Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ճանապարհորդությունների նկարագրություններ, իրավական ժողովածուներ (Ռուսսկայա պրավդա, XI–XII դդ․)։ Հին ռուս. գրկ–յան ամենանշանավոր ստեղծագործությունը «Ասք Իգորի ճակատամարտի մասին» (XII դ․ վերջ) հերոսական էպոսն է, որտեղ արտահայտված է ռուս․ իշխանությունների միավորման հայրենասիրական գաղափարը։ Մոնղոլ–թաթար․ ասպատակությունը և այնուհետև մոնղոլ–թաթար․ լուծը XIII – XIV դդ․ կասեցրել են ռուս գրկ–յան զարգացումը, XV դ․ սկսվել է ռուս, գրկ–յան տրոհումը ռուսականի, ուկրաինականի և բելոռուսականի։ Սակայն որոշ գրողների ստեղծագործությունը հետագայում էլ միաժամանակ եղել է երկու կամ նույնիսկ երեք մշակույթների սեփականությունը։ Ռուս գրկ–յան զարգացման կենտրոնը դարձել է Մոսկովյան իշխանությունը («Զադոնշչինա» պատմահերոսական վիպակը» XIV դ․ վերջ, Կուլիկովյան ճակատամարտի վերաբերյալ ստեղծագործությունների շարքը)։ XV դ․ և հատկապես XVI դ․ ֆեոդ, կենտրոնացված պետության պայմաններում մեծ նշանակություն են ձեռք բերել տարեգրությունների ժողովածուները, ծաղկել է հրապարակախոսական արձակը։ XVII դ․ սկզբից սկսվել և խորացել է գրկ–յան դեմոկրատացման պրոցեսը, գրկ․ ավելի է մոտեցել սոցիալ–պատմ․ իրականությանը, ռեալ մարդու հոգեբանությանը։ Տիրապետող են դարձել աշխարհիկ ժանրերը՝ կենցաղային պատմությունը, դպրոցական դրաման, ներբողները, երգիծանքները։ Կատարելագործվել են բանաստեղծական ձևերը (Սիմեոն Պոլոցկի, 1629–80), վարքագրական պատմությունները վերածվել են կենսագրականի (ավագ երեց Ավվակում, մոտ 1620– 1682)։ XVIII դ․ գրկ․ սերտորեն կապված է լուսավորյալ բացարձակ միապետության գաղափարախոսության հետ, սոցիալ–քաղ․ ու մշակութային կյանքի նորույթների հետ, որ պայմանավորված էին Պետրոս 1-ի ռեֆորմներով։ XVIII դ․ սկզբներին դեռևս գերիշխել են ժանրային հին ձևերը՝ կրոն․ աշխարհայացքի վրա հիմնված իրենց դիդակտիզմով։ Գաղափար ախ ոսական նոր միտումներն իրենց համար ճանապարհ են հարթել Ֆեոֆան Պրոկոպովիչի (1681–1736) հրապարակագրության մեջ, Ա․ Կան– տեմիրի (1708–44) երգիծանքներում։ 30-ական թթ․ գրկ–յան մեջ գերիշխել է կլասիցիստական ուղղությունը։ Կլասիցիզմի խոշորագույն ներկայացուցիչներ Վ․ Տրեդիակովսկին (1703–68), Մ․ Լոմոնոսովը (1711–65), Ա․ Սումարոկովը (1717–77) առաջ են քաշել համառուս․ գրկ․ ստեղծելու, նրա ձևերը նորացնելու գաղափարը։ Նրանք մշակել են գրական ժանրերի կայուն համակարգ, գործածության մեջ են մտցրել վանկա-շեշտային տաղաչափությունը, դրել են գրական լեզվի հիմքերը։ XVIII դ․ 2-րդ կեսին լայնորեն տարածվել է լուսավորական ուղղության երգիծական ու հումորիստական գրկ․՝ Դ․ Ֆոնվիզինի (մոտ 1744–92), Յա․ Կնյաժնինի (1742–91) կատակերգությունները, Մ․ Չուլկովի (1744 կամ 1743–92) արձակը, Ն․ Նովիկովի (1744–1818) և այլ հրատարակիչների երգիծական հանդեսները։ Մ․ Իյերասկովի (1733–1807) և հատկապես Գ․ Դերժավինի (1743–1816) կլասիցիստական պոեզիայում երևում են սենտիմենտալիզմի գծեր։ Սենտիմենտալիզմի գրկ–յան մեջ (բանաստեղծ Ի․ Դմիտրիև, 1760–1837, արձակագիր Ն․ Կարամզին, 1766–1826) ձևավորվել է նոր՝ հուզական–հոգեբանական պատմելաձև։ XVIII դ․ խոշորագույն գրողներից մեկը՝ Ա․ Ռադիշչևը (1749–1802) իր «ճանապարհորդություն Պետերբուրգից Մոսկվա» (1790) գրքում հռչակել է գյուղացիական հեղափոխության գաղափարներ (գիրքը ոչնչացվել է, և նրա նշանակությունը երևացել է ավելի ուշ՝ դեկաբրիզմի շրջանում)։

XIX դ․ 1-ին կեսի գրկ․ զարգացել է դեկաբրիստների շարժման մեջ արտահայտված հասարակական վերելքի պայմաններում։ XIX դ․ սկզբին գրկ–յան մեջ տիրապետող ուղղություն է դարձել ռոմանտիզմը՝ Վ․ Ժուկովսկու (1783–1852), Կ․Բատյուշկովի (1787–1855), հետագայում՝ Ա․ Դելվիգի (1798–1831), մասամբ Ն․ Յազիկովի (1803–47), Ե․ Բարատինսկու (1800–44) ստեղծագործությունը։ Ռոմանտիզմի հեղափոխական թևը ներկայացրել են բանաստեղծ–դեկաբրիստներ Կ․ Ռիլեևը (1795–1826), Վ․ Կյուխելբեկերը (1797–1846), Ա․ Օդոևսկին (1802–1839), արձակագիր Ա․ Բեստուժև–Մառլինսկին (1797–1837)։ Միաժամանակ Ի․ Կռիլովի (1769 կամ 1768–1844) առակագրության մեջ և Ա․ Գրիբոյեդովի (1795–1829) դրամատուրգիայում մշակվել են պատկերավորության ռեալիստական սկզբունքները։ Գրկ–յան զարգացման նոր փուլ, ամբողջությամբ վերցրած՝ ռուս. մշակույթի գեղարվեստական ու հումանիստական բարձրագույն ավանդույթների հիմքը հանդիսացավ Ա․ Պուշկինի (1799–1837) ստեղծագործությունը։ Պուշկինի կենսահաստատ ռեալիզմը աշխարհընկալման համակողմանիությունը միավորեց մարդկային անհատի հոգևոր հնարավորությունների խոր ըմբռնման հետ։ Պուշկինյան ավանդույթների ամենատաղանդավոր շարունակող Մ․ Լերմոնտովի (1814–41) ռոմանտիկ պոեզիայում մարմնավորվեց բարոյական մաքսիմալիզմը, աշխարհի ներդաշնակության ու վերափոխման տենչը, մի բան, որը դարձավ ռոմանտիկ հեղափոխության ու քաղաքացիականության աղբյուր։ Լերմոնտովի արձակով սկզբնավորվեց հոգեբանական ռեալիզմը։ 1820–30-ական թթ․ պոեզիայում իրենց ժողովրդականությամբ աչքի են ընկել Ա․ Կոլցովի (1809–42) քնարերգությունը, Ա․ Պոլեժաևի (1804– 1838) ըմբոստ բանաստեղծությունները։ Ն․ Գոգոլը (1809–52) զարգացրել է ռուս. ռեալիստական արձակի սոցիալ–քննադատական ուղղությունը։ Այդ ուղղության (այսպես կոչված նատուրալ դպրոց) հիմնական դրույթները տեսականորեն հաստատել է նշանավոր քննադատ, հեղափոխական դեմոկրատ Վ․ Բելինսկին (1811–1848), 1840-ական թթ․ գրկ–յան ժանրային սահմաններն ընդարձակվել են․ հաջողությամբ զարգացել են գեղարվեստա–հրապարակախոսական և փիլ․ արձակը (Ա․ Գերցեն, 1812–70), կենցաղային ակնարկը, սոցիալ–կենցաղային և հոգեբանական վեպը։

XIX դ․ 2-րդ կեսի գրկ․ սերտորեն կապված է հասարակական–քաղ․ և փիլ․ մտքի զարգացման հետ։ Գրկ–յան մեջ գերակշռող տեղ է գրավել ռեալիզմը։ Մտածող, գրող և քննադատ Ն․ Չեռնիշևսկու (1828– 1889), քննադատներ Ն․ Դոբրոլյուբովի (1836–61), մասամբ Դ․ Պիսարևի (1840– 1868) ստեղծագործության մեջ հռչակվել են հեղափոխական դեմոկրատիզմի, մատերիալիստական գեղագիտության գաղափարներ։ Հեղափոխական–դեմոկրատների գաղափարական ամբիոն են դարձել «Աովրեմեննիկ», հետագայում՝ «Օտեչեստվեննիե զապիսկի» հանդեսները։ Ֆ․ Ռեշետնիկովի (1841–71), Ն․ Պոմյալովսկու (1835–63), Գ․ Ուսպենսկու (1843–1902) ակնարկներում արտացոլվել է ժողովրդի ծանր վիճակը։ Ցայտուն արտահայտված հասարակական քննադատականությունն է բնորոշ Մ․ Սալտիկով–Շչեդրինի (1821–81) գրոտեսկային–երգիծական ստեղծագործություններին, Ա․ Օստրովսկու (1823–86) դրամատուրգիային, որը մեծ ազդեցություն է գործել ռուս, բեմական ռեալիզմի կազմավորման վրա։ Նույն գծերով է հատկանշվում նաև Ա․ Սուխովո–Կոբիլինի (1817–1903) դրամատուրգիան։ 1850–60-ական թթ․ աչքի ընկած բանաստեղծներ Ի․ Նիկիտինը (1824–61), Վ․ Կուրոչկինը (1831-75) պոեզիա են բերել գյուղական ու քաղաքային չքավորության կյանքը, բանահյուսական մոտիվներ, ժող․ լեզու։ Ռուս. ռեալիստական, քաղաքացիական պոեզիայի մեջ հատկապես մեծ է եղել Ն․ Նեկրասովի (1821–77) դերը։ Փիլ․, սիրային և բնանկարային լիրիկայի բանաստեղծական վեհ պատկերներ են ստեղծել Ֆ․ Տյուտչևը (1803–73), Ա․ Ֆետը (1820–92), Յա․ Պոլոնսկին (1819–98), Ա․ Մայկովը (1821- 1897), Ա․ Կ․ Տոլստոյը (1817–85), որը նաև տաղանդավոր դրամատուրգ էր ու վիպասան։ Բարձրագույն ծաղկման է հասել անհատի ու հասարակության բախումը բացահայտող ռեալիստական վեպը։ Ի․ Գոնչարովի (1812–91) վեպերում պատկերվում են «ավելորդ մարդկանց» երևան գալու սոցիալական ու հոգեբանական նախադրյալները, Ի․ Տուրգենևի (1818– 1883) վեպերում՝ մտքի ու գործողության անհամաձայնությունը այդ տիպի մարդկանց մոտ։ Չեռնիշևսկին «Ի՞նչ անել» (1863) վեպում ապագայի մարդկանց կերպարներում մարմնավորեց սոցիալիստական իդեալներ, ստեղծեց յուրատեսակ «կյանքի դասագիրք»՝ հեղափոխականորեն տրամադրված երիտասարդության համար։ Ֆ․ Դոստոևսկու (1821–81) և Լ․ Տոլստոյի (1828–1910) ստեղծագործությունը կարևոր ուղենիշ դարձավ ոչ միայն ռուս, այլև համաշխարհային գրկ–յան զարգացման ճանապարհին։ Դոստոևսկու վեպերում արտացոլվեցին սոցիալ․ սուր հակադրություններ, ինքնատիպ կերպարների ընդհարումներ, հասարակական ներդաշնակության կրքոտ որոնումներ։ Մարդու «հոգու դիալեկտիկան» (Չեռնիշևսկու արտահայտությունը) հետազոտելով՝ Լ․ Տոլստոյն իր վեպերում ու վիպակներում պատմության և իր