Ռեա կցիոն–պահպանողականները (Ե․ Ֆ․ Կանկրին, Ն․ Մ․ Կարամզին և ուրիշներ) հանդես էին գալիս երկրում իշխող սոցիալ–քաղ․ պայմանների պահպանման օգտին, լիբերալները (Մ․ Մ․ Սպերանսկի, Ն․ Ս․ Մորդվինով և ուրիշներ) առաջարկում էին ռեֆորմներ իրականացնել արդյունաբերության, ֆինանսների, մաքսային քաղաքականության բնագավառում՝ սակայն առանց ճորտատիրական հարաբերությունների էական փոփոխության, իսկ հեղափոխականների (դեկաբրիստների) տնտեսագիտական հայացքներն ամփոփում էին ճորտատիրական իրավունքի վերացման, ագրարային, արդյունաբերության ու առևտրի զարգացման, ֆինանս, համակարգի վերակառուցման ևն հարցեր։ Դարամիջում տնտեսագիտ․ մտքի վրա մեծ ազդեցություն են թողել հեղափոխական դեմոկրատները (Վ․ Դ․ Բելինսկի, Ա․ Ի․ Դերցեն, Ն․ Պ․ Օգարյով, Ն․ Դ․ Չեռնիշեսկի, Ն․ Ա․ Դոբրոլյուբով)։ Նրանք կալվածատիրության վերացումը և ռուս. հողային համայնքի պահպանումը դիտում էին որպես «գյուղացիական սոցիալիզմի» գաղափարների իրագործման անհրաժեշտ ու բավարար պայման, ենթադրում, որ օգտագործելով հողատիրության ռուս. համայնական ձևը, կարելի է շրջանցել կապիտալիզմը և խուսափել նրան հատուկ հակասություններից։ Գլխ․ խնդիրը համարում էին կապիտալիզմի քննադատությունն ու «գյուղացիական սոցիալիզմի» պրոպագանդումը։ Հեղափոխական դեմոկրատներից ամենաակնառու տեսաբանը Չեռնիշեսկին էր, որ քննադատեց բուրժ․ քաղաքատնտեսությունը, կապիտալիզմը և նրա տնտ․ օրենքները։
Ետռեֆորմյան շրջանում տնտեսագիտ․ միտքն արտացոլում էր երկրում զարգացող կապիտալիզմի և ճորտատիրության վերապրուկների հակասությունները, իսկ XIX դ․ վերջին երրորդին լայն տարածում ստացան նարոդնիկության տնտեսագիտ․ գաղափարները, որոնք Վ․ Ի․ Լենինը բնութագրել է որպես մանրբուրժ․ սոցիալիզմ։
Մարքսիստական տնտեսագիտ․ մտքի առաջամարտիկը Ռուսաստանում Դ․ Վ․ Պլեխանովն էր։ Նրա աշխատություններում ցույց է տրվել Ռուսաստանում կապիտալիզմի զարգացման նախադրյալների բացակայության, գյուղացիության, որպես հասարակական շարժման գլխ․ ուժի մասին նարոդնիկության պնդումների սնանկությունը։ Պլեխանովը ժխտել է կապիտալիզմի շրջանցմամբ սոցիալիզմին անցնելու հնարավորության մասին նարոդնիկների թեզը, արձանագրել, որ 1880-ական թթ․ Ռուսաստանում կապիտալիզմն իրականություն է, իսկ պրոլետարիատը սոցիալիզմի համար պայքարում վճռորոշ ուժն է։ Մարքսիստական Դիրքերից քննադատել է բուրժ․ գռեհիկ քաղաքատնտեսության դրույթները, բայց և թույլ տվել լուրջ սխալներ, որոնց խորացման հետևանքով հետագայում կանգնել է մենշևիզմի դիրքերում։ Հասարակական մտքի թշնամական հոսանքների դեմ ռուս մարքսիստների պայքարը սրվել է XIX դ․ վերջին, երբ ասպարեզ ելան «լեգալ մարքսիստները» (Պ․ Բ․ Ստրուվե, Մ․ Ի․ Տուգան–Բարանովսկի, Մ․ Ն․ Բուլգակով և ուրիշներ), որոնք փորձում էին ֆեոդալիզմի համեմատ կապիտալիզմի առաջադիմության մասին մարքսիզմի առանձին դրույթներն օգտագործել հօգուտ բուրժուազիայի շահերի։ Մարքսիստական քաղաքատնտեսության ու ռուս, տնտեսագիտական մտքի զարգացման գործում անգնահատելի է Վ․Ի․ Լենինի ներդրումը։ Նա բնութագրել է երկրի տնտեսակարգն ու հասարակության դասակարգային կառուցվածքը, որոշել Ռուսաստանի տնտ․ զարգացման միտումները, («Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում», 1899)։ Զարգացրել է քաղաքատնտեսության առարկայի ու մեթոդի, նրա կուսակցականության, արդյունաբերության մեջ կապիտալիզմի զարգացման փուլերի, կապիտալիստական վերարտադրության ու ճգնաժամերի, ագրարային հարցի մասին Կ․ Մարքսի տնտեսագիտական տեսությունը։ Մշակել է իմպերիալիզմի փուլում բուրժուադեմոկրատական ու սոցիալիստական հեղափոխությունների տեսությունը, վեր հանել իմպերիալիզմի տնտ․ էությունը, ձևակերպել դրա տնտ․ և քաղ․ գլխ․ հատկանիշներն ու ցույց տվել պատմ․ տեղը («Իմպերիալիզմը որպես կապիտալիզմի բարձրագույն ստադիա», 1916)։ Լենինն է հիմնավորել սկզբում մի քանի և նույնիսկ մեկ երկրում սոցիալիզմի հաղթանակի հնարավորությունը, զարգացրել սոցիալիստական հեղափոխության անխուսափելիության, պրոլետարիատի դիկտատուրայի տիպի պետության կազմավորման, անցման շրջանի անհրաժեշտության, կոմունիստական ֆորմացիայի երկու փուլերի մասին մարքսիստական ուսմունքը։ Ուսումնասիրել է սոցիալիստական էկոնոմիկայի կազմավորման ուղիների, ձևերի ու մեթոդների հարցը՝ մշակելով սոցիալիզմի կառուցման գիտականորեն հիմնավորված ծրագիր, միաժամանակ դրել սոցիալիզմի քաղաքատնտեսության հիմքը։
Նրա տեսական աշխատությունները բովանդակում են սոցիալիզմի նյութատեխ․ բազայի ստեղծման ուղիների, գյուղատնտեսության սոցիալիստական վերակառուցման ձևերի, ժողտնտեսության ղեկավարման սկզբունքների ու մեթոդների և այլ դրույթներ։
Կապիտալիզմից սոցիալիզմի անցման շրջանում տնտեսագիտության պրոբլեմներն էին նէպի, ժողտնտեսության պլանավորման ու ապրանքադրամական հարաբերությունների օգտագործման, երկրի ինդուստրացման, գյուղատնտեսության կոլեկտիվացման հարցերը։ Մոցիալիզմի մարքս–լենինյան տնտեսագիտ․ ուսմունքը ձևավորվում էր բուրժ․, մանրբուրժ․ տեսությունների, գիտության տրոցկիստական ու աջ օպորտունիստական աղավաղումների դեմ անհաշտ պայքարում։ 1930-ական թթ․ կեսերից ուսումնսիրվում էին սոցիալիստական արտադրական հարաբերություններն ու տնտ․ օրենքները, քաղաքատնտեսության մեթոդաբանությունը, 60–70-ական թթ․՝ զարգացած սոցիալիզմի էկոնոմիկայի ու կոմունիզմի կառուցման համալիր ծրագրերը։ Առաջնակարգ նշանակություն են ստացել արտադրության ու կապիտալ ներդրումների արդյունավետության, աշխատավորների կենսամակարդակի բարձրացման, կառավարման ու պլանավորման կատարելագործման, նյութական խրախուսման, ինչպես նաև սոցիալիստական ընկերակցության երկրների տնտ․ զարգացման, կապիտալիստական վերարտադրության օրինաչափությունների, տնտ․ ինտեգրացման, ազգային–ազատագրական շարժման և այլ հարցեր։
Հանրապետության տնտ․ հետազոտությունների կենտրոններից կարևորագույններն են՝ ԱԱՀՄ ԴԱ տնտեսագիտության (հիմնադրվել է 1936-ին), համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների (1956-ին) ինստ–ները, ՍՍՀՄ Պետպլանին առընթեր տնտեսագիտության ԴՀԻ–ն (1955-ին)։
Տես նաև Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միություն հոդվածի Տնտեսագիտությունը բաժինը։
Իրավագիտությունը։ Իրավական գիտելիքների ծագումը Ռուսաստանում վերաբերում է Կիևյան պետության ժամանակաշրջանին (Բյուզանդիայի հետ կնքած 911-ի, 944-ի և 971-ի պայմանագրերում ձևակերպվել են միջազգային մասնավոր իրավունքի մի շարք սկզբունքներ)։ Ռուսսկայա պրավդայում տրվել է քրեական և քաղաքացիական իրավունքի ինստ–ների համակարգումը։ Իրավագիտական խնդիրներ են արծարծվում այդ շրջանի մի շարք գրական հուշարձաններում։ Ռուս. իրավունքի XV–XVII դդ․ կոդիֆիկացիաները (1497-ի և 1550-ի դատաստանագրքերը, 1649-ի Ալեքսեյ Միխայլովիչի օրենսգիրքը) վկայում են իրավական գիտելիքների աճի, իրավաբանական տեխնիկայի կատարելագործման մասին։ Իրավական միտքը նշանակալի զարգացման էր հասել հատկապես Պետրոս 1-ի օրոք (Ֆ․ Պրոկոպովիչի, Վ․ Ն․ Տատիշչևի և ուրիշների երկերը)։ Պետրոս I կոլեգիաներին առընթեր կազմակերպվել էին իրավաբանության ուսումնասիրման գործնական դասընթացներ։ 1732-ից կադետական կորպուսում դասավանդվել է իրավաբանության ինքնուրույն դասընթաց։ 1737-ից ազնվական երիտասարդության համար, Մենատին, կոլեգիաներին ու գրասենյակներին առընթեր, մտցվել է «պետ․ օրենքների և իրավունքների» սիստեմատիկ ուսուցում։ 1775-ին Մոսկվայի համալսարանում բացվել է իրավաբ․ ֆակուլտետը։ Իրավունքի առաջին ռուս պրոֆեսորը Ս․ Ե․ Դեսնիցկին էր, որը պետության և իրավունքի տեսության, քրեական իրավունքի մի շարք ինքնատիպ երկերի հեղինակ էր։ Ա․ Ա․ Արտեմնը հրատարակել է «Հռոմեական և ռուսական իրավունքների համառօտ ուրվագիծ․․․» (1777), Զ․ Ա․ Դորտւշկինը՝ «Ռուսական օրենսդրության իմացության ձեռնարկ» (հ․ 1–4, 1811–1818)։ Իրավագիտության հարցերով է զբաղվել նաև Ցա․ Պ․ Կոզելսկին։ Իրավագիտության զարգացմանը նպաստել է Ա․ Ն․ Ռադիշչևը («Օրինադրության մասին» «Նախագիծ Ռուսական օրենսգրքի բաժանման համար» ևն)։ Զգալի է դեկաբրիստների, հատկապես Պ․ Ի․ Պեստելի,