Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/669

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նշանակալի դեր են խաղացել Հ․ Աճաո– յանի, Ս․ Մալխասյանի, Մ․ Աբեղյանի բարձրարժեք աշխատությունները։ Բուն իմաստով գիտ․ լեզվաբանությունը Ռուսաստանում սկսեց զարգանալ XVIII դ․։ XIX դ․ դրվեցին սլավ, համեմատական լեզվաբանության հիմքերը (Ա․ Վոստո– կով)։ XIX դ․ 2-րդ կեսին –XX դ․ սկզբին լեզվի և մտածողության կապը մանրա– մասնորեն ուսումնասիրեցին Ի․ Բոդուեն դե Կուրտենեն, Ա․ Պոտեբնյան, Ֆ․ Ֆոր– տունատովը, Ա․ Շախմատովը։ XIX դ․ զարգացավ պատմահամեմատական լեզ– վաբանությունը։ Համեմատվեցին դասա– կան հնդեվրոպական (հին հուն․, լատ․, սանսկրիտ), ինչպես նաև ուրիշ կաոուց– վածք ունեցող լեզուներ։ Ինտենսիվորեն մշակվեցին լեզվի համակարգայնության խնդիրները։ Ռուս, լեզվաբանությունը XIX դ․ ե XX դ․ սկզբում բնութագրվում է սլավոնա– գիտության զարգացմամբ, ինչպես նաև բուն Ռուսաստանի և այլ երկրների տար– բեր լեզուների կաոուցվածքի ուսումնա– սիրությամբ։ Արագորեն ուսումնասիրվե– ցին թյուրքական, բալթիական, Հս․ Եվ– րոպայի և Սիբիրի լեզուների հնչյունաբա– նությունն ու ձևաբանությունը։ Նշանակա– լի հաշողություններ ձեռք բերվեցին հա– յերենի քՔ․ Պատկանով (Պատկանյան), Ա․ Տոմսոն], կովկասյան (Մ․ Բրոսե, Ն․ Մառ, Պ․ Ուսլար) և այլ լեզուների ուսումնասիրության բնագավառում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո լեզվաբանությունը դարձավ բազ– մաբնագավառ գիտակարգ։ Տարբեր դըպ– րոցների և ուղղությունների առկայու– թյամբ լեզվաբանության միասնականու– թյունը պայմանավորվեց մարքս–լենինյան մեթոդաբանությամբ։ Սովետական լեզ– վաբանական գիտության մեջ մեծ ուշա– դրության արժանացան ազգ․ գրական լե– զուների ձևավորումն ու զարգացումը։ Միայն Հոկտեմբերյան հեղափոխությու– նից հետո ՍՍՀՄ մի շարք ժողովուրդների համար պայմաններ ստեղծվեցին նրանց լեզուների գրական գործառության հա– մար։ 30–40-ական թթ․, չնայած հետազոտ– ման մարքսիստական մեթոդների որոն– ման ճանապարհին թույլ տված լուրշ սխալներին, Ն․ Մառի և Ի․ Մեշչանինովի աշխատություններն ազդակ եղան լեզվի և հասարակության կապի խնդիրների մշակ– ման բնագավառում պատմ․ լայն ընդհան– րացումների համար։ Հետագա տարինե– րին ուսումնասիրվեցին լեզվական նշա– նի, մարդու կողմից իրականության ճա– նաչման պրոցեսում լեզվի դերի և տեղի խնդիրները՝ լենինյան տեսությունների լույսի տակ (է․ Աղայան, Ռ․ Բուդաղով, Մ․ Կացնելսոն և ուրիշներ), լեզուների տիպաբանությունը։ 50-ական թթ․ սկսվում է պատմահամեմատական լեզվաբանու– թյան արդյունավետ զարգացումը։ Բացի հնդեվրոպ․ և մասամբ ուրալյան լեզվա– բանությունից, ՛որոնք ունեին ուսումնա– սիրման հարուստ ավանդույթ, ՍՍՀՄ–ում առավել զարգացած բնագավառներ դար– ձան թյուրք․, մոնղ․, քարթվել․, աֆրա– սիական լեզվաբանությունները։ Ծավալ– վեց ալթայան և նոստրատիկ հիպոթեզ– ների քննարկումը, սկսվեց Չինաստանի և Հվ–Արլ․ Ասիայի լեզուների ծագումնա– բանական կապերի ուսումնասիրումը, դրվեցին արտաքին ու ներքին վերականգ– նումների մեթոդիկայի հետագա կատարե– լագործման խնդիրներ։ Լեզվաաշխարհագրական արդյունա– վետ աշխատանքների հիմքի վրա զարգա– ցավ լեզվաբանական աշխարհագրությու– նը, մշակվեցին լեզվամիասնության, են– թաշերտի, մակաշերտի և այլ խնդիրներ։ Քերականագիտական տեսությունը կա– ռուցվեց ձևաբանական և շարահյուսական երևույթների համակարգային մեկնաբա– նության հիման վրա և ձգտում է ներառնել լեզվի կառուցվածքն ամբողշությամբ։ Ձևաբանության բնագավառում ուսումնա– սիրվում է բառի ձևաբանական կառուց– վածքը։ Հնչյունաբանությունն ու հըն– չույթաբանությունն ուսումնասիրվեցին որպես լեզվի հնչյունական կառուցվածքի տարբեր բնագավառներ։ Հնչույթի տեսու– թյան առաջընթացին էապես նպաստեց մոսկովյան և լենինգրադյան հնչույթաբա– նական դպրոցների ներկայացուցիչների միշև կայացած գիտավեճը։ Սովետական սլավոնագիտության մեշ կենտր․ տեղ է զբաղեցնում արլ–սլավ․ լե– զուների պարբերական նկարագրությունն ու նորմավորումը։ Զարգանում է ռուս․, ուկր․ և բելոռուս, բառարանագրությունը, քերականագիտությունը, սկզբնավորվում և կազմավորվում են ինքնուրույն գիտա– կարգեր (Դ․ Ուշակով, Ս․ Օժեգով և Ս․ Բար– խուդարով)։ Սովետական բարբառագետ– ների (Ռ․ Ավանեսով, Ս․ Բեռնշտեյն) նա– խաձեռնությամբ ստեղծվում է համասլավ․ ատլաս։ Զարգանում է սլավ, լեզուների համեմատական քերականությունը, ըս– տեղծվում են ժամանակակից բուլղ–ի, չեխ–ի, սերբա–հորվաթերենի, հվ–լուժի– կերենի և այլ լեզուների քերականություն– ներ, երկլեզվյան բառարաններ։ Վերսկըս– վում է սլավ, ձեռագիր հնագույն հուշար– ձանների գիտ․ հրատարակումը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ուսումնասիրվել և նկարագրվել են Դաղստանի լեզուներն ու բարբառները (Ե․ Բոկարև, Ցու․ Դեշերիև, Ա․ Չիքոբավա և ուրիշներ), քարթվելական, ինչպես նաև աբխազ–ադըղեական լեզուները (Կ․ Լոմ– տատիձե, Դ․ Ռոգովա, Ա․ Շանիձե և ուրիշներ)։ 20-ական թվականներից ծա– վալվում է Հյուսիսի ժողովուրդների լե– զուների պարբերական ուսումնասիրու– թյունը, սկզբնավորվում է սովետական ուգրաֆիննագիտությունը, ընդլայնվում է ռոմանագերմանական լեզուների հետա– զոտությունը։ Հանրալեզվաբանությունը (սոցիռլինգ– վիստիկա) ուսումնասիրում է հանրության մեշ լեզվի հաղորդակցական դերը (Վ․ Վի– նոգրադով, Վ․ ժիրմունսկի և ուրիշներ), լուծում գրական լեզվի և լեզվական նոր– մաների տեսության ստեղծման ու զար– գացման, անգիր լեզուների համար գիր ստեղծելու խնդիրները, խոսքի մշակույթի, բազմալեզվության, բանաստեղծական լեզվի հարցերը ևն։ Որպես հատուկ ուղղություն առանձնա– ցել է հոգելեզվաբանությունը, որն ուսում– նասիրում է խոսքի հոգեֆիզիկական մե– խանիզմը։ ժող․ տնտեսության հրատապ խնդիր– ների հետ կապված առավել մեծ նշանա– կություն են ձեռք բերել գործառական լեզ– վաբանությանը նվիրված աշխատություն– ները։ Բոլոր հանրապետություններում կատարվում են ազգ․ լեզուների ու բար– բառների բազմակողմանի ուսումնասի– րություններ։ Ստեղծվում են ակադ․ քե– րականություններ, բացատրական, երկ– լեզվյան, ստուգաբանական և այլ բառա– րաններ, բարբառագիտական ատլասներ։ Ադրբ․ ՍՍՀ–ում կատարվում են ընդար– ձակ համաթյուրք․ գիտ․ հետազոտություն– ներ (Ա․ Ախունդով, Զ․ Բուդաղովա, Մ․ Շի– րալին)։ Նախապատրաստվում է ՍՍՀՄ թյուրք, լեզուների բարբառագիտական ատլասի կազմությունը։ Հայ լեզվաբանու– թյան (տես Հայերենագիտություն) զար– գացման մեջ այժմ առաշատար դեր են կատարում Հայաստանի գիտ․ կենտրոն– ները, որտեղ մշակվում են ժամանակակից հայոց լեզվի, պատմահամեմատական լեզ– վաբանության, գործառական և ընդհա– նուր լեզվաբանական խնդիրներ (Հ․ Աճաո– յան, է․ Աղայան, Ա․ Ղարիբյան, Դ․ Ջա– հուկյան, Գ․ Ղափանցյան, Դ․ Սևակ, Ա․ Աբրահամյան), գրվում են ստուգաբա– նական, բացատրական, երկլեզվյան բա– ռարաններ, ընդհանուր լեզվաբանությա– նը և հայ լեզվաբանության պատմությա– նը, հայոց լեզվի բարբառներին և առան– ձին գիտաճյուղերի նվիրված մենագրու– թյուններ ու աշխատություններ։ ԲՍՍՀ–ում ուսումնասիրվում են մի շարք լեզուների (լեհերեն, ռուս․, լիտվ․, բելոռուս․, ուկր․) հաղորդակցական դերի և փոխազդեցու– թյան օրինաչափությունները՝ բազմալեզ– վության պայմաններում։ Կովկասյան բա– նասիրության, Առաջավոր և Փոքր Ասիա– յի հին լեզուների, իրան, լեզուների, արաբ․–ի, Դաղստանի անգիր լեզուների ուսումնասիրության մեջ մեծ ներդրում ունեն Վրաց․ ՍՍՀ գիտնականները (Դ․ Ախվլեդիանի, Թ․ Դամկրելիձե, Դ․ Ծե– րեթելի, Ա․ Չիքոբավա, IX․ Շանիձե և ուրիշներ)։ Ղազախ․ ՍՍՀ–ում ուսումնա– սիրվում են հին թյուրք, և ույղուր, գրավոր հուշարձանները (Դ․ Սադվակասով), ղա– զախերենը քննվում է համաթյուրքաբա– նության և ալթայաբանության հետ առընչ– ված (Ա․ Ամանժոլով, Ա․ Եսենգուլով, Ս․ Կենեսբաև և ուրիշներ)։ Լատվ․ ՍՍՀ–ում նախաձեռնել են բալթ․ լեզուներով հին գրավոր արձանագրությունների բառա– պաշարի վերլուծությանը (Դ․ Զեմզարե)։ Պատմահամեմատական լեզվաբանության խնդիրներն ու լեզվի զարգացման սո– ցիալ․ գործոնները, լիտփ–ռուս․ երկլեզ– վության հարցերն են ուսումնասիրվում Լիտվ․ ՍՍՀ–ում (Վ․ Ամբրազաս, Զ․ Զինկ– յավիչուս, Ց․ Կազլաուստաս)։ Մոլդավ․ ՄՄՀ–ում հրատարակվում են ռոմանական լեզվաբանությանը, մոլդավ․ և արլ–սլավ․ լեզվական շփումներին նվիրված աշխա– տանքներ, ուսումնասիրվում է ռուս․–ի դերը որպես ազգամիջյան հաղորդակց– ման լեզվի (Ս․ Բերեժան, Տ․ Իլյաշենկո, Ն․ Կոռլետյանոլ, Կ․ Ուդլեր)։ Տաջիկ․ ՍՄՀ–ում ուսումնասիրվում են պամիրյան լեզուները, Թաթար․ ԻՍՍՀ–ում՝ գրական