Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/621

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ե նավթամթերքները) և էլեկտրաէներ– գիան (միասին՝ արտահանության 52,3%), հանքաքարը, մետաղը և մետաղաիրերը (7․4%), փայտանյութը և թաղանթանյութե– թղթե իրերը (2,8%), իսկ պարենային ապրանքների և պարենահումքի բաժինը փոքր է (1,6%)։ Մեծ տեսակարար կշիռ ունեն մեքենաները, սարքավորումը և տրանսպորտային միջոցները (12,9%)։ ՍՍՀՄ–ը հաստոցների, համալիր գործա– րանների, տրակտորների, ավտոմոբիլնե– րի, նավերի, ինքնաթիռների և ուղղաթիռ– ների, հեռուստացույցների, բժշկ․ սարքա– վորման խոշոր արտահանող է։ Ներմուծման կառուցվածքը։ Սովետա– կան ներմուծման հիմնական հոդվածը սարքավորումներն են (34,4%), հատկա– պես արդ․ սարքավորումները։ Դրանցից բացի ներմուծվում են հանքաքար, մետաղ և մետաղաիրեր (9,9%)։ Պարենային ապ– րանքների և պարենահումքի (23,7%) ներ– մուծման օգնությամբ լուծվում է բնակչու– թյան սննդի կառուցվածքի բարելավման խնդիրը։ Մասնավորապես ներմուծվում են այնպիսի ապրանքներ,որոնք ՍՍՀՄ–ում քիչ կամ ընդհանրապես չեն արտադըր– վում՝ ցիտրուսային պտուղներ, սուրճ ևն։ Մեծ է ժող․ սպառման ապրանքների և դրանց արտադրության հումքի տեսակա– րար կշիռը (12,7%)։ Առևտուրը սոցիալիստական երկրների հետ։ ՍՍՀՍ արտաքին սանտրում սոցիա– լիստ․ երկրներն առաջնակարգ տեղ են գրավում։ Իր հերթին ՍՍՀՄ–ը սոցիալիստ, երկրներից շատերի, հատկապես ԳԴՀ–ի (փոխադարձ ապրանքաշրջանառությունը 1982-ին՝ 12196 մլն ռ․), ԼԺՀ–ի(8910 մլն ռ․), ՉՍՍՀ–ի (9779 մլն ռ․), ԲԺՀ–ի(9173 մլն ռ․), ՀԺՀ–ի (7453 մլն ռ․) խոշոր գործընկերն է։ ՍՍՀՄ ապրանքաշրջանառությունը մեծ է նաև ՌՍՀ–ի, Կուբայի, ՄԺՀ–ի հետ ևն։ ՍՍՀՍ–ը սոցիաքիստ․ երկրներին մա– տակարարում է մեծ քանակությամբ մե– քենաներ ու սարքավորում։ Այդ ապրանք– ների գծով ՏՓԽ–ի անդամ–երկրները բա– վարարում են իրենց պահանջարկի 1/3-ը, իսկ նավթի, գազի, էլեկտրաէներգիայի, սև և գունավոր մետաղների գլոցվածքի, պղնձի, պարարտանյութերի և այլ ապ– րանքների մատակարարման հաշվին՝ ներ– մուծման պահանջարկի գերակշիռ մասը։ ՍՍՀՄ–ը ՏՓԽ–ի անդամ–երկրներից գնում է մեքենաներ ու սարքավորում, նաև ժող․ սպառման պարենային ու արդ․ ապրանք– ներ, որոշ երկրներից՝ ածուխ, ցինկ, քի– միկատներ ևն։ Առևտուրը զարգացող երկրների հետ։ Զարգացող երկրների մեջ ԱԱՀՄ խոշորա– գույն գործընկերներն են՝ Հնդկաստանը, Իրաքը, իրանը, Սիրիան, Ալժիրը, Բրա– զիլիան, Արգենտինան։ Մեծ չափեր է կազ– մում աոԱտուրը Աֆղանստանի հետ։ ՍՍՀՄ ապրանքաշրջանառ ու– թյունը զարգացող երկրների հետ (համապատասխան տարիների գներով), մլրդ ռ․ 1960 1970 1983 Շրջանառությունը 0,8 3,0 17,7 Արտահանությունը 0,3 1,8 10,5 Ներմուծումը 0,5 1,2 7,2 ՄՍՀՄ–ն այդ երկրներին մատակարա– րում է լայն տեսականու ապրանքներ՝ մե– քենաներ ու սարքավորում (ՍՍՀՄ ամբողջ արտահանության 18%–ը), արդ․ հումք և նյութեր, նավթ և նավթամթերք, սև և գու– նավոր մետաղներ, խողովակներ, ցե– մենտ, ժող․ սպառման պարենային ու արդ․ ապրանքներ։ Զարգացող երկրներից ՍՍՀՄ–ը գնում է սև մետաղների գլոցվածք, ավտոմոբիլի ու տրակտորի դետալներ, պողպատ, ալյումինե հաղորդալար, սո– դա, բոքսիտներ, ինչպես նաև պարենա– յին ապրանքներ և պարենամթերք՝ սուրճ, կակաո, ցիտրուսային պտուղներ, թեյ, մսի և ձկան պահածո, մրգահյութ։ Աճում է այդ երկրներից պատրաստի իրերի՝ գործված– քի, հագուստի, կոշիկի ևնի ներմուծումը։ Առևտուրը արդյունաբերական զար– գացած կապիտալիստական երկրների հետ ետպատերազմյան տարիներին ըն– թացել է փուլերով։ Երկրորդ համաշխար– հային պատերազմից հետո ԱՄՆ–ը, հետո նաև կապիտ․ մյուս երկրները դիմեցին «սառը պատերազմի» քաղաքականությա– նը և ԱԱՀՄ–ի ու սոցիալիստ, մյուս երկըր– ների հետ առևտրի վրա արգելքներ սահ– մանելուն։ 50-ական թթ․ 2-րդ կեսին սկըս– վեց մի շարք կապիտ․ երկրների հետ ԱՍՀՄ արտաքին առևտրի, վարկային ու այլ հարաբերությունների նորմալացման պրոցես, որն ավելի ծավալվեց հատկապես 70-ական թթ․ 1-ին կեսին։ ՍՍՀՄ ապրան– քաշրջանառությունը արդ․ զարգացած կա– պիտ․ երկրների հետ 1982-ին կազմեց 37,7 մլրդ ռ․, այդ թվում ԴՖՀ–ի հետ՝ 6630 մլն ռ․, Ֆրանսիայի հետ՝ 3559 մլն ռ․, Իտալիայի հետ՝ 4086 մլն ռ․, ճապոնիա– յի հետ՝ 3682 մլն ռ․, Մեծ Բրիտանիայի հետ՝ 1565 մլն ռ․, ԱՄՆ–ի հետ՝ 2226 մլն ռ․ ևն։ ՍՍՀՄ–ը արդ․ զարգացած կապիտ․ եր– կըրներ է արտահանում նավթ և նավթա– մթերք, հումք մետալուրգիական արդյու– նաբերության համար, մետաղ, թաղան– ՍՍՏՄ ապրանքաշրջանառությունը սոցիալիստ․ հետ (համապատասխան տարիների գներով), մլրդ ե ր կ ր ն և րի ռ․ 1950 1960 1970 1983 Շրջանառությունը 2,4 7,4 14,4 71,4 Արտահանությունը 1,4 3,8 7,5 37,7 Ներմուծումը Այդ թվում՝ ՏՓխ–ի անդամ երկրների հետ 1,0 3,6 6,9 33,3 շրջանառությունը 1,7 5,3 12,3 65,3 արտահանությունը 0,9 2,8 6,3 34,5 ներմուծումը 0,8 2,5 6,0 30,8 ՍՍՀՄ ապրանքաշրջանառ ու– թյունը արդյունաբերական զարգացած կապիտալիստա– կան երկրների հետ (համապատաս– խան տարիների գներով), մլրդ ռ․ 1960 1970 1983 Շրջանառությունը 1,9 4,7 38,4 Արտահանությունը 0,9 2,2 19,7 Ներմուծումը 1․0 2,5 – 18,7 թանյութ, թուղթ, փայտանյութի և տեքստիլ նյութերի տարբեր տեսակներ։ Այդ երկըր– ներ ՍՍՀՄ–ը մեքենաներ ու սարքավորում քիչ է արտահանում, բայց դրանց տեսա– կանին բավական լայն է՝ մետաղահատ հաստոցներ, դարբնոցամամլիչ, էներգե– տիկ, էլեկտրատեխ․, լեռնային և մետա– լուրգիական սարքավորում, ժամացույց– ներ, սարքեր, հեռուստացույցներ, գոր– ծիքներ, ավտոմոբիլներ ևն։ ՍՍՀՄ–ը արդ․ զարգացած կապիտ․ երկրներից ներմու– ծում է մեքենաներ և սարքավորում, հում– քի տարբեր տեսակներ ծանր արդյունա– բերության համար, սպառման ապրանք– ներ և հումք դրանց արտադրության հա– մար։ Այդ երկրների (հատկապես ԱՄՆ–ի) հետ ՍՍՀՄ առևտր․ հարաբերություննե– րում կան արհեստականորեն ստեղծված լուրջ արգելքներ։ 70-ական թթ․ բարձր մակարդակով սովետա–ամերիկյան բա– նակցությունների շնորհիվ ՍՍՀՄ–ի և ԱՄՆ–ի առևտր․ հարաբերություններում կատարվեցին առաջադիմական փոփոխու– թյուններ։ Սակայն 1979-ի դեկտեմբերին ԱՄՆ–ի կոնգրեսի որոշմամբ ՍՍՀՄ–ին առավել բարենպաստ ռեժիմի և պետ․ ար– տահանման վարկերի տրամադրումը կախ– վածության մեջ դրվեց առևտրատնտ․ հա– րաբերությունների հետ որևէ կապ չու– նեցող պայմանների կատարումից։ 1979– 1980-ին ԱՄՆ–ի կառավարությունը սահ– մանել է մի շարք նոր խտրական միջոց– ներ, որոնց նպատակն է փաստորեն լրիվ կրճատել առևտուրը ՄՍՀՄ–ի հետ։ Բացի այդ, ԱՄՆ–ը փորձում է նաև իր արմ․ դաշ– նակիցներին ստիպել տնտ․ շրջափակման ենթարկել ՍՍՀՄ–ին։ Տես նաև Արաւսքին առևտուր, Ինտեգրացիա, Աշխատանքի միշազգային սոցիաւիստական բաժանում հոդվածները։ ՍՍՀՄ տնտեսական 1ւ տեխնիկական համագործակցությունը արտասահման– յան երկրների հետ։ Ընդգրկում էtա– ռաջին հերթին % փոխշահավետության հիման վրա արդ․ ձեռնարկություննե– րի, էներգետիկ, գյուղատնտ․, տրանս– պորտային և այլ օբյեկտների կառուց– ման տեխ․ աջակցությունը՝ նախագծային– հետախուզական և գիտահետազոտական աշխատանքների կատարումը, համալիր սարքավորումների և նյութերի մատակա– րարումը, շինարարության, սարքավորում– ների մոնտաժման ու կարգավորման գոր– ծում օգնելու համար մասնագետների գոր– ծուղումը, փորձի փոխանակումը ևն։ 20-ական թթ․ սկսած ՍՍՀՄ օգնությամբ ձեռնարկություններ են կառուցվել ՄԺՀ–ում, 30-ական թթ․՝ Թուրքիայում և Աֆղանստանում։ Ետպատերազմյան տա– րիներին արտասահմանյան երկրներին