Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/648

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նվաճումները արտադրության մեջ ներ– դնելու շնորհիվ ՍՍՀՄ–ում հնարավոր եղավ վերացնել խոշոր եղջերավոր կեն– դանիների ժանտախտը, խլախտը, թո– քատապը, նվազագույնի հասցնել խոզե– րի ժանտախտը և կարմիր քամին ու կեն– դանիների բազմաթիվ այլ հիվանդություն– ներ։ Համաշխարհային ճանաչում է ստա– • ցել Կ․ Ի․ Սկրյաբինի, որը ձևակերպեց ճիճվային հիվանդությունների էության նոր կոնցեպցիա, ստեղծած սովետական հելմինթոլոգների դպրոցը։ ճիճվաբանու– թյան գծով հիմնական աշխատանքները կատարվում են Կ․ Սկրյաբինի անվ․ ճիճ– վաբանության համամիութենական ԳՀԻ–ում։ Վարակիչ ախտաբանության տե– սության և խլախտի, ժանտախտի, պե– րիպնևմոնիայի, սիբիրախտի ևնի դեմ պայքարի գործնական միջոցառումների կազմակերպման գործում մեծ ներդրում ունի հայրենական էպիզոոտոլոգների դպրոցը։ Սովետական անասնաբույժ պրո– տոզոոլոգները (Վ․ Ցակիմով, Ա․ Մարկով և ուրիշներ) առաջարկել են բուժկանխար– գելիչ միջոցառումներ պրոտոզոային հի– վանդությունների դեմ։ Անասնաբույժ գիտնականները մշակել են նաև վարակիչ հիվանդությունների ախտորոշման և անասնապահական մթերքների սան․ գնա– հատման եղանակներ, ուսումնասիրել են թունավորումները, ախտաբանական պրո– ցեսների և ռեակտիվականության զար– գացման օրինաչափությունները։ Ստեղծ– վել և գործնականում ներդրվել են բարձր– արդյունավետ վակցինաներ՝ խոզերի ժան– տախտի, խոճկորների պարատիֆի, լեպ– տոսպիրոզի, ոչխարների բրադզոտի, թըռ– չունների ասիական ժանտախտի, խոզերի կարմիր քամու, խուզող մրմջուկի դեմ, ինչպես նաև շիճուկներ, ախտորոշիչ պատրաստուկներ, հակաճիճվային, հա– կանեխիչ միջոցներ և այլ դեղանյութեր։ Փորձարարական անասնաբուժ․ համա– միութենական ԴՀԻ–ն առաջաոևել է խո– զերի վակցինացման մեթոդ (3–4 հիվան– դությունների դեմ)։Մշակվել են աերոզոլա– յին վակցինաներով և շիճուկներով զանգ– վածային իմունացման մեթոդներ ևն։ Գյուղատնտեսության մեքենայացում։ 20–30-ական թթ․ գյուղատնտեսության տեխ․ վերազինման համար առաջնակարգ նշանակություն ունեցավ տարբեր հզո– րության անիվային և թրթուրային տրակ– տորների ինքնագնաց շասսիների, կա– խովի և կիսակախովի մեքենաների նա– խագծումը։ Հետագայում աշխատանքներ տարվեցին գյուղատնտեսության մեջ ար– տադր․ պրոցեսների կազմակերպման ին– դուստրիալ ձևերի, կոմպլեքսային մեքե– նայացման, էլեկտրիֆիկացման և ավտո– մատացման ներդրման ուղղությամբ (Վ․ Բոլտինսկի, Վ․ ժելիգովսկի, Ա․ Կար– պենկո, Պ․ նիստով, Վ․ Մաբլիկով և ուրիշ– ներ)։ Ստեղծվում են մեքենատրակտորա– յին ագրեգատներ, որոնք աշխատում են բարձր արագություններով։ Ստեղծվել են սարքավորումներ գյուղատնտ․ արտադր․ պրոցեսների էլեկտրիֆիկացման համար, նախագծվել են ապարատներ և սխեմաներ անասնապահ, շենքերի և ֆերմաների ար– տադրության ավտոմատացման համար։ Արտադրություն են ներդրվել ցորենի վե– րամշակման հոսընթաց մեքենաներ, ջրամբարձիչների նոր համակարգեր, կե– րի նախապատրաստման և բաշխման, գո– մաղբի հավաքման և վերամշակման, կո– վերի կթման, կաթի առաջնային մշակ– ման, ոչխարների Էլեկտրախուզի և այլ մեքենաներ։ Առաջատար գիտ․ հիմնարկ– ներն են Գյուղատնտեսության մեքենա– յացման համամիութենական, Գյուղա– տնտեսության Էլեկտրիֆիկացման համա– միութենական ԳՀԻ–ները։ Սովետական գիտնականներն ակտիվո– րեն մասնակցում են միջազգային կոնգ– րեսների, գիտաժողովների և կոնֆերանս– ների աշխատանքներին։ Գիտության բո– լոր ճյուղերի գծով գյուղատնտ․ գործուն կապեր են ստեղծվել ՏՓԽ–ի անդամ եր– կըրների հետ։ Երկարաժամկետ հետազո– տությունների ծրագրեր են իրականաց– վում նաև սոցիալիստ, մյուս երկրների, ինչպես նաև ԱՄՆ–ի, Կանադայի, Իտա– լիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Հնդկաստանի,՝ Մեքսիկա– յի և այլ երկրների գիտ․ հիմնարկների հետ։ ՏՓԽ–ի անդամ երկրների հետ համատեղ հետազոտություններ են կատարվում հո– ղերի բերրիության բարձրացման (Հողա– գիտության ինստ․), գյուղատնտ․ կուլտու– րաների սելեկցիայի գծով (Բուսաբուծու– թյան համամիութենական ինստ․), պա– րարտանյութերի արդյունավետ կիրառ– ման և հողերի բերրիության վրա դրանց երկարատև օգտագործման ազդեցության (Պարարտանյութերի և ագրոհողագիտու– թյան համամիութենական ԳՀԻ), գյուղա– տընտ․ կենդանիների կերակրման և կե– րարտադրության (Անասնապահության համամիութենական ԳՀԻ) խնդիրների շուրջ։ ՀամԳԳԱ գիտ․ հաստատությունները և առանձին գիտնականներ if իջա զգային գյուղատնտ․ գիտ․ տարբեր կազմակեր– աությունների մշտական անդամներն են։ Սովետական շատ գիտնականներ ընտըր– վել են արտասահմանյան երկրների հա– մալսարանների պատվավոր դ–րներ և գյուղատնտ․ ակադեմիայի անդամներ, պարգևատրվել արտասահմանյան երկըր– ների շքանշաններով։ ՀամԳԳԱ կազմում արտասահմանյան անդամներ են ըն– տրվել 24 երկրների 44 գիտնականներ։ ՀամԳԳԱ կենտր․ գյուղատնտ․ գիտ․ գրա– դարանը գրքափոխանակում է կատարում 73 երկրների հետ։ Պարբերական մամ ու լ․ ՍՍՀՄ–ում հրատարակվում է 120-ից ավելի գյուղատնտ․ ամսագիր։ Բժշկական գիտությունները Ռուսաստանում գիտական բժշկությու– նը ձևավորվել է XVIII –XIX դդ․ սահմա– նագծում։ XIX դ․ կեսերին հիվանդի օբ– յեկտիվ հետազոտման մեթոդների (ընդ– բախում, լսում) ներդրմանը նպաստել է Գ․ Սոկոլսկին, հետագայում ներքին հի– վանդությունների կլինիկայի բնագավա– ռում այդ ուղղությունները մշակել են Ս․ Բոտկինը, Գ․ Զախարինը, Ա․ Օստրոու– մովը, Վ․ Օբրազցովը, նրանց աշակերտ– ներն ու հետնորդները։ XIX դ․ կեսին Ն․ Պիրոգովն առաջարկել է նարկոզի ինքնատիպ եղանակներ և պլաստիկ վիրահատության մեթոդներ, մշակել ռազմադաշտային վիրաբուժու– թյան սկզբունքները։ Ռուսաստանում եթե– րային նարկոզն առաջինը կիրառել է Ֆ․ Ինոզեմցևը, 1847-ին։ Ռուսաստանում մանկաբարձության հիմնադիրը Ն․ Ամ– բոդիկ–Մաքսիմովիչն Է։ Մանկաբուժու– թյան առանձնացմանը, որպես ինքնու– րույն դիսցիպլինի, նպաստել են Ս․ Իտ– տովիցկու և Ն․ Տոլսկու աշխատանքները, իսկ հետագայում ստեղծվել է մանկաբույժ– ների դպրոց (Ն․ Ֆիլատով, Ն․ Գունդոբին և ուրիշներ)։ Նյարդային հիվանդություն– ների առաջին ամբիոնը կազմակերպել է Ա․ Կոժևնիկովը, 1869-ին, Մոսկվայի հա– մալսարանում։ Փորձառական բժշկության բնագավառում խոշոր ներդրումներ ունեն Ա․Ֆիլոմաֆիտսկին, Ա․Պոլունինը, Վ․Պա– շուտինը, Ի․ Մեչնիկովը, Ա․ Ֆոխտը և ուրիշներ։ 1902-ին Ա․ Կուլյաբկոն վերա– կենդանացրել է մարդու սիրտը, մահվա– նից 20 ժամ հետո։ Մովետական իշխա– նության հաստատումից հետո ստեղծվե– ցին պայմաններ բժշկ․ գիտությունների ստեղծագործական զարգացման հա– մար։ 1918–21-ին ստեղծվեցին առաջին ԳՀԻ–ները և լաբորատորիաները, սկսե– ցին հրատարակվել բժշկ․ թերթեր և գի– տական ամսագրեր։ 1941-ին հաշվվում Էր 233 բժշկ․ ԳՀԻ և մոտ 20 հզ․ գիտաշ– խատող։ Ռազմական բժշկագիտության խոշոր նվաճումներից էր զորքի բուժ– օգնությունն ապահովող համակարգի մշակումը, փուլային բուժումը և գործող բանակի սանիտարա–հակահամաճա բա– կային ծառայությունը։ Մեծ նշանակու– թյուն ունեին վերքերի բուժման և վերքա– յին բարդությունների, ցավազրկման, ար– յան փոխներարկման և շոկի պրոլբեմնե– րին նվիրված աշխատանքները։ Զգալի հաջողությունների հասան վերականգնո– ղական վիրաբուժության բնագավառում։ Թերապևտներն ուսումնասիրեցին պատե– րազմական պայմաններին բնորոշ հի– վանդությունները (սննդային դիստրո– ֆիա, վիտամինային անբավարարություն, հիպերտոնիկ հիվանդություն, երիկամա– բորբ ևն)։ 1944-ին հիմնվել է ՍՍՀՄ ԲԳԱ, որը, պատերազմի տարիներին կարևոր հետազոտությունները կոորդինացնելու հետ միաժամանակ, ձեռնարկեց վերա– կանգնման ժամանակաշրջանի կարևոր բժշկ․ խնդիրների պլանավորումը և մշա– կումը։ Բժշկագիտության հետագա նվա– ճումները պայմանավորված են նոր մե– թոդների (ռենտգենակառուցվածքային վերլուծություն, Էլեկտրոնային մանրադի– տում ևն) կիրառմամբ։ Ավտոմատ գրան– ցող նոր սարքերի և ապարատների օգ– տագործումը նպաստեցին օրգանիզմում ընթացող ֆիզիոլոգիական և ախտաբա– նական պրոցեսների խորը ուսումնասիրու– թյանը, ախտորոշման և բուժման նոր մե– թոդների մշակմանն ու կիրառմանը։ Հիգիենա, համաճարակագիտություն նւ մանրէաբանություն։ Այս բնագավառի ականավոր ներկայացուցիչներ Ն․ Սե– մաշկոն, Զ․ Սոլովյովը, Վ․ Օբուխը և ուրիշներ, ելնելով հիվանդությունների առաջացման գործում սոց․ պայմաննե– րի առաջատար դերի վերաբերյալ մարք– սիստական դիրքերից և կենսագործելով