Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/646

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րի համատեղ ջանքերով հրատարակվեց 16-հատորանոց մենագրություն՝ «ՍՍՀՄ հողերի ագրոքիմիական բնութագիրը» Ա․ Վ․ Սոկոլովի խմբագրությամբ (1962– 1976)։ Մշակվեցին հողերի գնահատման համակարգը, ՍՍՀՄ հողաաշխարհագրա– կան շրջանացման հարցերը և ՍՍՀՄ հո– ղային ֆոնդի բնական–գյուղատնտ․ շըր– ջանացման գլխավոր սխեմաները։ Դրանց հիման վրա հնարավոր դարձավ կաւոարե– լագործել երկրագործության գոտիական համակարգերը, հանքային պարարտա– նյութերի լավագույն բաշխումը, ոռոգման և չորացման մելիորացման պլանավորու– մը են։ Հետազոտվեցին ՍՍՀՄ հվ․ շրջան– ների հողերը, բացահայտվեցին դրանց իրացման հեռանկարները։ ՍՍՀՄ հողերի և բնական պայմանների բացառիկ բազմազանության պատճառով անհրաժեշտ է հողերի հետազոտություննե– րի հետագա կատարելագործում։ Այդ նպա– տակով 1971-ից օգտագործում են աերո– տիեզերական տվյալները։ ՍՍՀՄ–ում հրա– տարակվում են «Պոչվովեդենիե» («Почво– ведение») ամսագիրը (1899-ից) և «Վեստ– նիկ Մոսկովսկոգո ունիվերսիտետա» («Вестник московского университета․ Серия почвоведение») (1977-ից), հոդ– վածներ հողագիտության մասին զետե– ղում են նաև այլ ամսագրերում և տե– ղեկագրերում։ Հողերի աշխարհագրության մասին տես ֆիզիկաաշխարհագրական գիտություն– ներ բաժինը։ Գյուղատնտեսական գիտությունները Ռուսաստանում գյուղատնտ․ գիտու– թյունն սկզբնավորվել է Մ․ Լոմոնոսովի գործունեությամբ, որի նախաձեռնու– թյամբ 1765-ին Պետերբուրգի ԳԱ–ին կից կազմակերպվեց Երկրագործության դաս– ընթաց, և ստեղծվեց Ազատ տնտ․ ընկերու– թյուն։ Գյուղատնտ․ առաջին փորձնական աշխատանքները կատարվել են Մ․ Լիվա– նովի հիմնադրած (1790) երկրագործոլ– թյաՆ numuru ար անում; Ծագումնաբանա– կան հողագիտության հիմքը դրեց Վ․ Դո– կուչաեը (XIX դ․ վերջին) և շարունակեցին նրա աշակերտներ ու հետևորդներ Վ․ Վիլ– յամսը, Կ․ Գլինկան, Պ․ Կոստիչևը, Ն․ Սի– բիրցևը և ուրիշներ։ Ռուսական ագրոքիմիայի զարգացումը կապված է Դ․ Մենդելեևի անվան հետ, որը պրոպագանդում էր հանքային և օրգ․ պա– րարտանյութերի օգտագործումը (XIX դ․ 60–70-ական թթ․)։ Դ․ Պրյանիշնիկովը ձևակերպեց բույսերի ազոտային սննդա– ռության տեսությունը։ Բույսերի ֆիզիո– լոգիայի և սննդառության տեսության բնագավառում զգալի ավանդ ներդրեց Կ․ Տիմիրյազևը, որը հետազոտեց ֆոտո– սինթեզի երևույթը։ Գիտ․ սելեկցիայի հարցերի ուսումնա– սիրությամբ առաջինն զբաղվեց Դ․ Ռոլ– ձինսկին։ XX դ․ սկզբին հետազոտություն– ներ կատարվեցին ոռոգելի երկրագոր– ծության, հիդրոտեխնիկայի ուղղությամբ, ուսումնասիրվեցին ճահիճների չորացման մեթոդները։ Մկսեց զարգանալ անտառա– գիտությունը (XIX դ․ և XX դ․ սկիզբ)։ Համաշխարհային ճանաչում ստացան անասնաբոլյժ–գիտնականներ 6ա․ Կայ– դանովի, Լ․ Բոյանուսի, Լ․ Ցենկովսկու (սիբիրախտի վակցինայի ստեղծողը, 1883), Մ․ Նովինսկու (փորձարարական ուռուցքաբանության հիմնադիր, XIX դ․ 80-ական թթ․) աշխատությունները։ XIX դ․ 2-րդ կեսին–XX դ․ սկզբին լույս տեսան ռուս խոշոր անասնաբույծներ Ն․ Չիր– վինսկու, Մ․ Պրիդորոգինի, Պ․ Կուլեշովի աշխատությունները գյուղատնտ․ կենդա– նիների կերակրման, աճման ու զարգաց– ման օրինաչափությունների, էքստերիե– րի, տոհմաբարելավման մասին։ Գյուղատնտ․ (երկրագործական) մեխա– նիկայի հիմնադիր Վ․ Գորյաչկինը մշա– կեց գյուղատնտ․ մեքենաների և սարքերի կառուցվածքի տեսական հաշվարկները։ 1913-ին գյուղատնտեսության գծով հե– տազոտությունները կատարվում էին 44 փորձակայանում և 78 փորձադաշտերում, ինչպես նաև մի շարք բուհերի համապա– տասխան ամբիոններում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917) հետո ստեղծվեցին պայմաններ գյուղատնտ․ գիտությունների արագ զար– գացման համար։ Հատկապես կարևոր– վում են Վ․ Ի․ Լենինի ստորագրած դեկ– րետները՝ «Դեկրետ տոհմային անասնա– բուծության մասին» (13 հուլիսի 1918 թ․) և «Սերմնաբուծության մասին» (13 հունի– սի 1921 թ․)։ Հողժողկոմատում ստեղծվեց փորձարարական բաժին (1919), կազմա– կերպվեցին գյուղատնտ․ բուհեր և ԳՀԻ–ներ, 1929-ին՝ Վ․ Ի․ Լենինի անվան ՀամԳԳԱ–ն, որը դարձավ գյուղատնտ․ գի– տության գիտ․ և մեթոդական կենտրոն։ Գյուղատնտ․ գիտության զարգացմանը նպաստեց նաև կոլտնտեսությունների և սովետական տնտեսությունների ստեղ– ծումը, որոնք դարձան գիտ․ հետազոտու– թյունների կատարման և գիտության նվա– ճումներն արտադրության մեջ ներդնելու հիմնարար արտադր․ բազա։ ՍՄԿԿ ԿԿ և ՍՍՀՄ Մինիստրների խոր– հըրդի 1976-ի օգոստոսի 26-ի «Գյուղա– տոնտ․ գիտության արդյունավետության բարձրացման և արտադրության հետ նրա կապերի ամրապնդման հետագա միջոցա– ռումների մասին» որոշման մեջ նշված են գյուղատնտեսության հիմնական խնդիր– ների լուծման գործում գիտության դերի բարձրացման կոնկրետ ուղիները։ Ագրոնոմիա։ 20-ական թթ․ շարունակ– վում էր XIX դ․ վերջին է․ Ռեգելի սկսած աշխարհի կուլտուրական բույսերի տե– սակների, սորտերի և էկոլոգիական բազ– մազանության ուսումնասիրությունը, հայտնաբերվեցին մինչ այդ անհայտ բույ– սերի շատ տեսակներ։ 1920-ին Ն․ Վավի– լովը ձևակերպեց օրգանիզմների ժառան– գական փոփոխականության մեջ հոմո– լոգ շարքերի օրենքը։ Մեծ է Ի․ Միչուրինի դերը բույսերի ժառանգականության ղե– կավարման օրենքների ճանաչման, հե– ռավոր հիբրիդացման և պտղատու բույ– սերի սելեկցիայի գործում։ Սովետական գիտնականները աշխատանքներ կատա– րեցին հողօգտագործման բարելավման և հողի բերրիության բարձրացման, հողա– պաշտպան համակարգերի մշակման, մո– լախոտերի, հիվանդությունների, վնասա– տուների, հողի էրոզիայի դեմ պայքարի, ոռոգման, չորացման, դաշտապաշտպան անտառաշերտերի կիրառման ուղղու– թյամբ։ Արտադրությանն առաջարկվել են ցանքաշրջանառությունների սխեմաներ՝ տարբեր գոտիների համար, հաշվի առնե– լով տեղական պայմանները, մասնագի– տացումը և արտադրության համակենտ– րոնացումը։ Մշակվել և արտադրության մեջ են ներդրվել եգիպտացորենի, արևա– ծաղկի, շաքարի ճակնդեղի, կտավատի, կարտոֆիլի և այլ կուլտուրաների մշակ– ման ինդուստրիալ տեխնոլոգիաներ։ Տե– սականորեն հիմնավորվել են դաշտա– պաշտպան անտառաբուծության հարցերը։ Ագրոքիմիայի բնագավառում կատարված հետազոտություններով (1945–75) սահմանվել են պարարտա– նյութերի օգտագործման արդյունավետու– թյունը երկրագործական հիմնական շըր– ջաններում։ Մշակվել են հանքային միկրո– պարարտանյութերով պարարտացնելու արդյունավետ գործադրաձևերը, հաս– տատվել ազոտի, կալիումի, ֆոսֆորի լա– վագույն հարաբերակցությունը համակց– ված պարարտանյութերում։ ՍՍՀՄ ամ– բողջ տարածքի համար կատարվել են հո– ղերի ագրոքիմ․ հետազոտություն և կազմվել ագրոքիմ․ քարտեզագրումներ։ Ագրոքիմ․ ծառայության կատարելագործ– ման, մեթոդական ղեկավարման և հսկո– ղության նպատակով ստեղծվել է (1969) Ագրոքիմ․ ծառայության կենտրոնական ինստ․, որն ունի մասնաճյուղեր հիմնա– կան բնական գոտիներում։ Ուսումնասիր– վել են պարարտանյութերի արդյունավետ կիրառման հողամանրէաբանական հի– մունքները։ Ստեղծվել են մանրէային պատրաստուկներ, կերերի սիլոսացման համար մակարդուկ, բակտերոդենցիդ (կրծողների դեմ պայքարի միջոց), բիտ– օքսիբացիլին՝ կոլորադային բզեզի դեմ պայքարելու համար, վերտոքս՝ վիլտակա– յուն բամբակենու սելեկցիայի համար ևն։ Գյուղատնտ․ գիտության զարգացման համար կարևոր նշանակություն ունեն ազրոֆիզիկայի (հիԱ՜եադիր Ա․ Իոֆֆե) բնագավառի աշխատանքները, 70-ական թթ․ կեսերից ուսումնասիրվում են բույսե– րի աճեցողության պայմանների բարելավ– ման նոր, ֆիզիկական եղանակներ, մշակ– վում մաթեմատիկական մոդելավորման և ծրագրավորված բերքի ստացման (Ագրո– ֆիզիկայի ԳՀԻ), արհեստական պայման– ներում, կարճ ժամկետում բանջարեղենի և հատիկային բույսերի բարձր բերքի ստացման (4–6 բերք մեկ տարում) մե– թոդներ (Բ․ Մաշկով և ուրիշներ)։ Ստեղծ– վել են հողում և բույսերում կատարվող պրոցեսներն ուսումնասիրող սարքեր ևն։ Մեծ նվաճումներ են ձեռք բերվել սե– լեկցիայի բնագավառում։ Ստեղծվել են սելեկցիոն 50 կենտրոն, որտեղ ուսում– նասիրվել են բուսաբուծության, գյուղա– տընտ․ բույսերի սելեկցիայի և գենետի– կայի հարցերը (Բուսաբուծության համա– միութենական ինստ․)։ Ն․ Վավիլովի մշակած սելեկցիայի տեսական հիմունք– ները և նշված ինստ–ի բույսերի հավա– քածուն (250 հզ․ նմուշ) հնարավորություն տվեցին ստեղծելու նոր, բարձրարդյունա– վետ սորտեր (օրինակ, աշնանացան ցո– րենի սորտերը՝ բեզոստայա 1,Միրոնովս– կայա 808, որոնք զբաղեցնում են ցորենի ցանքերի 50–60%-ը, ևն)։