Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ներդրումը, որը կազմել է Ռուսաստստի հանրապետական սահմանադրության , առաջին նախագիծը՝ «Ռուսսկայա պրավդա»-ն։ Իրավագիտության զարգացման գործում մեծ է Մ․ Մ․ Սպերանսկու դերը։ XIX դ․ սկզբին Ռուսաստանի իրավական մտքի զարգացման վրա ուժեղ ազդեցություն են թողել բնական իրավունքի ուսմունքները, որի մասին է վկայում, մասնավորապես, Ա․ Պ․ Կունիցինի «Բնական իրավունք» աշխատությունը (1818–2()։ Նիկոլաևյան հետադիմության շրջանում պաշտոնական իրավաբանությունը, նաև իրավունքի դասավանդումը համալսարաններում, կրել է իրավունքի պատմական դպրոցի ազդեցությունը։ XIX դ․ 60-ական թթ․ ռուս, իրավաբ․ գրականությունը հասել է զարգացման բարձր մակարդակի՝ ընդգրկելով իրավունքի բոլոր հիմնական բնագավառները։ Պաշտոն, իրավագիտությանը հակադրվել են հեղափոխական–դեմոկրատներ Վ․ Գ․ Բելինսկու, Ա․ Ի․ Գերցենի, Ն․ Պ․ Օգարյովի, Ն․ Գ․ Չեռնիշևսկու, Ն․ Ա․ Դոբրոլյուբովի հաս․–քաղ․ հայացքները։ 1864-ի դատ․ բարեփոխման (տես Դաաական կանոնադրություններ 1864) նախապատրաստման ժամանակ աչքի է ընկել Ս․ Ի․ Զարուդնին, որը բացի այդ, աշխատություններ է հրատարակել համեմատական իրավագիտությունից։ XIX դ․ վերջին – XX դ․ սկզբին իրավունքի տեսության բնագավառում առկա էին մի շարք ուղղություններ՝ պոզիտիվիզմը (Դ․ Ի․ Շերշենևիչ, Ն․ Մ․ Կորկունով), սոցիոլոգիական ուղղությունը (Ս․ Ա․ Մուրոմցև), նեոկանտականությունը (Բ․ Ա․ Կիստյակովսկի, Պ․ Ի․ Նովգորոդցև, Ե․ Ն․ Տրուբեցկհյ), հոգեբանական տեսությունը (Լ․ Ի․ Պետրաժիցկի)։ Քաղ․ ուսմունքների պատմության բնագավառում աչքի ընկան Բ․ Ն․ Չիչերինը՝ «Քաղաքական ուսմունքների պատմությունը» աշխատությամբ (մասեր 1 – 5, 1869–1902) և Նովգորոդցևը, պետ․ իրավունքի բնագավառում՝ Ա․ Դ․ Գոադովսկին և Կորկունովը, պետության և իրավունքի պատմության բնագավառներում՝ Մ․ Ֆ․ Վլադիմիրովսկի–Բուդանովը, Ն․ Պ․ Պավլով–Սիլվանսկին։ Իրավագիտության զարգացման գործում զգալի է նաև Մ․ Մ․ Կովալևսկու ավանդը։ Այդ շրջանում ստեղծվել է հարուստ գրականություն՝ նվիրված քաղաքացիական և առևտր․ իրավունքին (Յու․ Ս․ Ղամբարով, Ի․ Ա․Պոկրովսկի, Շերշենևիչ)։ Քրեական իրավունքի բնագավառում աչքի են ընկել Ն․ Ս․ Տագանցևի, միջազգային իրավունքի բնագավառում՝ Վ․ Ա․ Նեզաբիտովսկու, Դ․ Ի․ Կաչենովսկու, Լ․ Ա․ Կոմարովսկու աշխատությունները։ Ֆ․ Ֆ․ Մարտենսը հրատարակել է «Արտասահմանյան տերությունների հետ Ռուսաստանի կնքած տրակտատների և կոնվենցիաների ժողովածու»-ն (հ․ 1–15, 18 34– 1906)։ XIX դ․ վերջին–XX դ․ սկզբին, չնայած շատ ուշ ձևավորմանը, Ռուսաստանի իրավագիտությունն արդեն չէր զիջում արևմտաեվրոպ․ իրավագիտությանը։ XX դ․ ռուս, իրավագիտությանը հատուկ էր բուրժ․–լիբերալ կողմնորոշումը։ Առավել հայտնի իրավագետներ Էին նաև կադետների կուսակցության ղեկավար գործիչները։

Հոկտեմբերյան հեղափոխությանը նախորդող շրջանում մարքս–լենինյան տեսությունը տվեց պետության և իրավունքի հիմնական հարցերի սկզբունքային լուծումը, որը հնարավորություն ընձեռեց ստեղծելու բուրժ․ իրավագիտությունից արմատապես տարբերվող նոր իրավագիտություն։ Մարքսիստական ըմբռնման հիման վրա ՌՍՖՍՀ սահմանադրությունը (1918) մշակեց պետության և իրավունքի առանցքային հարցերը՝ պետ․ իշխանության միասնականության, ազգերի ինքնորոշման, սովետների, որպես պրոլետարիատի դիկտատուրայի պետ․ ձևի, լենինյան սկզբունքները։ Սովետական պետական իրավունքը հետագա զարգացում է ստացել ՌՍՖՍՀ 1924-ի, 1937-ի և 1978-ի սահմանադրություններում։

ՌՍՖՍՀ իրավագետները ակտիվորեն մասնակցում են ՍՍՀՄ օրենսդրության հիմունքների և այլ ակտերի մշակմանը։ ՌՍՖՍՀ–ում իրավաբ․ առաջին գիտահետազոտական հաստատությունը՝ Սովետական շինարարության ինստ․ (1936-ից՝ ՍՍՀՄ ԳԱ պետության և իրավունքի ինստ․), ստեղծվել է 1925-ին՝ Կոմունիստական ակադեմիայի սովետական շինարարության բաժանմունքի հիման վրա։ ՌՄՖԱՀ–ում գործում են գիտահետազոտական հաստատություններ, համալսարաններում՝ իրավաբ․ ֆակուլտետների ամբիոններ, առանձին այլ ինստ–ներ։

Տես նաև Սովետական Սոցիալիսաական Հանրապետությունների Միություն հոդվածի Իրավագիտություն բաժինը։

Գիտական հիմնարկները։ Գիտ․ հիմնարկների հանդես գալը կապված է XVIII դ․ 1-ին քառորդում պետ․ վերափոխումների հետ։ Բնական հարստությունները յուրացնելու, կիրառական բնագիտության և տեխնիկայի տնտեսապես անհրաժեշտ ճյուղերը զարգացնելու, սեփական մասնագետ կադրեր պատրաստելու պետ․ պահանջները Պետրոս I-ին ստիպել են իրականացնել կարևոր համամշակութային և գիտ․ միջոցառումների համակարգ։

Պետության նախաձեռնությամբ կազմակերպվել են երկիրն ուսումնասիրող առաջին արշավախմբերը՝ կասպիցծովյան (1720), 1-ին Կամչատկյան (1725–30), Սիբիրյան (1720–27) ևն։ Ստեղծվել են գիտ․ գրադարանը (1714, հետագայում ԳԱ գրադարան, հանրային օգտագործման համար բացվել է 1728-ին), Կունստկամերան (1719, Ռուսաստանում առաջին բնագիտական թանգարանը)։ 1724-ին Պետերբուրգում հիմն, է Գիտությունների ակադեմիան (աշխատել սկսել է 1725-ի դեկտեմբերին), որի կազմում գործող Ակադեմիական համալսարանը պատրաստել է հայրենական գիտնականների առաջին կադրերը։ 1755-ին բացվել է Մոսկվայի համալսարանը։ 1765-ին հիմն, է առաջին ռուս․ գիտ․ ընկերությունը՝ Ազատ տնտ․ ընկերությունը, 1783-ին՝ Ռուսական ակադեմիան։ XVIII դ․ 2-րդ կեսին գիտ․ հիմնարկներ են երևան եկել Մերձբալթիկայում՝ աստղադիտարան (1753), բուսաբանական այգի և կենդանաբանական թանգարան (80-ական թթ․, երկուսն էլ Վիլնյուսում), աստղադիտարան՝ Միտավայում (Ելգավա) և ուրիշներ։

XIX դ․ 1-ին կեսին գիտության շերտավորման հետևանքով անհրաժեշտ է եղել կազմակերպել հատուկ հետազոտական հիմնարկներ և միավորել գիտնականներին։ Սակայն դրան խանգարել է ճորտատիրական կարգը։ ԳԱ–ի ստորաբաժանումներն ընդլայնվել են դանդաղ՝ հիմնականում նոր թանգարանների հաշվին (ասիական, բուսաբանական, կենդանաբանական, հանքաբանական, ազգագրական, դրամագիտական), որոնք աստիճանաբար վերածվել են գիտ․ կենտրոնների։ Կարևոր իրադարձություն է համարվել գլխ․ աստղադիտարանի (Պուլկովոյի, 1839) հիմնումը։ Մինիստրություններ ստեղծվելուց հետո (1802) գրագետ չինովնիկների ու մասնագետների պահանջը նպաստել է ուս․ հաստատությունների ընդլայնմանը։ XIX դ․ 1-ին կեսին ստեղծվել են լիցեյներ, համալսարաններ, ինստ–ներ (Դորպատում, Կազանում, Խարկովում, Պետերբուրգում, Կիևում), ինչպես նաև մասնագիտական (անտառային, ինժեներական, տեխնոլոգիական, մանկավարժական) և այլ ուս․ հաստատություններ։ XIX դ․ 2-րդ կեսին գիտությունը զարգացել է կապիտալիզմի արագ առաջընթացի և հեղափոխական շարժման պայմաններում։

Գիտության զարգացման հատկանշական գիծը եղել է կապը առաջադիմական հասարակական մտքի հետ։ Գիտնականները ձգտել են լուծել ոչ միայն հետազոտական, այլև երկրի համար կարևոր տնտեսական, հասարակական–քաղ․ խնդիրներ։

1917-ին, Հոկտեմբերյան հեղափոխության նախօրեին, երկրի մոտ 300 գիտական հիմնարկները (ներառյալ կոմիտեները, հանձնաժողովները, բուհերը) կենտրոնացված էին Մոսկվայում, Պետերբուրգում և արմ․ ու կենտր․ նահանգների մի քանի խոշոր քաղաքներում։ Միջին Ասիայում, Անդրկովկասում և ծայրամասային այլ շրջաններում բուհեր ու ԳՀ ծանրակշիռ հիմնարկներ չեն եղել։ 1980-ին գործել է ավելի քան 3 հզ․ գիտ․ հիմնարկ (1 /4-ը՝ բուհ), այդ թվում մոտ 1700 ԳՀԻ, նրանց մասնաճյուղեր և բաժիններ (1940-ին եղել է 1318 գիտ․ հիմնարկ, 1965-ին՝ 2660 և 1970-ին՝ 2862)։ Գիտաշխատողների թիվը 937,7 հզ․ է (գիտ․ դ–ր՝ 25,8 հզ․, գիտ․ թեկնածուներ՝ 257,3 հզ․)։ Հանրապետության շատ ԳՀԻ–ներ և գիտ․ կենտրոններ գիտության կոնկրետ բնագավառի հետազոտման առաջատար հիմնարկներ են։ Սովետական կարգեր հաստատվելուց հետո ՌՄՖԱՀ ինքնավար հան– րապետություններում և մարզերում պատրաստվել են ազգային գիտ․ կադրեր, ձևավորվել բազմաթիվ գիտ․ հիմնարկներ (տես ինքնավար հանրապետությունների և մարզերի համապատասխան հոդվածները)։ ՌՍՖՍՀ գիտնականներն ակտիվորեն մասնակցում են միջազգային գիտ․ կազմակերպությունների աշխատանքներին, գիտ․ կոնգրեսներին, կոնֆերանսներին և այլ միջոցառումներին։ Մոսկվան, Լենինգրադը, Նովոսիբիրսկը և հանրապետության այլ քաղաքներ միջազգային