Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/622

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՍՍՀՄ օգնությունը լայն զարգացում ստա– ցավ և վերածվեց արտաքին տնտ․ կապե– րի ինքնուրույն ուղղության։ Ներկայումս ՍՍՀՄ–ը արտասահմանյան երկրների ազ– գային էկոնոմիկայի զարգացման նպա– տակով տեխ․ աջակցության համաշխար– հային կենտրոններից և համալիր սար– քավորումների խոշորագույն արտահա– նողներից է։ ՍՍՀՄ տնտեսական և տեխնի– կական աջակցությամբ կառուց– ված, կառուցվող և կառ ու ց վ fa- լի ք արդյունաբերական և այլ օբյեկտների թիվը (1983-ի հունվ․ 1-ի դրությամբ) Ընդամենը Դրանցից նախատես– շահագործ– ված է կա– ման է ռուցել հանձնվել Ընդամենը 4573 2820 այդ թվում՝ Եվրոպայի սոցիա– լիստ․ երկրներ 1209 790 Զարգացող երկրներ 3090 1762 ՍՍՀՄ–ը արտասահմանյան երկրներում արդ․ և այլ օբյեկտները կառուցում է, որ– պես կարգ, տնտ․ U տեխ․ համագործակ– ցության միջկառավարական համաձայ– նությունների հիման վրա։ Որոշ դեպքե– րում սովետական կողմն իր վրա է վերց– նում օբյեկտը շահագործման համար լրիվ պատրաստ վիճակում հանձնելու պարտա– կանությունը (որպես գլխ․ կապալառու), վարկեր է տրամադրում մատակարարվող սարքերի, նյութերի ու կատարվող ծառա– յությունների դիմաց վճարելու համար։ Լայն տարածում են ստացել համագոր– ծակցության անվարկ՝ կանխիկ, քլիրին– գային, կոմպենսացիոն (երբ կառուցված օբյեկտի արտադրանքը լրիվ կամ մասնա– կիորեն արտահանվում է ՍՍՀՄ) նւ այլ ձեերը։ Տնտեսական 1ւ տեխնիկական համա– գործակցությունը սոցիալիստական եր– կըրների հետ։ ՍՍՀՄ–ի տնտ․ և տեխ․ աջակցությամբ սոցիալիստ, երկրներում կառուցվել են խոշոր ՋԷԿ–եր (ԲԺՀ–ում՝ «Պերվայա Կոմսոմոլսկայա», «Մարիցա– Վոստոկ», ԳԴՀ–ում՝ «Բոկսբերգ», «Տիր– բախ», ԼԺՀ–ում՝ «Տուրուվ», «Յավոժնո>, Կուբայում՝ «Ռենտե», «Մարիել» են), ԱԷԿ–ներ (ԴԴՀ–ում՝ «Ռայնսբերգ», <Նորդ>, ԲԺՀ–ում՝ «Կոզլողույ», ՉՄՍՀ–ում՝ «Վ–1 Բոգունիցե* են), հիդրոտեխ․ և նա– վագնացության համակարգեր ու հան– գույցներ, էլեկտրահաղորդման գծեր, գա– զատար խողովակներ, ածխարդյունահան– ման կարողություններ, սե (ԼԺՀ–ում՝ Լենինի անվ․ և «Կատովիցե», ԲԺՀ–ում՝ Կրեմիկովսկի, ՀԺՀ–ում՝ Դանուբի են) և գունավոր մետալուրգիայի (ԲԺՀ–ում՝ Պլովդիվի գունավոր մետաղների, Սոֆիա– յի գունավոր մետաղների մշակման, ՎՍՀ–ում՝ անագի հանքանյութի արդյու– նահանման ու վերամշակման են), նավթի վերամշակման, նավթաքիմ․ և քիմ․ (ԲԺՀ–ում՝ Բուրգասի և Պլեենի նավթա– քիմ․, Վիդինի, Դիմիտրովգրադի քիմ․, ՀԺՀ–ում՝ Լենինվարոշի նավթավերա– մշակման, ԼԺՀ–ում՝ Պլոցկի նավթաքիմ․ են) կոմբինատներ ու գործարաններ, մե– քենաշինական ձեռնարկություններ (ԲԺՀ–ում՝ Իխտիմանի թուջաձուլական, Կարլովի տրակտորաշինական, Կուբա– յում՝ եղեգնահավաք կոմբայնների, ՎՍՀ–ում՝ Հանոյի մեխանիկական, ՌՍՀ–ում՝ գնդառանցքակալների գործա– րանը են)։ ՍՍՀՄ–ի ու սոցիալիստ, մյուս երկրների միջե ընդլայնվել է համագոր– ծակցությունը շինարարական ինդուս– տրիայի, շինանյութերի արդյունաբերու– թյան, գյուղատնտեսության, սննդի ու թեթե արդյունաբերության օբյեկտների կառուցման, տրանսպորտի ու կապի, մաս– նագետների պատրաստման բնագավառ– ներում։ Սոցիալիստ, երկրները ՍՍՀՄ–ին սարքավորումներ են մատակարարում սե ու գունավոր մետալուրգիայի, մեքենաշի– նության, նավթի ու նավթաքիմ․ արդյու– նաբերության և այլ ձեռնարկությունների համար։ Մոցիալիստ․ երկրների հետ ՍՍՀՄ–ի համագործակցության բնորոշ Գիծը փոխշահավետությունն է։ Տնտեսական ու տեխնիկական համա– գործակցությունը զարգացող երկրների հետ հանդիսանում է այդ երկրների տնտ․ զարգացման տեմպերի արագացման, կա– պիտ․ մոնոպոլիաների դեմ պայքարում նրանց տնտ․ դիրքերի ամրապնդման, պետ․ սեկտորի ընդլայնման, առաջադեմ ուժերի համախմբման կարեորագույն գոր– ծոններից մեկը։ Ընդ որում, զարգացող երկրների հետ ՍՍՀՄ համագործակցու– թյան հիմնական նպատակն այդ երկրնե– րում նյութական արտադրության զարգա– ցումն է, այլ ոչ թե բնական ռեսուրսների շահագործումը, և չի ուղեկցվում որեէ քաղ․ պայմանով։ 1980-ին այդ երկրներին բա– ժին էր ընկնում արտասահմանյան պետու– թյուններին ՍՍՀՄ տնտ․ և տեխ․ աջակ– ցության ընդհանուր ծավալի 32%-ը։ ՍՍՀՄ օգնությամբ կառուցվել կամ ընդլայնվել են սե (Բհիլայի և Բոկարոյի կոմբինատ– ները՝ Հնդկաստանում, Սպահանի գոր– ծարանը՝ Իրանում, Օրուվելի գործարանը՝ Շրի Լանկայում են) և գունավոր մետա– լուրգիայի (Կինդիայի բոքսիտաարդյու– նահանող համալիրը՝ Դվինեայում, Նագ– Համմադիի գործարանը՝ ԵԱՀ–ում, «Իս– մայիլ» ձեռնարկությունը՝ Ալժիրում են), մեքենաշինական ու մետաղամշակման (Ռանչիի ծանր մեքենաշինության գոր– ծարանը՝ Հնդկաստանում, Բաղդադի էլեկտրատեխ․ գործարանը՝ Իրաքում, Հե– լուանի հաստոցաշինական գործարանը՝ ԵԱՀ–ում են), էլեկտրաէներգետիկայի (Ասուանի հէկը՝ ԵԱՀ–ում, Եփրատի հէկը՝ Սիրիայում, «Նեյվելի» ԶԷԿ–ը՝ Հնդկաս– տանում են), նավթարդյունահանող, ած– խի և գազի արդյունաբերության, շինարա– րական ինդուստրիայի, գյուղատնտ․ ձեռ– նարկություններ, երկաթուղիներ, նավա– հանգիստներ են։ ՍՍՀՄ–ը զարգացող եր– կըրներին օգնում է նաև որակյալ կադրե– րի պատրաստման գործում։ Զարգացող երկրների հետ ՍՍՀՄ–ի տեխ․ և տնտ․ հա– մագործակցությունն իրականացվում է իրավահավասարության և փոխշահավե– տության սկզբունքով։ Տրամադրվող օգ– նության ու վարկերի դիմաց ՍՍՀՄ–ը ստա– նում է բնական կաուչուկ, ջուտ, կակաո, սուրճ, թեյ, ցիտրուսային ու արեադար– ձային պտուղներ, ինչպես նաև այդ երկըր– ների ազգային արդյունաբերության (այդ թվում ՍՍՀՄ օգնությամբ կառուցված օբ– յեկտների) որոշ արտադրատեսակներ՝ թուջ, մետալուրգիական սարքավորում, նավթ, բնական գազ, բոքսիտներ են։ Տնտեսական ու տեխնիկական համա– գործակցությունը զարգացած կապիտա– լիստական երկրների հետ։ ՍՍՀՄ–ի և կապիտ․ երկրն՞երի միջե տնտ․ և տեխ․ հա– մագործակցության առաջին համաձայնա– գիրը կնքվել է 1966-ին, Իտալիայի հետ։ Հետագայում նման համաձայնագրեր ստո– րագրվեցին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիա– յի, Ավստրիայի, որոշ այլ երկրների հետ։ 70-ական թթ․ ՍՍՀՄ–ի և կապիտ․ երկրնե–․ րի միջե համագործակցության իրավա– կան հիմք են դարձել տնտ․, գիտատեխ․ և արդ․ համագործակցության զարգացման պայմանագրերն ու համաձայնագրերը (առաջինը ստորագրվել է 1971-ին, 10 տա– րի ժամկետով, Ֆինլանդիայի հետ)։ Ըստ այդ համաձայնագրերի, կապիտ․ ֆիր– մաները վարձով սարքավորումներ են տրամադրում ՍՍՀՄ–ում կառուցվող ձեռ– նարկությունների համար։ Վարկերը մար– վում են այդ ձեռնարկությունների արտա– դրանքի մի մասը կապիտ․ երկրներ ար– տահանելու ուղիով։ Նման գործարքներից առավել խոշորագույններն են՝ ԴՖՀ–ի ֆիրմաների մասնակցությունը Օսկոլսկի էլեկտրամետալուրգիական կոմբինատի (Բելգորոդի մարզում) կառուցմանը, ամեր․ «Օքսիդենտալ պետրոլեում» ֆիրմայինը՝ պարարտանյութերի արտադրության կա– րողությունների ստեղծմանը, ճապոնա– կան ֆիրմաներինը՝ Հեռավոր Արեելքի անտառային ռեսուրսների և Յակուտիայի ածխահանքերի շահագործմանը են։ ՍՍՀՄ–ում արմ․ ֆիրմաների մասնակցու– թյամբ իրականացվել են մի շարք նախա– գծեր՝ իտալ․ «ՖԻԱՏ» ընկերության համա– գործակցությամբ կառուցվել է Վոլգայի ավտոգործարանը Տոլյատիում, կապիտ․ որոշ ֆիրմաների հետ համատեղ՝ բեռ– նատար ավտոմոբիլների ԿամԱԶ գործա– րանը Բրեժնեում, ՍՍՀՄ–Արմ․ Եվրոպա գազամուղը են։ ՍՍՀՄ աջակցությամբ Ֆինլանդիայում կառուցվել են դոմենյան և պողպատաձուլական արտադրամասեր, Հունաստանում՝ «Կերացինի» ԶԷԿ–ը, Ֆրանսիայում՝ աշխարհում խոշորագույն հիդրավլիկ մամլիչը են։ Արեմտյան երկըր– ների մի շարք խոշորագույն կոնցեռններ պայմանագրեր են կնքել ՍՍՀՄ–ում լիցեն– զիաների գնման վերաբերյալ։ ՍՍՀՄ տնտեսական շրջանները Տնտ․ շրջանացման օբյեկտիվ հիմքը աշխատանքի տերիտորիալ բաժանումն է, իսկ տնտ․ իմաստը՝ մասնագիտացման և համալիր զարգացման հետեանքով հա– սարակական արտադրության արդյունա– վետության բարձրացումը։ Նախահեղափո– խական Ռուսաստանում արտադրողական ուժերի և տրանսպորտային ցանցի զար– գացման ցածր մակարդակի հետեանքով աշխատանքի տերիտորիալ բաժանումն անհամամասն էր։ Վարչատերիտորիալ կառուցվածքը չէր համապատասխանում տնտ․ կարիքներին։ Սովետական իշխա– նության առաջին իսկ օրից տնտ․ շրջանա–