Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

վեպերում, պատմվածքներում ու ակնարկներում պատկերվում է գյուղի կյանքը, կոլեկտիվացման ընթացքը։ Ա․ Մակարենկոյի (1888–1939), Մալիշկինի, Ն․ Օստրովսկու (1904–36), Ցու․ Կրիմովի (1908–41) գրքերում առաջ են քաշվում դաստիարակության հարցեր։ Սոցիալիստական ռեալիզմի գրկ–յան մեջ կարևոր ավանդ ներդրեցին Ա․ Տոլստոյի և Շոլոխովի վեպ–էպոպեաները, որոնք նվիրված են հեղափոխական ժամանակներին և ցայտուն կերպով պատկերում են նոր աշխարհի ծննդյան բարդ պրոցեսները։ Պատմավեպեր են գրում Օ․Ֆորշը(1873–1961), Ա․ Տոլստոյը, Ս․ Սերգեն–Ցենսկին (1875–1958), Ա․ Նովիկով–Պրիբոյը (1877–1944), Վ․ Շիշկովը (1878–1945), Յու․ Տինյանովը (1894–1943), բնության վերաբերյալ փիլ․ արձակ՝ Մ․ Պրիշվինը (1873–1954), բնության, նոր մարդու գիտակցության կազմավորման մասին քնարական վիպակներ ու պատմվածքներ՝ Պաուստովսկին, Ա․ Պլատոնովը (1899–1951)։ Պոեզիայում գերիշխում են կյանքի սոցիալիստական վերակառուցման դրամատիզմը, բարոյական կոնֆլիկտներ պատկերող պոեմները (Բ․ Կոռնիլովա, 1907–38, Պ․ Վասիլե, 1910–37, Ա․ Տվարդովսկի, 1910–71)։ Մ․ Իսակովսկու (1900–73), Ա․ Պրոկոֆեի (1900–71) քնարերգության մեջ բանաստեղծականացվում է նոր գյուղը։ Փիլ․–քնարական բանաստեղծություններ են գրում Ախմատովան, Պաստեռնակը, Ն․ Զաբոլոցկին (1903–58)։ Ոչ հեռավոր անցյալի ռոմանտիկան են երգում Սվետլովը, Տիխոնովը, Վ․ Լուգովսկոյը (1902–57)։ Այդ ժամանակ դրամատիկական նշանակալի գործեր ստեղծեցին Վ․ Վիշնեսկին (1900– 1951), Ն․ Պոգոդինը (1900–62), Ա․ Աֆինոգենովը (1904–41), Ա․ Արբուզովը (ծն․ 1908)։ Մանուկների համար գրկ–յան ասպարեզում հաջողությամբ են հանդես գալիս Կ. Չուկովսկին (1882-1969) , Ս․ Մարշակը (1887-1964), Վ․ Բիանկին (1894-1959), Ա․ Դայդարը (1904–41), Բ․ Ժիտկովը (1882–1938), Ա․ Բարտոն (1906– 1981), Ս․ Միխալկովը (ծն․ 1913)։

Հայրենական մեծ պատերազմի տարիների պոեզիան հույժ հայրենասիրական է․ դա կոչ է, երգ, չափածո պլակատ, երգիծանք, քայլերգ (Վ․ Լեբեդե–Կումաչ, 1898–1949, Ա․ Սուրկով, ծն․ 1899, Կ․ Սիմոնով, 1915–79), Վ․ Ինբերի (1890–1972), Պ․ Անտոկոլսկու (1896–1978), Լ․ Սոբոլեի (1898–1971), Ա․ Բեկի ( 902– 1972), Վ․ Գրոսսմանի (1905–64), Տվարդովսկու, Մ․Ալիգերի (ծն․1915) պոեմներում, վիպակներում, պատմվածքներում, ակնարկներում, Վիշնևսկու, Լավրենեի, Սիմոնովի, Ա․ Կոռնեյչուկի (1905–72) պիեսներում պատկերվում է ֆաշիստ․ զավթիչների դեմ ժողովրդի հերոսական պայքարը, բացահայտվում են սովետական մարդկանց հայրենասիրության, արիության և անձնազոհության սոցիալ–պատմ․ ակունքները։ Մեծ դեր խաղաց բազմաթիվ խոշոր գրողների (Ա․ Տոլստոյ, Մ․ Շոլոխով, Ի․ էրենբուրգ, 1891–1967) մարտական հրապարակախոսությունը։

Պատերազմում սովետական ժողովրդի սխրագործությունը ետպատերազմյան առաջին տասնամյակում լուսաբանվում է տարբեր ժանրերի ստեղծագործություններում․ փաստագրական բնույթի գործեր են ստեղծում Ֆադեևը, Բ․ Պոլեոյը (1908– 1981), ռոմանտիկ–հերոսական բնույթի՝ է․ Կազակեիչը (1913–62), ռեալիստական– կենցաղային բնույթի՝ Վ․ Պանովան (1905–73)։ էրենբուրգի վեպերում ստեղծված է երկրորդ համաշխարհային պատերազմի համայնապատկերը։ Այդ շրջանում պոեզիա մտան նախկին ճակատայիններ Ս․ Դուձենկոն (1922–53), Ա․ Մեժիրովը (ծն․ 1923), Բ․ Սլուցկին (ծն․ 1919), Դ․ Սամոյլովը (ծն․ 1920), Ե․ Վինոկուրովը (ծն․ 1925), Վ․ Վանշենկինը (ծն․ 1925)։ Պ․ Պավլենկոյի (1899–1951), Վ․ Կետլինսկայայի (1906–76), Վ․ Կոչետովի (1912–73), Վ․ Աժանի (1915–68) 40–50-ական թթ․ վեպերը, Ն․ Գրիբաչովի (ծն․ 1910), Ա․ Նեդոգոնովի (1914–1948) պոեմները, Ա․ Սոֆրոնովի (ծն․ 1911) պիեսները նվիրված են պատերազմի ժամանակ ավերված ժողտնտեսությունը վերականգնող սովետական մարդկանց անձնվեր աշխատանքին։ Ետպատերազմյան գրկ–յան մեջ (հատկապես պոեզիայում) մեծ տեղ է գրավել խաղաղության համար պայքարի թեման։ Քնարական արձակի (շատ բանով ինքնակենսագրական) նշանակալի գրքեր են ստեղծում Գլադկովը, Պաուստովսկին, Օ․ Բերգգոլցը (1910–75)․ պոեզիայի նշանակալի երեվույթներ են Տվարդովսկու, Լուգովսկոյի գրքերը։ 1950-ական թթ․ 2-րդ կեսի գրականության մեջ ուժեղանում են սոցիալ–վերլուծական միտումները։ Մասսայական է դառնում ակնարկի ժանրը (Վ․ Օվեչկին, 1904–68)․ ակնարկային գծեր նկատելի են նաև որոշ պատմվածքներում ու վիպակներում (Վ․ Տենդրյակով, ծն․ 1923, Գ․ Տրոյեպոլսկի, ծն․ 1905)։ Արդիականության հակասություններն են արտացոլված Գ․ Նիկոլաևայի (1911–63) վեպերում։ Պոեզիայի նշանակալի գրքեր են հրատարակում Ն․ Ռիլենկովը (1909–69), Ա․ Յաշինը (1913–68), Յա․ Սմելյակովը (1913–72), Լուգովսկոյը, Լ․ Մարտինովը (1905–80)։ 1950-ական թթ․ վերջերին 60-ական թթ․ սկզբներին գրական կյանք մտած բանաստեղծներ Ռ․ Ռոժդեստվենսկու (ծն․ 1932), Ե․ Եվտուշենկոյի (ծն․ 1933), Ա․ Վոզնեսենսկու (ծն․ 1933), Ե․ Իսաևի (ծն․ 1926) ստեղծագործություններին բնորոշ են քաղաքացիական պաթոսը, գեղարվեստական նոր արտահայտչամիջոցների որոնումները։ 1960–80-ական թթ․ արձակում խորացավ պատերազմի թեմայի հոգեբանական մշակումը (Շոլոխով, Սիմոնով, Բակլանով, ծն․ 1923, Յու․ Բոնդարե, ծն․ 1924, Ա․ Անանև, ծն․ 1925, Բ․ Վասիլե, ծն․ 1924, Վ․ Բոգոմոլով, ծն․ 1926)։ Գրականության մեջ հաջողությամբ է մշակվում լենինյան թեման (Շահինյան, Ա․ Կոպտելով, ծն․ 1903, Մ․ Շատրով, ծն․ 1932)։ Պատմահեղափոխական վեպ–էպոպեաներ են ստեղծում Գ․ Մարկովը (ծն․ 1911), Մ․ Մարտակովը (ծն․ 1908), Ա․ Իվանովը (ծն․ 1928)։ Բազմազան դարձավ, այսպես կոչված, գյուղական թեման, այստեղ նկատվեց ձգտում դեպի էպիկական լայնարձակությունը, գյուղացու աշխատանքի, սովորույթների, ավանդույթների, բնության բանաստեղծականացումը (Ե․ Դորոշ, 1908–72, Մ․ Ն․ Ալեքսեև, ծն․ 1918, Ֆ․ Աբրամով, 1920–83, Ս․ Կրուսփլին, ծն․ 1921, Վ․ Աստաֆև, ծն․ 1924, Վ․ Շուկշին, 1929–74, Վ․ Բելով, ծն․ 1932, Վ․ Ռասպուտին, ծն․ 1937)։ Քաղաքի բանվորների կյանքի մասին նշանակալի վեպեր, պիեսներ են գրել Վ․ Կոժենիկովը (ծն․ 1909), Ի․ Դվորեցկին (ծն․ 1919), Գ․ Բոկարյովը (ծն․ 1934), Ա․ Գելմանը (ծն․ 1933), ստեղծագործական մտավորականության կյանքի, բարոյական ու հոգեբանական հրատապ հարցերի մասին՝ Դ․ Գրանինը (ծն․ 1919), Յու․ Տրիֆոնովը (1925–81), Ս․ Վամպիլովը (1937–72)։ Ժամանակի ճանաչված մանկագիրներն են Ն․ Նոսովը (ծն․ 1908), Միխալկովը, Մ․ Բարուզղինը (ծն․ 1926), Ա․ Ալեքսինը (ծն․ 1924)։ Խոշորագույն գրականագետներն են Բ․ Էյխենբաումը (1886–1959), Ն․ Գուձիյը (1887–1966), Բ․ Տոմաշեսկին (1890–1957), Վ․ Ժիրմունսկին (1891- 1971), Ն․ Կոնրադը (1891-1970), Ս․ Բալուխատին (1893–1945), Դ․ Բլագոյը (ծն․ 1893), Վ․ Շկլովսկին (ծն․ 1893), Ս․ Բախտինը (1895–1975), Մ․ Ալեքսեևը (1896– 1981), Գ․ Պոսպելովը (ծն․ 1899), Գ․ Գուկովսկին (1902–50), Մ․ Իյրապչենկոն (ծն․ 1904), Լ․ Տիմոֆեևը (ծն․ 1904), Դ․ Լիխաչովը (ծն․ 1906)։ Հիմնական գրական–գեղարվեստական հանդեսներն են՝ «Նովի միր» («Новый мир»), «Օկտյաբր» («Октябрь»), «Դրուժբա նարոդով» («Дружба народов»), «Մոսկվա» («Москва»), «Նաշ սովրեմեննիկ» («Наш современник»), «Նևա» («Нева»), «Զնամյա» («Знамя»), «Դոն» («Дон»), «Սիբիրսկիե օգնի» («Сибирские огни»), «Սևեր» («Северь»), գրականագիտական հանդեսները՝ «Վոպրոսի լիտերատուրի» («Вопросы литературы»), «Ռուսսկայա լիտերատուրա» («Русская литература»)։ 1959-ին ստեղծվել է ՌՍՖՍՀ գրողների միությունը։ Նրա կազմի մեջ մտնում են Ռուսաստանյան Ֆեդերացիայի ինքնավար հանրապետությունների, երկրամասերի և մարզերի, ինչպես նաև խոշորագույն քաղաքների 75 գրական կազմակերպություններ։

Ռուս–հայկական գրկ․ կապերը սկիզբ են առել X–XI դդ․։ Դրանք վերաբերում են Կիևյան Ռուսիայում քրիստոնեության ընդունման ժամանակաշրջանին և, բնականաբար, կրոն, բնույթի երկերի փոխադարձ թարգմանությանը։ Այդպիսին են «Բորիսի և Գլեբի վարքի» հայերեն թարգմանությունը (XIII դ․), որը տեղ է գտել Հայսմավուրքում, և․Գրիգոր Լուսավորչի վարքի թարգմանությունը հին սլավոներեն։ Մյուս կողմից, տարեգրություններում և պատմիչների երկերում սկսում են հանդիպել տեղեկություններ զույգ երկրների պատմության վերաբերյալ, օրինակ, «Անցյալ տարիների պատմության» մեջ հիշատակվում է քրիստոնեության ընդունումը Հայաստանում, իսկ Ստեփանոս Ասողիկի «Պատմություն տիեզերականում»՝ Կիևյան Ռուսիայում։

XVIII դ․ և XIX դ․ սկզբին հայ–ռուս․ քաղ․ հարաբերությունների զարգացումը, Ռուսաստանում հայկ․ գաղութների աճը հանգեցրին գրական առնչությունների սերտացմանը։ Այդ գործում նշանակալի