Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/644

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նպաստեցին այդ ճյուղի բուռն զարգացմանը։ Այստեղ առանձնահատուկ տեղ ունեն Ի․ Բերիտաշվիլու և նրա դպրոցի աշխատանքները։ Առանձին նեյրոնների գործունեության մեխանիզմի ուսումնասիրմանը մեծապես նպաստեց միկրոէլեկտրողների կիրառությունը (Պ․ Կոստյուկ և ուրիշներ)։ Մանրամասն ուսումնասիրված են վեգետատիվ կենտրոնների գործունեությունը (Ա․ Տոնկիխ, Պ․ Բոգաչ, Տ․ Բակլավաջյան), նեյրոմեդիաաորները, ընդերային համակարգերը և մարսողության ֆիզիոլոգիան։ Առաջացել է նոր ուղղություն՝ տիեզերական ֆիզիոլոգիան։ Բուսաբանություն։ Գլխավոր ուշադրությունը հատկացվում է բուսական աշխարհի, որպես կենսոլորտի բաղկացուցիչ մասի, կոմպլեքս ուսումնասիրմանը և օգտագործման ու պահպանման գիտական հիմքերի մշակմանը։ Մեծ հաջողությունների են հասել ֆլորիստիկան և կարգաբանությունը։ Ստեղծվել են ՍՍՀՄ, միութենական և ինքնավար հանրապետությունների Ֆլորաներ U բույսերի որոշիչներ։ Զարգացել են բույսերի տարբեր կարգաբանական խմբերն ուսումնասիրող գիտությունները։ Առաջարկվել են բուս, աշխարհի ֆիլոգենետիկական նոր համակարգեր, որոնցից Ա․ Թախտաջյանի համակարգը միջազգային լայն ճանաչում է գտել։ հաջողությամբ մշակվել է մշակովի բույսերի առաջացման պրոբլեմը (Ն․ Վավիլով, Պ․ ժուկովսկի), գտնվել և կոմպլեքսորեն ուսումնասիրվել են նոր, վայրի օգտակար բույսեր։ Բույսերի մորֆոլոգիա։ հիմնարար աշխատանքներ են կատարվել էվոլյուցիոն և օնտոգենետիկական մորֆոլոգիայի, աերատոլոգիայի, տրավմվատոլոգիայի բնագավառներում։ Բույսերի սաղմնաբանության մեջ առաջատար տեղ են գրավել Մ․ Նավաշինի դպրոցի աշխա– տանքները։ Առաջարկված է երկրի բուսա– բանս! կան–աշխարհագրական շրջանաց– ման նոր սիւեմա (Ա․ Թաիսոաշւան, 1978)։ Բույսերի ֆիզիոլոգիա; ՍՍՀՄ–ում բույ– սերի կենսագործունեության մասին գի– տության զարգացման համար հիմք են ծառայել Կ․ Տիմիրյազեի, Ա․ Ֆամինցինի, Վ․ Պալադինի, Ս․ Կոստիչեի և այլոց աշ– խատանքները։ Ուսումնասիրվել են բույ– սերի ցրտադիմացկունության, երաշտա– կայունության, աղադիմացկունության հարցերը։ 50-ական թվականներից մեծ ուշադրություն է դարձվում բույսերի նյու– թափոխանակության և բջիջների էլեկ– տրոնամանրադիտակային ուսումնասիր– մանը։ Ուսումնասիրվել են բույսերի աճու– մը և զարգացումը պայմանավորող գոր– ծոնները (Մ․ Չայլախյան և այլք)։ 70-ական թթ․ ազատ սինթետիկ սննդամիջավայրե– րում ստացվել են բույսերի նոր հիբրիդա– յին ձևեր (Ռ․ Բուտենկո)։ Մանրէաբանություն։ Սովետական մանրէաբանության զարգացման համար հիմք են հանդիսացել Ս․ Վինոգրադսկու և նրա աշակերտների աշխատանքները։ XX դ․ սկզբից սկսեցին ձևավորվել ման– րէաբանության հաաուկ ուղղությունները (երկրաբանական, քաղցրահամ և աղի ջրավազանների, հողի ևն)։ 50-ական թթ․ առաջացավ տիեզերական մանրէաբանու– թյունը (Ա․ Իմշենեցկի)։ Մոլեկուլային կենսաբանության բուռն զարգացումը խո– րացրեց միկրոօրգանիզմների ժառանգա– կանության, փոփոխականության և կեն– սագործունեության վերաբերյալ գիտե– լիքները։ 40-ական թւիսկաններից զար– գանում է ժամանակակից մանրէաբանա– կան արդյունաբերությունը (ամինաթթու– ների, անտիբիոտիկների, վիտամինների, ֆերմենտների, հորմոնների ևն արտա– դրությունը)։ Իրականացվում է կերային սպիտակուցների արտադրությունը փայ– տի հիդրոլիզատների և նավթային արգա– սիքների հիմքի վրա խմորասնկերի աճեց– ման եղանակով։ Մեծ ուշադրություն է հատկացվում տարբեր նյութերի և պատ– րաստի արտադրանքների մանրէաբանա– կան քայքայման դեմ պայքարին։ Վիրուսաբանություն։ ՍՍՀՄ–ում առա– ջին վիրուսաբանական լաբորատորիան կազմակերպվել և վիրուսների վերաբեր– յալ առաջին մենագրությունը (Ն․ Գամա– լեա) հրատարակվել է 1930-ին։ 1938-ին ստացվել է ծխախոտի մոզաիկա հիվանդու– թյան մաքրված վիրուսը։ 40-ական թվա– կաններից վիրուսաբանական բազմակող– մանի հետազոտություններ են կատար– վում ընդհանուր և մասնավոր, իսկ 60-ական թվականներից՝ վիրուսաբանու– թյան բոլոր բնագավառներում։ Հնէաբանություն։ 30-ական թվական– ներից ՍՍՀՄ տարածքում կատարվում են երրորդական, մեզոզոյան և պալեոզոյան բրածո օրգանիզմների հետազոտություն– ներ։ Հնէակենդանաբան ու– թ յ ուն․ ուսումնասիրվում են բրածո օր– գանիզմների խմբերը երկրի պատմության բոլոր փուլերում։ Հիմք է դրվել հնէաբա– նության նոր ճյուղի՝ տաֆոնոմիային, որն ուսումնասիրում է բրածո կենդանիների գտնվելու վայրերի առաջացման օրինա– չափությունները։ համաշխարհային ճա– նաչման է արժանացել հնէամիջատաբան– ների (Ա․ Մարտինով, Բ․ Ռոդենդորֆ) դըպ– րոցը։ ^ ն է ա բ ու սաբան ու թյան մեջ մեծ նշանակություն ունեն բույսերի կարևոիագույն խմբերի էվոլյուցիայի (Ա․ Կրիշտոֆովիչ, Մ․ Նեյբուրգ, Թախ– տաջյան), ինչպես նաև բուսածածկի և բույսերի տարածման վերաբերյալ (Վ․ Վախրամեև, Ս․ Մեյեն) աշխատանք– ները։ Կենսաերկրաքիմիայի, որպես ինքնու– րույն գիտության, հիմնական հասկացու– թյունները ձևակերպել է Վ․ Վերնադսկին, 20-ական թթ,, որի գաղափարների հիման վրա զարգացել է սովետական կենսա– երկրաքիմ․ դպրոցը։ Մշակված են դրա նոր բաժիններ։ Քիմ․ տարրերի կենսածին ցիկլերի համակարգային կազմակերպվա– ծության ուսումնասիրմամբ ցույց է տրվել կենսոլորտի տեղային (լոկալ) փոփոխա– կանությունը։ Կենսաերկրաքիմ․ պրոբ– լեմների մշակումը մեծ ժողտնտ․ նշանա– կություն ունի (միկրոպարարտանյութե– րի, միկրոտարրերով հագեցած կերերի, հանքավայրերի որոնման կենսաերկրա– քիմ․ մեթոդի կիրառություն ևն)։ Կենսաքիմիա Ա մոլեկուլային կենսա– բանություն։ ՍՍՀՄ–ում կենսաքիմիայի զարգացման գործում մեծ դեր են կատա– րել Ա․ Բախի աշխատանքները։ Երկրի վրա կյանքի ծագման վերաբերյալ Ա․ Օպարինի վարկածը (1924), որի մի շարք դրույթներ հաստատվել են փորձով, հասել է համաշխարհային ճանաչման։ Բույսերի կենսաքիմիայում կարևոր հայտնագործություններ են կա– տարվել ածխաջրերի անաերոբ փոխանա– կության և բույսերի շնչառության բնագա– վառներում։ Խոշոր կենսաքիմ․ դպրոցներ են ստեղծել Տիմիրյազևի աշակերտները (Ա․Պալադին, Դ․Պրյանիշնիկով, Վ․ Բուտ– կևիչ)։ Քլորոպլաստների ֆերմենտային ապարատի և սպիտակուցի սինթեզի մե– խանիզմների հետազոտությունները (Ն․ Սիսակյան և ուրիշներ) ցույց են տվել այդ օրգանոիդների գենետիկական ինք– նավարության աստիճանը։ Մեծ նվաճում– ների է հասել տեխ․ կենսաքիմիան (ծխա– խոտագործության, թեյաբուծության, ֆեր– մենտային պատրաստուկների ստացման և կիրառման բնագավառներում ևն)։ Կենդանիների և մարդու կեն– սաքիմիայի զարգացման գործում կարևոր են Ա․ Դանիլևսկու և Վ․ Գուլևիչի աշակերտների ու հետևորդների հետազո– տությունները։ հայտնաբերվել է մկանա– յին սպիտակուցի՝ ակտոմիոզինի ֆերմեն– տային ակտիվությունը (Վ․ էնգելգարդտ և Մ․ Լյուբիմովա, 1939)։ Նյարդային համակարգի և նյարդ–մկան փոխհարաբե– րությունների պարզաբանման համար կա– րևոր նշանակություն են ունեցել Ա․Պալա– դինի, Գ․ Վլադիմիրովի և Դ․ Ֆերդմանի աշխատանքները։ Տարբեր տեսանկյուն– ներով ուսումնասիրվել են նյարդային համակարգի լիպիդների կազմը (Ե․ Կրեպս և ուրիշներ, 1940-ական թթ․)։ XX դ․ կե– սերին կարևոր աշխատանքներ ե!? կա– տարվել արյան կենսաքիմիայի և շնչա– ռական ֆունկցիայի ուսումնասիրման բնագավառներում։ Մոլեկ ու լային կենսաբան ու թյ ու նը թեպետև կենսաքիմիայից անջատվել է XX դ․ կե– սին, բայց արդեն 30–40-ական թթ․ ՍՍՀՄ–ում կատարվել են կարևոր նշանա– կություն ունեցող աշխատանքներ (Վ․ էն– գելգարդտ, Լյուբիմովա, Ա․ Բելոզերսկի)։ 50–60-ական թթ․ ստեղծվել են մոլեկու– լային կենսաբանությամբ զբաղվող մի շարք ինստ–ներ։ Պարզվել են բազմաթիվ փոխադրական ՌՆԹ–երի (Ա․ Բաև և այլք), սպիտակուցների և պեպտիդների (6ու․Օվ– չիննիկով և ուրիշներ) առաջնային կա– ռուցվածքը։ Հայտնաբերվել է բակտերիա– ների ինֆորմացիոնՌՆԹ (Սև Բելոզերսկի, Ա․ Սպիրին)։ Ուսումնասիրվում են ոի– բոսոմների և կենսբ․ թաղանթների կա– ռուցվածքը և կենսագործունեությունը։ Մո– լեկուլային կենսաբանության նվաճում– ներն օգտագործվում են գենային ինժե– ներիայում, վիրուսաբանության և ուռուց– քաբանության մեջ։ Կենսաֆիզիկա։ Կենսաֆիզիկոսների առաջին դպրոցը ՍՍՀՄ–ում ստեղծել է Պ․ Լազարևը։ 50–60-ական թթ․ ուսումնա– սիրվել են որոշ բուս, և կենդան, օբյեկտ– ների գերթույլ ճառագայթումները (սպեկ– տրի տեասնելի տիրույթում)։ Հայտնա– բերվել է քլորոֆիլի շրջելի վերականգնը– ման ֆոտոքիմ․ ռեակցիան։ 70-ական թվա– կաններից ինտենսիվորեն զարգանում են բջջի (Բ․ Տարուսով, Գ․ Ֆրանկ և ուրիշներ)