Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/643

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Երկրաքիմիա։ 50-ական թթ․ աճեց հե– տաքրքրությունը ռադիոակտիվ տարրերի ուսումնասիրության նկատմամբ, ձևավոր– վեց նոր ուղղություն՝ իզոտոպային երկրաքիմիան։ Կարևոր տվյալ– ներ ստացվեցին նավթի գենեզիսի պրոբ– լեմի լուծման համար, որոնք նպաստեցին նոր ճյուղի՝ օրգանական երկրա– քիմիայի ձևավորմանը։ Մշակվեց քիմ․ տարրերի միգրացիայի տեսությու– նը, առաջացավ գիտ․ նոր ուղղություն՝ պատմական երկրաքիմիան։ Հետազոտություններ կատարվեցին տիե– զերական քիմիայի բնագավառում։ Երկրաֆիզիկա («կարծր» Երկրի ֆիզի– կա)։ Երկրի ներքին կառուցվածքն ուսում– նասիրելիս բացահայտվեց ռադիոակտիվ տաքացման ներգործությունը Երկրի ջեր– մային պատմության վրա։ Մշակվեցին հնէամագնիսական հետազոտությունների ֆիզիկ, հիմունքները, էական ներդրում կատարվեց Երկրի մագնիսական դաշտի տեսության մեջ։ ՍՍՀՄ ամբողջ տարած– քում գրավիաացիոն անոմալիաների ուսումնասիրությունը նպաստեց գրավի– տացիոն դաշտի տեսության հետագա զար– գացմանը։ Կազմվեց ՍՍՀՄ երկրաշարժե– րի ատլասը (1962)։ Օգտակար հանածոների հետախուզության երկրաֆի– զիկական մեթոդներ։ Երկրի էլեկտրամագնիսական դաշտերի տեսա– կան հետազոտությունները նպաստեցին էլեկտրահետախուզության նոր մեթոդնե– րի մշակմանը։ Լայն զարգացում ստացավ սեյսմահետախուզությունը։ Օգտակար հանածոների երկրաբանու– թյուն։ Մետաղային հանքա– վայրերի մասին ուսմունքի բնագավառում սահմանվեցին սնդիկի ֆորմացիաների տեղաբաշխման կարևոր օրինաչափությունները, բացա հայտվե– ցին ուրանի հանքավայրերի երկրաբանու– թյան և գենեզիսի, ծարիրի, սնդիկի, կա– պարի և ցինկի մետաղածնության առանձ– նահատկությունները։ Պարզաբանվեց Պե– չենգայի և Նորիլսկի սուլֆիդային պղինձ– նիկելի հանքավայրերի, Ղազախստանի պղնձի կուտակումների, Հայաստանի պղինձ–մոլիբդենային հանքայնացման գե– նեզիսը։ ՍՍՀՄ ամբողջ տարածքի համար բացահայտվեցին հանքային պրովինցիա– ների և հանքային ֆորմացիաների տիպե– րը։ 60–70-ական թթ․ մեծ հաջողություն– ներ ձեռք բերվեցին հանքառաջացման տեսության մշակման հարցում։ Նավթի և գազի երկրաբա– նության մեջ բազմակողմանի հետա– զոտություններ տարվեցին նավթի գենե– զիսի և լիթոգենեզի փուլերի հետ նրա կապի պրոբլեմի վերաբերյալ։ Ածուխների երկրաբան ու– թ յ ա ն մեջ կատարելագործվեց ածխա– բեր կոմպլեքսների ֆորմացիոն վերլու– ծությունը։ Հիդրոերկրաբանություն։ Կարևոր նվա– ճում է անցումը երևույթների նկարագրու– թյունից հիդրոերկրբ․ պրոցեսների քանա– կական գնահատականին ժամանակի և տարածության մեջ՝ մաթ․ մոդելավորման օգտագործմամբ։ 50–70-ական թթ․ հե– տազոտությունները հիմնականում վերա– բերում էին ստորերկրյա ջրերի զոնայ– նությանը։ Մշակվեցին ՍՍՀՄ տարածքի հիդրոերկրբ․ շրջանացման սկզբունքնե– րը։ Կազմվեցին 1։5000000 մասշտաբի ՍՍՀՄ հիդրոքիմիական քարտեզը (1966), 1։2500000 մասշտաբի ՍՍՀՄ հիդրոերկրա– բանական քարտեզը (1969), 1։2500000 մասշտաբի ՍՍՀՄ ստորերկրյա հանքա– յին ջրերի քարտեզը (1975)։ Ինժեներական երկրաբանություն։ Հրա– տարակվեցին Արմ․ Սիբիրի և Ղազախստա– նի ակնարկային փոքր մասշտաբի ինժե– ներաերկրբ․ քարտեզները։ Առաջին ան– գամ հատուկ մշակված մեթոդիկայով կազմվեցին Սև ծովի ափերի խոշոր հատ– վածների և շելֆի, Պետրոս Մեծի ծոցի և ճապոնական ծովի առանձին ծովախոր– շերի ինժեներաերկրբ․ քարտեզները։ Երկրաբանական գիտությունների պատ– մություն և մեթոդաբանություն։ Աշխա– տանքներ են տարվում նշանավոր երկրա– բանների գիտ․ ստեղծագործության վեր– լուծության, առանձին երկրբ․ գիտություն– ների, գաղափարների և մեթոդների զար– գացման բնորոշ գծերի պարզաբանման, ինչպես նաև երկրաբանության ամբողջ պատմության վերաբերյալ։ Հրատարակ– վեցին մի շարք հետազոտություններ, որոնք սահմանում են երկրաբանության և այլ բնական գիտությունների զարգացման ընդհանուր օրինաչափությունները, ինչ– պես նաև աշխատություններ՝ երկրբ․ գի– տելիքների մեթոդաբանական պրոբլեմ– ների գծով։ Բացի ՍՍՀՄ տարածքի խորքային կա– ռուցվածքի առանձնահատկությունների ուսումնասիրությունից, սովետական երկ– րաբանները, այլ երկրների գիտնական– ների հետ համատեղ, մասնակցում են կոմպլեքսային երկրբ․, երկրաֆիզիկ․, երկրաքիմ․ և տիեզերական հետազոտու– թյուններին։ Երկկողմանի համաձայնա– գրերով ՍՍՀՄ–ն օգնություն է ցույց տա– լիս 32 սոցիալիստական և նոր զարգացող երկրների (Վիետնամ, ԳԴՀ, Կուբա, ՄԺՀ, մի շարք աֆրիկյան երկրներ)։ Պարբերական հրատարա– կություններն են․ «Իզվեստիա ԱՆ ՍՍՍՌ։ Աերիա գեոլոգիչեսկայա» (1936-ից), «Սովետսկայա գեոլոգիա» (1958-ից), «Գեոտեկտոնիկա» (1965-ից), «Գեոխիմիա» (1956-ից), «Գեոլոգիա ի ռազվեդկա» (1958-ից), «Գեոլոգիա նեֆտի ի գազա» (1957-ից), «Գեոլոգիա ի գեո– ֆիզիկա» (Նովոսիբիրսկ, 1960-ից), «Վուլ– կանոլոգիա ի սեյսմոլոգիա» (1979-ից), «Ինժեներնայա գեոլոգիա» (1979-ից)։ Կենսաբանական գիտությունները ՍՍՀՄ–ում կենսբ․ գիտությունները զար– գացել են Ռուսաստանի առաջավոր գի– տությունների հիման վրա, որտեղ XIX դ․ կեսերից սկսել էին ձևավորվել խոշոր գի– տական դպրոցներ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետղ, առաջին իսկ տարիներին, ստեղծ– վում են ԳՀԻ–ներ, որոնք աստիճանաբար առաջատար տեղ են գրավում հիմնարար հետազոտությունների զարգացման մեջ։ Հետագայում հիմնվեցին ՍՍՀՄ ԳԱ ինստ–ները և լաբորատորիաները, ՀամԳԳԱ–ն և ԲԳԱ–ն, տարածվեցին կենսբ․ բազմաթիվ նոր ուղղություններ, ստեղծվեցին գիտական նոր դպրոցներ։ 1950-ական թվականներից ՍՍՀՄ–ում ակ– տիվորեն սկսեցին զարգանալ մոլեկուլա– յին գենետիկան և մոլեկուլային կենսա– բանությունը, տիեզերական կենսաբանու– թյունը։ Կենդանաբանություն։ Անողնա– շարավորների կենդանա– բան ու թյան բնագավառում տարվում են և՝ տեսական, և՝ գործնական նշանա– կություն ունեցող աշխատանքներ։ Նախա– կենդանիների և որդերի կարգաբանու– թյան մեջ կարևոր դեր են կատարել Վ․ Դո– գելի և Կ․ Սկրյաբինի դպրոցները։ Ե․Պավ– լովսկու պարազիտաբանության դպրոցը ուսումնասիրում է գլխավորապես արյու– նածուծ և սինանթրոպ հոդվածոտանինե– րին և դրանց դերը հիվանդությունների տարածման գործում։ Ողնաշարավորների կեն– դանաբան ու թյան զարգացմանը մեծապես նպաստել են Ս․ Սևերցովի, Ս․ Շվարցի, Գ․ Նիկոլսկու դպրոցների աշ– խատանքները կարգաբանության, ֆաու– նիստիկայի, էկոլոգիայի, էվոլյուցիայի, արդյունագործական կենդանիների ևն վերաբերյալ։ ՍՍՀՄ–ում կենդանիների տարածման օրինաչափությունների ընդ– հանրացումը հիմք է ծառայել կենդանի– ների աշխարհագրության զարգացման համար։ Մեծ ուշադրություն է դարձվում հազվագյուտ և անհետացող տեսակների կենսաբանության ուսումնասիրությանը։ Կենդանիների համեմատա– կան մորֆոլոգիայի և սաղմ– նաբանութ յան զարգացման գոր– ծում կարևոր են Ս․ Սևերցովի և նրա դպրոցի աշխատանքները։ Փորձառական սաղմնաբանության բնագավառում նշա– նակալի դեր է կատարել Դ․ Ֆիլատովի դպրոցը։ Կենդանիների ն մարդու ֆիզիոլոգիա։ Սովետական ֆիզիոլոգիայի ուշադրու– թյան կենտրոնում է նյարդային համակար– գի ուսումնասիրությունը, որն սկսվել է Ի․ Սեչենովի և Ի․ Պավլովի դասական հետազոտություններով։ 40-ական թթ․ Լ․ Օրբելին առաջարկեց սիմպաթիկ նյար– դային համակարգի հարմարվողական– սնուցողական ֆունկցիայի տեսությունը, ստեղծեց էվոլյուցիոն ֆիզիոլոգիան, որը մշակել են նրա հետևորդները (Ա․ Գինե– ցինսկի, Ե․ Կրեպս, Ա․ Քարամյան և այլք)։ 1960-ական թթ․ բացահայտվեցին կենտրո– նական նյարդային համակարգի և հատկա– պես գլխուղեղի թաղանթի ազդեցությունը մարդու և կենդանիների ներքին օրգան– ների վրա (Կ․ Բիկով, Վ․ Չեռնիգովսկի, է․ Հայրապետյանց և ուրիշներ)։ Նշանակա– լիորեն զարգացել է բարձրագույն նյարդա– յին գործունեության (ԲՆԳ) պավլովյան ուսմունքը (է․ Հասրաթյան և աշխատա– կիցներ) և համեմատական ֆիզիոլոգիան (Խ․ Կոշտոյանց և այլք)։ 50-ական թթ․ Պ․ Անոխինն առաջ քաշեց և հիմնավորեց կենտրոնական նյարդային համակարգի ինտեգրատիվ գործունեության սկզբուն– քի մասին կոնցեպցիան։ Նյարդաֆիզիո– լոգիայի զարգացման վաղ փուլում արդեն ստեղծվել էին հիմնարար աշխատանք– ներ (Ն․ Վվեդենսկի, Ա․ Ուխտոմսկի և ուրիշներ), որոնք հետագայում նպաս–