Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/670

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թաթարերենը, բարբառները, քերակա– նությունը, Թուրքմ․ ՍՍՀ–ում՝ լեզվի պատ– մության, նորմատիվության խնդիրները (Պ․ Ազիմով, Զ․ Մուհամեդովա, P․ Չարի– յարով)։ Ուզբ․ ՍՍՀ–ում, բացի ժամանա– կակից ուզբեկերենի ու նրա բարբառների բազմակողմանի քննությունից, ստեղծվել է հին ուզբեկերենի քերականություն, ի հայտ են բերվել հին ուզբեկերենի U ույղուրերենի, հին թուրքմեներենի փո– խադարձ կապերը։ ՈԻՍՍՀ–ում ուսում– նասիրվում են ընդհանուր լեզվաբանու– թյան, հանրալեզվաբանության խնդիրնե– րը (Ի․ Բելոդեդ, Ա․ Մելնիչուկ, Վ․ Ռուսա– նովսկի և ուրիշներ)։ էստոն․ ՍՍՀ–ում հետազոտվում են Կոլա թերակղզու լեզու– ներն ու բարբառները, ինչպես նաև մերձ– բալթյան–ֆիննական լեզուները (Պ․ Արիս– տե, Ա․ Կասկ 1ւ ուրիշներ), կատարվում են գործառական լեզվաբանության բնագա– վառին վերաբերող աշխատանքներ։ Լեզվաբանության ընդհանուր տեսական խնդիրներին և առանձին լեզուների նվիր– ված աշխատանքները կենտրոնացվում են ՍՍՀՄ ԳԱ ինստ–ներում (լեզվի ինստ․, ռուսաց լեզվի ինստ․, սլավոնագիտության և բալկանագիտության ինստ․, արևելա– գիտության ինստ․, բոլորն էլ Մոսկվա– յում), նրա մասնաճյուղերում և միութենա– կան հանրապետությունների ԳԱ–ների լեզվի ինստ–ներում, ինքնավար հանրա– պետությունների Ա ինքնավար մարզերի ինստ–ներում, ինչպես նաև բոլոր համալ– սարաններում և այլ բուհերում, որտեղ կան բանասիրական ֆակուլտետներ։ Գրականագիտությունը Ինչպես ՍՍՀՄ ժողովուրդների գրակա– նությունը, այնպես էլ նրա մասին գիտու– թյունը դարերի խորքից է գալիս։ Հայ իրականության մեջ գրականագիտական ըմբռնումները հանդես են եկել դեռևս V դ․ պատմիչների, հատկապես Մովսես յխորենացոլ «Պատմություն Հայոց» և նը– րան վերագրվող «Գիրք պիտոյից» աշ– իւ^ուՆթյ ոնՆՆ երում, Դավիթ Անհաղթի և մի շարք քերական մեկնիչների երկերում։ V–VII դդ․ մշակվել է հայ․ գրականագի– տական տերմինաբանությունը։ Նոր ժա– մանակներում գրականագիտական և գե– ղագիտական ըմբռնումների համակարգ– ված շարադրանքի սկիզբը դրել են կլասի– ցիզմի հայ տեսաբանները (Խաչատուր էրզրումցի, «Համառօտական իմաստա– սիրութիւն», 1711, Ս․ Ագոնց, «ճարտա– սանութիւն», 1775, է․ Հյոլրմյուզյան, «Առձեռն բանաստեղծութիւն», 1839)։ Ռուսաստանում գրականագիտությունը ծնունդ է առել XVIII դ․ 2-րդ կեսին (Վ․ Տրե– դիակովսկի)։ XIX դ․ սկզբին գրականա– գիտության տեսական հիմքերը մշակվել են տաղաչափական (Ա․ Վոստոկ ով), պատ– մա–գրական (Ն․ Գրեչ) և այլ աշխատու– թյուններում։ Մինչև XIX դ․ 40-ական թթ․ գրկ–յան ուսումնասիրությունն ընթացել է գլխավորապես գրաքննադատության ձևով (Ա․ Բեստուժև–Մառլինսկի, Ա․ Մերզլյա– կով, Վ․ Կյուխելբեկեր)։ Հեղափոխ․ դեմո– կրատների ստեղծագործության մեջ գրա– կանագիտությունն սկսել է վերածվել կուռ համակարգի։ Վ, Բելինսկին, ռուս գրկ–յան զարգացումը դիտելով XYIII–XIX դդ․ սկզբին ամբողշ ռուս, մշակույթի հետ միասնության մեշ, դրեց արվեստի յու– րահատկության հարցը, մշակեց գեղար– վեստ․ ստեղծագործության կոնկրետու– թյան, բովանդակության ու ձևի միաս– նության, բնավորությունների ինքնա– շարժման, գրկ–յան դասակարգման խըն– դիրները։ Ն․ Չեռնիշևսկու, Ն․ Դոբրոլյու– բովի, Դ․ Պիսարևի գրաքննադատությունն ու գեղագիտությունը ուղղված էին ար– վեստի բնության մատերիալիստ, մեկնա– բանմանը, նրա հասարակական դերի պաշտպանությանը, ժողովրդայնության խնդիրների հետագա մշակմանը։ Ռուս հեղափոխ․ դեմոկրատների գաղափարնե– րը զարգացրել են նրանց համախոհներն ու հետևորդները ուկր․ (Տ․ Շևչենկո, Ի․ Ֆրանկո), հայ (Մ․ Նալբանդյան և ուրիշներ), ադրբ․ (Մ․ Ախունդով), վրաց (Ի․ ճավճավաձե, Ա․ Ծերեթելի), օսական (Կ․ Խեթագուրով) և այլ գրկ–ներում։ Գրկ–յան պատմությունն ու տեսությունը աստիճանաբար առանձնացել են գրա– քննադատությունից։ Դրանց հետ կապված խնդիրները մշակել են այսպես կոչված ակադեմիական գրականագիտության ներ– կայացուցիչները, որոնք ներկայացրել են երեք հիմնական դպրոց՝ դիցաբանական (Ֆ․ Բուսլաև, Ա․ Աֆանասև, Օ․ Միլլեր), կուլտուր–պատմ․ (Ա․ Պիպին, Ն․ Տիխոն– րավով), պատմահամեմատական (Ալեք– սանդր Վեսելովսկի)։ Վերշինիս աշխա– տություններում պատմահամեմատական մեթոդը դրսևորվել է որպես մինչմարքս– յան գրականագիտության բարձրագույն նվաճում ոչ միայն Ռուսաստանում, այլև Արևմուտքում։ XIX դ․ 2-րդ կեսին –XX դ․ Սկզբին զգալի հաշողություններ ձեռք բերվեցին գործնական տեքստաբանության ու մեկ– նության, հին տեքստերի բանասիրական ուսումնասիրման, գրկ–յան՝ որպես հա– սարակական հոգեբանության կարևորա– գույն փաստաթղթի, հետազոտման բնա– գավառներում։ 1900-ական թթ․ ակտիվո– րեն առաջ էր քաշվում գրկ–յան սոցիալ․ դերի պարզաբանման խնդիրը։ Աստիճա– նաբար սոցիոլոգիական մեթոդն սկսեց ունիվերսալ նշանակություն ստանալ իր հետևորդների մոտ․ նրա ներսում կազմա– վորվում էր մի միտում, որը ավելի ուշ (սովետական շրջանում) ստացավ վուլ– գար սոցիոլոգիզմ անունը։ XIX և XX դդ․ սահմանագծում գեղագիտ․ և գրականագիտ․ միտքը կրում է մարքսիզ– մի, մարքսիստական գրականագիտության մեթոդաբանական սկզբունքների ազդե– ցությունը․ նկատվում է ակադեմիական որոշ դպրոցների հակումը դեպի մարքսիզ– մը։ Գ․ Պլեխանովը մշակեց հասարակա– կան կյանքի նկատմամբ արվեստի (այդ թվում՝ գրկ–յան) վերաբերմունքի կոնցեպ– ցիան։ Վ․ Ի․ Լենինը «Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ» (1908) աշխատու– թյան մեջ ձևակերպեց արտացոլման տե– սության սկզբունքները։ Վ․ Վորովսկու, Ա․ Լունաչարսկու, Մ․ Դորկու, Մ․ Շահում– յանի, Մ․ Սպանդարյանի, Ա․ Մյսանիկյա– նի, Ֆ․ Մախարաձեի, Ա․ Ծուլուկիձեի և ուրիշների գրաքննադատական ելույթնե– րը քննադատությունն ու գրականագիտու– թյունը մտցրին Ռուսաստանում հասարա– կական գեղագիտ․ մտքի և հեղափոխա– կան շարժման զարգացման «կոնտեքստի» մեշ։ Սովետական գրականագիտությունը։ Հոկտեմբերյան հեղափոխությունը գրկ–յա– նը վերաբերող սովետական գիտության առջև դրեց նոր կոնկրետ խնդիրներ, որոնց լուծման ասպարեզում նա ստիպ– ված էր ընթանալ չտրորված ուղիներով։ Առաջացած սխալ տեսակետները հաղթա– հարվում էին սուր բանավեճերում, որոնք գործնական ու տեսական մեծ նշանակու– թյուն ունեցան գրականագիտության զար– գացման համար։ Սովետական գրկ–յան և գրականագիտության կազմավորման գործում կարևոր դեր խաղացին «Պրոլետ– կուլտերի մասին» (1920) ՌԿ(բ)Կ Կենտ– կոմի նամակը և ՌԿ(բ)Կ Կենտկոմի ագիտ․ պրոպ․ բաժնին առընթեր գրական հար– ցերի վերաբերյալ խորհրդակցություննե– րը (1924–25)։ Գրականագիտության զար– գացման գործում նշանակալի փուլ եղավ վուլգար սոցիոլոգիզմի հաղթահարումը 30-ական թթ․։ Վճռական դեր խաղաց մարքսիզմ–լենինիզմի դասականների գե– ղագիտ․ ժառանգության տեսական յու– րացումը։ Ռուս, դասականների ձեռագիր ժառանգության ուսումնասիրությունը 20-ական թթ․ հանգեցրեց սովետական տեքստաբանության առաջացման (Ն․Պիկ– սանովի, P․ Տոմաշևսկոլ, Գ․ Վինոկուրովի և ուրիշների աշխատությունները)։ 50– 60-ական թթ․ այդ ուսումնասիրությունը շարունակվեց Մ․ Դորկու անվ․ համաշխար– հային գրկ–յան ինստ–ի տեքստաբանա– կան հետազոտություններում և Դ․ Լի– խաչովի աշխատություններում։ 30-ական թթ․ սովետական գրականա– գիտության պատմության մեջ մտան որ– պես սոցիալիստ, ռեալիզմի սկզբունքնե– րի տեսական մշակման հիմնադիր փուլ։ Մեծ նշանակություն ունեցան Դորկու, Լունաչարսկու, Ֆադեևի և այլոց հոդված– ները։ Սովետական գրկ–յան հաջողու– թյունները 30-ական թթ․–40-ական թթ․ սկզբներին, հատկապես համաշխարհա– յին ճանաչում գտած գեղարվեստական էպոպեաների (Դորկու «Կլիմ Սամգինի կյանքը», Մ․ Շոլոխովի «խաղաղ Դոնը», Ա․ Տոլստոյի «Տառապանքի ուղիներով»-ը ևն) ավարտումը, տեսական միտքը հան– գեցնում էին համաշխարհային գրական պրոցեսում սոցիալիստ, ռեալիզմի տեղը որոշելու փորձերին։ 30-ական թթ․ տեսա– կան որոնումները որոշեցին հետագա երկու տասնամյակների սովետական գրա– կանագիտության զարգացման հիմնական գծերը։ 1941–45-ի Հայրենական մեծ պա– տերազմի տարիներին սովետական գրա– կանագետները համաժող․ գործին մաս– նակցում էին իրենց հետազոտություննե– րում բացահայտելով հայրենիքի հոգևոր ժառանգության գեղեցկությունն ու հա– րըստությունը, ռուս դասական գրկ–յան և ՍՍՀՄ ժողովուրդների գրկ–ների հայրե– նասիրական մեծ ավանդույթները։ Ռեա– լիզմի և սոցիալիստ, ռեալիզմի շուրջը 1957-ի և 1959-ի բանավեճերը հաստատե– ցին, որ սոցիալիստ, ռեալիզմ հասկացու– թյունը համաշխարհային արվեստի զար– գացման օրինաչափ նոր Փուլ է։ Այդ ժա– մանակ էլ առաջին անգամ ձևակերպվե– ցին և քննության առնվեցին երկու կարևո–