Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

կցկտուր շարադրվել է համաշխարհային պատմությունը։ Ռուսիայի ֆեոդ, մասնատվածության շրջանում տարեգրությունները գրվել են անջատ երկրների և իշխանությունների կենտրոններում (տվերյան, ռոստովյան, նովգորոդյան և այլ տարեգրություններ)։ Ռուս. կենտրոնացված պետության կազմավորումով պաշտոն, տարեգրությունը կենտրոնացել է մոսկովյան մեծ իշխանների և ցարերի արքունիքում, որի հիմնական քաղ․ խնդիրն էր ինքնակալական իշխանության ամրապնդումը («Նիկոնյան տարեգրություն» են)։ XVI դ․ նշմարվել է անցում ըստ տարիների շարադրանքի ձևից պատմ․ սյուժետային շարադրանքին («Պատմություն Կազանի թագավորության մասին», Ա․ Կուրբսկու՝ «Պատմություն մոսկովյան մեծ իշխանի մասին» ևն)։ Պատմ․ գրվածքների հեղինակների աշխարհայացքի ընդլայնման մասին է վկայում ռուս. «ժամանակագրություն»-ը (1512-ի խմբագրվածը), որում շարադրված է համաշխարհային պատմությունը այն ժամանակի հասկացությամբ (հնագույն ժամանակներից մինչև 1453-ը՝ ներառնելով նաև ռուս. պատմությունը)։ XVII դ․ 30-ական թթ․ կազմվել է, այսպես կոչված, «Նոր ժամանակագրությունը», որի խնդիրն էր Ռոմանովների փառաբանումը։ XVI դ․ վերջին և XVII դ․ սկզբին ստեղծվել են Սիբիրյան ժամանակագրությունները (պատմում են, հիմնականում, Երմակի արշավանքի և Սիբիրի յուրացման մասին)։ XVIII դ․ 1-ին քառորդում ի հայտ են եկել ազնվականական պետությունը գաղափարապես հիմնավորող պատմ․ երկեր։ Պետրոս I Մեծի օրոք (նրա ցուցումով) սկսվել է պատմ․ աղբյուրների (այդ թվում հնագիտ․ նյութերի) հայտնաբերումը և հավաքումը։ Պատմ․ առաջին ընդհանրացնող երկերից է Ա․ Մանկիեի «Ռուսական պատմության էությունը» (գրված 1715-ին), որտեղ իրադարձությունների շարադրանքը հասցված է մինչև XVIII դ․ սկիզբը։ Ռուսաստանի ԳԱ հիմնադրումից հետո Ռուսաստանի պատմության մշակման գործը նշանակալի չափով դրվել է Ռուսաստան հրավիրված եվրոպ․ (հիմնականում՝ գերմ․) գիտնականների վրա։ Նրանք (հատկապես Գ․ Բայերը) հիմնեցին նորմանական տեսությունը, որի քննադատությամբ հանդես է եկել Մ․ Լոմոնոսովը։ Ռուս. պատմագրության խոշոր հաջողությունները կապված են Վ․ Տատիշչևի անվան հետ («Ռուսական պատմություն․․․», 5 հատորով, 1768–1848)։ Ազնվականական պատմագրության մեջ ռուս, պատմության հետագա հետազոտումը շարունակել են Մ․ Շչերբատովը և Ի․ Բոլտինը։ Ռուսաստանում բուրժ․ հարաբերությունների ծագումը կանխորոշեց երկրի տնտ․ պատմության վերաբերյալ աշխատությունների հանդես գալը (Ի․ Գոլիկով, «Պետրոս Մեծի գործունեությունը» և «Լրացումներ «Պետրոս Մեծի գործունեության վերաբերյալ»)։ Պատմական անցյալը սկզբունքորեն նոր ըմբռնումով ներկայացրեց ռուս առաջին հեղափոխական լուսավորիչ Ա․ Ռադիշչևը։ Պատմ․ պրոցեսը նա դիտում էր որպես «ազատության» և «բռնապետության» ցիկլորեն զարգացող պայքար։ 1829-ին Պ․ Ստրոևի նախաձեռնությամբ կազմակերպվեց հնագրական արշավախումբը, որը սկսեց կանոնավոր կերպով հավաքել և հրապարակել հին ռուս, ակտերը և ռուս, տարեգրությունների լիակատար ժողովածու։ 1835-ի համալսարանական կանոնադրությամբ համալսարաններում ստեղծվեցին Ռուսաստանի պատմության ամբիոններ, որոնք դարձան պատմ․ գիտության ուսումնասիրման խոշոր կենտրոններ։ Առաջացան տարբեր գիտ․ հիմնարկներ և ընկերություններ։

XIX դ․ 1-ին քառորդին ճորտատիրական կարգի ճգնաժամի պայմաններում ձևավորվեց Ն․ Կարամզինի աշխարհայացքը։ Ըստ նրա «Ռուսական պետության պատմություն» (12 հատորով, 1816–1829) աշխատության պետության շարժիչ ուժը ազնվականության վրա հենվող ինքնակալությունն էր։ Այս դիրքերին մոտ Էր կանգնած նաև Մ․ Պոգոդինը։ XIX դ․ 1-ին կեսին հաստատվեց նաև բուրժ․ պատմագրությունը։ Առաջացավ «սկեպտիկների դպրոցը» (Մ․ Կաչենովսկի, Ն․ Արցիբաշև), որը պահանջում էր քննադատաբար մոտենալ պատմ․ աղբյուրներին։ Քննադատելով Ն․ Կարամզինի աշխարհայացքը և հենվելով Արևմուտքի առաջավոր պատմաբանների (Բ․ Նիբուր, Ֆ․ Գիզո, Օ․ Թիերի) դրույթների վրա՝ Ն․ Պոլևոյը գրել է «Ռուս ժողովրդի պատմություն» աշխատությունը (6 հատորով, 1829–33), որտեղ ձգտել է ցույց տալ Ռուսաստանի պատմության կապը արևմտաեվրոպականի հետ։ Ռուս, բուրժ․ պատմագրության մեջ մեծ տեղ է հատկացվում Ա․ Մոլովյովին («Ռուսաստանի պատմությունը հնագույն ժամանակներից», 29 հատորով), որը Ռուսաստանի պատմությունը դիտել է որպես օրինաչափ զարգացման միասնական պրոցես։

XIX դ․ հաս–քաղ․ պայքարի հետ է կապվում սլավոնաֆիլների (Կ․ Ակսակով, Դ․ Վալուև, Ի․ և Պ․ Կիրեևսկիներ, Ա․ Խոմյակով, Ի․ Բելյաև) պատմ․ հայացքները։ Ռուսաստանի պատմությունը նրանք դիտում էին որպես համայնական կենցաղի վրա հիմնված յուրօրինակ ընթացք, որպես ժողովրդի և իշխանության խաղաղ գոյակցություն, որը խախտվեց Պետրոս 1-ի ռեֆորմներով։ XIX դ․ առաջին կեսին Ռուսաստանում սկսեց զարգանալ նաև պատմ․ հեղափոխական միտքը։ Ազնվական–հեղափոխական դեկաբրիստները հանդես եկան Ն․ Կարամզինի աշխարհայացքի վճռական քննադատությամբ (Ն․ Մուրավյով)։ Պ․ Պեստելը, Պ․ Կախովսկին, Ն․ Բեստուժևը և ուրիշներ պատմության հիմնական բովանդակությունը համարում էին ժողովրդի պայքարը հարստահարման դեմ։ Հեղափոխական դեմոկրատական պատմագիտ․ մտքի վերելքը կապվում է հեղափոխական դեմոկրատներ Վ․ Բելինսկու, Ա․ Գերցենի, Ն․ Օգարյովի, Ն․ Չեռնիշևսկու, Ն․ Դոբրոլյուբովի անունների հետ։ Պրոֆեսիոնալ պատմաբաններ չլինելով և հիմնականում մնալով պատմության իդեալիստական ըմբռնման շրջանակներում, նրանք ընդհուպ մոտեցան պատմության արմատական հարցերի մատերիալիստական ըմբռնմանը։ XIX դ․ կեսից ընդհանուր պատմությունը դարձավ ռուս․ պատմագիտության ինքնուրույն ճյուղ։ Մոսկվայի համալսարանի պրոֆ․ Տ․ Գրանովսկին սկզբնավորեց միջին դպրերի պատմության ուսումնասիրման գործը։ Թուրք, լծի դեմ սլավոն․ժողովուրդների ազգային–ազատագր․ պայքարի վերելքը խթանեց ռուս, սլավոնագիտության զարգացումը։ Այդ բնագավառի խոշորագույն ներկայացուցիչն էր Վ․ Լամանսկին («Փոքր Ասիայում, Աֆրիկայում և Իսպանիայում եղած սլավոնների մասին», 1859)։

Ռուսաստանի կազմի մեջ Անդրկովկասի, Միջին Ասիայի մտնելը, նրանց միջև կապերի ամրապնդումը, ինչպես նաև Սիբիրի և Ալյասկայի յուրացումը, նպաստեցին Արևելքի պատմության ուսումնասիրմանը։ 1855-ին բացվեց Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակ–ը։ Արևելագիտության խոշոր կենտրոն դարձավ Կազանի համալսարանը։ XIX դ․ 60-ական թթ․ ուժեղացավ հետաքրքրությունը արդյունաբերության, առևտրի, ֆինանսների, քաղաքների և, հատկապես, գյուղացիության պատմության նկատմամբ։ Պաշտոնական ազնվականական պատմագրությունը միապետական կարգերի անսասանությունը հիմնավորելու նպատակով դիմում էր անցյալին (Ն․ Բարսուկով, Ն․ Դուբրովին, Դ․ Իլովայսկի, Ն․ Շիլդեր, Կ․ Բեստուժև–Ռյումին և ուրիշներ)։ Բուրժ․ խոշոր պատմաբան Վ․ Կլյուչևսկին («Ռուսական պատմության դասընթաց») առաջինը ռուս, պատմագրության մեջ ձևակերպեց դասակարգերի մասին հասկացությունը։ Տնտեսության պատմությանն էին նվիրված Մ․ Վեսելովսկու, Յա․ Գոտիեի, Մ․ Բախրուշինի վաղ շրջանի աշխատությունները։ Աղբյուրագիտության զարգացման բնագավառում մեծ դեր խաղացին Ա․ Շախմատովի աշխատությունները։ Պատմ․ աշխարհագրությանն էին նվիրված Ն․ Բարսովի, Ա․ Մերեդոնինի և Մ․ Լյուբավսկու ուսումնասիրությունները։ XIX դ․ 2-րդ կեսին ռուս․ պատմագրության մեջ ձևավորվեց հեղափոխական–դեմոկրատական ուղղությունը։ Ն․ Չեռնիշևսկու և Դ․ Պիսարևի հայացքների ազդեցությունն էր կրում դեմոկրատ պատմաբան Ա․ Շչապովը, որը պատմ․ հետազոտության հիմնական թեման համարում էր ժողովրդի պատմությունը։ Ռուսաստանի բանվոր դասակարգի պատմությանն առաջինը անդրադարձավ Վ․ Բերվի–Ֆլերովսկին («Բանվոր դասակարգի վիճակը Ռուսաստանում», 1869)։ Նրա երկը բարձր է գնահատել Կ․ Մարքսը։ Գյուղացիության պատմությանն անդրադարձել են հատկապես նա– րոդնիկները (Պ․ Լավրով և ուրիշներ)։ XIX դ․ 80-ական թթ․ ռուս. պատմագրության մեջ սկզբնավորվեց մարքսիստական ուղղությունը և պատմության հարցերի մատերիալիստական մեկնաբանումը։ Պատմ․ մատերիալիզմի տեսության պրոպագանդման և պաշտպանության համար մեծ նշանակություն ունեցան Գ․ Պլեխանովի աշխատությունները։

Ռուսաստանի պատմության մարքսիստական աշխարհայացքի հիմքը դրեց Վ․ Ի․ Լենինը։ Բազմաթիվ աշխատություններում և հրապարակախոսական ելույթներում