Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/647

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1970–80-ական թթ․ գիանական–սելեկ– ցիոներների ղեկավարությամբ ստեղծվել են աշնանացան և գարնանացան ցորենի նոր, բարձր բերքատու, ցրտադիմացկուն, երաշտադիմացկուն, գարու, վարսակի հի– վանդադիմացկուն և պառկելու նկատմամբ կայուն սորտեր։ Սելեկցիոներները (Դ․ Գալեե, Բ․ Սոկո– լով, Մ․ մաշինով և ուրիշներ) ստեղծել են եգիպտացորենի բարձր բերքատու, կըրկ– նակի միջգծային, սորտագծային և հա– սարակ, լիզինի բարձր պարունակություն ունեցող հիբրիդներ։ Բամբակենու բարձր մթերատու վիլտակայուն (Ս․ Միրահմե– դով և ուրիշներ) և նրբաթել, շաքարի ճա– կընդեղի միասերմ (Օ․ Կոլոմիեց, Ա․ Պո– պով և ուրիշներ), նրբաթել կտավատի, արեածաղկի բարձր յուղատու (52–54% սերմի յուղայնությամբ), կարտոֆիլի բար– ձըր բերքատու (400–450 ց/հա, օսլայի մինչե 28% պարունակությամբ) սորտեր։ Բանջարաբույծ–սելեկցիոներները ստեղ– ծել են նաև վարունգի, սոխի, կաղամբի բարձր բերքատու միջսորտային հիբրիդ– ներ՝ հատուկ սորտեր ջերմոցներում և ջերմատներում աճեցնելու, Ծայրագույն Հս–ի, պահածոների արտադրության հա– մար։ Հետազոտական մեծ աշխատանքներ են կատարվում կերարտադրման բնագավառում (Կերերի համամիութենա– կան ԳՀԻ)։ Ստացվել են կերային կուլ– տուրաների բարձր բերքատու սորտեր, կատարելագործվում է դրանց աճեցման տեխնոլոգիան։ Արտադրություն են ներ– դրվել կերերի պատրաստման նոր մե– թոդներ։ Բույսերի պաշտպանության բնագա– վառում գիտնականների (Ն․ Բոգդանով– Կատկով, Մ․ Վորոնին, Ն․ Կուլագին, Ե․ Պավլովսկի, Ա․ Ցաչեսկի, Մ․ Դունին, Ի․ Պոլյակով) U ուրիշների կատարած հե– տազոտություններով որոշվել են գյու– ղատնտ․ կուլտուրաների վնասատուները և հիվանդությունները՝ ըստ գոտիների։ Առաջարկվել են պայքարի ագրոտեխ․, քիմ․, կենսբ․ մեթոդներ։ Հատկապես մեծ ուշադրություն է դարձվում կենսբ․ մեթոդ– ների կատարելագործման վրա։ Մշակվել է էնտոմոֆագերի զանգվածային բազմաց– ման արդ․ տեխնոլոգիան, որի հիմքի վրա աշխատում են տրիխոգրամների բուծման 21 կենսաֆաբրիկա (1980)։ Առաջարկվել են գյուղատնտ․ բույսերի հիվանդություն– ների և վնասատուների նկատմամբ ունե– ցած կայունության գնահատման արդյու– նավետ մեթոդներ, որը նպաստել է ստա– նալու արեածաղկի, կարտոֆիլի, կտավա– տի, ցորենի հիվանդադիմացկուն և վնա– սատուների նկատմամբ կայուն սորտեր։ Մելիորացիա։ Սովետական իշխանու– թյան տարիներին ստեղծվել է մելիորաց– ման գծով գոտիական և հանրապետական գիտահետազոտական և նախագծային ինստ–ների ցանց, որտեղ հետազոտու– թյուններ են կատարվում հիդրոտեխնիկա– յի (Ե․ Զամարին, Ա․ Ասկոչենսկի, Վ․ ժու– րին), մելիորատիվ հողագիտության (Վ․ Վիլյամս, Ն․ Դիմո), մելիորատիվ հա– մակարգերի շահագործման (Ի․ Շարով, Ն․ Ցանիշևսկի) պրոբլեմների ուղղու– թյամբ։ 1965–75-ին զգալիորեն կատարե– լագործվել են մելիորացիայի մեթոդները, ինչպես նաև ջրման տեխնիկան և եղանակ– ները։ Ստեղծվել են լայն ընդգրկման անձ– րևացման մեքենաներ, շարժական ջըր– հան կայաններ, ոռոգման ջրանցքների մաքրման մեխանիզմներ։ Ուսումնասիր– վել և ներդրվել են լիմանային ոռոգման հարկային (յարուսային) համակարգեր՝ ձնհալի ջրերի օգտագործումով (Բ․ Շու– մակով), ջրանցքներից և ջրամբարներից ջրի ծծանցման դեմ պայքարի նոր մեթոդ– ներ։ Մշակվել են ոռոգելի հողերի աղա– յին ռեժիմի կարգավորման գիտ․ հիմունք– ները, գերխոնավ հողերի չորացման, չո– րացված հողերի իրացման արդյունավետ եղանակներ։ Անտառաբուծություն և ագրոանտառա– բարելավում։ XX դ․ 20-ական թթ․ ծավալ– վեցին անտառների ուսումնասիրման աշ– խատանքներ, որի արդյունքը ՍՍՀՄ ան– տառային ֆոնդի քարտեզների կազմումն էր (1955)։ Տնկարկների աճի և զարգաց– ման օրինաչափությունների հետազոտու– թյունները (1930–60) տեսական հիմք ծառայեցին անտառի էկոլոգիայի գնա– հատման և հիմնական ծառատեսակների աճման ընթացքի աղյուսակների կազմ– ման համար։ Ատեղծվել է ուսմունք բիո– գեոցենոզի մասին, ըստ որի անտառն ար– տաքին միջավայրի հետ դիտվում է որ– պես մի միասնություն (Դ․ Մորոզով, Վ․ Սուկաչյով․ 1920–40)։ Ստեղծվել է անտառի տիպերի գիտ․ դասակարգում։ Անտառային հողագիտության ուսումնա– սիրությունները գիտ․ հիմք ստեղծեցին անտառների որակական կազմի և արդյու– նավետության բարձրացման համար։ 1965–80 թթ․ շարունակվում էր հիմնա– կան անտառագոյացնող տեսակների կեն– սաբանության հարցերի, դրանց աճման և զարգացման օրինաչափությունների ուսումնասիրությունը։ Զարգանում էին աշ– խատանքները անտառային տեսակների սելեկցիայի, սերմնաբուծության և գենե– տիկայի, անտառների արդյունավետու– թյան բարձրացման և վերականգնման ուղ– ղությամբ։ Մշակվում են պաշտպանական անաառաբուծության հարցերը։ Կատարե– լագործվում են հատումների տեխնոլո– գիան, անտառօգտագործումը և խնամքը, անտառային պաշարների հաշվառման մե– թոդները։ Մշակվում են անտառի վնասա– տուների և հիվանդությունների դեմ պայ– քարի նոր մեթոդներ։ Անասնաբուծություն։ 20–30-ական թթ․ սկսվեց անասնապահության համար հեռանկարային շրջանների հետազոտու– մը, որը հիմք դարձավ ճյուղերի պլանա– յին տեղաբաշխման և ցեղերի շրջանաց– ման համար։ Ուսումնասիրվեցին գյու– ղատնտ․ կենդանիների տեղական ցեղե– րը, և մշակվեցին դրանց բարելավման ուղիները (Մ․ Իվանով, Ա․ Քալանթար, Պ․ Կուլեշով, Ե․ Լիսկուն և ուրիշներ)։ Ե․ Բոգդանովը և Ի․ Պոպովը ուսումնա– սիրեցին կենդանիների կերակրման հար– ցերը և մշակեցին կերային միավորը (1922)։ Մ․ Իվանռվը ստեղծեց ասկանիա– կան մերինոսը, ուկրաինական տափաս– տանային սպիտակ խոզերի ցեղը (1934)։ 1935–80-ին բուծվեցին բարձր մթերատու խոշոր եղջերավոր կենդանիների ցեղեր՝ սիչևյան, լեբեդինյան, կոստրոմայի, ալա– թաուսյան, ղազախական սպիտակագլուխ, սևաբղետ, կովկասյան գորշ (Ա․ Վսյակիխ, Ե․ Արզումանյան, Մ․ Լեբեդև, Մ․ Դուդին, Ն․ Ոոստովցև, Ի․ Շտեյման, Ն․ Ստեփան– յան և ուրիշներ)։ Նրբագեղմ և կիսանըր– բագեղմ ոչխարների գրեթե ամբողջ գըլ– խաքանակը կազմված է 16 նոր ցեղից՝ աս– կանիական, կովկասյան, ստավրոպոլ– յան, ալթայան, ղազախական նրբագեղմ, ղազախական արխարամերինոս, դաղես– տանյան (Վ․ Բալմոնտ, Ա․ Վասիլև, Ն․ Վա– սիլև, Ի․ Կոտլյարով, Գ․ Լիտովչենկո, Մ․ Լուշչիխին և ուրիշներ)։ Ստեղծվեցին խոզերի բարձր մթերատու ցեղեր՝ բրեյ– տովյան, լիվենյան, ուրժումյան, ուկրաի– նական տափաստանային խայտաբղետ, հյուսիսկովկասյան, սիբիրական և կեմե– րովյան (Լ․ Գրեբեն, Պ․ Լադան, Ա․ Օվս– յանիկով և ուրիշներ)։ Հայտնի են ռու– սական վարգուն, սովետական ծանրա– քարշ, վլադիմիրյան ձիերի, բարձր մթե– րատու հավերի, սագերի, բադերի, հընդ– կահավերի շատ ցեղեր, ցեղախմբեր և գծեր։ Աշխատանքներ են տարվում նոր, բարձր մթերատու ցեղերի, գծերի, տիպե– րի և հիբրիդների ստեղծման ուղղությամբ։ Այդ նպատակով երկրում ստեղծվել են 23 սելեկցիոն կենտրոններ։ Անասնաբուծ․ գիտության խոշորագույն նվաճումը գյուղատնտ․ կենդանիների ար– հեստական սերմնավորման գիտ․ հի– մունքների ստեղծումն էր (Ի․ Իվանով, Լ․ Միլովանով)։ Մշակվել են արտադրող– ների սերմնանյութի սառեցման (1947, Միլովանով, Ի․ Մոկոլովսկայա, Ի․ Սմիռ– նով) և կենդանիների արհեստական սերմնավորման տեխնիկայի մեթոդներ, որոնք կիրառվում են ՍՍՀՄ–ում և այլ երկրներում։ Կարակուլաբուծության մեջ կիրառվում է կենդանիների պտղաբերու– թյան բարձրացման արհեստական մեթոդ (1929–44, Մ․ Զավադովսկի)։ Ուսումնա– սիրվել են կերերի բաղադրությունը և սննդարարությունը (Ի․ Պոպով, Մ․ Տոմմե և ուրիշներ), կազմվել են կերային աղյու– սակներ, որոնցով հնարավոր է նորմա– վորել կերակրումը (1930–60)։ Մշակվում են (50-ական թվականներից) կենդանինե– րի պրոտեինային, ածխաջրային, ամինա– թթվային, վիտամինային, հանքային սննդառության հիմունքները (Ա․ Դմիտրո– չենկո, Պ․ Պշենիչնի և ուրիշներ)։ Անաս– նապահության մեջ օգտագործվում են գիտնականների (Վ․ Կովալսկի, Ն․ նեո– նով, Կ․ Սոլնցև և ուրիշներ) առաջարկած անտիբիոտիկներ, միկրոտարրեր, աճ– ման խթանիչներ։ Մասնագիտացված ֆեր– մաների և արդ․ համալիրների համար մշակվել են կաթի, տավարի և խոզի մսի, ոչխարաբուծության և թռչնաբուծության մթերքների արտադրության արդ․ տեխնո– լոգիան (1971–80), ինչպես նաև երկրի տարբեր գոտիներում կենդանիների պահ– վածքի արդյունավետ եղանակներ (Ի․ Դա– նիլենկո, Ա․ Կալաշնիկով, Ա․ Մելդեր, Լ․ էռնստ և ուրիշներ)։ Անասնաբուժություն։ Մշակվել են վա– րակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների ախտորոշման, կանխարգելման և բուժ– ման նոր, կատարելագործված մեթոդներ։ Սովետական անասնաբուժության գիտ․