմը, որի փիլ․-պատմ․ սկզբունքները զարգացնում էին Ն․ Ա․ Պոլևոյը, Մ․ Տ․ Կաչենովսկին, Ն․ Ի․ Նադեժդինը, Տ․ Ն․ Գրանովսկին, Պ․ Ն․ Կուդրյավցևը և ուրիշներ։

XIX դ․ 40–60-ական թթ․ ձևավորվում և զարգանում է մատերիալիստական փիլ․ միտքը իր դասական տեսքով և դառնում Ռուսաստանում հեղափոխական–դեմոկրատական և ուտոպիական–սոցիալիստական շարժման տեսական հիմքը (Ն․ Վ․ Ստանկևիչի–Մ․ Ա․ Բակունինի –Վ․ Գ․ Բելինսկու, Ա․ Ի․ Գերցենի –Ն․ Պ․ Օգարյովի, Մ․ Վ․ Պետրաշևսկու, Ն․ Ա․ Ապեշնևի և ուրիշների խմբակները, ավարտուն տեսք է ստանում Ն․ Գ․ Չեռնիշևսկու, Ն․ Ա․ Դոբրոլյուբովի, Դ․ Ի․ Պիսարևի և 60-ական թթ․ նրանց զինակիցների ստեղծագործություններում)։ 40-ական թթ․ կեսին ավարտվում է Բելինսկու մատերիալիստական հայացքների ձևավորումը։

Մատերիալիստական աշխարհայացքի հաստատման գործում խոշոր դեր ունեն Գերցենը և Չեռնիշևսկին։ Հեղափոխական–դեմոկրատների փիլ–յունը, որին բնորոշ էին նախկին մատերիալիզմի մտահայեցողականությունը հաղթահարելու և դիալեկտիկական գաղափարները մատերիալիզմի հետ միավորելու միտումները, մինչմարքսիստական մատերիալիզմի զարգացման նոր աստիճան էր։ XIX դ․ 2-րդ կեսին ձևավորվում է բնագիտական մատերիալիզմի ազդեցիկ ուղղությունը (Ի․ Մ․ Սեչենով, Կ․ Ա․ Տիմիրյազև, Ի․ Ի․Մեչնիկով․ Դ․ Ի․ Մենդելեև, Ա․ Գ․ աոոլեաով, Ն․ Ա․ Ումով, Ի․ Պ․ Պավլով և ուրիշներ)։

Ռուս, իդեալիստական փիլ–յան հետագա զարգացման վրա մեծ ազդեցություն է ունեցել Վ․ Ս․ Մոլովյովը։ Տարածում է գտնում նարոդնիկությունը (Պ․ Լ․ Լավրով, Ն․ Կ․ Միխայլովսկի և ուրիշներ)։ Մարքսիզմի տարածումը Ռուսաստանում սկսվել է հետռեֆորմյան շրշանում։ 1880-ական թթ․ նարոդնիկների մի մասը և առաջին հերթին Դ․ Վ․ Պլեխանովը անցնում են մարքսիզմի դիրքերը․ 90-ական թթ․ մարքսիզմն արդեն ռուս, հասարակական և փիլ․ մտքի ինքնուրույն հոսանք էր։ XIX դ․ վերջի –XX դ․ սկզբի ազդեցիկ իդեալիստական հոսանքները համալսարաններում ներկայացնում էին Մ․ Ն․ Տրուբեցկոյը, Լ․ Մ․ Լոպատինը, Ն․ 0․ Լոսկին, Մ․ Լ․ Ֆրանկը, նեոկանտականներ Ա․ Ի․ վվեդենսկին, Ի․ Ի․ Լապշինը, Գ․ Ի․ Չելպանովը և ուրիշներ։ Որոշ տարածում ունեին նեոհեգել ականությունը, հուսեռլականությունը, պերսոնալիզմը։ Բուրժ․ լիբերալիզմի ռացիոնալիստականպ ոզիտիվիստական միտումները առանձ նապես դրսևորվեցին սոցիոլոգիայում (Մ․ Ա․ Մուրոմցև, Լ․ ի․ Պետրաժիցկի, Մ․ Մ․ Կովալևսկի, Պ․ Ն․ Միլյուկով ուրիշներ)։ Մանրբուրժ․ գաղափարախոսությունը ներկայացնում էին նեոնարոդնիկները (Վ․ Մ․ Չեռնով) և անարխիստները (Պ․ Ա․ Կրոպոտկին)։

Ռուսաստանի ս–դ․ շարժման մեջ առավել ազդեցիկը դիալեկտիկական մատերիալիզմն էր, որի տարածման ու պաշտպանության համար կարևոր նշանակություն են ունեցել Պլեխանովի, Լ․ Ի․ Ակսելրոդի, Ա․ Մ․ Դեբորինի երկերը։ XX դ․ սկզբի ս–դ․ շարժման մեջ տարածվում է էմպիրիոկրիտիցիզմը (Ա․ Ա․ Բոգդանով, Վ․ Ա․ Բազարով, Ա․ Վ․ Լունաչարսկի և ուրիշներ), որը Վ․ Ի․ Լենինը բնութագրել է որպես փիլ․ ռևիզիոնիզմ։ Մարքսիստական փիլ–յան որակական նոր փուլ բացեցին Վ․ Ի․ Լենինի աշխատությունները։ Նա պաշտպանեց մարքսիզմը՝ այն նենգափոխելու բոլոր փորձերից, բնագիտության նորագույն ՝ տվյալների, կապիտալիզմի զարգացման իմպերիալիզմի փուլի և սոցիալիստական հեղափոխությունների դարաշրջանի առաջ քաշած խնդիրների առնչությամբ զարգացրեց մարքսիստական ողջ աշխարհայացքը։ Լենինի փիլ․ ժառանգությունը Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո դարձավ մարքսիստական փիլ–յան զարգացման հիմքը։

Սովետական իշխանության առաջին տարիներին լայն հարձակում սկսվեց մարքսիզմին խորթ իդեալիստական փիլ–յան, ինչպես նաև Պրոլետկուլտի գաղափարախոսների կիսամախիստական հայացքների դեմ։ 1918-ից մարքսիստական փիլ–յան հետազոտություններ սկսվեցին ՌՍՖՍՀ ԿԳԿ–ի Սոցիալիստական (1924-ից՝ Կոմունիստական) ակադեմիայում և գիտ․ այլ հաստատություններում։ Կոմակադեմիային առընթեր ստեղծված փիլ–յան ինստ․, Հասարակական գիտությունների ԴՀԻ–ների ռուսաստանյան ասոցիացիային առընթեր գիտ․ փիլ–յան ինստ․ և Կարմիր պրոֆեսուրայի ինառ–ի փիլ․ բաժանմունքը դառնում են փիլ, հետազոտությունների կենտրոնները։

«Պոդ զնամենեմ մարկսիզմա» («Под знаменем марксизма») ամսագրում 1922-ի գարնանը հրապարակվում է Լենինի փիլ․ կտակը՝ «Մարտնչող մատերիալիզմի նշանակության մասին» հոդվածը։ 20-ական թթ․ սկսվում է դասական փիլ․ ժառանգության հրատարակումը և պարբերացումը։ 1929–30-ին առաջին անգամ ամբողջությամբ հրատարակվում են Լենինի «Փիլիսոփայական տետրերը», որոնք նպաստում են մարքսիստական փիլ–յան լենինյան փուլի խնդիրների հետագա մշակմանը։ ՌՍՖՍՀ–ում փիլ–յան հետագա զարգացման մասին տես Սովետական Սոցիաչիստական Հանրապետությունների Միություն հոդվածի Փիլիսոփայությունը բաժնում։

Պատմական գիտությունը։ Հին Ռուսիայում գրավոր պատմ․ գործեր ստեղծվել են X դ․ վերջին –XI դ․ սկզբին։ XI դ․ գրվել են տարեգրություններ Կիևում և Նովգորոդում, որոնց ընդհանրացումն էր «Անցած տարիների պատմությունը» ժողովածուն (XI դ․–XII դ․ սկիզբ)։ XIXIII դդ․ երևան են եկել առաջին ռուս, պատմ ստեղծագործությունները, որոն–