Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/668

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասարակական հարաբերությունների ձեավորման ընթացքի վրա պետաիրավական ներգործության եղանակները, օրենսդրության կատարելագործման ուղիները, աշխատավորների կոմունիստական դաստիարակությունը։ Հետազոտվում են նաև պետության և իրավունքի ընդհանուր տեսության խնդիրները, քննադատվում ռևիզիոնիստական և ռեֆորմիստական տեսակետները, այդ հարցերում մերկացվում հակակոմունիզմը (Ն․ Ալեքսանդրով, Գ․ Բարաբաշև, Ա․ Դենիսով, Վ․ Թումանով, Ա․ Միշին, Գ․ Շահնազարով և ուրիշներ)։ Կարեոր է իրավագիտության նշանակությունը պլանավորման, տնտ․ կապերի, աշխատանքի գիտ․ կազմակերպման իրավական կարգավորման գործում (Մ․ Ագարկով, Վ․ Գրիբանով, Գ․ Սվերդլով, Յու․ Տոլստոյ, Ն․ Օռլովա և ուրիշներ)։ Սովետական իրավագետները մեծ ուշադրություն են դարձնում գյուղատնտեսության կառավարման իրավական կարգավորման կատարելագործմանը, ուսումնասիրում են միջկոլտնտեսային սեփականության զարգացման, բնության և շրջակա միջավայրի պւՈհպանման իրավական խնդիրները (Լ․ Դեմբո, Մ․ Կոզիր, Ն․ Կրասնով և ուրիշներ)։ Մեծ թվով աշխատություններ են նվիրված սոցիալիստ, օրինականության ամրապնդման տեսության և պրակտիկայի հարցերին, քրեական իրավունքի համակարգի կատարելագործման խնդիրներին, հանցագործության պատճառների բացահայտմանը, օրինախախտումների կանխարգելման միջոցառումների մշակմանը, դատ․ համակարգի կատարելագործմանը (Ն․ Դուրմանով, Վ․ Չխիկվաձե, Ա․ Աախարով, Ա․ Վինբերգ, Ն․ Տերզիե և ուրիշներ)։ Իրավագիտությունը կարեոր խնդիրներ է լուծում միջազգային հարաբերությունների բնագավառում (Մ․ Բոգուսլավսկի, Գ․ ժուկով, Ա, Մովչան, Ն․ Ուշակով և ուրիշներ)։ 60–80-ական թթ․ հրատարակվել են բազմաթիվ արժեքավոր հետազոտություններ՝ նվիրված իրավունքի հիմնական ճյուղերին։ Իրավագիտական պրոբլեմներ են մշակվում ՍՍՀՄ ԳԱ պետության և իրավունքի ինստ–ում, միութենական հանրապետությունների ԳԱ–ների ինստ–ներում (բաժիններում, սեկտորներում), համալսարանների իրավաբանական ֆակուլտետներում, ՍՍՀՄ դատախազության, ՍՍՀՄ արդարադատության, ներքին գործերի մինիստրությունների համապատասխան հաստատություններում։ Սովետական իրավագետներն ակտիվորեն մասնակցում են միջազգային մի շարք կազմակերպությունների աշխատանքներին։ ՍՍՀՄ–ում հրատարակվում են «Սովետսկոյե գոսուդարստվո ի պրավո» («Совет–ское государство и право», 1927-ից), «Սոցիալիստիչեսկայա զակոննոստ» («Со– циалистическая законность», 1934-ից) և այլ իրավագիտական պարբերականներ։ Տես նաև միութենական հանրապետություններին նվիրված հոդվածների համապատասխան բաժինները։ Մանկավարժությունը։ ՍՍՀՄ տարած– քում մանկավարժական մտքի ձևավորումը սկսվել է հին ժամանակներում։ Հայաստանում դեռևս հեթանոսական շրջանում գոյություն է ունեցել ուսուցման որոշակի համակարգ։ Մինչև գրերի գյուտը (405) գոյություն են ունեցել դպրոցներ, որոնցում արմատավորված են եղել ուսուցման հուն․, ասոր․ մեթոդները։ Գրերի գյուտից հետո ստեղծվել է հայկ․ դպրոցների լայն ցանց, որի շրջանակներում էլ սկզբնավորվել ու զարգացել է հայկ․ մանկավարժական միտքը։ V–VI դդ․ դպրոցական ցանց է ստեղծվել Վրաստանում։ Հին Ռուսիայում մանկավարժական միտքը դրսևորվել է բանավոր ժող․ ստեղծագործություններում։ Քրիստոնեության ու ֆեոդ, շրջանների դաստիարակչական գաղափարները հստակորեն ձևակերպվել են Վլադիմիր Մոնոմախի «Խրատանի»-ում (XII դ․), իսկ կենտրոնացված Ռուս, պետության կազմավորման շրջանում դաստիարակությանը վերաբերող ամենատարածված հայացքները շարադրվել են քաղաքացու վարվելակերպի կանոններում («Գոմոստրոե», XVI դ․)։ Գրքահրատարակչությունը, Պետրոս I-ի ռեֆորմները մեծապես նպաստել են կրթության և դաստիարակության վերելքին, մանկավարժական մտքի զարգացմանը։ Հենվելով ռուս, և արտասահմանյան մանկավարժության նվաճումների վրա՝ Մ․ Վ․ Լոմոնոսովը կազմել է դպրոցական կյանքի կանոնները։ XVIII դ․ ձևավորվել է պետ․ դպրոցական համակարգը, դարավերջին սկսել է զարգանալ դիդակտիկան։ Ա․ Ռադիշչևը և դեկաբրիստները ռուս մանկավարժությունը հարստացրել են հեղափո– խական, դեմոկրպտական գաղափարներով։ Ըստ նրանց դաստիարակության գլխ․ նպատակն է պատրաստել հայրենիքի իսկական զավակներ, բռնության ու ճնշման դեմ պայքարի մարտիկներ։ Վ․ Բելինսկին, Ա․ Գերցենը, Ն․ Դոբրոլյուբովը, Ն․ Չեռնիշևսկին, Դ․ Պիսարևը և մյուս հեղափոխական դեմոկրատները դաստիարակության նպատակը համարել են հեղափոխ․, մատերիալիստ, աշխարհայացքով զինված, բազմակողմանիորեն կրթված ու զարգացած, աշխատասեր ու հայրենասեր քաղաքացու ձևավորումը։ Ռուսաստանում մանկավարժության՝ որպես գիտության ձևավորումը կապված է Կ․ Ուջինսկու անվան հետ։ Ատեղծագործաբար օգտագործելով մանկավարժության և հոգեբանության ձեռք բերած դրականը՝ նա ստեղծել է մանկավարժական–հոգեբանական կայուն համակարգ։ XIX դ․ վերջին Ռուսաստանում տարածվեցին դաստիարակության մասին Կ․ Մարքսի և Ֆ․ էնգելսի գաղափարները, որոնք պատմական նոր պայմաններում զարգացրեց Վ․ Ի․ Լենինը։ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո ժողկրթության զարգացման ուղիները և դրանց հետ կապված սովետական մանկավարժության խնդիրները սահմանվեցին կոմունիստական կուսակցության ծրագրում (VIII համագումար, 1919), Վ․ Ի․ Լենինի ելույթներում ու հոդվածներում։ Դաստիարակության և կրթության մարքս–լենինյան դեմոկրատական սկզբունքները կենսագործելու, իր բնույթով ու մեթոդներով նոր, սովետական մանկավարժություն ստեղծելու գործում մեծ աշխատանք են կատարել Ն․ Կրուպսկայան, Ա․ Լունաչարսկին և ուրիշներ։ Սովետական մանկավարժության խոշորագույն նվաճումն էր Ա․ Մակարենկոյի ստեղծած դաստիարակության համակարգը։ 1920-ական թվականներից սկսած երկրում ստեղծվել է մանկավարժ, գիտ․ հիմնարկների լայն ցանց։ Այժմ գործում են ՍՍՀՄ ՄԳԱ (միավորում է 12 ԳՀԻ), մանկավարժ․ գիտությունների ԳՀԻ–ներ և ուսուցիչների կատարելագործման ինստ–ներ՝ բոլոր միութենական ու ավտոնոմ հանրապետություններում, բարձրագույն կրթությամբ մանկավարժական կադրեր են պատրաստում ավելի քան 200 մանկավարժական ինստ․ և պետ․ համալսարանների հումանիտար ֆակուլտետները։ Հրատարակվում են «Սովետսկայա պե– դագոգիկա» («Советская педагогика», 1937- ից), «Վոպրոսի պսիխոլոգիի» («Вопросы психологии», 1955-ից), «Դեֆեկտոլոգիա» («Дефектология», 1969-ից), «Նովիե իսսլեդովանիյա վ պեդագոգիչեսկիխ նաուկախ» («Новые исследования в педагоги– ческих науках») հանդեսները։ ՀՍՍՀ–ում լույս են տեսնում «Սովետական դպրոց» շաբաթաթերթը, «Սովետական մանկավարժ», «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում» ամսագրերը։ Սովետական մանկավարժության զարգացման գործում արժանի ներդրում ունեն Ա․ Պինկևիչը, Я․ Եսիպովը, Մ․ Դանիլովը (դիդակտիկա), Վ․ Մուխոմլինսկին, Ի․ Կաիրովը, Ն․ Գոնչարևը (դաստիարակու– թյան տեսություն), Ֆ․ Կորոլյովը, Ի․ Կադիրովը, Հայաստանում՝ Ի․ Հարությունյանը, Հ․ Տեր–Միրաքյանը, Գ․ էդիւյանը, Մ․ Սանթրոսյանը, Ա․ Մովսիսյանը և ուրիշներ (տես նաև Մանկավարժություն)։ Լեզվաբանությունը ՍՍՀՄ տարածքում ապրող առանձին Ժողովուրդների մոա լեզվի հեա կապված հարցերը գիտ․ ուսումնասիրության առարկա են դարձել դեռևս մեկուկես հազարամյակ առաջ։ Հայ լեզվաբանության ակունքները հասնում են V դ․, երբ Մես– րոպ Մաշտոցը սահմանեց կանոններ հայերենի ուղղագրության և շարահյուսության համար։ V դ․ վերջին VI դ․ սկզբին թարգմանվեց Դիոնիսիոս Թրակացու «Արուեստ քերականության» աշխատությունը, որով դըրվեց քերականագիտության հիմքը։ XI – XV դդ․ ի հայտ են եկել Գրիգոր Մագիստրոսի, Գևորգ Սկևռացու, Վարդան Արևելցու, Հովհաննես Երզնկացու, Եսայի Նչեցու, Հովհաննես Քռնեցու աշխատությունները, որտեղ հեղինակները քննել են հայերենի հնչյունաբանության, բառագիտության, հոլովման և խոնարհման, առոգանության և այլ բազմաբնույթ հարցեր։ Հայ լեզվաբանության պատմության մեջ նշանակալի տեղաշարժեր են կատարվել XVIII դ․–XIX դ․ 1-ին կեսին (Մխիթար Սեբաստացի, Մ․ Չամչյան, Վ․ Չալխյան ևն)։ XIX դ․ 2-րդ կեսին երևան են եկել աշխարհաբարի առաջին գիա․ ուսումնասիրությունները (Ա․ Այտընյան, Ս․ Պալասանյան և ուրիշներ)։ XX դ․ սկզբին հայ լեզվաբանության պատմության մեջ